ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«14» դեկտեմբեր 2023 թ. |
N 6018-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԷՋՄԻԱԾԻՆ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-ԻՆ ՏՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹԻՎ Կ-XX-000274 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԿՐԿՆՕՐԻՆԱԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 19-րդ, 20-րդ և 21-րդ հոդվածները, «ԷՋՄԻԱԾՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի կողմից 2023 թվականի դեկտեմբերի 8-ին ներկայացված դիմումը և դիմումին կից ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը օրենքներին, այլ իրավական ակտերին ու լիցենզավորման կարգի պահանջներին՝
Հրամայում եմ`
1. «ԷՋՄԻԱԾԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել 2003 թվականի սեպտեմբերի 22-ին տրված բժշկական օգնության և սպասարկման թիվ Կ-XX-000274 լիցենզիայի կրկնօրինակ` վերջինիս մեջ ներառելով «ԷՋՄԻԱԾԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» փակ բաժնետիրական ընկերության գործունեության իրականացման թիվ Կ-XX-000274 լիցենզիայով նախատեսված բժշկական օգնության և սպասարկման տեսակները և ձևերը:
2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`
1) ապահովել լիցենզիայի կրկնօրինակի մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում.
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:
3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին:
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «ԷՋՄԻԱԾՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» փակ բաժնետիրական ընկերությանը իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
5. Սույն հրամանը կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև Վարչական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական դատարան՝ վարչական ակտն ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:
Ա. Ավանեսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|