ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
«22» փետրվարի 2024 թ. |
N 209-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻՆ ԱՎԵԼ ՎՃԱՐՎԱԾ ԿԱՄ ԳԱՆՁՎԱԾ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ, ՀԱՐԿԵՐԻ, ՀԱՏՈՒԿ, ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԿԱՄ ՀԱՇՎԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԿԱՄ ՀԱՇՎԱՆՑՄԱՆ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Մաքսային կարգավորման մասին» օրենքի 55-րդ հոդվածի 1-ին և 8-րդ մասերին համապատասխան`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել՝
1) Հայաստանի Հանրապետության գանձապետական հաշիվներին ավել վճարված կամ գանձված մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի գումարների վերադարձման կամ հաշվանցման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության գանձապետական հաշիվներին ավել վճարված կամ գանձված մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի գումարների վերադարձման կամ հաշվանցման դիմումի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն հրամանով հաստատված N 1 հավելվածի 16-րդ կետի:
3. Սույն հրամանով հաստատված N 1 հավելվածի 16-րդ կետն ուժի մեջ է մտնում սույն հրամանով հաստատված N 1 հավելվածով նախատեսված` համակարգող ստորաբաժանման համար համապատասխան էլեկտրոնային համակարգի գործարկման օրվանից, իսկ մինչև համակարգի գործարկումը` ավել վճարված կամ գանձված մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի գումարների վերադարձն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի համապատասխան գործառույթներ իրականացնող ստորաբաժանման կողմից սույն հրամանով սահմանված կարգով` համակարգող ստորաբաժանման կողմից սույն հրամանով` ավել վճարված կամ գանձված գումարների վերադարձման համար նախատեսված ժամկետի ավարտից առնվազն երկու աշխատանքային օր առաջ տրամադրվող տեղեկատվության հիման վրա:
Ռ. ԲԱԴԱՍՅԱՆ |
2/22/2024 |
Հավելված N 1 Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի «22» փետրվարի 2024 թ. N 209-Ն հրամանի |
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻՆ ԱՎԵԼ ՎՃԱՐՎԱԾ ԿԱՄ ԳԱՆՁՎԱԾ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ, ՀԱՐԿԵՐԻ, ՀԱՏՈՒԿ, ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԿԱՄ ՀԱՇՎԱՆՑՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 5-րդ և 8-րդ հավելվածներին, «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի 1-ին հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) մաքսային օրենսգրքի 67-րդ և 76-րդ հոդվածներին, «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 55-րդ և 56-րդ հոդվածներին, ՀՀ հարկային օրենսգրքի 182-րդ, 196-րդ հոդվածներին (այսուհետ՝ Օրենսդրություն) համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության գանձապետական հաշիվներին ավել վճարված կամ գանձված մաքսատուրքերի, հարկերի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից սահմանված հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի գումարների (այսուհետ՝ գերավճարի գումարներ) վերադարձման կամ հաշվանցման ընթացակարգի հետ կապված հարաբերությունները:
2. Ֆիզիկական անձանց անձնական օգտագործման ապրանքների համար գանձվող մաքսատուրքերի ու հարկերի գումարների վերադարձը կամ հաշվանցումը իրականացվում է սույն կարգին համապատասխան:
3. Ֆիզիկական անձանց կողմից տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքների համար մաքսատուրքերի ու հարկերի միասնական դրույքաչափով հաշվարկվող մաքսատուրքերի ու հարկերի ավել գանձված գումարները, ինչպես նաև որպես միագումար մաքսային վճար հաշվարկվող մաքսատուրքերի ու հարկերի ավել գանձված գումարները (այսուհետ՝ ֆիզիկական անձանց անձնական օգտագործման ապրանքների համար գանձվող մաքսատուրքերի ու հարկերի գումարներ) ենթակա են վերադարձման կամ հաշվանցման ֆիզիկական անձանց անձնական օգտագործման ապրանքների համար գանձվող մաքսատուրքերի ու հարկերի, այդ թվում տույժերի գծով առկա պարտավորությունների հաշվին:
4. Սույն կարգի իմաստով հարկեր են համարվում մաքսային մարմինների կողմից գանձվող ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի, ինչպես նաև բնապահպանական հարկի ու ճանապարհային հարկի գումարները:
5. Սույն կարգի համաձայն՝ գերավճարի գումարների վերադարձը կամ հաշվանցումն իրականացվում են մաքսատուրքերի, հարկերի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից սահմանված հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի գումարներ վճարողի կամ նրա իրավահաջորդի (այսուհետ՝ Դիմումատու) կողմից սույն հրամանի N 2 հավելվածով սահմանված՝ վերադարձման կամ հաշվանցման դիմումի (այսուհետ՝ Դիմում) հիման վրա՝ Օրենսդրությամբ սահմանված ժամկետում, «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով, Միության մաքսային օրենսգրքով և «Մաքսային կարգավորման մասին» օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում:
6. Սույն կարգի իմաստով «վերադարձ» է համարվում մաքսային օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով վերադարձման ենթակա գերավճարի գումարները Դիմումատուի բանկային հաշվին փոխանցելը:
7. Սույն կարգի իմաստով «հաշվանցում» է համարվում մաքսային օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով հաշվանցման ենթակա գերավճարի գումարները Դիմումատուի՝ մաքսատուրքերի, հարկերի, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից սահմանված հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի՝ գանձապետական մեկ հաշվից մյուս հաշվին գումարներ հաշվանցելը՝ պարտավորությունների (այդ թվում տույժերի կամ տոկոսների գծով) մարման նպատակով, ինչն արտացոլվում է Դիմումատուի մաքսային մարմնում բացված անձնական հաշվի էլեկտրոնային քարտում:
8. Դիմումի հետ միասին մաքսային մարմնին ներկայացվում են մաքսատուրքերի, հարկերի, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից սահմանված հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարումը հավաստող փաստաթղթերը:
9. Դիմումը ստանալուց հետո, բացառությամբ սույն կարգի 10-րդ կետում ներկայացված դեպքի, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսային եկամուտների հաշվառման աշխատանքները համակարգող ստորաբաժանումը (այսուհետ՝ Համակարգող ստորաբաժանում) 1 աշխատանքային օրվա ընթացքում հարցում է կատարում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի՝ մաքսային ձևակերպման գործառույթներ իրականացնող մաքսային մարմիններին (այսուհետ՝ մաքսային մարմին)՝ Դիմումատուի անձնական հաշվի էլեկտրոնային քարտի առկա գերավճարի գումարների և պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու, Դիմումում նշված գերավճարի գումարի առկայության դեպքում էլեկտրոնային քարտում գերավճարի կարգավիճակը փոխելու, ինչպես նաև համապատասխան եզրակացություն (եզրակացություններ) կազմելու և Համակարգող ստորաբաժանմանը ներկայացնելու նպատակով: Մաքսային մարմիններից ստացված պատասխանների հիման վրա Համակարգող ստորաբաժանումը կատարում է հետևյալ գործողությունները՝
1) ապահովում է գերավճարի գումարի վերադարձման հետագա ընթացքը,
2) մերժում է գերավճարի գումարի վերադարձման դիմումը՝ նշելով մերժման օրենսդրական հիմքերը:
10. Այն դեպքերում, երբ հաշվանցման ենթակա գերավճարի գումարները և հաշվանցվող պարտավորությունը գտնվում են միևնույն մաքսային մարմնի տնօրինության ներքո (անձնական հաշվի էլեկտրոնային քարտում), միայն հաշվանցման նպատակով ներկայացված Դիմումը մուտքագրվում է համապատասխան մաքսային մարմին: Սույն կետով նախատեսված Դիմումը Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե ներկայացնելու դեպքում Համակարգող ստորաբաժանման կողմից Դիմումը ստանալուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում վերահասցեագրվում է համապատասխան մաքսային մարմին, իսկ այլ մաքսային մարմին ներկայացված լինելու դեպքում, վերջինս Դիմումը ստանալուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է Համակարգող ստորաբաժանում, որից հետո Համակարգող ստորաբաժանումը 1 աշխատանքային օրվա ընթացքում այն վերահասցեագրում է համապատասխան մաքսային մարմին։ Համապատասխան մաքսային մարմինը ստուգում է գումարների առկայությունը, և նույն օրը կազմում է հաշվանցման վերաբերյալ սույն կարգի Ձև N 1-ով սահմանված եզրակացությունը, որը կազմելուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է Համակարգող ստորաբաժանում:
11. Սույն կարգի 9-րդ և 10-րդ կետերում նշված գործողություններն իրականացվում են մինչև միասնական էլեկտրոնային քարտերի համակարգի ներդրումը, որից հետո դիմումները կարող են ներկայացվել ցանկացած մաքսային մարմին։
12. Սույն կարգի 9-րդ կետում նշված հարցումը ստանալու օրվան հաջորդող 1 աշխատանքային օրվա ընթացքում մաքսային մարմինները կազմում և Համակարգող ստորաբաժանում են ներկայացնում՝
1) դիմումատուի` մաքսային մարմնում առկա գերավճարի և պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվություն․
