ՈՒՂՂՈՒՄ
Arlis.am միասնական կայքում 2022 թվականի օգոստոսի 4-ին հրապարակված ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2022 թվականի օգոստոսի 3-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2017 թվականի հունվարի 11-ի թիվ 9-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» N 59-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «վերնագրում, հավելվածի վերնագրում» բառերի փոխարեն կարդալ «վերնագրում, 1-ին կետում, հավելվածի վերնագրում»:
|
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 օգոստոսի 2022 թվական: