Գլխավոր տեղեկություն
Номер
N 03-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (29.01.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.01.08-2024.01.21 Պաշտոնական հրապարակման օրը 19.01.2024
Принят
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Дата принятия
10.01.2024
Подписан
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Дата подписания
09.01.2024
Дата вступления в силу
29.01.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«10» հունվարի 2024 թ.

N 03-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԵՎ ԾՐԱԳՐԵՐԻ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը.

 

Հրամայում եմ

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտում իրականացվող նախագծերի և ծրագրերի մշտադիտարկման և գնահատման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնին՝ մինչև 2024 թվականի մարտի 20-ը մշակել և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտում իրականացվող նախագծերի և ծրագրերի մշտադիտարկման իրականացման կարգի կենսագործման ամենամյա միջոցառումների ցանկը՝ համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության հետ:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանին:

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Նախարար՝

Ժ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 

09/01/2024

 

 

Հավելված

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի

և սպորտի նախարարի 2024 թ.

հունվարի 10-ի N 03-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԵՎ ԾՐԱԳՐԵՐԻ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ

 

1. Սույնով սահմանում է Հայաստանի Հանրապետությունում նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական (այսուհետև՝ ՆՄՄ) կրթության ոլորտում տեղական և միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև անհատների կողմից իրականացվող նախագծերի և ծրագրերի (այսուհետև՝ ծրագիր) մշտադիտարկման (այսուհետև՝ մշտադիտարկում) և գնահատման (այսուհետև՝ գնահատում) կարգը:

2. Մշտադիտարկումը շարունակական գործընթաց է, որն իրականացվում է ծրագրի համապատասխանության, արդյունավետության, արդյունավորության, ազդեցության ու կայունության (արդյունքների կենսունակության) աստիճանի որոշարկման ու բարձրացման նպատակով` տեղեկատվության հավաքագրման և վերլուծության միջոցով: Տեղեկատվությունը ներառում է տվյալներ ծրագրի առկա վիճակի, ընթացքի, արդյունքների, զարգացման ու ընդլայնման հեռանկարների, ընդունված վարչակառավարչական որոշումների, ինչպես նաև՝ օրենսդրության պահանջների հնարավոր խախտումների մասին:

3. Մշտադիտարկումը ներառում է ծրագրի մասին տեղեկատվության շարունակական հավաքագրումը, մշակումը, համակարգումը, պահպանումը, ինչպես նաև՝ կանոնավոր վերլուծությունն ու արդյունքների հրապարակումը:

4. Մշտադիտարկման ցուցանիշները և դրանց հավաքագրման ձևն ու պատասխանատուները սահմանվում են սույն հավելվածի աղյուսակին համապատասխան:

5. Մշտադիտարկման համար անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրումն իրականացվում է վիճակագրական տվյալների հավաքման, հարցումների, ուսումնասիրությունների և հետազոտությունների միջոցով, ինչպես նաև տարբեր աղբյուրներից, այդ թվում՝ պաշտոնական կայքէջերից տվյալների ստացման եղանակով:

6. Մշտադիտարկման կազմակերպումը, տեղեկատվության հավաքագրումը, մշակումը և համակարգումն իրականացնում է Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնը (այսուհետև՝ ՄԿՈՒԶԱԿ)՝ ծրագիրն իրականացնողի և (կամ) համակարգողի (այսուհետև՝ իրականացնող) հետ համատեղ, իսկ տեղեկատվության պահպանումը, վերլուծությունն ու մշտադիտարկման արդյունքների գնահատումը ՄԿՈՒԶԱԿ-ը:

7. Ծրագիրն իրականացնողը մինչև ընթացիկ տարվա մայիս ամիսը կատարում է սույն հավելվածի աղյուսակով իր պատասխանատվությանը վերապահված տեղեկատվության հավաքագրումը, մշակումն ու համակարգումը և ներկայացնում ՄԿՈՒԶԱԿ: ՄԿՈՒԶԱԿ-ը մինչև նույն տարվա սեպտեմբեր ամիսը վերլուծում և գնահատում է մշտադիտարկման արդյունքները և իրականացնողի գրավոր համաձայնության դեպքում հրապարակում ՄԿՈւԶԱԿ-ի և նախարարության կայքէջում՝ համապատասխան հաշվետվության տեսքով:

8. Մշտադիտարկման արդյունքները քննարկվում են իրականացնողի հետ այն շարունակելու նպատակահարմարության և (կամ) համապատասխան փոփոխությունների միջոցով բարելավելու անհրաժեշտության տեսանկյունից:

9. Համալիր ուսումնասիրություն կատարելու և որոշումներ կայացնելու համար ընտրվում է առկա վիճակի գնահատման մեթոդ և գործուն մեխանիզմներ, որոնք թույլ են տալիս հնարավոր սեղմ ժամկետներում ընդգրկուն կերպով իրականացնել ծրագրի տարաբնույթ գործընթացների քանակական գնահատում:

10. Մշտադիտարկման շրջանակներում հիմնախնդիրների վերլուծության և որոշումների կայացման համար կիրառվում է փորձագիտական գնահատման մեթոդը, որի հիմնական բաղադրիչները հարցումների կազմակերպման և իրականացման ընթացակարգերն են:

11. Փորձագիտական գնահատումը` հետազոտվող երևույթների (օբյեկտների) որակական և քանակական գնահատումների ամբողջականությունն է, որն իրականացնում է տվյալ բնագավառում ընդգրկված կամ առնչվող անձը, երբ դիտարկվող բնութագիրը կամ ցուցանիշն անմիջականորեն չի ենթարկվում ֆիզիկական չափումների կամ հաշվառման, այլ գնահատվում է դատողությունների հիման վրա:

12. Գնահատողների անհատական և խմբային աշխատանքի սկզբունքների համատեղ կիրառումը կազմակերպվում է հետևյալ հաջորդականությամբ՝

1) կարծիքները, գաղափարները և գնահատումները պետք է նախօրոք ներառվեն կազմակերպական ձևաչափում (հարցաշարում)՝ կատարելով դրանց նպատակաուղղված վերլուծությունը, ընդհանրացումը և համեմատումը,

2) փորձագիտական գնահատումներում անհրաժեշտ է առաջադրել ոչ միայն քանակական, այլև որակական բնորոշումներ՝ առանձնացնելով նորը, գլխավորը, էական և արդիական գաղափարները,

3) փորձագետներն իրենց գնահատումներում անկախ են,

4) փորձագիտական խմբի գործունեությունը պետք է ուղղորդված լինի, որի նպատակով նրանց հետ գնահատումների նպատակի և խնդիրների վերաբերյալ տարվում են նախապատրաստական խորհրդատվական աշխատանքներ:

13. Փորձագիտական խմբում ըստ անհրաժեշտության կարող են ընդգրկվել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետև՝ ԿԳՄՍՆ) նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության, ինչպես նաև՝ ԿԳՄՍՆ այլ ստորաբաժանումների և կառույցների ներկայացուցիչներ:

14. Փորձագիտական խմբի աշխատանքը կազմակերպվում է փուլային սկզբունքով՝

1) փորձագետներին ներկայացվում են հետազոտման առարկան, նպատակը, խնդիրները և դրա իրականացման ընթացակարգը,

2) յուրաքանչյուրն անհատական կարգով, ըստ հարցաշարի և գնահատման համակարգի կատարում են քանակական գնահատումներ՝ լրացնելով ելակետային վիճակագրական աղյուսակները,

3) ըստ առաջադրված հիմնախնդիրների՝ դասակարգվում են փորձագետների ներկայացրած տվյալները և վիճակագրական մեթոդներով իրականացվում են քանակական գնահատումներ հետազոտվող երևույթի (օբյեկտի) վերաբերյալ՝ ապահովելով գնահատումների վերընթաց բնույթը` անցում կատարելով ստորին օղակներից մինչև համալիրը:

15. Մշտադիտարկման արդյունքները մուտքային տեղեկատվություն են հանդիսանում նախատեսվող և (կամ) նախագծվող ծրագրերի համար:

16. Գնահատումն իրականացվում է 2 տարին մեկ անգամ՝ այդ ժամանակահատվածում կատարված մշտադիտարկումների արդյունքների ամփոփման միջոցով՝ նույն ցուցանիշների հիման վրա: Անհրաժեշտության դեպքում կարող են հաշվի առնվել նաև այլ ցուցանիշներ:

17. Գնահատումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետև՝ ԿԳՄՍՆ) նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչությունը՝ ՄԿՈՒԶԱԿ-ի աջակցությամբ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև ԿԳՄՍՆ այլ ստորաբաժանումների և կառույցների ներգրավմամբ:

 

Աղյուսակ

 

ՆՄՄ կրթության ոլորտում իրականացվող ծրագրերի և նախագծերի մշտադիտարկման պարտադիր տեղեկատվության ցուցանիշները

 

N

Տեղեկատվության տեսակը

Հավաքագրման ձևը

Հավաքագրման պատասխա-նատուն

Աղբյուրը

1. Ընդհանուր տեղեկություններ

1.1.

Ծրագրի նպատակը, տևողությունը, կառուցվածքը, գործողությունների պլանը, շահակիցների և շահառուների քարտեզը, ֆինանսավորման աղբյուրը, իրականացնողները

Պաշտոնական տվյալների վերլուծություն

Ծրագիրն իրականացնող

Ծրագրի տեխնիկական առաջադրանք, պաշտոնական կայքեր, զեկույցներ

1.2.

Ծրագրի նպատակների համապատասխանությունը ՆՄՄ կրթության զարգացման ռազմավարական ուղղություններին և սոցիալական գործընկերության հայեցակարգին

Պաշտոնական տվյալների վերլուծություն

Ծրագիրն իրականացնող

Ծրագրի տեխնիկական առաջադրանք, պաշտոնական կայքեր, հարցումների և ուսումնասիրության արդյունքներ

1.3.

Ծրագրի հասանելիության մակարդակը՝ շահառուների տոկոսային հարաբերակցությունն ընդհանուր թվին, ինչպես նաև տարածաշրջանային ծածկույթը

Պաշտոնական տվյալների վերլուծություն

Ծրագիրն իրականացնող

Պաշտոնական կայքեր, հարցումների և ուսումնասիրության արդյունքներ

2. Բովանդակություն

2.1.

ՆՄՄ կրթության զարգացման համար անհրաժեշտ օրենսդրական բարեփոխումներ, այդ թվում՝ իրավական ակտեր, նորմեր, կարգեր

Հարցումներ, ուսումնասիրություն

ՄԿՈՒԶԱԿ,

Ծրագիրն իրականացնող

Պաշտոնական կայքեր, հարցումների և ուսումնասիրության արդյունքներ

2.2.

ՆՄՄ կրթություն իրականացնողների համար նախատեսված ենթակառուցվածքների բարելավումը, այդ թվում՝ շենքեր, շինություններ, ջրագծեր, հոսանքի գծեր, մասնագիտական տարածքների և լաբորատորիաների վերանորոգում, սեյսմիկ անվտանգության ապահովում, մարզահամալիրներ, ներառական կրթության իրականացման համար անհրաժեշտ միջոցների և պայմանների, կենսագործունեության անվտանգ պայմանների ստեղծումը

Հարցումներ, ուսումնասիրություն

ՄԿՈՒԶԱԿ,

Ծրագիրն իրականացնող

Պաշտոնական կայքեր, հարցումների և ուսումնասիրության արդյունքներ

2.3.

ՆՄՄ կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների նյութատեխնիկական և տեղեկատվական ապահովվածության և կրթական տեխնոլոգիաների համալրումը

Ուսումնասիրություն

ՄԿՈՒԶԱԿ,

Ծրագիրն իրականացնող

Հարցման և ուսումնասիրության արդյունքներ, զեկույցներ, այցեր ուսումնական հաստատություններ

2.4.

Մեթոդական փաստաթղթերի և ձեռնարկների մշակումը

Ուսումնասիրություն

ՄԿՈՒԶԱԿ,

Ծրագիրն իրականացնող

Հարցման և ուսումնասիրության արդյունքներ, զեկույցներ, այցեր ուսումնական հաստատություններ

2.5.

Ուսուցման նոր ձևերի և մոդելների ներդրումը և տեղայնացումը, դրանց տարածումը

Ուսումնասիրություն

ՄԿՈՒԶԱԿ,

Ծրագիրն իրականացնող

Հարցման և ուսումնասիրության արդյունքներ, զեկույցներ, այցեր ուսումնական հաստատություններ

2.6.

ՆՄՄ երկարաժամկետ և/կամ կարճաժամկետ կրթական ծրագրերի բովանդակության (դրանց համապատասխանությունը գործատուների պահանջներին) մշակումը և իրականացումը

Հարցումներ, ուսումնասիրություն

ՄԿՈՒԶԱԿ,

Ծրագիրն իրականացնող

Հարցման և ուսումնասիրության արդյունքներ, զեկույցներ, այցեր ուսումնական հաստատություններ

2.7.

ՆՄՄ կրթության ոլորտի որոշում կայացնողների և իրականացնողների կադրային ապահովվածության բարելավումը

Վիճակագրական տվյալների վերլուծություն, հարցումներ, ուսումնասիրություն

ՄԿՈՒԶԱԿ,

Ծրագիրն իրականացնող

Հարցման և ուսումնասիրության արդյունքներ, զեկույցներ

2.8.

Մասնագիտական և մանկավարժական վերապատրաստումների մշակումը և իրականացումը

Վիճակագրական տվյալների վերլուծություն, հարցումներ, ուսումնասիրություն

ՄԿՈՒԶԱԿ,

Ծրագիրն իրականացնող

Մասնակիցների ցանկեր,

Վերապատրաստման ծրագրեր

2.9.

Ընդգրկվածությունը միջազգային կոնֆերանսներում, ծրագրերում և (կամ) համագործակցության մեջ, այդ թվում՝ փորձի, կադրերի, ուսանողների փոխանակման բնագավառում

Ուսումնասիրություն

Հաշվետվություններ

ՄԿՈՒԶԱԿ,

Ծրագիրն իրականացնող

Ծրագրերի, կոնֆերանսների օրակարգեր Ուսումնասիրության արդյունքներ

2.10.

Ուսանողների ուսումնական և արտաուսումնական (օրինակ՝ մրցույթներ, մրցումներ, հավաքներ) միջոցառումների կազմակերպումն ու իրականացումը, այդ թվում՝ միջազգային հարթակներին անդամակցության ապահովումը

Հարցումներ, ուսումնասիրություն

ՄԿՈՒԶԱԿ,

Ծրագիրն իրականացնող

Պաշտոնական կայքեր, հարցումների և ուսումնասիրության արդյունքներ

2.11.

Շրջանավարտների մասնագիտական զարգացման մակարդակի բարձրացումը

Վիճակագրական տվյալների վերլուծություն,

Հարցումներ, ուսումնասիրություն

ՄԿՈՒԶԱԿ,

Ծրագիրն իրականացնող

Պաշտոնական կայքեր, հարցումների և ուսումնասիրության արդյունքներ

2.12.

Մասնագիտական կողմնորոշման և կարիերայի զարգացման միջոցառումների արդյունավետության բարձրացումը

Ուսումնասիրություն

ՄԿՈՒԶԱԿ,

Ծրագիրն իրականացնող

Ուսումնասիրության արդյունքներ, զեկույցներ

2.13.

Շրջանավարտների աշխատանքի տեղավորման և (կամ) մասնագիտական գործունեության պայմանների փոփոխությունը

Հարցումներ, վիճակագրական տվյալների վերլուծություն

ՄԿՈՒԶԱԿ,

Ծրագիրն իրականացնող

Պաշտոնական կայքեր, ուսումնասիրության արդյունքներ

3. Սոցիալական գործընկերություն

3.1.

Ուսումնական հաստատություններում սոցիալական գործընկերության և մասնավոր հատվածի հետ համագործակցության շրջանակի բարելավումը և արդյունավետության բարձրացումը

Հարցումներ, ուսումնասիրություն

ՄԿՈՒԶԱԿ,

Ծրագիրն իրականացնող

Հարցումների և ուսումնասիրության արդյունքներ

3.2.

Գործատուների մասնակցությունը ուսումնական գործընթացի (ձևերը և շրջանակը)

Ուսումնասիրություն

ՄԿՈՒԶԱԿ,

Ծրագիրն իրականացնող

Ուսումնասիրության արդյունքներ

3.3.

Պետություն և մասնավոր հատված համագործակցության և կառավարման մեխանիզմների զարգացումը

Հարցումներ, ուսումնասիրություն

ՄԿՈՒԶԱԿ,

Ծրագիրն իրականացնող

Հարցումների և ուսումնասիրության արդյունքները

3.4.

Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության բարձրացումը և պայմանների ապահովումը

Հարցումներ, ուսումնասիրություն

ՄԿՈՒԶԱԿ,

Ծրագիրն իրականացնող

Մշակված ծրագրեր

Հարցումների և ուսումնասիրության արդյունքներ

4. Լրացուցիչ տեղեկատվության

4.1.

Ծրագրի նպատակի և գործողությունների համապատասխանությունը Կայուն զարգացման նպատակներին և միջազգային արդի զարգացումներին

Ուսումնասիրություն

ՄԿՈՒԶԱԿ,

Ծրագիրն իրականացնող

Ուսումնասիրության արդյունքներ

4.2.

ՆՄՄ կրթական ծրագրերի մշակման և իրականացման հետ կապված գիտահետազոտական գործունեությունը

Հարցումներ, ուսումնասիրություն

Ծրագիրն իրականացնող

Հաշվետվություններ, հետազոտության արդյունքներ

4.3.

ՆՄՄ կրթության համակարգի գրավչության բարձրացումը

Հարցումներ, ուսումնասիրություն

Ծրագիրն իրականացնող

Միջոցառումների հաշվետվություններ, տեսահոլովակներ

Հարցումների արդյունքներ

4.4.

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց՝ ՆՄՄ կրթություն ստանալու հնարավորությունները

Հարցումներ, ուսումնասիրություն

Ծրագիրն իրականացնող

Հարցումների և ուսումնասիրության արդյունքներ, զեկույցներ, այցեր ուսումնական հաստատություններ

4.5.

Կանանց ներգրավվածությունը և մասնակցությունը ՆՄՄ կրթության ոլորտում

Հարցումներ, ուսումնասիրություն

Ծրագիրն իրականացնող

Հարցումների և ուսումնասիրության արդյունքներ, զեկույցներ, այցեր ուսումնական հաստատություններ

4.6.

Երիտասարդության սոցիալականացման և ինքնադրսևորման համար անհրաժեշտ պայմանների բարելավումը

Հարցումներ, ուսումնասիրություն

Ծրագիրն իրականացնող

Հարցումների և ուսումնասիրության արդյունքները

4.7.

Ուսանողների և շրջանավարտների արժեքային կողմնորոշումը (վերաբերմունքը աշխատանքին, բարոյական, մշակութային արժեհամակարգը, բարեկեցությունը և այլն) և նրանց մասնակցությունը սոցիալական նվաճումներին

Հարցումներ, ուսումնասիրություն

Ծրագիրն իրականացնող

Հարցումների և ուսումնասիրության արդյունքները

4.8.

Ծրագրի կայունությունը, այն է ավարտից հետո ստացված արդյունքների կենսունակությունը, դրանց շարունակական կիրառումն ու տարածումը

Հարցումներ, ուսումնասիրություն

Ծրագիրն իրականացնող

Հարցումների և ուսումնասիրության արդյունքները

Պայմանագրեր

Համաձայնություններ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հունվարի 2024 թվական: