Գլխավոր տեղեկություն
Номер
N 36-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (05.02.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.01.22-2024.02.04 Պաշտոնական հրապարակման օրը 26.01.2024
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
11.01.2024
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
11.01.2024
Дата вступления в силу
05.02.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

11 հունվար 2024 թ.

N 36-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԲԱՐՈՒՐԱՅԻՆ (ՏԱԿԴԻՐԱՅԻՆ) ՄԱՇԿԱԲՈՐԲՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել Բարուրային (տակդիրային) մաշկաբորբով պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Ա. ԱվանեսՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2024 թվականի հունվար «11»-ի

N 36-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

ԲԱՐՈՒՐԱՅԻՆ (ՏԱԿԴԻՐԱՅԻՆ) ՄԱՇԿԱԲՈՐԲՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․

 

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

L22

բարուրային մաշկաբորբ

2)

E83.2

Էնտերոպատիկ ակրոդերմատիտ

3)

B37

Կանդիդոզ

4)

L23

Ալերգիկ հպումային մաշկաբորբ

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․

 

Ձև 1

 

1)

Տարիքային խումբ (նորածին, երեխա, մեծահասակ)

Նորածին, երեխա, մեծահասակ, ցանկացած տարիքում տակդիր կրող մարդկանց

2)

Սեռ (արական, իգական)

Արական, իգական:

3)

Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ))

(Բ)Երկրորդային վարակի միացում՝ բակտերիալ, վիրուսային; Բարորակ լիմֆադենոպաթիա; Սուր ցելլուլիտի զարգացում։

4)

Հիվանդության փուլը (նկարագրել)

Կիրառելի չէ

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում)

Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում:

6)

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային)

Պլանային

7)

Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը)

Մաշկաբան և վեներաբան, մանկաբույժ:

8)

Գանգատներ

Հիմնական ախտանիշներ`

ա. մաշկի քոր,

բ. այրոցի զգացողություն,

գ. ցավ։

9)

Անամնեզ

Հիմնական պատճառներ՝

ա. մաշկի երկարատև կոնտակտը մեզի և կղանքի հետ,

բ. մաշկի գերխոնավությունը,

գ. օճառների և տեղային միջոցների օգտագործում։

10)

Զննման արդյունք/Ցուցում

էրիթեմա տակդիրի հատվածում, հանգույցիկներ, բշտիկներ, ճաքեր, մացերացիա, էրոզիաներ:

11)

Հոսպիտալացման Ցուցում

ա. Տեղային բուժման նկատմամբ կայունություն,

բ. Տարածուն վարակային բարդությունների զարգացում:

 

3․ Բժիշկ-մասնագետի կողմից զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 2

 

Հ/հ

Խորհրդատվության տեսակը

Տրամադրման

քանակը

ԱԲ

Բ

1)

Մաշկաբան և վեներաբան

1

1

2)

Ալերգոլոգ և իմունոլոգ

0,4

0,4

3)

Մանկաբույժ

0,8

0,8

 

4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 3

 

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ

Կոդը

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

     

ԱԲ

Բ

 
     
1)

Առկա չէ

Արյան ընդհանուր հետազոտություն

1

1

Հոմեոստազի տարբեր խանգարումներ՝ պայմանավորված վիճակի ծանրությամբ

2)

Առկա չէ

Մեզի ընդհանուր հետազոտություն

1

1

բոլոր տեսակների ընդհանուր ախտորոշիչ համալիրի շրջանակներում մեկնաբանվող խախտումները

3)

Առկա չէ

Մաշկի քերուկի միկրոսկոպիկ հետազոտություն

1

1

Սնկերի միցելների հայտնաբերում

4)

Առկա չէ

Մաշկի ցանքս մանրէաբանական քննությամբ

1

1

Սնկերի տիպի և դեղորայքի զգայունության որոշում

Գործիքային հետազոտություններ

5)

Առկա չէ

Որովայնի խոռոչի օրգանների ուլտրաձայնային հետազոտություն (ՈՒՁՀ)

1

1

Որովայնի խոռոչի օրգանների ախտաբանության հայտնաբերում

 

6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 4

 

Հ/հ

Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում

Անվանում (ջեներիկ)

Չափման միավոր

Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն

Միջին օրական չափա-քանակ

Բուժման կուրսի միջին չափա-քանակ

Օրե-րի քա-նակ

1)

Ցինկիօքսիդ քսուք արտաքին կիրառման 100մգ/գ

Ցինկի օքսիդ քսուք արտաքին կիրառման 100մգ/գ

գրամ

0,9

5

30-50

7-14

2)

Հիդրոկորտիզոն հիդրոկորտիզոնի 17-բուտիրատ) նրբաքսուք արտաքին կիրառման 1մգ/գ

Հիդրոկորտիզոն (հիդրոկորտիզոնի 17-բուտիրատ) նրբաքսուք արտաքին կիրառման 1մգ/գ

գրամ

0,5

3

20-30

5-7

3)

Կլոտրիմազոլ նրբաքսուք արտաքին կիրառման 10մգ/գ

Կլոտրիմազոլ նրբաքսուք արտաքին կիրառման 10մգ/գ

գրամ

0,7

5

20-30

7-10

4)

Նիստատին նրբաքսուք

Նիստատին նրբաքսուք

գրամ

0,5

3

20-30

7-10

 

8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված՝

1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ:

2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ 

9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլեր:

 

Ձև 5

 

Բուժական այլ միջոցառումներ

 

(անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)

 

Հ/հ

Բժշկական ծառայության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Թրջոցներ

0,3

0,5

 

10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1. https://www.uptodate.com/contents/diaper-dermatitis?search=diaper%20dermatitis&source=search_result&selectedTitle=1~38&usage_type=default&display_rank=1

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հունվարի 2024 թվական: