Գլխավոր տեղեկություն
Номер
N 122-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (13.05.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.04.29-2024.05.12 Պաշտոնական հրապարակման օրը 03.05.2024
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
18.04.2024
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
18.04.2024
Дата вступления в силу
13.05.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«18» ապրիլ 2024 թ.

N 122-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՑԱՆՑԵՆՈՒ ԱՐՅՈՒՆԱԶԵՂՈՒՄՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

 

Հրամայում եմ

 

1. Հաստատել ցանցենու արյունազեղումով պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

18.04.2024

Ա. ԱվանեսՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

«18» ապրիլ 2024 թվականի

N 122-Ն հրամանի

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

ՑԱՆՑԵՆՈՒ ԱՐՅՈՒՆԱԶԵՂՈՒՄՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․

 

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

H35.6

Ցանցենու արյունազեղում

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․

 

Ձև 1

 

1)

Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ)

Նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ

2)

Սեռ (արական, իգական)

Արական, իգական

3)

Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ))

ԱԲ, Բ

4)

Հիվանդության փուլը (նկարագրել)

Կիրառելի չէ

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում)

Հիվանդանոցային պայմաններում

6)

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային)

Շտապ, անհետաձգելի

7)

Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը)

Ակնաբույժ

8)

Գանգատներ

Տեսողության վատացում, աչքի առաջ լողացող պղտորումներ, տեսողության կորուստ, աչքի առաջ առաջացած կայտեր, տեսադաշտի լոկալ անկում,

9)

Անամնեզ

Տարիքը, սեռը, ստացած բուժումները, ժառանգականությունը, առողջական այլ խնդիրներ (հիպերտոնիկ հիվանդություն, էնդոկրին հիվանդություններ)

10)

Զննման արդյունք/Ցուցում

Տեսողության սրության իջեցում, ցիկլոպլեգիկ և ոչ ցիկլոպլեգիկ ռեֆրակցիայի գնահատում, տոպոգրաֆիա, ակոմոդացիոն և բինոկուլյար տեսողության ստուգում, առաջահետին առանցքի երկարության որոշում, օֆթալմոսկոպիա, /ցանցաթաղանթի ախտահարում, միկրոանոթային անոմալիաներ/

11)

Հոսպիտալացման Ցուցում

Պացիենտները հոսպիտալացվում են վիրահատական բուժման նպատակով

 

3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 2

 

Հ/հ

Խորհրդատվության տեսակը

Տրամադրման

քանակը

ԱԲ

Բ

1)

Ակնաբույժ

1

1

2)

Ակնաբույժ-ռետինոլոգ

1

1

3)

Վիտրեո-ռետինալ վիրաբույժ

1

1

4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը

5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 3

 

 

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ

Կոդը

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

ԱԲ

Բ

1)

Առկա չէ

Կոագուլոգրամմա

1

1

Արյան մակարդելիության փոփոխություն

Գործիքային հետազոտություններ

2)

Առկա չէ

Վիզիոմետրիա

Ավտոռեֆրակտոմետրիա

1

1

 +0.5 >

3)

Առկա չէ

Բիոմիկրոսկոպիա

0,5

0,5

 Բեկող միջավայրերը`

ա. եղջերաթաղանթը` թափանցիկ կամ պղտոր,

բ. առաջային խցիկը` թափանցիկ կամ պղտոր,

գ. ոսպնյակը` թափանցիկ կամ թույլ պղտոր կամ պղտոր,

դ. ապակենման մարմինը` թափանցիկ կամ առկա են լողացող պղտորումներ

4)

Առկա չէ

Օֆթալմոսկոպիա

0,5

0,5

Ցանցենու ախտահարում, միկրոանոթային անոմալիաներ, նորագոյացած անոթներ

5)

Առկա չէ

Տոնոմետրիա

1

1

9-24

6)

Առկա չէ

Պախիմետրիա

1

1

514- 560

7)

Առկա չէ

Առաջահետին առանցքի երկարության որոշում

1

1

23,5>

8)

Առկա չէ

Գերձայնային հետազոտություն

1

1

Առկա են ձգաներ, ցանցենու շերտազատում

 

6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 4

 

Հ/հ

Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում

Անվանում (ջեներիկ)

Չափման միավոր

Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճա-խականություն

Միջին օրական չափա-քանակ

Բուժման կուրսի միջին չափա-քանակ

Օրե-րի քա-նակ

1)

Ֆենիլէֆրին (ֆենիլէֆրինի հիդրոքլորիդ) ակնակաթիլներ 25մգ/մլ

Ֆենիլէֆրին (ֆենիլէֆրինի հիդրոքլորիդ) ակնակաթիլներ 25մգ/մլ

սրվակ-կաթոցիկ

 3 անգամ

 3 կաթիլ

 1- 10

 օր

2)

Ցիկլոպենտոլատ (ցիկլոպենտոլատի հիդրոքլորիդ) ակնակաթիլներ 10մգ/մլ

Ցիկլոպենտոլատ (ցիկլոպենտոլատի հիդրոքլորիդ) ակնակաթիլներ 10մգ/մլ

սրվակ-կաթոցիկ

3 անգամ

3 կաթիլ

1-10

օր

 

8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`

1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ,

2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։

9. Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 5

 

Հ/հ

Բժշկական ծառայության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

YAG - լազերային վիրահատություն

0,75

1

2)

Վիտրէկտոմիա

0,25

0,5

10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1. https://pubmed.ncbi.nlm.nih.gov/

2. https://www.aao.org/

3. Ջեք Կանսկի` «Կլինիկական ակնաբուժություն: Համակարգված մոտեցում»

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 մայիսի 2024 թվական: