Գլխավոր տեղեկություն
Номер
N 23-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (04.02.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.01.22-2024.02.04 Պաշտոնական հրապարակման օրը 25.01.2024
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
11.01.2024
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
11.01.2024
Дата вступления в силу
04.02.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

11 հունվար 2024 թ.

N 23-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՏՈՊԻԿ ՄԱՇԿԱԲՈՐԲՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը՝

 

Հրամայում եմ`

 

1․ Հաստատել ատոպիկ մաշկաբորբով պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն Հավելվածի։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Ա. ԱվանեսՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2024 թվականի հունվար «11»-ի

N 23-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

ԱՏՈՊԻԿ ՄԱՇԿԱԲՈՐԲՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․

 

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

L20

Ատոպիկ մաշկաբորբ

2)

L20.0

Բենյեի քորպտիկ

3)

L20.8

Ատոպիկ այլ մաշկաբորբեր, էկզեմա բեկանելի` այլ դասերում չդասակարգված , մանկական (սուր կամ քրոնիկ), բնածին (ալերգիկ), նեյրոդերմիտ. (ատոպիկ (օջախային), տարածուն)

4)

L20.9

Այլ դասերում չդասակարգված ատոպիկ մաշկաբորբ` չճշտված

 

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․

 

Ձև 1

 

1)

Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ)

Նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ

2)

Սեռ (արական, իգական)

Արական, իգական

3)

Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ))

(ԱԲ), (Բ) Երկրորդային վարակի միացում՝ մանրէային (բակտերիալ), սնկային, վիրուսային:

Բարորակ լիմֆադենոպաթիա:

Կրկնվող կեռատոկոնյուկտիվիտներ։

4)

Հիվանդության փուլը (նկարագրել)

Կիրառելի չէ

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում)

Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում

6)

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային)

Պլանային, շտապ

7)

Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը)

Մաշկաբան և վեներաբան, ալերգոլոգ և իմունոլոգ, մանկաբույժ

8)

Գանգատներ

Հիմնական ախտանիշներ՝

մաշկի քոր, էրիթեմա և ցանավումներ, տիպիկ տեղակայումը դեմքին և վերջույթների ծալիչներին (կյանքի առաջին տարիներին) ,

որքինացում և էքսկորիացիներ վերջույթների ծալիչների մակերեսին ավելի մեծ երեխաների և մեծահասակների դեպքում։

Լրացուցիչ ախտանիշներ՝

մաշկի չորություն,

ափերի և ներբանների գերգծավորում կամ մազային գերեղջերացում,

պտուկների էկզեմա,

խեյլիտ,

կրկնվող կեռատոկոնյուկտիվիտ,

ստորին կոպի լրացուցիչ ծալք,

հարակնային շրջանի գերգունակավորում,

դեմքի գունատություն կամ էրիթեմա,

պարանոցի առաջային մակերեսին ծալքեր։

9)

Անամնեզ

Ժառանգական անամնեզում ալերգիկ կամ ատոպիկ հիվանդությունների առկայություն; սեզոնային սրացումներ:

Հիվանդության սկիզբ վաղ մանկական հասակում։

10)

Զննման արդյունք/Ցուցում

Մաշկի չորություն, էրիթեմատոզ, որքինացում։ Էքսկորիացիաների առկայություն։

11)

Հոսպիտալացման Ցուցում

1.Տարածուն ախտահարման առկայություն (50%-ից ավել մաշկային ծածկույթի ախտահարում)

2. Տեղային բուժման նկատմամբ կայունություն:

3. Տարածուն վարակային բարդությունների զարգացում։

 

3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի(անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 2

 

Հ/հ

Խորհրդատվության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Մաշկաբան և վեներաբան

1

1

2)

Ալերգոլոգ և իմունոլոգ

0,3

0,3

3)

Մանկաբույժ

0,3

0,3

4)

Հոգեթերապևտ

0,1

0,1

5)

Ակնաբույժ

0,1

0,1

 

4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 3

 

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

   

ԱԲ

Բ

 
     
1)

Արյան ընդհանուր հետազոտություն

1

1

Հոմեոստազի տարբեր խանգարումներ՝ պայմանավորված վիճակի ծանրությամբ

2)

Ասպարտատմինատրանսֆերազի (ԱՍՏ) որոշում

-

0.4

Ցուցանիշների բարձրացում որպես լյարդի ախտահարման նշան։

3)

Ալանինամինատրանսֆերազի (ԱԼՏ) որոշում

-

0.4

Ցուցանիշների բարձրացում որպես լյարդի ախտահարման նշան։

4)

Ընդհանուր բիլիրուբինի որոշում

-

0.4

Բիլիռուբինի զգալի բարձրացում, որպես օրգանիզմում ազատ հեմոգլոբինի տրանսֆորմացիայի աղբյուր:

5)

Ուղղակի բիլիրուբինի որոշում

-

0.4

Բիլիռուբինի զգալի բարձրացում, որպես օրգանիզմում ազատ հեմոգլոբինի տրանսֆորմացիայի աղբյուր

6)

Անուղղակի բիլլուբինի որոշում

-

0.4

Բիլիռուբինի զգալի բարձրացում, որպես օրգանիզմում ազատ հեմոգլոբինի տրանսֆորմացիայի աղբյուր

7)

Կրեատինին

-

0.2

Նեֆրոպաթիայի դեպքում ցուցանիշների աճ, հետագա սուր երիկամային անբավարարության զարգացումով:

8)

Միզանյութ

-

0.2

Նեֆրոպաթիայի դեպքում ցուցանիշների աճ, հետագա սուր երիկամային անբավարարության զարգացումով:

9)

Մեզի ընդհանուր հետազոտություն

1

1

բոլոր տեսակների ընդհանուր ախտորոշիչ համալիրի շրջանակներում մեկնաբանվող խախտումները

10)

Մաշկային ալերգիկ փորձերի իրականացում

-

0․5

Վիճակը բարդացնող հնարավոր ալերգենների որոշում

Գործիքային հետազոտություններ

11)

Որովայնի խոռոչի օրգանների ուլտրաձայնային հետազոտություն (ՈՒՁՀ)

1

1

Որովայնի խոռոչի օրգանների ընդհանուր վիճակի գնահատում

 

6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 4

 

Հ/հ

Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում

Անվանում (ջեներիկ)

Չափման միավոր

Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն

Միջին օրական չափաքա-նակ

Բուժման կուրսի միջին չափաքա-նակ

Օրերի քանակ

1)

Կլոբետազոլ (կլոբետազոլի պրոպիոնատ) նրբաքսուք 0,5մգ/գ

Կլոբետազոլ (կլոբետազոլի պրոպիոնատ) նրբաքսուք 0,5մգ/գ

գրամ

0,3

5

140

28

2)

Կլոբետազոլ (կլոբետազոլի պրոպիոնատ) քսուք 0,5մգ/գ

Կլոբետազոլ (կլոբետազոլի պրոպիոնատ) քսուք 0,5մգ/գ

գրամ

0,3

5

140

28

3)

Բետամեթազոն (բետամեթազոնի վալերատ) քսուք արտաքին կիրառման 1մգ/գ

Բետամեթազոն (բետամեթազոնի վալերատ) քսուք արտաքին կիրառման 1մգ/գ

գրամ

0,3

5

140

28

4)

Տրիամցինոլոն (տրիամցինոլոնի ացետոնիդ) քսուք 100000ՄՄ

Տրիամցինոլոն (տրիամցինոլոնի ացետոնիդ) քսուք 100000ՄՄ

գրամ

0,3

5

140

28

5)

Մոմետազոն (մոմետազոնի ֆուրոատ) նրբաքսուք 1մգ/գ

Մոմետազոն (մոմետազոնի ֆուրոատ) նրբաքսուք 1մգ/գ

գրամ

0,3

5

140

28

6)

Մոմետազոն (մոմետազոնի ֆուրոատ) քսուք 1մգ/գ

Մոմետազոն (մոմետազոնի ֆուրոատ) քսուք 1մգ/գ

գրամ

0,3

5

140

28

7)

Մեթիլպրեդնիզոլոնի ացեպոնատ 0,1% նրբաքսուք

Մեթիլպրեդնիզոլոնի ացեպոնատ 0,1% նրբաքսուք

գրամ

0,3

5

140

28

8)

Մեթիլպրեդնիզոլոնի ացեպոնատ 0,1% քսուք

Մեթիլպրեդնիզոլոնի ացեպոնատ 0,1% քսուք

գրամ

0,3

5

140

28

9)

Հիդրոկորտիզոն (հիդրոկորտիզոնի 17-բուտիրատ) նրբաքսուք արտաքին կիրառման 1մգ/գ

Հիդրոկորտիզոն (հիդրոկորտիզոնի 17-բուտիրատ) նրբաքսուք արտաքին կիրառման 1մգ/գ

գրամ

0,3

5

140

28

10)

Հիդրոկորտիզոն (հիդրոկորտիզոնի 17-n-բուտիրատ) նրբաքսուք արտաքին կիրառման 1մգ/գ

Հիդրոկորտիզոն (հիդրոկորտիզոնի 17-n- բուտիրատ) նրբաքսուք արտաքին կիրառման 1մգ/գ

գրամ

0,3

5

140

28

11)

Պիմեկրոլիմուս նրբաքսուք արտաքին կիրառման 10մգ/գ

Պիմեկրոլիմուս նրբաքսուք արտաքին կիրառման 10մգ/գ

գրամ

0,3

5

140

28

12)

Տակրոլիմուս քսուք արտաքին կիրառման 0,3մգ/գ

Տակրոլիմուս քսուք արտաքին կիրառման 0,3մգ/գ

գրամ

0,3

5

140

28

13)

Տակրոլիմուս քսուք արտաքին կիրառման 1մգ/գ

Տակրոլիմուս քսուք արտաքին կիրառման 1մգ/գ

գրամ

0,3

5

140

28

14)

Պիրիտիոն ցինկ 0,2% նրբաքսուք

Պիրիտիոն ցինկ 0,2% նրբաքսուք

գրամ

0,3

5

140

28

15)

Բետամեթազոն (բետամեթազոնի դիպրոպիոնատ), կլոտրիմազոլ, գենտամիցին (գենտամիցինի սուլֆատ) նրբաքսուք 0,5մգ/գ+10մգ/գ+1մգ/գ

Բետամեթազոն (բետամեթազոնի դիպրոպիոնատ), կլոտրիմազոլ, գենտամիցին (գենտամիցինի սուլֆատ) նրբաքսուք 0,5մգ/գ+10մգ/

գ+1մգ/գ

գրամ

0,3

5

140

28

16)

 Բացիտրացին ցինկ, նեոմիցին (նեոմիցինի սուլֆատ) քսուք արտաքին կիրառման 250ՄՄ/գ+5000ՄՄ/գ

Բացիտրացին ցինկ, նեոմիցին (նեոմիցինի սուլֆատ) քսուք արտաքին կիրառման 250ՄՄ/գ+5000ՄՄ/գ

գրամ

0,3

5

140

28

17)

Բացիտրացին ցինկ, նեոմիցին (նեոմիցինի սուլֆատ) դեղափոշի արտաքին կիրառման 250ՄՄ/գ+5000ՄՄ/գ

Բացիտրացին ցինկ, նեոմիցին (նեոմիցինի սուլֆատ) դեղափոշի արտաքին կիրառման 250ՄՄ/գ+5000ՄՄ/գ

գրամ

0,3

5

140

28

18)

Մուպիրոցին քսուք 20մգ/գ

Մուպիրոցին քսուք 20մգ/գ

գրամ

0,3

5

140

28

19)

Էրիթրոմիցին քսուք 10մգ/գ

Էրիթրոմիցին քսուք 10մգ/գ

գրամ

0,3

5

140

28

20)

Ռեզորցին լուծույթ արտաքին կիրառման 78մգ/մլ

Ռեզորցին լուծույթ արտաքին կիրառման 78մգ/մլ

գրամ

0,3

5

140

28

21)

Մեթիլեն կապույտի 1% լուծույթ

Մեթիլեն կապույտի 1% լուծույթ

գրամ

0,3

5

140

28

22)

Ցեֆտրիաքսոն (ցեֆտրիաքսոն նատրիում) դեղափոշի մ/մ և ն/ե ներարկման լուծույթի 1000մգ

Ցեֆտրիաքսոն (ցեֆտրիաքսոն նատրիում) դեղափոշի մ/մ և ն/ե ներարկման լուծույթի 1000մգ

սրվակ

0,1

1

7

7

23)

Ցիպրոֆլօքսացին (ցիպրոֆլօքսացինի հիդրոքլորիդ) դեղահատեր թաղանթապատ 500մգ

Ցիպրոֆլօքսացին (ցիպրոֆլօքսացինի հիդրոքլորիդ) դեղահատեր թաղանթապատ 500մգ

հաբ

0,1

2

14

7

24)

Ամօքսիցիլին (ամօքսիցիլինի տրիհիդրատ), քլավուլանաթթու (կալիումի քլավուլանատ) դեղահատեր թաղանթապատ

Ամօքսիցիլին (ամօքսիցիլինի տրիհիդրատ), քլավուլանաթթու (կալիումի քլավուլանատ) դեղահատեր թաղանթապատ

հաբ

0,1

2

14

7

25)

Ացիկլովիր դեղահատեր 400մգ

Ացիկլովիր դեղահատեր 400մգ

հաբ

0,1

5

35

7

26)

Ցետիրիզին (ցետիրիզինի դիհիդրոքլորիդ) կաթիլներ ներքին ընդունման 10մգ/մլ

Ցետիրիզին (ցետիրիզինի դիհիդրոքլորիդ) կաթիլներ ներքին ընդունման 10մգ/մլ

կաթիլ

0,1

10

70

7

27)

Լևոցետիրիզին (լևոցետիրիզինի դիհիդրոքլորիդ) դեղահատեր թաղանթապատ 5մգ

Լևոցետիրիզին (լևոցետիրիզինի դիհիդրոքլորիդ) դեղահատեր թաղանթապատ 5մգ

հաբ

0,1

1

7

7

28)

Քլորոպիրամին (քլորոպիրամինի հիդրոքլորիդ) լուծույթ ներարկման 20մգ/մլ

Քլորոպիրամին (քլորոպիրամինի հիդրոքլորիդ) լուծույթ ներարկման 20մգ/մլ

սրվակ

0,1

2

14

7

29)

Դիպիլումաբ լուծույթ ներարկման 150մգ/մլ

Դիպիլումաբ լուծույթ ներարկման 150մգ/մլ

Սրվակ

0,01

1

10

300

30)

Ցիկլոսպորին դեղապատիճներ փափուկ 25մգ; 50մգ; 100մգ

Ցիկլոսպորին դեղապատիճներ փափուկ 25մգ; 50մգ; 100մգ

հաբ

0,01

2

120

70

31)

Մեթիլպրեդնիզոլոն դեղահատեր 16մգ

Մեթիլպրեդնիզոլոն դեղահատեր 16մգ

հաբ

0,01

1

120

120

32)

Պրեդնիզոլոն դեղահատեր 5մգ

Պրեդնիզոլոն դեղահատեր 5մգ

հաբ

0,01

1

120

120

 

8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված՝

1) Նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ:

2) Տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։

9․ Բուժական այլ միջոցառումները սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 5

 

Հ/հ

Բժշկական ծառայության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Թաց փաթաթումներ

0,5

-

2)

Ուլտրամանուշակագույն թերապիա

0,05

0,05

 

10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1. https://www.uptodate.com/contents/treatment-of-atopic-dermatitis-eczema?search=atopic%20dermatitis&source=search_result&selectedTitle=2~150&usage_type=default&display_rank=1

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 հունվարի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան