Գլխավոր տեղեկություն
Номер
N 01-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (26.02.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.02.05-2024.02.18 Պաշտոնական հրապարակման օրը 16.02.2024
Принят
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
Дата принятия
30.01.2024
Подписан
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
Дата подписания
30.01.2024
Дата вступления в силу
26.02.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ

ՆԱԽԱՐԱՐ

 

«30» հունվարի 2024 թ.
ք. Երևան

N 01-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի N 20-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝

 

Հրամայում եմ

 

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2022 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետությունում օդանավերի պետական գրանցման, օդանավերի ռեգիստրի վարման ու թռիչքային պիտանիության սերտիֆիկատների տրման և օտարերկրյա թռիչքային պիտանիության սերտիֆիկատների ճանաչման կարգը հաստատելու մասին» N 20-Ն հրամանի 1-ին կետով հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները․

1) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«8․ Գրանցման հայտի քննարկումը, քաղաքացիական և պետական օդանավերի գրանցման սերտիֆիկատի կամ թռիչքային պիտանիության սերտիֆիկատի տրամադրումը կատարվում է հայտը Կոմիտեում մուտքագրվելուց հետո՝ 30 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ դրանց հետ կապված քաղվածքների, տեղեկանքների տրամադրումը կատարվում է հայտը Կոմիտեում մուտքագրվելուց հետո՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում։ Նշված ժամկետը կարող է երկարաձգվել օդանավի ֆիզիկական վիճակն ուսումնասիրելու նպատակով ստուգման անհրաժեշտության դեպքում: Սույն կարգով նախատեսված՝ ներկայացված փաստաթղթերի անհամապատասխանության կամ փաստաթղթերի ոչ լրիվ ներկայացման դեպքում Կոմիտեն դիմողին գրավոր՝ հայտը Կոմիտեում մուտքագրվելուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում, տեղեկացնում է թերությունների մասին: Հետագա քննարկումը կատարվում է դիտողությունները վերացնելուց և Կոմիտե այդ մասին գրավոր հայտնելուց ու համապատասխան փաստաթղթերը ներկայացնելուց հետո՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում։».

2) 9-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «տրված կամ» բառերը․

3) 9-րդ կետի 2-րդ ենթակետի «գ» պարբերությունն ուժը կորցրած ճանաչել․

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1-ին կետով․

«9.1. Սույն կարգի 15-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությամբ սահմանված ուղևորատար (passenger) նշանակությամբ օդանավի գրանցման դեպքում գրանցման հայտը տալու պահին օդանավի պլաների (airframe) տարիքը չպետք է գերազանցի 20 օրացույցային տարին։»․

5) 16-րդ կետից հանել «Միացյալ Ավիացիոն Իշխանությունների (JAA) ՋԱՌ-23 (JAR-23), ՋԱՌ-25 (JAR-25), ՋԱՌ-27 (JAR-27), ՋԱՌ-29 (JAR-29),» բառերը․

6) 20-րդ կետից հանել «Միացյալ Ավիացիոն Իշխանությունների (JAA) ՋԱՌ-26(JAR-26), ՋԱՌ-ՏՍՕ(JAR-TSO), ՋԱՌ-34 (JAR-34), ՋԱՌ-36 (JAR-36), ՋԱՌ-Ե (JAR-E), ՋԱՌ-Պ (JAR-P), ՋԱՌ-ԱՊՈՒ (JAR-APU)» բառերը․

7) 21-րդ կետը «ՏՍիԱ Ֆորմ 24-0078 (TCA Form 24-0078)» բառերից հետո լրացնել «, Միացյալ Թագավորություների ավիացիոն իշխանությունների Ֆորմ 1 (CAA/UK Form 1)» բառերով․

8) Ձև 2-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 1 հավելվածի․

9) Ձև 11-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 2 հավելվածի։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն հրամանի 1-ին կետի 1-ին ենթակետի, որն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:

 

Նախարար`

 

1/30/2024

Գ. Սանոսյան

 

Հավելված N 1

ՀՀ տարածքային կառավարման և

ենթակառուցվածքների նախարարի

2024 թվականի հունվարի 30-ի

N 01-Ն հրամանի

 

«Ձև 2»։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

REPUBLIC OF ARMENIA

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԿՈՄԻՏԵ

CIVIL AVIATION COMMITTEE

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕԴԱՆԱՎԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՍԵՐՏԵՖԻԿԱՏ

CERTIFICATE OF REGISTRATION OF CIVIL AIRCRAFT

 

1 Ազգային և գրանցման նիշերը

Nationality and registration marks

 

. . . . . . . . . . . . . . . . .

2. Օդանավ արտադրողը, արատրողի կողմից

Օդանավի նշագրումը

Manufacturer, manufacturer’s designation of aircraft

. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

3. Օդանավի սերիայի համարը

Aircraft serial number

 

 

. . . . . . . . . . . . . . . . . .

4. Օդանավի սեփականատերը . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

 

Name of owner . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .


5. Սեփականատիրող հասցեն . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

 

Address of owner . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

6. Սույնով հավաստվում է, որ տվյալ օդանավը սահմանված կարգով գրանցված է Հայաստանի Հանրապետության օդանավերի Ռեգիստրում՝ 1944 թվականի դեկտեմբերի 7-ի «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին. Կոնվենցիային և «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:

It is hereby certified that the above described aircraft has been duly entered on the Register of the Civil Aircrafts of the Republic of Armenia in accordance with the Convention on International Civil Aviation dated 7 December 1944 and with the Aviation Law of the Republic of Armenia.

Թռիչքային պիտանիության վարչության պետ Head of Airworthiness Department

 . . . . . . . . . . . . . . . . . . . .

(Ստորագրություն, Ազգանուն)
(Signature, Name)

 

Կ.Տ.

  Տրված է՝
     

Seal

  Date of Issue։
 

1. Սույն սերտեֆիկատը տրված է միայն գրանցման նպատակով և չի հանդիսանում օդանավի սեփականության իրավնունք հավաստող փաստաթուղթ:

This Certificate is issued for registration purpose only and is not to certify the right for aircraft ownership.

2. Սույն սերտեֆիկատը ուժի մեջ է մինչև՝

This Certificate expiration date is:

 

Հավելված N 2

ՀՀ տարածքային կառավարման և

ենթակառուցվածքների նախարարի

2024 թվականի հունվարի 30-ի

N 01-Ն հրամանի

 

«Ձև 11

 

Ներմուծեք նկարագրությունը_11338

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

REPUBLIC OF ARMENIA

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԿՈՄԻՏԵ

CIVIL AVIATION COMMITTEE

 

ՊԵՏԱԿԱՆ ՕԴԱՆԱՎԻ ԹՌԻՉՔԱՅԻՆ ՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏ

CERTIFICATE OF AIRWORTHINESS OF STATE AIRCRAFT

N XXXX

 

1. Ազգային և

գրանցման նիշերը

Nationality and

registration marks

...............................

2. Օդանավ արտադրողը, արտադրողի կողմից

օդանավի նշագրումը

Manufacturer, manufacturer's designation of aircraft

......................................................................................

......................................................................................

3. Օդանավի սերիայի

համարը

Aircraft serial number

 

.................................

4. Օդանավի նշանակությունը ......................................................................................................................................

Categories ................................................................................................................................................

5. Օդանավի սեփականատերը .....................................................................................................................................

Name of owner ......................................................................................................................................................

6. Լրացուցիչ տեղեկություն ..........................................................................................................................................

Additional information ..............................................................................................................................................

7. Սույն oդանավի թռիչքային պիտանիության սերտիֆիկատը տրված է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 20__ թվականի __________ _____-ի թիվ _____-Ն հրամանին համապատասխան և վերաբերում է նշված օդանավին, որը համարվում է թռիչքներին պիտանի այն պայմանով, որ տեխնիկական սպասարկումը և շահագործումը համապատասխանում է վերը նշված նորմերի պահանջներին և շահագործման սահմանափակումներին:

 

This Certificate of Airworthiness is issued pursuant to the order number _____-N dated __________of the Minister of Territorial Administration and Infrastructure of the Republic of Armenia in respect of the abovementioned aircraft which is considered to be airworthy when maintained and operated in accordance with the foregoing and the pertinent requirements and operating limitations.

Թռիչքային պիտանիության վարչության պետ

 

Head of Airworthiness Department ...........................................................................

 

Կ.Տ.

Տրված է

 

Seal

Date of Issue _____________ _____”20__թ.

 

Ուժի մեջ է մինչև

Validity ______________ _____”20__թ.

»:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 փետրվարի 2024 թվական: