Գլխավոր տեղեկություն
Номер
N 32-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (05.02.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.01.22-2024.02.04 Պաշտոնական հրապարակման օրը 26.01.2024
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
11.01.2024
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
11.01.2024
Дата вступления в силу
05.02.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

11 հունվար 2024 թ.

N 32-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԿԱՆԴԻԴՈԶԱՅԻՆ ԲԱԼԱՆՈՊՈՍՏԻՏՈՎ ՀԻՎԱՆԴԱՑՈՒԹՅԱՄԲ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

 

Հրամայում եմ

 

1. Հաստատել կանդիդոզային բալանոպոստիտով հիվանդացությամբ պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Ա. ԱվանեսՅԱՆ

 

 

Հավելված

Առողջապահության նախարարի

2024 թվականի հունվար «11»-ի

N 32-Ն հրամանի

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ 

 

ԿԱՆԴԻԴՈԶԱՅԻՆ ԲԱԼԱՆՈՊՈՍՏԻՏՈՎ ՀԻՎԱՆԴԱՑՈՒԹՅԱՄԲ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․

 

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

В37.4

Միզասեռական այլ օրգանների տեղակայման կանդիդոզ

2)

N51.2

Բալանիտ

 

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․

 

Ձև 1

 

1)

Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ)

Նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ:

2)

Սեռ (արական, իգական)

Արական

3)

Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ))

(ԱԲ) (Բ)- Ֆիմոզ, պարաֆիմոզ, երկրորդային վարակի միացում(բակտերիալ, վիրուսային), թարախային արտադրություն, խոց, նեկրոզ, համակարգային կանդիդոզ:

4)

Հիվանդության փուլը (նկարագրել)

Կիրառելի չէ

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում)

Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում։

6)

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային)

 Պլանային

7)

Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը)

Մաշկաբան և վեներաբան, ուրոլոգ, էնդոկրինոլոգ, մանկաբույժ:

8)

Գանգատներ

Սեռական օրգանի լորձաթաղանթի և(կամ) թլիպի մաշկի վերքեր, ճաքեր, փառ, այտուցվածություն, մրմուռի, ցավի զգացում։

9)

Անամնեզ

Առաջացման առավել հաճախ հանդիպող պատճառներն են`

ա. Էնդոգեն (շաքարային դիաբետ, վահանաձև գեղձի հիվանդություններ, ճարպակալում, իմուն համակարգի խանգարումներ և այլն),

բ. Էկզոգեն (hակաբիոտիկների, իմունաճնշիչների, գլյուկոկորտիկոստերոիդների ընդունում, ճառագայթային բուժում, հիգիենայի խախտումներ):

10)

Զննման արդյունք/Ցուցում

Սեռական օրգանի մաշկին և լորձաթաղանթին առաջանում են վերքեր, էրոզիաներ, այտուցվածություն, հիպերեմիա, փառ, արտադրություն:

11)

Հոսպիտալացման Ցուցում

ա. Ֆիմոզ,

բ. Պարաֆիմոզ,

գ. Երկրորդային վարակի միացում, խոցոտում, նեկրոզ, դ.Համակարգային կանդիդոզի ռիսկ, իմունադիֆիցիտային վիճակ:

 

3․ Բժիշկ-մասնագետի կողմից զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 2

 

Հ/հ

Խորհրդատվության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Մաշկաբան և վեներաբան

1

1

2)

Ուրոլոգ

0,5

1

3)

Մանկաբույժ

0,1

0.2

4)

Էնդոկրինոլոգ

0,1

0,2

 

4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 3

 

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ

Կոդը

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

     

ԱԲ

Բ

 
     
1)

Առկա չէ

Արյան ընդհանուր հետազոտություն

1

1

Հոմեոստազի տարբեր խանգարումների մասին տեղեկություն

2)

Առկա չէ

Մեզի ընդհանուր հետազոտություն

1

1

Միզուղիների ֆունկցիայի տարբեր խանգարումների մասին տեղեկատվության հայտնաբերում

3)

Առկա չէ

Միզասեռական քսուկ

1

1

Միզուկի վարակային հիվանդությունների ստուգում

4)

Առկա չէ

Քերուկ մաշկից և սեռական օրգանի լորձաթաղանթից

1

1

Սնկերի առկայության ստուգում

5)

Առկա չէ

Գլյուկոզի որոշում

1

1

Շաքարային դիաբետի սկրինինգ

6)

Առկա չէ

Վերքերի արտադրուկների մանրէաբանական հետազոտություն

0.3

0.8

Սնկերի տեսակի և դեղորայքի նկատմամբ զգայունության ստուգում

7)

Առկա չէ

Ալանինամինատրանսֆերազի (ԱԼՏ) որոշում

-

0,3

Լյարդի ֆունկցիոնալ վիճակի գնահատում

8)

Առկա չէ

Ասպարտատամինատրանսֆերազի (ԱՍՏ) որոշում

-

0,3

Լյարդի ֆունկցիայի գնահատում

9)

Առկա չէ

Կրեատինինի որոշում

0,1

0,5

Երիկամների ֆունկցիայի գնահատում

10)

Առկա չէ

Միզանյութի որոշում

0,1

0,5

Երիկամների ֆունկցիայի գնահատում

11)

Առկա չէ

Ընդհանուր բիլիռուբին

-

0,2

Ազատ հեմոգլոբինի տրանսֆորմացիայի մասին տեղեկություն

12)

Առկա չէ

Ազատ բիլիռուբինի որոշում

-

0,2

Լյարդի ֆունկցիայի գնահատում

13)

Առկա չէ

Կապված բիլիռուբինի որոշում

-

0,2

Լյարդի ֆունկցիայի գնահատում

Գործիքային հետազոտություններ

14)

Առկա չէ

Որովայնի խոռոչի և փոքր կոնքի

օրգանների ուլտրաձայնային հետազոտություն (ՈՒՁՀ)

-

0,2

 

Ախտաբանական փոփոխությունների հայտնաբերում

 

6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 4

 

 Հ/հ

Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում

Անվանում (ջեներիկ)

Չափման միավոր

Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն

Միջին օրական չափա-քանակ

Բուժման կուրսի միջին չափա-քանակ

Օրե-րի քա-նակ

1)

Նատամիցին նրբաքսուք

Նատամիցին նրբաքսուք

գր.

0.9

2

14

7

2)

Միկոնազոլ (միկոնազոլի նիտրատ) նրբաքսուք արտաքին կիրառման 20մգ/գ

Միկոնազոլ միկոնազոլի նիտրատ) նրբաքսուք արտաքին կիրառման 20մգ/գ

գր.

0.8

2

14

7

3)

Նաֆտիֆին հիդրոքլորիդ նրբաքսուք արտաքին կիրառման 10մգ/գ

Նաֆտիֆին հիդրոքլորիդ նրբաքսուք արտաքին կիրառման 10մգ/գ

գր.

0.8

2

14

7

4)

Միկոնազոլ (միկոնազոլի նիտրատ) նրբաքսուք արտաքին կիրառման 20մգ/գ

Միկոնազոլ (միկոնազոլի նիտրատ) նրբաքսուք արտաքին կիրառման 20մգ/գ

գր.

0.8

2

14

7

5)

Կլոտրիմազոլ նրբաքսուք 10մգ/գ

Կլոտրիմազոլ նրբաքսուք 10մգ/գ

գր.

0.8

2

14

7

6)

Սերտակոնազոլ (սերտակոնազոլի նիտրատ) նրբաքսուք արտաքին կիրառման 20մգ/գ

Սերտակոնազոլ (սերտակոնազոլի նիտրատ) նրբաքսուք արտաքին կիրառման 20մգ/գ

գր.

0.8

2

14

7

7)

Տերբինաֆին (տերբինաֆինի հիդրոքլորիդ) նրբաքսուք արտաքին կիրառման 10մգ/գ

Տերբինաֆին (տերբինաֆինի հիդրոքլորիդ) նրբաքսուք արտաքին կիրառման 10մգ/գ

գր.

0.8

2

14

7

8)

Կետոկոնազոլ նրբաքսուք արտաքին կիրառման 20մգ/գ

Կետոկոնազոլ նրբաքսուք արտաքին կիրառման 20մգ/գ

գր.

0.8

2

14

7

9)

Ֆլուկոնազոլ 150մգ

Ֆլուկոնազոլ 150մգ

մգ

0,7

150

150

1

10)

Տերբինաֆին (տերբինաֆինի հիդրոքլորիդ) դեղահատեր 250մգ

Տերբինաֆին (տերբինաֆինի հիդրոքլորիդ) դեղահատեր 250մգ

մգ

0,4

250

3500

14

11)

Բենզիլդիմեթիլ [3-(միրիստոիլամինո) պրոպիլ] ամոնիում քլորիդ մոնոհիդրատ լուծույթ տեղային կիրառման 0,1մգ/մլ

Բենզիլդիմեթիլ [3-(միրիստոիլամինո) պրոպիլ] ամոնիում քլորիդ մոնոհիդրատ լուծույթ տեղային կիրառման 0,1մգ/մլ

մլ

0,4

6

60

10

12)

Պովիդոն յոդ լուծույթ արտաքին կիրառման 100մգ/մլ

Պովիդոն յոդ լուծույթ արտաքին կիրառման 100մգ/մլ

մլ

0.3

4

40

10

13)

Բորաթթու լուծույթ

Բորաթթու լուծույթ

մլ

0.3

200

1000

5

14)

Նորսուլֆազոլ մածուկ

Նորսուլֆազոլ մածուկ

գր

0.2

10

50

5

 

8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված՝

1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ:

2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։

9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլեր:

 

Ձև 5

 

Հ/հ

Բժշկական ծառայության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Վիրահատական միջամտություն

-

0,3

 

10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

1. https://www.uptodate.com/contents/balanitis-in-adults?search=candidiasis%20balanit&source=search_result&selectedTitle=1~150&usage_type=default&display_rank=1

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հունվարի 2024 թվական: