Գլխավոր տեղեկություն
Номер
N 208-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (07.03.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.02.19-2024.03.03 Պաշտոնական հրապարակման օրը 26.02.2024
Принят
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Дата принятия
22.02.2024
Подписан
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Дата подписания
22.02.2024
Дата вступления в силу
07.03.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

 

«22» փետրվարի 2024 թ.

N 208-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԼԻԱԶՈՐՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Մաքսային կարգավորման մասին» օրենքի 289-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Սահմանել լիազորված տնտեսական օպերատորների ապրանքների հաշվառման համակարգին ներկայացվող պահանջները` համաձայն հավելվածի։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Ռ. ԲԱԴԱՍՅԱՆ

 

2/22/2024

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

պետական եկամուտների կոմիտեի

նախագահի «22» փետրվարի 2024 թ.

 N 208-Ն հրամանի

 

ԼԻԱԶՈՐՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1․ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն պահանջները տարածվում են լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկմանը հավակնող իրավաբանական անձանց, ինչպես նաև լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակ ունեցող իրավաբանական անձանց (այսուհետ՝ կազմակերպություն) նկատմամբ՝ մաքսային մարմիններին մաքսային գործառնությունների իրականացման ժամանակ ներկայացվող տեղեկությունների և մաքսային ընթացակարգերով ձևակերպված ապրանքների նկատմամբ իրավաբանական անձի կողմից իրականացվող տնտեսական գործառնությունների վերաբերյալ տեղեկությունների համադրման ապահովման, ինչպես նաև մաքսային մարմիններին լիազորված տնտեսական օպերատորների ապրանքների հաշվառման համակարգում առկա տեղեկություններին հասանելիության տրամադրման նպատակներով։

2. Սույն պահանջների կիրառման նպատակներով հաշվառման օբյեկտներ են համարվում՝

1) Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) մաքսային տարածք ներմուծված և «Բացթողում՝ ներքին սպառման համար», «Վերամշակում՝ մաքսային տարածքում», «Վերամշակում՝ ներքին սպառման համար», «Ազատ մաքսային գոտի», «Ազատ պահեստ», «Ժամանակավոր ներմուծում», «Վերաներմուծում», «Անմաքս առևտուր», հատուկ մաքսային ընթացակարգերով ձևակերպված ապրանքները.

2) Միության մաքսային տարածքից արտահանվող և «Արտահանում», «Վերաարտահանում», «Ժամանակավոր արտահանում», «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս», հատուկ մաքսային ընթացակարգերով ձևակերպված ապրանքները։

3. Ապրանքների հաշվառման համակարգը պետք է ապահովի մաքսային մարմիններին մաքսային գործառնությունների իրականացման ժամանակ ներկայացվող տեղեկությունների և կազմակերպության տնտեսական գործառնություններին առնչվող տեղեկությունների համադրելիությունը հետևյալ ժամանակահատվածների համար՝

1) սույն պահանջների 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված ապրանքներին վերաբերող տեղեկությունների և կազմակերպության տնտեսական գործառնություններին վերաբերող տեղեկությունների համադրման հնարավորությունը՝ ապրանքները կազմակերպության կողմից համապատասխան փաստաթղթերով հաշվապահական հաշվառման վերցնելու օրվանից մինչև այդպիսի ապրանքների՝ հաշվապահական հաշվառումից դուրսգրման օրը.

2) սույն պահանջների 2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված ապրանքներին վերաբերող տեղեկությունների և կազմակերպության տնտեսական գործառնություններին վերաբերող տեղեկությունների համադրման հնարավորությունը՝ ապրանքները մաքսային ընթացակարգերով ձևակերպման օրվանից մինչև այդպիսի ապրանքների՝ համապատասխան փաստաթղթերով հաշվապահական հաշվառումից դուրսգրման օրը։

 

2․ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

4. Ապրանքների հաշվառման համակարգը պետք է ապահովի՝

1) մաքսային հայտարարագրմանը և ապրանքների բացթողմանն առնչվող գործառնությունների իրականացման ժամանակ մաքսային մարմիններին ներկայացված տեղեկությունների և այդպիսի ապրանքների կիրառմամբ իրականացվող տնտեսական գործառնությունների վերաբերյալ տեղեկությունների համադրելիությունը.

2) սույն պահանջների 7-րդ կետին համապատասխան՝ հաշվառման ինքնուրույն օբյեկտներ համարվող ապրանքների շարժի հետագծելիության ապահովումը տնտեսական գործառնության յուրաքանչյուր փուլում։ Ապրանքների շարժի հետագծելիությունն ապահովվում է ապրանքներին առանձնացված հաշվառման համարի տրամադրման միջոցով, որը հնարավորություն կտա նույնականացնել ապրանքները յուրաքանչյուր տնտեսական գործառնության համար, ինչպես նաև կապահովի «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքով նախատեսված փաստաթղթերի և այն մաքսային հայտարարագրերի կամ «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի առաջին հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 120-րդ հոդվածով սահմանված՝ մինչև ապրանքների հայտարարագրի ներկայացումը կիրառվող դիմումների (այսուհետ՝ դիմում) փոխկապակցվածությունը, որոնց հիման վրա ապրանքները ձևակերպվել են մաքսային ընթացակարգերով և բաց են թողնվել.

3) սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված տեղեկությունների պահպանությունը Օրենսգրքի 310-րդ հոդվածի 7-րդ կետով նախատեսված ժամկետի սահմաններում.

4) մաքսային մարմինների համար սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված տեղեկություններին հասանելիության ապահովումը.

5) Օրենսգրքով նախատեսված՝ լիազորված տնտեսական օպերատորների հաշվետվությունների ձևավորումը կամ որպես հաշվետվություն՝ մաքսային մարմինների համար սույն կետով սահմանված տեղեկություններին հասանելիության ապահովումը։

5. Ապրանքների հաշվառման համակարգը պետք է ապահովի այդպիսի համակարգում առկա տեղեկություններին առանց թույլտվության (չարտոնված) հասանելիության դեպքում տեղեկատվության պաշտպանության հնարավորությունը, այդ թվում՝ այդպիսի մուտքի արդյունքում ձևափոխված կամ ոչնչացված տեղեկատվության վերականգնման հնարավորությունը։

6. «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված սկզբնական հաշվառման փաստաթղթերում, գրանցամատյաններում և ներքին օգտագործման համար պատրաստված հաշվետվություններում օրենսդրությամբ սահմանված տեղեկությունների հետ մեկտեղ ապրանքների հաշվառման համակարգում սույն պահանջների 2-րդ կետում նշված ապրանքների համար պետք է ներառվեն նաև հետևյալ տեղեկությունները․

1) ապրանքների մաքսային հայտարարագրի համարը, որի համաձայն ապրանքները ձևակերպվել են մաքսային ընթացակարգերով և դիմումի համարը, որի հիման վրա ապրանքները ձևակերպվել են մաքսային ընթացակարգերով և բաց են թողնվել․

2) մաքսային հայտարարագրում և դիմումի մեջ ապրանքների հերթական համարը․

3) ապրանքների առանձնացված հաշվառման համարը՝ սույն պահանջների 4-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան։

7. Սույն պահանջների 2-րդ կետում նշված ապրանքները համարվում են հաշվառման ինքնուրույն օբյեկտներ, եթե՝

1) ապրանքները ձևակերպվել են մաքսային ընթացակարգերով տարբեր մաքսային հայտարարագրերով.

2) ապրանքները ձևակերպվել են տարբեր դիմումների հիման վրա.

3) ապրանքները ձևակերպվել են մեկ մաքսային հայտարարագրով, բայց մաքսային հայտարարագրում՝ տարբեր հերթական համարներով.

4) ապրանքները ձևակերպվել են մեկ դիմումի հիման վրա, սակայն դիմումի մեջ՝ տարբեր հերթական համարներով.

5) ապրանքները ձևակերպվել են մեկ դիմումի հիման վրա, դիմումի մեջ հայտարարագրվել են որպես մեկ ապրանք, սակայն մաքսային հայտարարագրում հայտարարագրվել են որպես տարբեր ապրանքներ։

8. Սույն պահանջների 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված ապրանքների համար հաշվառման համակարգը պետք է ապահովի հետևյալ տեղեկությունների ձևավորումը՝

1) ապրանքների՝ հաշվապահական հաշվառման վերցման գործառնության ամսաթիվը.

2) ապրանքների հայտարարագրի գրանցման համարը, որին համապատասխան այդպիսի ապրանքները ձևակերպվել են մաքսային ընթացակարգերով.

3) դիմումի գրանցման համարը, որին համապատասխան ապրանքները բաց են թողնվել.

4) ապրանքի հերթական համարը ապրանքների մասին հայտարարագրում.

5) ապրանքի հերթական համարը դիմումի մեջ.

6) առանձնացված հաշվառման համարը.

7) ապրանքի անվանումը՝ ըստ հաշվապահական հաշվառման փաստաթղթերի և ապրանքների հայտարարագրի.

8) ապրանքի ԱՏԳ ԱԱ ծածկագիրը, որը ներառված է սույն կետի 2-րդ կամ 3-րդ ենթակետերում նշված մաքսային փաստաթղթում.

9) այն փաստաթղթի վավերապայմանները, որին համապատասխան ապրանքները վերցվել են հաշվապահական հաշվառման, հաշվապահական հաշվառման հաշվային պլանին համապատասխան՝ հաշիվների դասը, խումբը, առաջին կարգի հաշիվները, երկրորդ կարգի հաշիվները.

10) սույն կետի 9-րդ ենթակետում նշված ապրանքի քանակությունը և չափման միավորը.

11) ապրանքի զուտ քաշը՝ ըստ մաքսային հայտարարագրի.

12) ապրանքների համախառն քաշը՝ ըստ դիմումի.

13) ապրանքների արժեքը՝ ըստ հաշվապահական հաշվառման փաստաթղթերի.

14) ապրանքների արժեքը՝ ըստ մաքսային հայտարարագրի կամ դիմումի.

15) սույն կետի 10-րդ ենթակետում նշված քանակության մնացորդը՝ տրված ամսաթվի դրությամբ.

16) սույն կետի 10-րդ ենթակետում նշված քանակությունից դուրսգրված քանակությունը՝ տրված ամսաթվի դրությամբ.

17) հաշվապահական հաշվառման հաշվային պլանին համապատասխան այն հաշվի և ենթահաշվի համարը, որով հաշվառված են ապրանքները՝ տրված ամսաթվի դրությամբ։

9. Սույն պահանջների 2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված ապրանքների համար հաշվառման համակարգը պետք է ապահովի հետևյալ տեղեկությունների ձևավորումը՝

1) ապրանքների՝ հաշվապահական հաշվառումից դուրսգրման ամսաթիվը.

2) ապրանքների մասին հայտարարագրի գրանցման համարը, որին համապատասխան ապրանքները ձևակերպվել են մաքսային ընթացակարգով.

3) ապրանքի հերթական համարը մաքսային հայտարարագրում.

4) ապրանքի առանձնացված հաշվառման համարը.

5) ապրանքի անվանումը՝ ըստ հաշվապահական հաշվառման փաստաթղթերի և ապրանքների հայտարարագրի.

6) ապրանքների մասին հայտարարագրում հայտարարագրված՝ ապրանքի ԱՏԳ ԱԱ ծածկագիրը.

7) այն փաստաթղթի վավերապայմանները, որի հիման վրա ապրանքները դուրս են գրվել հաշվապահական հաշվառումից, ինչպես նաև հաշվապահական հաշվառման պլանին համապատասխան՝ հաշիվների դասը, խումբը, առաջին կարգի հաշիվները, երկրորդ կարգի հաշիվները.

8) սույն կետի 7-րդ ենթակետում նշված փաստաթղթի հիման վրա դուրսգրված ապրանքների քանակությունը և չափման միավորը.

9) մաքսային հայտարարագրում նշված՝ ապրանքի զուտ քաշը.

10) ապրանքների արժեքը՝ ըստ սույն կետի 7-րդ ենթակետում նշված փաստաթղթի.

11) ապրանքների արժեքը՝ ըստ մաքսային հայտարարագրի։

10. Սույն կարգի 8-րդ և 9-րդ կետերում նշված տեղեկությունները յուրաքանչյուր հաշվառման օբյեկտի համար ձևավորվում են՝ հաշվապահական հաշվառման փաստաթղթերում, ապրանքների մասին հայտարարագրերում կամ դիմումներում նշված տեղեկությունների հիման վրա։

 

3․ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ

 

11. Մաքսային մարմինների համար լիազորված տնտեսական օպերատորների ապրանքների հաշվառման համակարգին հասանելիության ապահովումն իրականացվում է ապրանքների հաշվառման համակարգում պարունակվող սույն հրամանով սահմանված համապատասխան տեղեկություններին մաքսային մարմինների համար ուղղակի մուտքի հնարավորության տրամադրմամբ։

12. Սույն պահանջների 11-րդ կետով սահմանված դեպքում մաքսային մարմնի համապատասխան ստորաբաժանման պաշտոնատար անձի (անձանց) տվյալները տրամադրվում են կազմակերպությանը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 12-ի N 1760-Ն որոշմամբ սահմանված կարգով։

13. Սույն պահանջների 11-րդ կետով սահմանված եղանակով տեղեկատվության տրամադրման դեպքում Օրենսգրքի 18-րդ հոդվածով նախատեսված հաշվետվությունը լիազորված տնտեսական օպերատորի կողմից մաքսային մարմին չի ներկայացվում։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 փետրվարի 2024 թվական: