Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
22 դեկտեմբերի 2016 թվականի N 52
10. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի ՆԻՍՏԻ N 33 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 8-ՐԴ ԿԵՏՈՎ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 22-ի նիստի N 33 արձանագրության 8-րդ կետով հավանության արժանացած «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի ռազմավարությանն ու դրա իրականացման միջոցառումների ծրագրին և փորձնական ծրագրին հավանություն տալու մասին» արձանագրային որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) 11-րդ կետի՝
ա. 5-րդ և 6-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5) Ծրագրի առաջին փուլի ավարտից հետո նախատեսվում է «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամի (այսուհետ` հիմնադրամ) ստեղծում.
6) «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամն առաջին տարում կստանձնի «Կայուն դպրոցական սնունդ» ազգային ծրագրի պատասխանատվությունը: «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամի կարողությունները, Ծրագրի իրականացմանը զուգընթաց, կզարգացվեն և կամբողջացվեն այն հեռանկարով, որ այն ինքնուրույն կիրականացնի հանրապետությունում դպրոցական սննդի համակարգի առանցքային օղակի դերը:»,
բ. ուժը կորցրած ճանաչել 7-րդ ենթակետը.
2) N 2 աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 16-րդ կետով.
« |
|
»: |
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2016 թ. դեկտեմբերի 22 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|