2) գերավճարների գումարների վերադարձի մասին որոշում ընդունվելու դեպքում՝ սույն կարգի Ձև N 2 եզրակացությունը:
13. Համակարգող ստորաբաժանումը սույն կարգի 9-րդ, 10-րդ և 12-րդ կետերում նշված փաստաթղթերը ստանալուց հետո մինչև 5 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է ներկայացված փաստաթղթերը և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացնում՝
1) Ձև N 1 եզրակացություն ներկայացնելու դեպքում՝ այդ եզրակացությունը, իսկ մեկից ավել եզրակացությունների դեպքում՝ եզրակացությունները և Համակարգող ստորաբաժանման կողմից լրացված՝ Ձև N 1 եզրակացությունների ամփոփ տեղեկանքը (Ձև N 3),
2) Ձև N 2 եզրակացություն ներկայացնելու դեպքում՝ այդ եզրակացությունը, իսկ մեկից ավել եզրակացությունների դեպքում՝ եզրակացությունները և Համակարգող ստորաբաժանման կողմից լրացված՝ Ձև N 2 եզրակացությունների ամփոփ տեղեկանքը (Ձև N 4), բացառությամբ սույն կարգի 16-րդ կետովուղղ. սահմանված դեպքի:
14. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը սույն կարգի 13-րդ կետում նշված եզրակացությունները և տեղեկանքները ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե է ներկայացնում համապատասխան բյուջետային հաշվի քաղվածքները: Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից համապատասխան բյուջետային հաշվի քաղվածքները ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրը մաքսային մարմինները դիմումատուի անձնական հաշվի էլեկտրոնային քարտում կատարում են համապատասխան ձևակերպումները:
15. Սույն կարգով վերադարձման կամ հաշվանցման ենթակա են Դիմումի ներկայացման օրվա դրությամբ առկա գերավճարի գումարները: Ընդ որում, նշված գերավճարի գումարների վերադարձը կամ հաշվանցումն իրականացվում է վերադարձման կամ հաշվանցման օրվա դրությամբ այդ գումարների առկայության (օգտագործված չլինելու) պարագայում: Պարտավորությունների առկայության դեպքում գերավճարի գումարները ենթակա չեն վերադարձման, որի մասին Համակարգող ստորաբաժանումը տեղեկացնում է Դիմումատուին՝ «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 55-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում:
16. Գերավճարի գումարների վերադարձն իրականացվում է «ԿԼԻԵՆՏ - ԹՐԵԺԵՐԻ (CLIENT - TREASURY)» էլեկտրոնային համակարգի միջոցով:
17. Մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի նույն տեսակի պարտավորության դիմաց հաշվանցելու նպատակով «ՊԵԿ 19» ծածկագրով մուտքագրված մաքսային վճարների գումարների տեղափոխությունը (այսուհետ՝ գերավճարի գումարների տեղափոխություն) որևէ մաքսային մարմնում բացված վճարողի էլեկտրոնային անձնական քարտի կամ մեկ մաքսային մարմնի վճարողի էլեկտրոնային անձնական քարտի գերավճարային մասում առկա գերավճարի գումարների տեղափոխությունը մեկ այլ մաքսային մարմնում բացված էլեկտրոնային անձնական քարտին՝ նույն գանձապետական հաշվեհամարով, իրականացվում է Դիմումատուի կամ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի համապատասխան մաքսային մարմնի գրության հիման վրա: Դիմումի կամ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի համապատասխան մաքսային մարմնի գրության հիման վրա Համակարգող ստորաբաժանումը էլեկտրոնային եղանակով առկա գերավճարի գումարների տեղափոխության վերաբերյալ ցուցում է տալիս այն մաքսային մարմնին, որում բացված անձնական քարտին պետք է փոխանցվեն գերավճարի գումարները:
18. Սույն կարգի 17-րդ կետում նշված դեպքում գերավճարի գումարների տեղափոխությունը կատարվում է գրությունը ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում, որի դեպքում սույն կարգի Ձև N 1 եզրակացությունը չի լրացվում:
19. «ՊԵԿ 19» ծածկագրով մուտքագրված գերավճարի գումարների վերադարձը կատարվում է սույն կարգի 9-րդ կետին համապատասխան: Ձև N 2 եզրակացությունը լրացվում է «ՊԵԿ 19» ծածկագրով մուտքագրված գերավճարի գումարները տնօրինող Համակարգող ստորաբաժանման կողմից:
Ձև N 1
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ |
_____________________________________ (մաքսային մարմնի անվանումը) |
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ N_____
ԳԵՐԱՎՃԱՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ
____________________________________________________________ (կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը)
|
(ՀՎՀՀ կամ հանրային ծառայությունների համարանիշը) |
Դիմումատուի «___»________20___թ. դիմումի համաձայն «___»________20___թ. դրությամբ
առկա_______________________________________________________________________________
____________________________________________________________________________________
(մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքի անվանումը)
Գերավճարի գումարը՝__________________________________________________________________
_____________________________________________________________________________________
(մաքսատուրքերի, հարկերի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի գումարը՝ թվերով և տառերով)
ՀՀ դրամ, ենթակա է հաշվանցման ՀՀ պետական բյուջեի
____________________________ հաշվից
(գանձապետական հաշվի համարը)
1. __________________________________________________ դրամի հաշվանցումը
(գումարը՝ թվերով և տառերով)
կատարվում է
_____________________________________________________________________________________
(մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի գումարը՝ թվերով և տառերով)
____________________________________________________________________________________
պարտավորությունների դիմաց՝ պետական բյուջեի
_______________________________հաշվին
(գանձապետական հաշվի համարը)
2. _____________________________________________ դրամի հաշվանցումը
(գումարը՝ թվերով և տառերով)
կատարվում է
_____________________________________________________________________________________
(մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի գումարը՝ թվերով և տառերով)
_____________________________________________________________________________________
պարտավորությունների դիմաց՝ պետական բյուջեի
_______________________________հաշվին
(գանձապետական հաշվի համարը)
3. _____________________________________________ դրամի հաշվանցումը
(գումարը՝ թվերով և տառերով)
կատարվում է
_____________________________________________________________________________________
(մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի գումարը՝ թվերով և տառերով)
_____________________________________________________________________________________
պարտավորությունների դիմաց՝ պետական բյուջեի
_______________________________հաշվին
(գանձապետական հաշվի համարը)
Մաքսային մարմնի ղեկավար ________________________________________________________
(անունը, ազգանունը, ստորագրությունը)
«______»___________20___թ.
Ձև N 2
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ |
_____________________________________ (մաքսային մարմնի անվանումը) |
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ N_____
ԳԵՐԱՎՃԱՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ՄԱՍԻՆ
____________________________________________________________ (կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը)
|
(ՀՎՀՀ կամ հանրային ծառայությունների համարանիշը) |
Դիմումատուի «___»________20___թ. դիմումի համաձայն «___»________20___թ. դրությամբ առկա
_____________________________________________________________________________________
_____________________________________________________________________________________
(մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքի անվանումը)
Գերավճարի գումարը՝ __________________________________________________________________
_____________________________________________________________________________________
(մաքսատուրքերի, հարկերի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի գումարը՝ թվերով և տառերով)
ՀՀ դրամ, ենթակա է վերադարձման ՀՀ պետական բյուջեի
______________________հաշվից:
(գանձապետական հաշվի համարը)
Գերավճարի գումարն առաջացել է
_____________________________________________________________________________________
(նշել առաջացման պատճառը)
__________________________________________________________________________________________________________________________________________________________________________
Գերավճարի գումարը ենթակա է վերադարձման _______________________________________
(բանկի անվանումը)
բանկի ___________________________________________հաշվին:(հաշվի համարը)
Մաքսային մարմնի ղեկավար
________________________________________________________
(անունը, ազգանունը, ստորագրությունը)
«______»___________20___թ.
