Գլխավոր տեղեկություն
Номер
Հր. 256-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (02.02.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.01.22-2024.02.04 Պաշտոնական հրապարակման օրը 01.02.2024
Принят
Արտաքին գործերի նախարար
Дата принятия
31.01.2024
Подписан
Արտաքին գործերի նախարար
Дата подписания
31.01.2024
Дата вступления в силу
02.02.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«31» հունվարի 2024 թ.

ք. Երևան

Հր. 256-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 2616-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի 2018 թվականի դեկտեմբերի 10-ի «Դիվանագիտական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը հաստատելու մասին» թիվ 2616-Ն հրամանի (այսուհետ՝ հրաման) հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) 5-րդ կետում «հանրային ծառայության պաշտոններում,» բառերից հետո լրացնել «ինչպես նաև մասնագիտական» բառերը, հանել «միջազգային կազմակերպություններում» բառերը.

2) 7-րդ կետում հանել «առնվազն հազար տպաքանակ ունեցող մամուլով և (կամ)» բառերը.

3) 9-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 9.1 կետ.

«9.1. Մրցույթին մասնակցելու համար քաղաքացին կարող է դիմել մինչև 3 թափուր պաշտոնի համար, որոնց պահանջներին բավարարում է՝ ըստ նախապատվության կատարելով համարակալում:».

4) 46-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 46.1 կետ.

«46.1. Մրցույթում հաղթող ճանաչված, սակայն պաշտոնի չնշանակված անձը մրցութային-ատեստավորող հանձնաժողովի եզրակացության հիման վրա կարող է նշանակվել դիմումում նշված հաջորդ թափուր պաշտոնին, ընդ որում նախապատվությունը տրվում է առավելագույն միավորներ ստացած անձին: Մյուս հաղթող ճանաչված, բայց պաշտոնի չնշանակված անձը/անձինք գրանցվում են կադրերի ռեզերվում և կարող են նշանակվել համապատասխան թափուր պաշտոնի՝ դրա առաջացման դեպքում:»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Նախարար`

 Ա. ՄԻՐԶՈՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 փետրվարի 2024 թվական: