ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
06 մայիս 2024 թ. |
N 159-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԵՐԿԱԹԴԵՖԻՑԻՏԱՅԻՆ ՍԱԿԱՎԱՐՅՈՒՆՈՒԹՅԱՄԲ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1․ Հաստատել երկաթդեֆիցիտային սակավարյունությամբ մեծահասակ պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն Հավելվածի։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
06.05.2024 |
Ա. ԱվանեսՅԱՆ |
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի«06» մայիս 2024 թվականի N 159-Ն հրամանի |
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ԵՐԿԱԹԴԵՖԻՑԻՏԱՅԻՆ ՍԱԿԱՎԱՐՅՈՒՆՈՒԹՅԱՄԲ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․
Հ/Հ |
Կոդը |
Անվանում |
1) |
D50.0 |
Երկրորդային երկաթդեֆիցիտային սակավարյունություն (քրոնիկ)` արյան կորստի հետևանքով |
2) |
D50.9 |
Երկաթդեֆիցիտային սակավարյունություն` չճշտված |
2. Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․
Ձև 1
1) |
Պացիենտի տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) |
Մեծահասակ |
2) |
Պացիենտի սեռ (արական, իգական) |
Արական և իգական |
3) |
Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) |
(ԱԲ), (Բ) |
4) |
Հիվանդության փուլը (նկարագրել) |
Կիրառելի չէ |
5) |
Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) |
Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում |
6) |
Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) |
Պլանային, անհետաձգելի |
7) |
Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) |
Արյունաբան, թերապևտ, աղեստամոքսաբան/գաստրոէնտերոլոգ, գինեկոլոգ, պրոկտոլոգ, անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի մասնագետ |
8) |
Գանգատներ |
ա․ անեմիկ բնույթի գանգատներ՝ ընդհանուր թուլություն, հևոց, սրտխփոց, գլխապտույտ մաշկի և տեսանելի լորձաթաղանթների գունատություն: բ. մազաթափություն, չոր մաշկ, խեյլոզ, ատրոֆիկ գլոսիտ, դ. Pica (սառույց, հող և այլ նյութեր ուտելու ցանկություն) |
9) |
Անամնեզ |
Անամնեզում ա. արյան կորուստ, բ․ երկաթի ներծծման խանգարում, պայմանավորված աղեստամոքսային տրակտի (ԱՍՏ) խնդիրներով, ճիճվակրություն, գ․ սննդակարգում կենդանական ծագման սննդի անբավարար կիրառում՝ բուսակեր, դ. ցելիակիա, աուտոիմուն գաստրիտ, H. pylori ե․ բարիատրիկ վիրահատություն, զ. որոշ դեղերի կիրառում՝ էրիթրոպոետին, պրոտոնային պոմպի ինհիբիտորներ, է․ հղիություն։ |
10) |
Զննման արդյունք/Ցուցում |
Մաշկի և տեսանելի լորձաթաղանթների գունատություն: Ցուցված է արյան ընդհանուր հետազոտություն ապարատային և միկրոսկոպիկ ռետիկուլոցիտների քանակի որոշումով: Արյան շիճուկում ֆերրիտինի, շիճուկային երկաթի, շիճուկային տրանսֆերինի, տրանսֆերինի սատուրացիայի որոշում: |
11) |
Հոսպիտալացման ցուցում |
Հեմոգլոբինի ցուցանիշը 60գ/լ և <60գ/լ), զուգակցված սակավարյունության կլինիկական արտահայտված դրսևորումների հետ: Կոմայի զարգացման վտանգ: |
3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը՝ ըստ բուժման փուլերի, իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 2
Հ/Հ |
Պացիենտին տրամադրվող խորհրդատվության տեսակը՝ ըստ բուժման փուլերի |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Արյունաբան |
1 |
1 |
2) |
Թերապևտ |
1 |
1 |
3) |
Անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի մասնագետ |
0,2 |
1 |
4) |
Աղեստամոքսաբան (գաստրոէնտերոլոգ) |
0,5 |
1 |
5) |
Գինեկոլոգ |
0,5 |
1 |
6) |
Պրոկտոլոգ |
0,4 |
1 |
7) |
Վիրաբույժ |
0,2 |
1 |
4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).
Ձև 3
Լաբորատոր հետազոտություններ | ||||||
Հ/Հ |
Կոդը |
Անվանումը |
Տրամադրման քանակը |
Արդյունք | ||
Առկա չէ |
ԱԲ |
Բ |
||||
1) |
Արյան ընդհանուր հետազոտություն (ապարատային և միկրոսկոպիկ) ռետիկուլոցիտների քանակի որոշումով |
1 |
1 |
Սակավարյունություն (հեմոգլոբինի և էրիթրոցիտների ցածր քանակ, հաճախ հիպոքրոմ, միկրոցիտար՝ էրիթրոցիտների միջին ծավալի (MCV), էրիթրոցիտներում հեմոգլոբինի միջին քանակի (MCH), էրիթրոցիտներում հեմոգլոբինի միջին կոնցենտրացիայի (MCHC) նորմայից ցածր ցուցանիշ), ռետիկուլոցիտների քանակի նորմայից ցածր ցուցանիշ, երբեմն թրոմբոցիտոզ | ||
2) |
Ֆերրիտին |
1 |
1 |
Նորմայից ցածր ցուցանիշ | ||
3) |
Շիճուկային երկաթ |
1 |
1 |
Նորմայից ցածր ցուցանիշ | ||
4) |
Շիճուկային տրանսֆերին |
1 |
1 |
Նորմայից բարձր ցուցանիշ | ||
5) |
Տրանսֆերինի սատուրացիա |
0.5 |
0.5 |
Նորմայից բարձր ցուցանիշ | ||
6) |
Ոսկրածուծի պունկցիա |
0.2 |
0.2 |
Prusian կապույտով ներկելից երկաթի պաշարների բացակայություն | ||
Գործիքային-ախտորոշիչ հետազոտություններ | ||||||
7) |
Որովայնի խոռոչի օրգանների ուլտրաձայնային հետազոտություն (ՈՒՁՀ) |
0.5 |
0.5 |
Որովայնի խոռոչի օրգանների (մասնավորապես լյարդի և փայծաղի չափսերի) և ծայրամասային ավշային հանգույցների վիճակի գնահատում | ||
8) |
Էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիա |
1 |
1 |
Աղեստամոքսային տրակտի պաթոլոգիաների հայտնաբերում |
6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 4
Հ/Հ |
Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթա-վորում |
Անվանում (ջեներիկ) |
Չափման միավոր |
Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն |
Միջին օրական չափա-քանակ |
Բուժման կուրսի միջին չափա-քանակ |
Օրերի քանակ |
1) |
Երկաթի ցիտրատ 14 մգ |
Երկաթի ցիտրատ 14մգ |
դեղահատեր |
ամեն օր կամ օր ու մեջ |
օրը մեկ անգամ |
3-6 ամիս |
90-180 օր |
2) |
Երկաթի ֆումարատ 300մգ |
Երկաթի ֆումարատ 300մգ | |||||
3) |
Երկաթի մալտոլ 30մգ |
Երկաթի մալտոլ 30մգ | |||||
4) |
Երկաթի սուլֆատ 320մգ |
Երկաթի սուլֆատ 320մգ | |||||
5) |
Երկաթի գլյուկոնատ 300մգ |
Երկաթի գլյուկոնատ 300մգ | |||||
6) |
Պոլիսա-խարիդային երկաթի կոմպլեքս 100մգ |
Պոլիսա-խարիդային երկաթի կոմպլեքս 100մգ | |||||
7) |
Ֆերրիկ կարբօքսիմալտոզ լուծույթ ներարկման համար 50մգ/մլ |
Ֆերրիկ կարբօքսիմալտոզ լուծույթ ներարկման համար 50մգ/մլ |
սրվակ |
1 կամ 2 անգամ |
750-1500 մգ, 1 կամ 2 անգամ, 7 օր ընդմիջումով |
1-2 օր |
1-2 օր |
8) |
Ֆերրիկ գլյուկոնատ |
Ֆերրիկ գլյուկոնատ |
սրվակ |
մի քանի անգամ |
125-250 մգ ն/ե մի քանի ներարկում |
մի քանի օր |
|
9) |
Ֆերումօքսիտոլ լուծույթ ներարկման համար 30մգ/մլ |
Ֆերումօքսիտոլ լուծույթ ներարկման համար 30մգ/մլ |
սրվակ |
1 կամ 2 անգամ |
1020մգ ն/ե միանվագ, կամ 510 մգ ն/ե 3-8 օր ընդմիջումով |
1 կամ 2 օր |
|
10) |
Երկաթի սուկրոզ լուծույթ ներարկման համար 20մգ/մլ |
Երկաթի սուկրոզ լուծույթ ներարկման համար 20մգ/մլ |
սրվակ |
մի քանի անգամ |
100-300 մգ ն/ե մի քանի ներարկում |
մի քանի օր |
|
11) |
Ֆերրիկ դերիսոմալտոզ |
Ֆերրիկ դերիսոմալտոզ |
դեղահատեր |
1-ից 3 անգամ |
1000-1500մգ, 1-ից 3 անգամ, 7 օրվա ընթացքում |
1-ից 3 օր |
1-ից 3 օր |
12) |
Երկաթ (III)-հիդրօքսիդի դեքստրանային համալիր լուծույթ մ/մ ներարկման 50մգ/մլ |
Երկաթ (III)-հիդրօքսիդի դեքստրանային համալիր լուծույթ մ/մ ներարկման 50մգ/մլ |
ամպուլներ |
1-ից մի քանի անգամ |
1000մգ ն/ե միանվագ, կամ 100մգ ն/ե մի քանի ներարկում |
1-ից մի քանի օր |
8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված՝
1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ․
2) Տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։
9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 5
Հ/Հ |
Բժշկական ծառայության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Էրիթրոցիտար զանգվածի փոխներարկում |
1 |
1 |
10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված Տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1. UpToDate. (n.d.). UpToDate. https://www.uptodate.com/contents/causes-and-diagnosis-
of-iron-deficiency-and-iron-deficiency-anemia-in-adults?search=fe%20deficiency%20anemia&source=
search_result&selectedTitle=2~150&usage_type=default&display_rank=1#H3279977048
2. UpToDate. (n.d.-b). UpToDate. https://www.uptodate.com/contents/causes-and-diagnosis-of-
iron-deficiency-and-iron-deficiency-anemia-in-adults?search=fe%20deficiency20anemia&source=
search_result&selectedTitle=2~150&usage_type=default&display_rank=1#H3279977048
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 մայիսի 2024 թվական: