ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ
Հ Ր Ա Մ Ա Ն
«10» հունվարի 2024 թ. |
N 03-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԵՎ ԾՐԱԳՐԵՐԻ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը.
Հրամայում եմ
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտում իրականացվող նախագծերի և ծրագրերի մշտադիտարկման և գնահատման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնին՝ մինչև 2024 թվականի մարտի 20-ը մշակել և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտում իրականացվող նախագծերի և ծրագրերի մշտադիտարկման իրականացման կարգի կենսագործման ամենամյա միջոցառումների ցանկը՝ համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության հետ:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանին:
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Նախարար՝ |
Ժ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ |
09/01/2024 |
Հավելված ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թ. հունվարի 10-ի N 03-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԵՎ ԾՐԱԳՐԵՐԻ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ
1. Սույնով սահմանում է Հայաստանի Հանրապետությունում նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական (այսուհետև՝ ՆՄՄ) կրթության ոլորտում տեղական և միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև անհատների կողմից իրականացվող նախագծերի և ծրագրերի (այսուհետև՝ ծրագիր) մշտադիտարկման (այսուհետև՝ մշտադիտարկում) և գնահատման (այսուհետև՝ գնահատում) կարգը:
2. Մշտադիտարկումը շարունակական գործընթաց է, որն իրականացվում է ծրագրի համապատասխանության, արդյունավետության, արդյունավորության, ազդեցության ու կայունության (արդյունքների կենսունակության) աստիճանի որոշարկման ու բարձրացման նպատակով` տեղեկատվության հավաքագրման և վերլուծության միջոցով: Տեղեկատվությունը ներառում է տվյալներ ծրագրի առկա վիճակի, ընթացքի, արդյունքների, զարգացման ու ընդլայնման հեռանկարների, ընդունված վարչակառավարչական որոշումների, ինչպես նաև՝ օրենսդրության պահանջների հնարավոր խախտումների մասին:
3. Մշտադիտարկումը ներառում է ծրագրի մասին տեղեկատվության շարունակական հավաքագրումը, մշակումը, համակարգումը, պահպանումը, ինչպես նաև՝ կանոնավոր վերլուծությունն ու արդյունքների հրապարակումը:
4. Մշտադիտարկման ցուցանիշները և դրանց հավաքագրման ձևն ու պատասխանատուները սահմանվում են սույն հավելվածի աղյուսակին համապատասխան:
5. Մշտադիտարկման համար անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրումն իրականացվում է վիճակագրական տվյալների հավաքման, հարցումների, ուսումնասիրությունների և հետազոտությունների միջոցով, ինչպես նաև տարբեր աղբյուրներից, այդ թվում՝ պաշտոնական կայքէջերից տվյալների ստացման եղանակով:
6. Մշտադիտարկման կազմակերպումը, տեղեկատվության հավաքագրումը, մշակումը և համակարգումն իրականացնում է Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնը (այսուհետև՝ ՄԿՈՒԶԱԿ)՝ ծրագիրն իրականացնողի և (կամ) համակարգողի (այսուհետև՝ իրականացնող) հետ համատեղ, իսկ տեղեկատվության պահպանումը, վերլուծությունն ու մշտադիտարկման արդյունքների գնահատումը ՄԿՈՒԶԱԿ-ը:
7. Ծրագիրն իրականացնողը մինչև ընթացիկ տարվա մայիս ամիսը կատարում է սույն հավելվածի աղյուսակով իր պատասխանատվությանը վերապահված տեղեկատվության հավաքագրումը, մշակումն ու համակարգումը և ներկայացնում ՄԿՈՒԶԱԿ: ՄԿՈՒԶԱԿ-ը մինչև նույն տարվա սեպտեմբեր ամիսը վերլուծում և գնահատում է մշտադիտարկման արդյունքները և իրականացնողի գրավոր համաձայնության դեպքում հրապարակում ՄԿՈւԶԱԿ-ի և նախարարության կայքէջում՝ համապատասխան հաշվետվության տեսքով:
8. Մշտադիտարկման արդյունքները քննարկվում են իրականացնողի հետ այն շարունակելու նպատակահարմարության և (կամ) համապատասխան փոփոխությունների միջոցով բարելավելու անհրաժեշտության տեսանկյունից:
9. Համալիր ուսումնասիրություն կատարելու և որոշումներ կայացնելու համար ընտրվում է առկա վիճակի գնահատման մեթոդ և գործուն մեխանիզմներ, որոնք թույլ են տալիս հնարավոր սեղմ ժամկետներում ընդգրկուն կերպով իրականացնել ծրագրի տարաբնույթ գործընթացների քանակական գնահատում:
10. Մշտադիտարկման շրջանակներում հիմնախնդիրների վերլուծության և որոշումների կայացման համար կիրառվում է փորձագիտական գնահատման մեթոդը, որի հիմնական բաղադրիչները հարցումների կազմակերպման և իրականացման ընթացակարգերն են:
11. Փորձագիտական գնահատումը` հետազոտվող երևույթների (օբյեկտների) որակական և քանակական գնահատումների ամբողջականությունն է, որն իրականացնում է տվյալ բնագավառում ընդգրկված կամ առնչվող անձը, երբ դիտարկվող բնութագիրը կամ ցուցանիշն անմիջականորեն չի ենթարկվում ֆիզիկական չափումների կամ հաշվառման, այլ գնահատվում է դատողությունների հիման վրա:
12. Գնահատողների անհատական և խմբային աշխատանքի սկզբունքների համատեղ կիրառումը կազմակերպվում է հետևյալ հաջորդականությամբ՝
1) կարծիքները, գաղափարները և գնահատումները պետք է նախօրոք ներառվեն կազմակերպական ձևաչափում (հարցաշարում)՝ կատարելով դրանց նպատակաուղղված վերլուծությունը, ընդհանրացումը և համեմատումը,
2) փորձագիտական գնահատումներում անհրաժեշտ է առաջադրել ոչ միայն քանակական, այլև որակական բնորոշումներ՝ առանձնացնելով նորը, գլխավորը, էական և արդիական գաղափարները,
3) փորձագետներն իրենց գնահատումներում անկախ են,
4) փորձագիտական խմբի գործունեությունը պետք է ուղղորդված լինի, որի նպատակով նրանց հետ գնահատումների նպատակի և խնդիրների վերաբերյալ տարվում են նախապատրաստական խորհրդատվական աշխատանքներ:
13. Փորձագիտական խմբում ըստ անհրաժեշտության կարող են ընդգրկվել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետև՝ ԿԳՄՍՆ) նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության, ինչպես նաև՝ ԿԳՄՍՆ այլ ստորաբաժանումների և կառույցների ներկայացուցիչներ:
14. Փորձագիտական խմբի աշխատանքը կազմակերպվում է փուլային սկզբունքով՝
1) փորձագետներին ներկայացվում են հետազոտման առարկան, նպատակը, խնդիրները և դրա իրականացման ընթացակարգը,
2) յուրաքանչյուրն անհատական կարգով, ըստ հարցաշարի և գնահատման համակարգի կատարում են քանակական գնահատումներ՝ լրացնելով ելակետային վիճակագրական աղյուսակները,