Ձև N 3
ԱՄՓՈՓ ՏԵՂԵԿԱՆՔ
ԱՎԵԼ ՎՃԱՐՎԱԾ ԿԱՄ ԳԱՆՁՎԱԾ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ, ՀԱՐԿԵՐԻ, ՀԱՏՈՒԿ, ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ N 1 ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԿԱՏԱՐՎՈՂ ՀԱՇՎԱՆՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսային եկամուտների հաշվառման աշխատանքները համակարգող ստորաբաժանումը, ամփոփելով «___»____________20___թ. մինչև «___»____________20___թ. մաքսային մարմիններից ստացված Ձև N 1 եզրակացությունը (եզրակացությունները), տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հետևյալ հաշվից նշված գումարները ենթակա են հաշվանցման՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հետևյալ հաշվին.
N |
Հաշիվը, որից հաշվանցվում է |
Հաշիվը, որին հաշվեգրվում է |
Գումարը (դրամ) |
1 |
|||
… |
Ձև N 4
ԱՄՓՈՓ ՏԵՂԵԿԱՆՔ
ԱՎԵԼ ՎՃԱՐՎԱԾ ԿԱՄ ԳԱՆՁՎԱԾ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ, ՀԱՐԿԵՐԻ, ՀԱՏՈՒԿ, ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՁԵՎ N 2 ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԴԱՐՁՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսային եկամուտների հաշվառման աշխատանքները համակարգող ստորաբաժանումը, ամփոփելով «___»____________20___թ. մինչև «___»____________20___թ. մաքսային մարմիններից ստացված Ձև N 2 եզրակացությունը (եզրակացությունները), տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հետևյալ հաշիվներից նշված գումարները ենթակա են վերադարձման՝ մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքեր վճարողի հետևյալ հաշվարկային հաշվին.
N |
Կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի անվանումը/անունը, ազգանունը |
Պետական բյուջեի հաշիվը, որից կատարվում է վերադարձը |
Բանկի անվանումը |
Հաշվարկային հաշվի համարը |
1 |
||||
2 |
||||
…… |
||||
Ընդամենը |
Հավելված N 2 Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի «22» փետրվարի 2024 թ. N 209-Ն հրամանի |
Ձև
Դ Ի Մ ՈՒ Մ
Հայաստանի Հանրապետության գանձապետական հաշիվներին ավել վճարված կամ գանձված մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի գումարների վերադարձման կամ հաշվանցման
Խնդրում եմ
_____________________________________________________________________________________
(մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքի անվանումը, հաշվեհամարը)
պարտավորությունից ավելի վճարված _____________________________________դրամը
(նշել գումարի չափը)
1. հաշվանցել
_____________________________________________________________________________________
(մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի գումարը՝ թվերով և տառերով, հաշվեհամարը)
գծով առկա պարտավորության դիմաց.
2. վերադարձնել՝ գումարը փոխանցելով _______________________ բանկում գտնվող N
(բանկի անվանումը)
__________________________ հաշվեհամարին:
(հաշվեհամարը)
Դիմումատուի անվանումը, անունը, ազգանունը
_____________________________________________________________________________________
(կազմակերպության անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը)
Դիմումատուի հարկ վճարողի հաշվառման համարը կամ հանրային ծառայությունների համարանիշը և անձը հաստատող փաստաթղթի վերաբերյալ տեղեկություններ
_____________________________________________________________________________________
Հայտնում եմ, որ ներկայացված փաստաթղթերում առկա տվյալներն ամբողջական են և հավաստի:
Կազմակերպության տնօրեն (անհատ ձեռնարկատեր, ֆիզիկական անձ)
_____________________________________________________________________________________
(ստորագրությունը, անունը, ազգանունը, հեռախոսահամարը և էլ. հասցեն` առկայության դեպքում)
Կից փաստաթղթերի քանակը` _______
_____ ____________ 20_____ թ.
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 փետրվարի 2024 թվական: