Գլխավոր տեղեկություն
Номер
N 6350-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (28.12.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
27.12.2023
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
27.12.2023
Дата вступления в силу
28.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«27» դեկտեմբեր 2023 թ.

N 6350-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԱՎԱՆԳԱՐԴ ՄԵԴ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-ԻՆ ՏՐՎԱԾ N Կ-ԲՕ-002183 ԼԻՑԵՆԶԻԱՅՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ` ՆԵՐԶՆՆԱԿԱՆ ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ՏԵՍԱԿՈՎ ԱՐԱՄ ՍԵԴՐԱԿՅԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը, 9-րդ հոդվածի 1-ին մասը, 12-րդ հոդվածի 1-ին մասը, 36-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը և 8-րդ մասը, Առողջապահության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի եզրակացությունը, Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 2023 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ N 23100552 հանձնարարագրի հիման վրա իրականացված ստուգման շրջանակներում Երևան, Ավան, Մարշալ Բաբաջանյան փողոց, 7/7 հասցեում բժշկական օգնության և սպասարկման գործունեություն իրականացնող «ԱՎԱՆԳԱՐԴ ՄԵԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում իրականացված ստուգման արդյունքը, այն է` Արամ Սեդրակյանի կողմից առանց ներզննական (էնդոսկոպիական) վիրաբուժության գծով վեցամսյա մասնագիտական վերապատրաստման վկայականի իրականացվում է բժշկական օգնության և սպասարկման հիվանդանոցային` ներզննական վիրաբուժական տեսակով գործունեություն, որով խախտվել է ՀՀ կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման հավելված 13-ի 32-րդ կետի «ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ» բաժնի 1-ին ենթակետով սահմանված պահանջները.

 

Հրամայում եմ`

 

1. Կասեցնել «ԱՎԱՆԳԱՐԴ ՄԵԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն Առողջապահության նախարարության կողմից 2016 թվականի օգոստոսի 18-ին տրված բժշկական օգնության և սպասարկման N Կ-ԲՕ-002183 լիցենզիայով նախատեսված հիվանդանոցային` ներզննական վիրաբուժական` Արամ Սեդրակյանի գործունեությունը` մինչև խախտման պատճառի վերացումը:

2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`

1) ապահովել գործունեության կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը «ԱՎԱՆԳԱՐԴ ՄԵԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «ԱՎԱՆԳԱՐԴ ՄԵԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

5. Սույն հրամանը կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև Վարչական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական դատարան՝ վարչական ակտը ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:

 

Ա. Ավանեսյան