ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
20 փետրվար 2024 թ. |
N 66-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՈՉ ՕՐԳԱՆԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ (ԷԹԻՈԼՈԳԻԱՅԻ) ՔՆԻ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել ոչ օրգանական ծագման (էթիոլոգիայի) քնի խանգարումներով պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
20.02.2024 |
Ա. ԱվանեսՅԱՆ |
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի «20» փետրվար 2024 թվականի N 66-Ն հրամանի |
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ՈՉ ՕՐԳԱՆԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ (ԷԹԻՈԼՈԳԻԱՅԻ) ՔՆԻ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․
Հ/Հ |
Կոդը |
Անվանում |
1) |
F51 |
Քնի խանգարումներ` ոչ օրգանական ծագման (էթիոլոգիայի) |
2) |
F51.0 |
Անքնություն ոչ օրգանական ծագման (էթիոլոգիայի) |
3) |
F50.1 |
Քնկոտություն (Հիպերսոմնիա) ոչ օրգանական ծագման (էթիոլոգիայի) |
4) |
F51.2 |
Քուն-արթմնի ռեժիմի խանգարում ոչ օրգանական ծագման (էթիոլոգիայի) |
5) |
F51.3 |
Գիշերաշրջիկություն (Սոմնամբուլիզմ) (լուսնոտություն) |
6) |
F51.4 |
Սարսափներ քնած ժամանակ (գիշերային սարսափ) |
7) |
F51.5 |
Գիշերային մղձավանջներ |
8) |
F51.8 |
Քնի այլ խանգարումներ` ոչ օրգանական ծագման (էթիոլոգիայի) |
9) |
F51.9 |
Քնի խանգարում` ոչ օրգանական ծագման (էթիոլոգիայի)` չճշտված |
2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․
Ձև 1
1) |
Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) |
Երեխա, դեռահաս, մեծահասակ, տարեց |
2) |
Սեռ (արական, իգական) |
Արական, իգական |
3) |
Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) |
Առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ) |
4) |
Հիվանդության փուլը (նկարագրել) |
Կիրառելի չէ |
5) |
Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) |
արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում |
6) |
Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) |
Շտապ, պլանային |
7) |
Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) |
Հոգեբույժ, կլինիկական հոգեբան, ընտանեկան բժիշկ, ընդհանուր պրակտիկայի բժիշկ |
8) |
Գանգատներ |
Հիմնական գանգատներն են՝ ա. Քուն մտնելու կամ քունը պահպանելու դժվարություն, քնի տևողության կամ որակի անբավարարություն։ բ. Պացիենտները կարող են ունենալ լարվածության, տագնապի, անհանգստության զգացում կամ տրամադրության անկում։ գ. Դյուրագրգռություն, ուշադրության կենտրոնացման դժվարություններ, սեփական խնդիրներով մտահոգվածություն։ դ. Առավոտյան հոգնածության, հյուծվածության զգացում։ ե. Քնից լրիվ արթուն վիճակի անցնելու երկարաձգվածություն (քնից հարբած վիճակ) զ. Ցերեկվա ժամերին քնկոտություն կամ քնի նոպաներ՝ օրվա անհարմար ժամերին։ է. Քնելու շրջանում անքնություն և հակառակը արթուն մնալու շրջանում քնկոտություն, որը տառապանք է պատճառում պացիենտին ը. Գիշերային քնից արթնացումներ թ. Տագնապով կամ վախով ուղեկցվող երազներ, որոնք ունեն կյանքին սպառնացող, ինքնասիրությունը վարկաբեկող կամ սարսափեցնող բովանդակություն։ ժ. Պացիենտը կարող է զարթնել տագնապի, սարսափի զգացումով կամ մարմնական վնասվածքով՝ չհիշելով կամ դրվագային ձևով հիշելով եղելության մասին։ ժա. Հաճախ քնի խանգարումները և լարվածությունը մեղմելու նպատակով սկսում են օգտագործել քնաբերներ, իսկ ոմանք նաև չարաշահել ալկոհոլը։ ժբ. Քնի խանգարումները հաճախ բերում են սոցիալ- հոգեբանական, մասնագիտական գործունեության խաթարմանը։ |
9) |
Անամնեզ |
Անհրաժեշտ է՝ ա. ՈՒշադրություն դարձնել մարմնական կամ հոգեկան խանգարումների առկայությանը կամ բացակայությանը, քանի որ քնի խանգարումները կարող են լինել մարմնական հիվանդության կամ հոգեկան խանգարման ախտանիշներից մեկը։ բ. Բացառել օրգանական բնույթի քնի խանգարումները Կարևոր է՝ ա. Ժառանգական-կոնստիտուցիոնալ գործոնները, որոնց թվում կարևոր են կենտրոնական նյարդային համակարգի տիպաբանական և անձնային առանձնահատկությունները: բ. Գանգատները կարող են տևել ամիսներ կամ տարիներ: |
10) |
Զննման արդյունք/Ցուցում |
Քուն մտնելու, քունը պահպանելու դժվարություն և քնի վատ որակի մասին գանգատներ։ Անքնություն և նրա վատ որակի վերաբերյալ մտահոգվածություն՝ և՛ գիշերվա, և՛ օրվա ընթացքում։ Քնի խանգարումները բերում են դիսթրեսի, սոցիալական և մասնագիտական գործունեության խաթարմանը։ Քնկոտություն կամ քնի նոպաներ ցերեկվա ժամերին, որոնք պայմանավորված չեն գիշերային անքնությամբ և լրիվ արթուն վիճակի անցնելու երկարաձգվածություն։ Քուն-արթմնի հերթակարգի խախտում, որը չի համապատասխանում տվյալ միջավայրին և սոցիալական միջավայրի մարդկանց մեծամասնության սովորույթին։ Մեկ կամ մի քանի անգամ անկողնուց վեր կենալը և շրջվելը, որը սովորաբար լինում է քնի առաջին երրորդի ժամանակ և էպիզոդի վերաբերյալ հիշողության բացակայությունը։ Գիշերային ժամերին տագնապով արագաշարժությամբ և վեգետատիվ ռեակցիաներով, խուճապահար ճիչով Գվեր թռչելուգ էպիզոդներ, որոնք կարող են տևել մինչև 10 րոպե, որոնց ժամանակ պացիենտը թույլ է հակազդում կողմնակի միջամտությանը։ Պացիենտի հիշողությունը էպիզոդի վերաբերյալ կամ բացակայում է կամ սահմանափակվում է մի քանի դրվագով։ Գիշերային քնից հանկարծակի արթնացումներ, որոնց պատճառը կյանքին սպառնացող, ինքնասիրությանը վտանգող, սարսափեցնող երազներն են։ Քնի խանգարումները դիտվում են ոչ պակաս, քան մեկ ամսվա ընթացքում։ Օրգանական բնույթի քնի խանգարումների, մարմնական, նյարդաբանական կամ հոգեկան խանգարման շրջանակում՝ քնի խանգարումը որպես հիվանդության ախտանիշի բացառում։ |
11) |
Հոսպիտալացման Ցուցում |
Դեպքերի մեծ մասի դեպքում բուժումը իրականացվում է արտահիվանդանոցային պայմաններում։ Հոսպիտալացման ցուցում կարող է հանդիսանալ արտահայտված և տևական բնույթ կրող քնի խանգարումները, որոնք բերում են սոցիալ-հոգեբանական դեզադապտացիայի։ |
3․ Բժիշկ-մասնագետի կողմից զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 2
Հ/հ |
Խորհրդատվության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Թերապևտի խորհրդատվություն - գանգատների կապը մարմնական հիվանդությունների հետ բացառելու նպատակով |
1 |
2 |
2) |
Նյարդաբանի խորհրդատվություն - գանգատների կապը նյարդաբանական հիվանդությունների հետ բացառելու նպատակով |
1 |
2 |
3) |
Ելնելով հետազոտական և բուժական անհրաժեշտությունից՝ հարկ է ներգրավել այլ նեղ մասնագետների |
1 |
2 |
4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 3
Լաբորատոր հետազոտություններ | |||||
Հ/Հ |
Կոդը |
Անվանումը |
Տրամադրման քանակը |
Արդյունք | |
ԱԲ |
Բ | ||||
1) |
Առկա չէ |
Արյան ընդհանուր հետազոտություն |
1 |
2 |
Առանց էական շեղումների |
2) |
Առկա չէ |
Արյան բիոքիմիական հետազոտություն |
1 |
2 |
Առանց էական շեղումների |
3) |
Առկա չէ |
Մեզի ընդհանուր հետազոտություն |
1 |
2 |
Առանց էական շեղումների |
Գործիքային հետազոտություններ | |||||
4) |
Առկա չէ |
Էլեկտրասրտագրություն (ԷՍԳ) |
1 |
2 |
Առանց էական շեղումների |
5) |
Առկա չէ |
Մագնիսառեզոնանսային շերտագրություն (ՄՌՇ) |
1 |
2 |
Առանց էական շեղումների |
6) |
Առկա չէ |
Էլեկտրասրտագրություն (ԷԷԳ) |
1 |
2 |
Առանց էական շեղումների |
7) |
Առկա չէ |
ՈՒլտրաձայնային շերտագրություն (ՈՒՁՀ) |
1 |
2 |
Առանց էական շեղումների |
6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը, դեղորայքային բուժման միջին տևողությունը - 14-98 օր)․
Ձև 4
Հ/հ |
Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում |
Անվանում (ջեներիկ) |
Չափման միավոր |
Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն |
Միջին օրական չափաքանակ |
Բուժման կուրսի միջին չափաքանակ |
Օրերի քանակ |
1) |
Զոպիկլոն դեղահատեր թաղանթապատ 7,5մգ |
Զոպիկլոն դեղահատեր թաղանթապատ 7,5մգ |
հաբ |
- |
3,75-7․5 մգ |
168-337 մգ |
30-60 |
2) |
Մելատոնին դեղահատեր 3մգ |
Մելատոնին դեղահատեր 3մգ |
հաբ |
- |
3-6մգ |
135-270 մգ |
30-60 |
3) |
Դիազեպամ դեղահատեր 5մգ, 10մգ |
Դիազեպամ դեղահատեր 5մգ, 10մգ |
հաբ |
- |
5-10 մգ |
105-210 մգ |
14-28 |
4) |
Կլոնազեպամ դեղահատեր 2մգ |
Կլոնազեպամ դեղահատեր 2մգ |
հաբ |
- |
0,5- 1 մգ |
10,5-21 գր |
14-28 |
5) |
Ռիսպերիդոն դեղահատեր թաղանթապատ 2մգ |
Ռիսպերիդոն դեղահատեր թաղանթապատ 2մգ |
հաբ, սրվակ |
- |
1-2 մգ |
126-147 մգ |
84-98 |
6) |
Քվետիապին (քվետիապինի ֆումարատ) դեղահատեր թաղանթապատ 25մգ |
Քվետիապին (քվետիապինի ֆումարատ) դեղահատեր թաղանթապատ 25մգ |
հաբ |
- |
25-50 մգ |
3,1-3,6 գր |
84-98 |
7) |
Օլանզապին (օլանզապին դիհիդրոքլորիդի տրիհիդրատ) դեղահատեր թաղանթապատ 5մգ, 10մգ |
Օլանզապին (օլանզապին դիհիդրոքլորիդի տրիհիդրատ) դեղահատեր թաղանթապատ 5մգ, 10մգ |
հաբ |
- |
5-10մգ |
6,3- 7,3 մգ |
84-98 |
8) |
Միրտազապին դեղահատեր թաղանթապատ 30մգ, 45մգ |
Միրտազապին դեղահատեր թաղանթապատ 30մգ, 45մգ |
հաբ |
- |
15-60 մգ |
1,26-5,88 գր |
84-98 |
9) |
Ֆենիբուտ դեղապատիճներ 250մգ |
Ֆենիբուտ դեղապատիճներ 250մգ |
հաբ |
- |
250-1000 մգ |
17,5-26,2 գր |
28-42 |
10) |
Ամիտրիպտիլին (ամիտրիպտիլինի հիդրոքլորիդ) դեղահատեր թաղանթապատ 25մգ |
Ամիտրիպտիլին (ամիտրիպտիլինի հիդրոքլորիդ) դեղահատեր թաղանթապատ 25մգ |
հաբ |
- |
25-75 մգ |
2,1-7,35 գր |
84-98 |
11) |
Կլոմիպրամին 25 մգ, 50մգ, 75մգ |
Կլոմիպրամին 25 մգ, 50մգ, 75մգ |
հաբ սրվակ |
- |
10-75 մգ |
3,5-4,1 գր |
84-98 |
12) |
Ագոմելատին դեղահատեր թաղանթապատ 25մգ |
Ագոմելատին դեղահատեր թաղանթապատ 25մգ |
հաբ |
- |
25-50 մգ |
2,1-4,9 գր |
84-98 |
13) |
Վենլաֆաքսին (վենլաֆաքսինի հիդրոքլորիդ) դեղապատիճներ երկարատև ձերբազատմամբ 37,5մգ; 75մգ; 150մգ |
Վենլաֆաքսին (վենլաֆաքսինի հիդրոքլորիդ) դեղապատիճներ երկարատև ձերբազատմամբ 37,5մգ; 75մգ; 150մգ |
հաբ |
- |
75 – 350 մգ |
17,8-20,8 գր |
84-98 |
14) |
Կլոզապին դեղահատեր 100մգ |
Կլոզապին դեղահատեր 100մգ |
հաբ |
- |
25-400մգ |
17,8-20,8 գր |
84-98 |
8․Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված՝
1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ:
2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։
9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլեր:
Ձև 5
Հ/հ |
Բժշկական ծառայության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Ռելաքսացիոն հոգեթերապիա |
1 |
1 |
2) |
Կոգնիտիվ վարքային հոգեթերապիա |
1 |
1 |
3) |
Քնի հիգիենա |
1 |
1 |
4) |
Այլ սուգգեստիվ հոգեթերապևտիկ միջոցներ |
1 |
1 |
5) |
Հոգեսոցիալական վերականգնում |
1 |
1 |
10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1. Հիվանդությունների միջազգային դասակարգում-10: Երևան 2001./ ./ The lCD-10 Classification of Mental and Behavioural Disorders, World Health Organization I Geneva I 1992 .
2. Բոլանդ Ռ, Վերդուին Մ.Լ. Kaplan & Sadock's Հոգեբուժության համառոտագիր. 13-րդ հրատ. Wolters Kluwer; 2021թ․ / Boland R, Verduin ML. Kaplan & Sadock's Synopsis of Psychiatry. 13 th ed. Wolters Kluwer; 2021.
3. Ստալ Ս. Ստալի էական հոգեֆարմակոլոգիա. Դեղատոմսերի ուղեցույց: 7-րդ հրատ. Քեմբրիջի համալսարանի հրատարակչություն; 2021թ․ / Stahl S. Stahl’s Essential Psychopharmacology. Prescriber’s Guide. 7 th ed. Cambridge University Press; 2021.
4. Դիտեր Ռիման 1, Կիարա Բագլիոնի 1, Կլաուդիո Բասետտի 2, Բյորն Բյորվատն 3, Լեյա Դոլենչ Գրոսել 4, Ջեյսոն Ջի Էլիս 5, Կոլին Ա Էսպի 6, Դիեգո Գարսիա-Բորեգերո 7, Միքայելա Գյորստադ 8, Մարտա Գոնչալվես 9, Էլիզաբեթ Հերթենսթին 1, Մարկուս Յանսոն-Ֆրոյմարկ 10, Պոուլ Ջենում 11, Դամիեն Լեգեր 12, Քրիստոֆ Նիսեն 1 2 13, Լիբորիո 5. Պարրինո 14, Տինա Պաունիո 15, Դիրկ Պևերնագի 16, Յոհան Վերբրակեն 17, Հանս-Գյունտեր Վիս 18, Ադամ Վիշնյակ 19, Իրինա Զավալկո 20, Էռնա Ս Արնարդոտիր 21, Օանա-Կլաուդիա Դելենաու 22, Բարբարա Ստրազիսար 23, Մարիել Զոութմուլդեր 24, Կայ Շպիգելհալդեր 1, Եվրոպական ուղեցույց անքնության ախտորոշման և բուժման համար, J Sleep Res . 2017 Dec;26 (6): 675-700. / Dieter Riemann 1, Chiara Baglioni 1, Claudio Bassetti 2, Bjørn Bjorvatn 3, Leja Dolenc Groselj 4, Jason G Ellis 5, Colin A Espie 6, Diego Garcia-Borreguero 7, Michaela Gjerstad 8, Marta Gonçalves 9, Elisabeth Hertenstein 1, Markus Jansson-Fröjmark 10, Poul J Jennum 11, Damien Leger 12, Christoph Nissen 1 2 13, Liborio 5. Parrino 14, Tiina Paunio 15, Dirk Pevernagie 16, Johan Verbraecken 17, Hans-Günter Weeß 18, Adam Wichniak 19, Irina Zavalko 20, Erna S Arnardottir 21, Oana-Claudia Deleanu 22, Barbara Strazisar 23, Marielle Zoetmulder 24, Kai Spiegelhalder 1, European guideline for the diagnosis and treatment of insomnia, J Sleep Res . 2017 Dec;26(6):675-700.
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 փետրվարի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|