Գլխավոր տեղեկություն
Номер
N 220-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (29.02.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.02.19-2024.03.03 Պաշտոնական հրապարակման օրը 28.02.2024
Принят
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Дата принятия
26.02.2024
Подписан
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Дата подписания
26.02.2024
Дата вступления в силу
29.02.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

 

«26» փետրվարի 2024 թ.

N 220-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի N 477-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2020 թվականի մայիսի 27-ի «Հասարակական կազմակերպությունների գործունեության հաշվետվության օրինակելի ձևը, հրապարակման և ներկայացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2019 թվականի փետրվարի 15-ի թիվ 102-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 477‑Ն հրամանով հաստատված N 1 հավելվածի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Հաշվետվության 4-րդ կետում լրացվում են Կազմակերպության անդամների (հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ), ինչպես նաև կամավորների (հաշվետու տարվա ընթացքում) թիվը։»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Ռ. ԲԱԴԱՍՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 փետրվարի 2024 թվական: