ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«27» դեկտեմբեր 2023 թ. |
N 6348-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՐՄԵՆ ԲԱԲԱՅԱՆ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋԸ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-ԻՆ ՏՐՎԱԾ N Ա-XX-000244 ԼԻՑԵՆԶԻԱՅՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ` ԲՈՒԺԱԿԱՆ ՄԵՐՍՈՒՄ/ՄԱՆՈՒԱԼ ԹԵՐԱՊԵՎՏԻԿ/ ՏԵՍԱԿՈՎ ԱՐՄԵՆ ԲԱԲԱՅԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը, 9-րդ հոդվածի 1-ին մասը, 12-րդ հոդվածի 1-ին մասը, 36-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 8-րդ կետերը և 8-րդ մասը, Առողջապահության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի եզրակացությունը, Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (այսուհետ` Տեսչական մարմին) ղեկավարի 2023 թվականի դեկտեմբերի 5-ի կասեցման միջնորդագիրը, ըստ որի, Տեսչական մարմնի ղեկավարի 2023 թվականի փետրվարի 28-ի N թիվ ՎՎ-0436-Ա հրամանի հիման վրա հարուցված վարչական վարույթի արդյունքում արձանագրված խախտումները վերացնելու նպատակով անհատ ձեռնարկատեր ԱՐՄԵՆ ԲԱԲԱՅԱՆԻՆ 2023 թվականի մարտի 10-ին տրվել է N 0082 կարգադրագիր` բժշկական օգնության և սպասարկման արտահիվանդանոցային բուժական մերսման կաբինետի ավագ և միջին բուժաշխատողների մասնագիտական որակավորման փաստաթղթերը Առողջապահության նախարարություն ներկայացնելու նպատակով, որի ընթացքում արձանագրվել է առկա լիցենզավորման ոլորտը կանոնակարգող ՀՀ օրենսդրության պահանջների խախտում, այն է` անհատ ձեռնարկատեր ԱՐՄԵՆ ԲԱԲԱՅԱՆԻ կողմից մինչ օրս Առողջապահության նախարարություն չի ներկայացվել բուժական մերսման կաբինետի ավագ բուժաշխատող Արմեն Բաբայանի վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագիրը, որով խախտվել են ՀՀ կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման հավելված 12-ի 1.3.2-րդ կետով «ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ» բաժնի 1-ին կետով սահմանված պահանջները.
Հրամայում եմ`
1. Կասեցնել ԱՐՄԵՆ ԲԱԲԱՅԱՆ անհատ ձեռնարկատիրոջը Առողջապահության նախարարության կողմից 2007 թվականի մարտի 16-ին տրված բժշկական օգնության և սպասարկման N Ա-XX-000244 լիցենզիայով նախատեսված արտահիվանդանոցային` բուժական մերսում/մանուալ թերապևտիկ/ Արմեն Բաբայանի գործունեությունը` մինչև խախտման պատճառի վերացումը:
2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`
1) ապահովել գործունեության կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:
3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը ԱՐՄԵՆ ԲԱԲԱՅԱՆ անհատ ձեռնարկատիրոջը:
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում ԱՐՄԵՆ ԲԱԲԱՅԱՆ անհատ ձեռնարկատիրոջն իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
5. Սույն հրամանը կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև Վարչական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական դատարան՝ վարչական ակտը ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:
Ա. Ավանեսյան |