3) ըստ առաջադրված հիմնախնդիրների՝ դասակարգվում են փորձագետների ներկայացրած տվյալները և վիճակագրական մեթոդներով իրականացվում են քանակական գնահատումներ հետազոտվող երևույթի (օբյեկտի) վերաբերյալ՝ ապահովելով գնահատումների վերընթաց բնույթը` անցում կատարելով ստորին օղակներից մինչև համալիրը:
15. Մշտադիտարկման արդյունքները մուտքային տեղեկատվություն են հանդիսանում նախատեսվող և (կամ) նախագծվող ծրագրերի համար:
16. Գնահատումն իրականացվում է 2 տարին մեկ անգամ՝ այդ ժամանակահատվածում կատարված մշտադիտարկումների արդյունքների ամփոփման միջոցով՝ նույն ցուցանիշների հիման վրա: Անհրաժեշտության դեպքում կարող են հաշվի առնվել նաև այլ ցուցանիշներ:
17. Գնահատումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետև՝ ԿԳՄՍՆ) նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչությունը՝ ՄԿՈՒԶԱԿ-ի աջակցությամբ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև ԿԳՄՍՆ այլ ստորաբաժանումների և կառույցների ներգրավմամբ:
Աղյուսակ
ՆՄՄ կրթության ոլորտում իրականացվող ծրագրերի և նախագծերի մշտադիտարկման պարտադիր տեղեկատվության ցուցանիշները
N |
Տեղեկատվության տեսակը |
Հավաքագրման ձևը |
Հավաքագրման պատասխա-նատուն |
Աղբյուրը |
1. Ընդհանուր տեղեկություններ | ||||
1.1. |
Ծրագրի նպատակը, տևողությունը, կառուցվածքը, գործողությունների պլանը, շահակիցների և շահառուների քարտեզը, ֆինանսավորման աղբյուրը, իրականացնողները |
Պաշտոնական տվյալների վերլուծություն |
Ծրագիրն իրականացնող |
Ծրագրի տեխնիկական առաջադրանք, պաշտոնական կայքեր, զեկույցներ |
1.2. |
Ծրագրի նպատակների համապատասխանությունը ՆՄՄ կրթության զարգացման ռազմավարական ուղղություններին և սոցիալական գործընկերության հայեցակարգին |
Պաշտոնական տվյալների վերլուծություն |
Ծրագիրն իրականացնող |
Ծրագրի տեխնիկական առաջադրանք, պաշտոնական կայքեր, հարցումների և ուսումնասիրության արդյունքներ |
1.3. |
Ծրագրի հասանելիության մակարդակը՝ շահառուների տոկոսային հարաբերակցությունն ընդհանուր թվին, ինչպես նաև տարածաշրջանային ծածկույթը |
Պաշտոնական տվյալների վերլուծություն |
Ծրագիրն իրականացնող |
Պաշտոնական կայքեր, հարցումների և ուսումնասիրության արդյունքներ |
2. Բովանդակություն | ||||
2.1. |
ՆՄՄ կրթության զարգացման համար անհրաժեշտ օրենսդրական բարեփոխումներ, այդ թվում՝ իրավական ակտեր, նորմեր, կարգեր |
Հարցումներ, ուսումնասիրություն |
ՄԿՈՒԶԱԿ, Ծրագիրն իրականացնող |
Պաշտոնական կայքեր, հարցումների և ուսումնասիրության արդյունքներ |
2.2. |
ՆՄՄ կրթություն իրականացնողների համար նախատեսված ենթակառուցվածքների բարելավումը, այդ թվում՝ շենքեր, շինություններ, ջրագծեր, հոսանքի գծեր, մասնագիտական տարածքների և լաբորատորիաների վերանորոգում, սեյսմիկ անվտանգության ապահովում, մարզահամալիրներ, ներառական կրթության իրականացման համար անհրաժեշտ միջոցների և պայմանների, կենսագործունեության անվտանգ պայմանների ստեղծումը |
Հարցումներ, ուսումնասիրություն |
ՄԿՈՒԶԱԿ, Ծրագիրն իրականացնող |
Պաշտոնական կայքեր, հարցումների և ուսումնասիրության արդյունքներ |
2.3. |
ՆՄՄ կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների նյութատեխնիկական և տեղեկատվական ապահովվածության և կրթական տեխնոլոգիաների համալրումը |
Ուսումնասիրություն |
ՄԿՈՒԶԱԿ, Ծրագիրն իրականացնող |
Հարցման և ուսումնասիրության արդյունքներ, զեկույցներ, այցեր ուսումնական հաստատություններ |
2.4. |
Մեթոդական փաստաթղթերի և ձեռնարկների մշակումը |
Ուսումնասիրություն |
ՄԿՈՒԶԱԿ, Ծրագիրն իրականացնող |
Հարցման և ուսումնասիրության արդյունքներ, զեկույցներ, այցեր ուսումնական հաստատություններ |
2.5. |
Ուսուցման նոր ձևերի և մոդելների ներդրումը և տեղայնացումը, դրանց տարածումը |
Ուսումնասիրություն |
ՄԿՈՒԶԱԿ, Ծրագիրն իրականացնող |
Հարցման և ուսումնասիրության արդյունքներ, զեկույցներ, այցեր ուսումնական հաստատություններ |
2.6. |
ՆՄՄ երկարաժամկետ և/կամ կարճաժամկետ կրթական ծրագրերի բովանդակության (դրանց համապատասխանությունը գործատուների պահանջներին) մշակումը և իրականացումը |
Հարցումներ, ուսումնասիրություն |
ՄԿՈՒԶԱԿ, Ծրագիրն իրականացնող |
Հարցման և ուսումնասիրության արդյունքներ, զեկույցներ, այցեր ուսումնական հաստատություններ |
2.7. |
ՆՄՄ կրթության ոլորտի որոշում կայացնողների և իրականացնողների կադրային ապահովվածության բարելավումը |
Վիճակագրական տվյալների վերլուծություն, հարցումներ, ուսումնասիրություն |
ՄԿՈՒԶԱԿ, Ծրագիրն իրականացնող |
Հարցման և ուսումնասիրության արդյունքներ, զեկույցներ |
2.8. |
Մասնագիտական և մանկավարժական վերապատրաստումների մշակումը և իրականացումը |
Վիճակագրական տվյալների վերլուծություն, հարցումներ, ուսումնասիրություն |
ՄԿՈՒԶԱԿ, Ծրագիրն իրականացնող |
Մասնակիցների ցանկեր, Վերապատրաստման ծրագրեր |
2.9. |
Ընդգրկվածությունը միջազգային կոնֆերանսներում, ծրագրերում և (կամ) համագործակցության մեջ, այդ թվում՝ փորձի, կադրերի, ուսանողների փոխանակման բնագավառում |
Ուսումնասիրություն Հաշվետվություններ |
ՄԿՈՒԶԱԿ, Ծրագիրն իրականացնող |
Ծրագրերի, կոնֆերանսների օրակարգեր Ուսումնասիրության արդյունքներ |
2.10. |
Ուսանողների ուսումնական և արտաուսումնական (օրինակ՝ մրցույթներ, մրցումներ, հավաքներ) միջոցառումների կազմակերպումն ու իրականացումը, այդ թվում՝ միջազգային հարթակներին անդամակցության ապահովումը |
Հարցումներ, ուսումնասիրություն |
ՄԿՈՒԶԱԿ, Ծրագիրն իրականացնող |
Պաշտոնական կայքեր, հարցումների և ուսումնասիրության արդյունքներ |
2.11. |
Շրջանավարտների մասնագիտական զարգացման մակարդակի բարձրացումը |
Վիճակագրական տվյալների վերլուծություն, Հարցումներ, ուսումնասիրություն |
ՄԿՈՒԶԱԿ, Ծրագիրն իրականացնող |
Պաշտոնական կայքեր, հարցումների և ուսումնասիրության արդյունքներ |
2.12. |
Մասնագիտական կողմնորոշման և կարիերայի զարգացման միջոցառումների արդյունավետության բարձրացումը |
Ուսումնասիրություն |
ՄԿՈՒԶԱԿ, Ծրագիրն իրականացնող |
Ուսումնասիրության արդյունքներ, զեկույցներ |
2.13. |
Շրջանավարտների աշխատանքի տեղավորման և (կամ) մասնագիտական գործունեության պայմանների փոփոխությունը |
Հարցումներ, վիճակագրական տվյալների վերլուծություն |
ՄԿՈՒԶԱԿ, Ծրագիրն իրականացնող |
Պաշտոնական կայքեր, ուսումնասիրության արդյունքներ |
3. Սոցիալական գործընկերություն | ||||
3.1. |
Ուսումնական հաստատություններում սոցիալական գործընկերության և մասնավոր հատվածի հետ համագործակցության շրջանակի բարելավումը և արդյունավետության բարձրացումը |
Հարցումներ, ուսումնասիրություն |
ՄԿՈՒԶԱԿ, Ծրագիրն իրականացնող |
Հարցումների և ուսումնասիրության արդյունքներ |
3.2. |
Գործատուների մասնակցությունը ուսումնական գործընթացի (ձևերը և շրջանակը) |
Ուսումնասիրություն |
ՄԿՈՒԶԱԿ, Ծրագիրն իրականացնող |
Ուսումնասիրության արդյունքներ |
3.3. |
Պետություն և մասնավոր հատված համագործակցության և կառավարման մեխանիզմների զարգացումը |
Հարցումներ, ուսումնասիրություն |
ՄԿՈՒԶԱԿ, Ծրագիրն իրականացնող |
Հարցումների և ուսումնասիրության արդյունքները |
3.4. |
Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության բարձրացումը և պայմանների ապահովումը |
Հարցումներ, ուսումնասիրություն |
ՄԿՈՒԶԱԿ, Ծրագիրն իրականացնող |
Մշակված ծրագրեր Հարցումների և ուսումնասիրության արդյունքներ |
4. Լրացուցիչ տեղեկատվության | ||||
4.1. |
Ծրագրի նպատակի և գործողությունների համապատասխանությունը Կայուն զարգացման նպատակներին և միջազգային արդի զարգացումներին |
Ուսումնասիրություն |
ՄԿՈՒԶԱԿ, Ծրագիրն իրականացնող |
Ուսումնասիրության արդյունքներ |
4.2. |
ՆՄՄ կրթական ծրագրերի մշակման և իրականացման հետ կապված գիտահետազոտական գործունեությունը |
Հարցումներ, ուսումնասիրություն |
Ծրագիրն իրականացնող |
Հաշվետվություններ, հետազոտության արդյունքներ |
4.3. |
ՆՄՄ կրթության համակարգի գրավչության բարձրացումը |
Հարցումներ, ուսումնասիրություն |
Ծրագիրն իրականացնող |
Միջոցառումների հաշվետվություններ, տեսահոլովակներ Հարցումների արդյունքներ |
4.4. |
Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց՝ ՆՄՄ կրթություն ստանալու հնարավորությունները |
Հարցումներ, ուսումնասիրություն |
Ծրագիրն իրականացնող |
Հարցումների և ուսումնասիրության արդյունքներ, զեկույցներ, այցեր ուսումնական հաստատություններ |
4.5. |
Կանանց ներգրավվածությունը և մասնակցությունը ՆՄՄ կրթության ոլորտում |
Հարցումներ, ուսումնասիրություն |
Ծրագիրն իրականացնող |
Հարցումների և ուսումնասիրության արդյունքներ, զեկույցներ, այցեր ուսումնական հաստատություններ |
4.6. |
Երիտասարդության սոցիալականացման և ինքնադրսևորման համար անհրաժեշտ պայմանների բարելավումը |
Հարցումներ, ուսումնասիրություն |
Ծրագիրն իրականացնող |
Հարցումների և ուսումնասիրության արդյունքները |
4.7. |
Ուսանողների և շրջանավարտների արժեքային կողմնորոշումը (վերաբերմունքը աշխատանքին, բարոյական, մշակութային արժեհամակարգը, բարեկեցությունը և այլն) և նրանց մասնակցությունը սոցիալական նվաճումներին |
Հարցումներ, ուսումնասիրություն |
Ծրագիրն իրականացնող |
Հարցումների և ուսումնասիրության արդյունքները |
4.8. |
Ծրագրի կայունությունը, այն է ավարտից հետո ստացված արդյունքների կենսունակությունը, դրանց շարունակական կիրառումն ու տարածումը |
Հարցումներ, ուսումնասիրություն |
Ծրագիրն իրականացնող |
Հարցումների և ուսումնասիրության արդյունքները Պայմանագրեր Համաձայնություններ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հունվարի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|