Գլխավոր տեղեկություն
Номер
N 10-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (11.01.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.01.08-2024.01.21 Պաշտոնական հրապարակման օրը 10.01.2024
Принят
Արդարադատության նախարար
Дата принятия
10.01.2024
Подписан
Պարտականությունները կատարող
Дата подписания
10.01.2024
Дата вступления в силу
11.01.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«10» հունվարի 2024 Թ.
 քաղ. Երևան

N 10-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 311-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2009 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կարգերը հաստատելու մասին» N 311-Ն հրամանում (այսուհետ նաև՝ Հրաման) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

1) Հրամանով հաստատված բոլոր հավելվածներում համապատասխան հոլովաձևերով «Վարչություն» բառը փոխարինել «Ծառայություն» բառով, «Վարչության պետ» բառերը՝ «Ծառայության պետ» բառերով, «Վարչության պետի տեղակալ» բառերը՝ «Ծառայության պետի տեղակալ» բառերով:

2. Հրամանով հաստատված N 1 Հավելվածի՝

1) 2-րդ կետում «հաշվառման բաժինները» բառերից հետո հանել «կամ բաժանմունքները» բառերը:

2) 3-րդ կետում «Բաժնի և հաշվապահական» բառերից հետո լրացնել «հաշվառման» բառը.

3) 5-րդ կետում «տվյալ ոլորտը համակարգող տեղակալի» բառերը փոխարինել «քրեակատարողական ծառայության գլխավոր քարտուղարի (այսուհետ նաև՝ Գլխավոր քարտուղար)» բառերով.

4) 8-րդ կետի 4-րդ և 9-րդ կետի 3-րդ ենթակետերում «նրա՝ տվյալ ոլորտը համակարգող տեղակալի» բառերը փոխարինել «Գլխավոր քարտուղարի» բառերով.

5) 11-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«Բաժինը կազմված է բաժնի պետ-գլխավոր հաշվապահից, բաժնի պետի տեղակալից, գլխավոր ֆինանսիստից, գլխավոր տնտեսագետներից, ավագ ֆինանսիստից և ավագ հաշվառողից:».

6) Ամբողջ տեքստում «բաժնի պետ» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «բաժնի պետ-գլխավոր հաշվապահը» բառերով համապատասխան հոլովաձևերով.

7) 12-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«Բաժնի պետ-գլխավոր հաշվապահը՝

1) իրականացնում է Բաժնի աշխատանքների ղեկավարումը, կազմակերպում է Ծառայության ֆինանսատնտեսական գործունեությունը` օրենսդրությամբ սահմանված կարգով

2) կազմակերպում և ղեկավարում է աշխատանքի վարձատրության և այլ վճարումների կատարման հետ կապված աշխատանքները.

3) ապահովում է Բաժնի գործունեության աշխատանքային ծրագրերի կազմումը, պատրաստում է կիսամյակային և տարեկան հաշվետվություններ և ներկայացնում Ծառայության պետին կամ Գլխավոր քարտուղարին.

4) ապահովում է ֆինանսական հաշվետվությունների ժամանակին ամփոփման և ներկայացման աշխատանքները.

5) համապատասխան հրամանի կամ ցուցումի հիման վրա ուսումնասիրություն իրականացնելու արդյունքներով, ըստ անհրաժեշտության, համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Ծառայության պետին կամ Գլխավոր քարտուղարին ֆինանսական ապահովման աշխատանքներին առնչվող օրենսդրության կատարելագործման կամ աշխատանքներում առկա թերությունները վերացնելու կամ ծառայողական քննություն նշանակելու վերաբերյալ.

6) համապատասխան հրամանի հիման վրա անցկացնում է ծառայողական քննություններ կամ մասնակցում դրանց և արդյունքների վերաբերյալ կազմում համապատասխան եզրակացություններ.

7) ապահովում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի քրեակատարողական համակարգի պահպանման ծախսերի նախահաշվի կազմման աշխատանքները.

8) հաշվառում և Ծառայության պետին ու Գլխավոր քարտուղարին է ներկայացնում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսական միջոցների ստացման ծավալները` այն համեմատելով նախատեսված ծավալների հետ.

9) հսկողություն է իրականացնում քրեակատարողական հիմնարկներում (այսուհետ՝ Հիմնարկ) բյուջետային ֆինանսավորման միջոցների նպատակային ծախսումների նկատմամբ.

10) համակարգում է Հիմնարկներից դեբիտորական և կրեդիտորական պարտքացուցակների ստացման, դրանց հավաստիությունը հաստատող փոխադարձ ակտերի հավաքման ու ամփոփման աշխատանքները.

11) հսկողություն է իրականացնում Հիմնարկների ֆինանսական ստորաբաժանումների խնդիրների իրականացման նկատմամբ.

12) մեթոդական և գործնական աջակցություն է ցուցաբերում Հիմնարկների հաշվապահական հաշվառման ստորաբաժանումներին.

13) կազմակերպում և մեթոդական ու գործնական անհրաժեշտ աջակցություն ցուցաբերում Հիմնարկների ֆինանսական ստորաբաժանումներին.

14) ապահովում է գործուղվող աշխատողների գործուղման ծախսերի վճարումները.

15) կազմակերպում է «ՀԾ-Հաշվապահ» համակարգի բանկին վերաբերող գործառույթները.

16) կազմակերպում է ֆինանսահաշվային և գանձապետական գործառույթները:».

8) 13-րդ կետում «մասնագետի» բառը փոխարինել «ֆինանսիստի» բառով.

9) 14-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

« Բաժնի գլխավոր ֆինանսիստը՝

1) իրականացնում է իր վրա դրված պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարումը.

2) իրականացնում է Ծառայության հաշվապահական հաշվառման աշխատանքները, կազմում Ծառայության բյուջետային գործունեության հաշվեկշիռը.

3) իրականացնում է Ծառայության հաշվապահական հաշվառման աշխատանքները.

4) կազմում է Ծառայության բյուջետային գործունեության հաշվեկշիռը և ներկայացնում Բաժնի պետին-գլխավոր հաշվապահին.

5) կազմակերպում է Ծառայության ամփոփ հաշվապահական հաշվետվության` հաշվեկշիռն իր կից ձևերով կազմման աշխատանքները.

6) վարում է Ծառայության հաշվապահական փաստաթղթերի ստուգման, մշակման և ձևակերպման աշխատանքները.

7) վարում է հաշվապահական հատուկ հաշվառման ձևաթղթերի հաշվառումը.

8) մասնակցում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի քրեակատարողական համակարգի պահպանման ծախսերի նախահաշվի կազմման աշխատանքներին.

9) վարում է քրեակատարողական հիմնարկներին (այսուհետ՝ Հիմնարկ) տրամադրվող բյուջետային ֆինանսավորման միջոցների հաշվառումը.

10) վարում է Հիմնարկներին տրամադրվող բյուջետային ֆինանսավորման միջոցների հաշվառումը.

11) ապահովում է Հիմնարկներից դեբիտորական և կրեդիտորական պարտքացուցակների ստացման, դրանց հավաստիությունը հաստատող փոխադարձ ակտերի հավաքման ու ամփոփման աշխատանքները.

12) վարում է լիազորագրերի հաշվառումը, դուրս է գրում լիազորագրերն ըստ Բաժնի պետի-գլխավոր հաշվապահի կամ Ծառայության պետի ցուցումների,

13) հսկում է լիազորագրերով ապրանքանյութական արժեքների ստացման և մուտքագրման սահմանված կարգն ու ժամկետները.

14) ուսումնասիրում է ներկայացված փաստաթղթերի համապատասխանելիությունը իրավական ակտերի պահանջներին.

15) մասնակցում է Ծառայության գույքագրման աշխատանքներին.

16) կատարում է Ծառայության աշխատակիցների գործուղման վճարման հաշվարկները, գործուղման վճարման փաստաթղթերի կազմման ու հաշվառման հետ կապված աշխատանքները.».

10) 15-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«Բաժնի գլխավոր տնտեսագետը՝

1) իրականացնում է իր վրա դրված պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարումը.

2) իրականացնում է Ծառայության կենսաթոշակի անցած նախկին զինծառայողների կենսաթոշակների, միանվագ դրամական օգնությունների հաշվարկները, դրանցում կատարվող փոփոխությունները և վերահաշվարկները, հետևում դրանց ժամանակին վճարմանը.

3) իրականացնում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի Ծառայության կենսաթոշակային ապահովման ծախսերի և Հայաստանի Հանրապետության պետական միջնաժամկետ ծախսերի նախահաշվի կազմման աշխատանքները.

4) վարում է կենսաթոշակի գործերի հաշվառման մատյանները.

5) սահմանված կարգով նախապատրաստում է ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ կամ զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքին, հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողներին տրվող դրամական աջակցության՝ միանվագ դրամական օգնությունների դիմումները, համապատասխան փաստաթղթերը.

6) մասնակցում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի քրեակատարողական համակարգի պահպանման ծախսերի նախահաշվի կազմման աշխատանքներին.

7) մասնակցում է Հիմնարկների Բաժիններում անցկացվող ուսումնասիրություններին՝ ներկայացնելով համապատասխան տեղեկանքներ.

8) ուսումնասիրում է ներկայացված փաստաթղթերի համապատասխանելիությունը իրավական ակտերի պահանջներին.

9) ուսումնասիրում է ստացված դիմումները, առաջարկությունները, օրենքով սահմանված ժամկետում պատասխանել դիմումներին, առաջարկություններին.

10) պատրաստում և հաշվառում է Ծառայության կենսաթոշակառուների վկայականները.

11) գրանցում է կենսաթոշակի հաշվարկման քարտերը.

12) սահմանված կարգով և ժամկետներում կազմում է վիճակագրական մարմիններին ներկայացվող համապատասխան հաշվետվությունները.

13) առաջարկություններ և դիտողություններ է ներկայացնում Բաժնի և Հիմնարկների ֆինանսական ստորաբաժանումների գործունեությանը վերաբերող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.

14) կազմում է Բաժնի գործունեության աշխատանքային ծրագրերի, կիսամյակային և տարեկան հաշվետվությունների նախագծեր և դրանք ներկայացնում Բաժնի պետին-գլխավոր հաշվապահին.

15) սահմանված կարգով և ժամկետներում քննարկում և ընթացք է տալիս նախարարություններից, պետական և ոչ պետական մարմիններից, քաղաքացիներից և ԱՊՀ երկրներից ստացված հարցումներին.

16) կիսամյակային և տարեկան հաշվետվությունների հիման վրա վերլուծում է քրեակատարողական հիմնարկների (այսուհետ՝ Հիմնարկ) ֆինանսական ստորաբաժանումների գործունեությունը և առաջարկություններ ներկայացնում դրանց գործունեության կատարելագործման վերաբերյալ.

17) իրականացնում է Ծառայության աշխատողների աշխատավարձի և կատարվող այլ վճարումների հաշվարկում և վճարման փաստաթղթերի կազմման ու հաշվառման հետ կապված աշխատանքներ.

18) հսկողություն է սահմանում աշխատավարձի վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների ծախսման, պաշտոնական դրույքաչափերի ու նրանց նկատմամբ սահմանվող հավելավճարների և գործակիցների ճիշտ կիրառման նկատմամբ.

19) կատարում է Ծառայության աշխատողների աշխատանքի վարձատրության և դրամական վճարումների հաշվարկները.

20) ընդունում և տրամադրում է նոր ընդունվող կամ ազատվող ծառայողների դրամական բավարարման վկայականները.

21) հաշվարկում, համախմբում և Պետական եկամուտների կոմիտե է փոխանցում Ծառայության և Հիմնարկների եկամտային հարկի հաշվետվությունները.

22) իրականացնում է Ծառայության և Հիմնարկների սոցիալական փաթեթի շրջանակներում կատարվող գործառույթները.

23) Ծառայության աշխատողների աշխատանքի վարձատրության և դրամական վճարումների հաշվարկները գրանցում է անձնական քարտերում և կազմում ամփոփ դրամական վճարման տեղեկագրերը, հետևում և կազմում է աշխատավարձից կատարվող պահումների և գանձումների փոխանցման հանձնարարականներն ու ներկայացնում Բաժնի պետին.

24) մշտապես հետևում է նոր ընդունվող կամ ազատվող ծառայողների ծառայության ստաժի տոկոսաչափերով հաշվարկվող հավելումների աճին.

25) հաշվարկում, համախմբում է Ծառայության և Հիմնարկների եկամտային հարկի հաշվետվությունները.

26) համապատասխան հրամանի կամ ցուցումի հիման վրա կատարում և ամփոփում է Հիմնարկներում իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով կազմված տեղեկանքները և, ըստ անհրաժեշտության, առաջարկություններ ներկայացնում Բաժնի պետին-գլխավոր հաշվապահին համապատասխան Հիմնարկի Բաժնի աշխատանքներում տեղ գտած թերությունների վերացման ուղղությամբ.

27) Հիմնարկի Բաժնի աշխատողներին ցուցաբերում է գործնական և մեթոդական օգնություն:».

11) 16-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«Բաժնի ավագ ֆինանսիստը՝

1) իրականացնում է իր վրա դրված պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարումը.

2) կատարում է Բաժնի կողմից Ծառայությանը և քրեակատարողական հիմնարկներին (այսուհետ` Հիմնարկ) տրամադրվող վառելանյութի հաշվապահական հաշվառման սկզբնական փաստաթղթերի կազմումը և դրանց` ըստ հաշվապահական հաշվառման հաշիվների ձևակերպումը.

3) կատարում է «ՀԾ-Հաշվապահ» համակարգի՝ Ծառայության վառելանյութի ընդհանուր պահեստներին վերաբերող գործառույթները.

4) մասնակցում է Բաժնի գործունեության վերաբերյալ կիսամյակային և տարեկան հաշվետվությունների նախագծերի կազմմանը.

5) մասնակցում է Ծառայությունում գործող կենտրոնական բնակարանային հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) աշխատանքներին.

6) կազմում է Հիմնարկներում իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով կազմված տեղեկանքները և, ըստ անհրաժեշտության, առաջարկություններ ներկայացնում Բաժնի պետին՝ աշխատանքներում տեղ գտած թերությունների վերացման ուղղությամբ.

7) ձևակերպում է Ծառայության և Հիմնարկների վառելանյութի պահեստների հաշվապահական հաշվառման սկզբնական փաստաթղթերը` ըստ հաշվապահական հաշվառման հաշիվների.

8) քննարկում և ընթացք է տալիս ստացված առաջարկություններին, դիմումներին և բողոքներին ու արդյունքների վերաբերյալ կազմում տեղեկանք, եզրակացություն կամ գրության նախագիծ և ներկայացնում Բաժնի պետին.

9) ընդհանրացնում է Ծառայության և Հիմնարկների աշխատակիցներին հատկացվող սոցիալական փաթեթի ֆինանսավորման հայտերը և շահառուների ցուցակները.

10) փոխանցման համար նախապատրաստում է Ծառայության և Հիմնարկների սոցիալական փաթեթի շահառուների ցուցակները.

11) ստուգում և ընդունում է Ծառայությանը և Հիմնարկներին վառելանյութ տրամադրող պատասխանատու անձի կողմից կազմված և Բաժին ներկայացված ամենամսյա հաշվետվությունները.

12) ուսումնասիրում է պայմանագրային զինծառայողին ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովելու դեպքում այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցում տրամադրելու գործընթացն ապահովելու նպատակով ներկայացվող շահառուների փաստաթղթերը և ներկայացնում դրանք գլխավոր քարտուղարին:».

12) 16-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 16.1-րդ կետ.

«16.1. Բաժնի ավագ հաշվառողը՝

1) իրականացնում է իր վրա դրված պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարումը.

2) կատարում է Ծառայության ընդհանուր պահեստի հաշվապահական հաշվառման սկզբնական փաստաթղթերի կազմումը.

3) ստուգում է Ծառայության պահեստի նյութական պատասխանատու անձի կողմից կազմված և ֆինանսական բաժին ներկայացված ամսական հաշվետվությունները.

4) վարում է Հիմնարկներին տրամադրվող բյուջետային ֆինանսավորման միջոցների հաշվառումը.

5) վարում է հաշվապահական հատուկ հաշվառման նյութերի և ձևաթղթերի հաշվառումը:

6) կատարում է «ՀԾ-Հաշվապահ» համակարգի ընդհանուր պահեստին վերաբերող գործառույթները.

7) մասնակցում է Բաժնի գործունեության վերաբերյալ աշխատանքային ծրագրերի, կիսամյակային և տարեկան ամփոփ հաշվետվությունների նախագծերի կազմմանը.

8) կազմում է Հիմնարկներում իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով կազմված տեղեկանքները և, ըստ անհրաժեշտության, առաջարկություններ ներկայացնում Բաժնի պետ-գլխավոր հաշվապահին աշխատանքներում տեղ գտած թերությունների վերացման ուղղությամբ.

9) ձևակերպում է Ծառայության պահեստի հաշվապահական հաշվառման սկզբնական փաստաթղթերն` ըստ հաշվապահական հաշվառման հաշիվների.

10) ընդունում է Ծառայության ընդհանուր պահեստի նյութական պատասխանատու անձի կողմից կազմված և ֆինանսական բաժին ներկայացված ամսական հաշվետվությունները.

11) ստուգում է հիմնարկների կողմից ներկայացվող բյուջետային ֆինանսավորման ամենամսյա հաշվետվությունները.

12) ստացված ծառայությունների և հիմնարկներին մատակարարված ապրանքների փաստաթղթերի տվյալները մուտքագրում է ծրագիր և կատարում համապատասխան ձևակերպումներ՝ ըստ հաշվապահական հաշվառման հաշիվների.

13) հիմնարկների հաշվապահական հաշվառման բաժինների աշխատակիցներին ցուցաբերում է գործնական և մեթոդական օգնություն.

14) կազմում է ընդհանուր պահեստի ամսական և եռամսյակային ամփոփ հաշվետվությունները.

15) հանդիսանում է որպես հատուկ հաշվառման նյութերի և ձևաթղթերի նյութական պատասխանատու անձ:».

13) 20-րդ կետում «Հաշվապահական հաշվառման բաժնի գլխավոր մասնագետը՝» բառերը փոխարինել «Հաշվապահական հաշվառման բաժնի ավագ հաշվապահը» բառերով.

14) 21-րդ կետում «Հաշվապահական հաշվառման բաժնի առաջատար մասնագետը» բառերը փոխարինել «Հաշվապահական հաշվառման բաժնի հաշվապահը» բառերով.

15) ուժը կորցրած ճանաչել 22-րդ և 24-րդ կետերը.

16) 25-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հիմնարկում Հաշվապահական հաշվառման խմբի առկայության դեպքում Հաշվապահական հաշվառման խմբի ավագ հաշվապահը կատարում է սույն կարգի 20-րդ և 21-րդ կետերով` Հաշվապահական հաշվառման բաժնի ավագ հաշվապահի և հաշվապահի համար նախատեսված գործառույթները:»։

3. Հրամանով հաստատված N 2 Հավելվածի`

1) 2-րդ կետում «տնտեսական ապահովման բաժինները» բառերից հետո լրացնել «և խմբերը» բառերով, «այսուհետ` Տնտեսական ապահովման բաժին» բառերը փոխարինել «այսուհետ` Տնտեսական ապահովման ստորաբաժանումներ» բառերով.

2) Ամբողջ տեքստում «Տնտեսական ապահովման բաժին» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Տնտեսական ապահովման ստորաբաժանումները» բառերով.

3) 13-րդ կետի 1-ին նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«Բաժինը կազմված է՝ Բաժնի պետից, Բաժնի պետի տեղակալից, գլխավոր մասնագետից, ավագ հաշվառողներից և ավագ մասնագետից:».

4) 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Բաժնի պետը՝

1) ապահովում է Բաժնի գործունեությանն առնչվող ապրանքների մատակարարման և ըստ քրեակատարողական հիմնարկների բաշխման աշխատանքները.

2) ապահովում է Ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների կողմից ներկայացված գնման հայտերի հիման վրա կազմակերպված գնումների ընթացակարգերի իրականացման գործընթացն, ինչպես նաև գնումների անվանացանկի կազմման և փոփոխման աշխատանքները.

3) ապահովում է գնման ընթացակարգերի արդյունքում կնքվելիք պայմանագրերի նախագծերի կազմման գործընթացը.

4) ապահովում է գնման պայմանագրերի հիման վրա մատակարարվող՝ Բաժնի գործունեությանն առնչվող ապրանքների, ծառայությունների հանձնման-ընդունման գործընթացը.

5) կազմակերպում է Բաժնի աշխատողների ծառայողական պարտականությունների պատշաճ կատարումը, իրականացնում է մասնագիտական գիտելիքների կատարելագործմանն ուղղված միջոցառումներ` աշխատանքային խորհրդակցությունների, սեմինար պարապմունքների անցկացման և այլ միջոցներով.

6) համապատասխան ստորաբաժանումներից պահանջում է լրացուցիչ փաստաթղթեր, հիմնավորումներ, պարզաբանումներ և այլ անհրաժեշտ տեղեկատվություն.

7) ներկայացնում է առաջարկություններ, դիտարկումներ ու հիմնավորումներ Ծառայության պետին կամ Գլխավոր քարտուղարին.

8) առաջարկություններ և դիտողություններ է ներկայացնում Ծառայության պետին կամ Գլխավոր քարտուղարին նյութատեխնիկական ապահովմանը վերաբերող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.

9) ծառայության ենթակա մարմինների տվյալ գործառույթն իրականացնող պատասխանատու անձանցից պահանջում է անհրաժեշտ տեղեկատվություն.

10) ծառայության պետի հրամանի համաձայն, մասնակցում է Ծառայության և Հիմնարկների կարիքների համար անհրաժեշտ ապրանքների, ծառայությունների և աշխատանքների օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով գնման ընթացակարգերին, որպես հանձնաժողովի անդամ.

11) հսկողություն է իրականացնում Հիմնարկների տնտեսական ապահովման բաժինների խնդիրների` սահմանված կարգով իրականացման նկատմամբ.

12) կատարում և ամփոփում է Հիմնարկներում իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով կազմված տեղեկանքները և, ըստ անհրաժեշտության, առաջարկություններ ներկայացնում Ծառայության պետին կամ Գլխավոր քարտուղարին աշխատանքներում տեղ գտած թերությունների վերացման ուղղությամբ կամ ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ.

13) քննարկում և ընթացք է տալիս ստացված առաջարկություններին, դիմումներին և բողոքներին ու արդյունքների վերաբերյալ կազմում տեղեկանք, եզրակացություն կամ գրության նախագիծ և ներկայացնում Ծառայության պետին կամ Գլխավոր քարտուղարին.

14) կիսամյակային և տարեկան հաշվետվությունների հիման վրա վերլուծում է Հիմնարկների Տնտեսական ապահովման բաժինների գործունեությունը և առաջարկություններ է ներկայացնում Ծառայության պետին կամ Գլխավոր քարտուղարին դրանց գործունեության կատարելագործման վերաբերյալ.

15) գործնական և մեթոդական օգնություն է ցուցաբերում Բաժնի աշխատողներին.

16) ուսումնասիրություն իրականացնելու արդյունքներով, ըստ անհրաժեշտության, համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Ծառայության պետին կամ Գլխավոր քարտուղարին նյութատեխնիկական ապահովման աշխատանքներին առնչվող օրենսդրության կատարելագործման կամ աշխատանքներում առկա թերությունները վերացնելու կամ ծառայողական քննություն նշանակելու վերաբերյալ.

17) համապատասխան հրամանի հիման վրա անցկացնում է ծառայողական քննություններ կամ մասնակցում դրանց և արդյունքների վերաբերյալ կազմում համապատասխան եզրակացություններ.

18) կազմում է Բաժնի գործունեության աշխատանքային ծրագիր, ամփոփում է Բաժնի կատարված աշխատանքների կիսամյակային ու տարեկան հաշվետվությունները և ներկայացնում Ծառայության պետին կամ Գլխավոր քարտուղարին.

19) առաջարկություններ և դիտողություններ է ներկայացնում Բաժնի և Հիմնարկների տնտեսական ապահովման բաժինների գործունեությանը վերաբերող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.

20) մեթոդական և գործնական աջակցություն է ցուցաբերում Հիմնարկների Տնտեսական ապահովման բաժինների աշխատողներին.

21) իրականացնում է օրենսդրությամբ սահմանված Բաժնի գործունեությանը վերաբերող այլ գործառույթներ:».

5) 15-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«Բաժնի պետի տեղակալը՝

1) սահմանված կարգով մշակում և կազմում է համապատասխան ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնման հայտեր, տեխնիկական բնութագրերի նախագծեր և ներկայացնում Բաժնի պետին.

2) ուսումնասիրություններ է իրականացնում ապրանքների մատակարարման ժամկետների, դրանց որակի և քանակի` գնման պայմանագրերին համապատասխանության կապակցությամբ, որի վերաբերյալ Բաժնի պետին տալիս է եզրակացություն.

3) հսկողություն է իրականացնում Ծառայության կենտրոնական պահեստ մատակարարվող ապրանքների պահեստավորման և առաքման աշխատանքների նկատմամբ.

4) ապահովում է քրեակատարողական հիմնարկների և այլ կազմակերպությունների միջև գրությունների կազմման գործընթացը.

5) կազմակերպում է Հիմնարկներում սնվող և չսնվող կալանավորված անձանց և դատապարտյալների թվաքանակի ամփոփման աշխատանքները՝ ըստ Հիմնարկներից ներկայացված տվյալների և ներկայացնում է Բաժնի պետին.

6) Բաժնի ծառայողներից պահանջում է հրամանների և այլ փաստաթղթերի նախագծերը համապատասխանեցնել օրենսդրության պահանջներին.

7) համապատասխան ստորաբաժանումներից պահանջում է լրացուցիչ փաստաթղթեր, հիմնավորումներ, պարզաբանումներ և այլ անհրաժեշտ տեղեկատվություն.

8) համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ կազմակերպում է առաջադրված խնդիրների լուծման շուրջ աշխատանքային և մասնագիտական քննարկումներ.

9) առաջարկություններ և դիտողություններ է ներկայացնում Բաժնի պետին նյութատեխնիկական ապահովմանը վերաբերող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.

10) ծառայության ենթակա մարմինների տվյալ գործառույթն իրականացնող պատասխանատու անձանցից պահանջում է անհրաժեշտ տեղեկատվություն.

11) Ծառայության պետի հրամանի համաձայն մասնակցում է Ծառայության և Հիմնարկների կարիքների համար անհրաժեշտ ապրանքների, ծառայությունների և աշխատանքների օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով գնման ընթացակարգերին, որպես հանձնաժողովի անդամ.

12) մասնակցում է այլ կազմակերպությունների հետ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով պայմանագրեր կնքելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու աշխատանքներին.

13) կազմում է Բաժնի գործունեության վերաբերյալ աշխատանքային ծրագրերի, կիսամյակային և տարեկան ամփոփ հաշվետվությունների նախագծեր և ներկայացնում է Բաժնի պետին.

14) կատարում և ամփոփում է Հիմնարկներում իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով կազմված տեղեկանքները և, ըստ անհրաժեշտության, առաջարկություններ է ներկայացնում Բաժնի պետին աշխատանքներում տեղ գտած թերությունների վերացման ուղղությամբ կամ ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ.

15) քննարկում և ընթացք է տալիս ստացված առաջարկություններին, դիմումներին և բողոքներին ու արդյունքների վերաբերյալ կազմում տեղեկանք, եզրակացություն կամ գրության նախագիծ և ներկայացնում Բաժնի պետին.

16) կիսամյակային և տարեկան հաշվետվությունների հիման վրա վերլուծում է Հիմնարկների տնտեսական ապահովման բաժինների գործունեությունը և առաջարկություններ ներկայացնում Բաժնի պետին դրանց գործունեության կատարելագործման վերաբերյալ.

17) կազմում է Բաժնի աշխատանքային ծրագրի նախագիծը և ներկայացնում Բաժնի պետին.

18) համապատասխան հրամանի հիման վրա անցկացնում է ծառայողական քննություններ կամ մասնակցում դրանց և արդյունքների վերաբերյալ կազմում համապատասխան եզրակացություններ.

19) Բաժնի պետի բացակայության դեպքում փոխարինում է նրան.

20) իրականացնում է օրենսդրությամբ սահմանված Բաժնի գործունեությանը վերաբերող այլ գործառույթներ:».

6) 16-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«Բաժնի գլխավոր մասնագետը`

1) համապատասխան հայտերի հիման վրա, գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան, կազմում է Ծառայության կարիքների համար անհրաժեշտ ապրանքների, ծառայությունների և աշխատանքների տարվա գնումների անվանացանկը (գնումների պլանը), ինչպես նաև գնումների պլանի փոփոխությունները և ներկայացնում վերադասին.

2) գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան` գնումների անվանացանկի շրջանակներում, համապատասխան գնումների հայտերի հիման վրա կազմակերպում է ապրանքների, ծառայությունների և աշխատանքների գնման ընթացակարգեր, իրականացնելով գնման ընթացակարգերի քարտուղարի պարտականությունները.

3) կազմում և պետական գնումների լիազոր մարմին է ներկայացնում գնման ընթացակարգերի վերաբերյալ հաշվետվություններ, համաձայն սահմանված կարգի.

4) մասնակցում է այլ կազմակերպությունների հետ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով պայմանագրեր կնքելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու աշխատանքներին.

5) իրականացնում է գնման ընթացակարգերի արդյունքում կնքվելիք պայմանագրերի նախագծերի կազմման գործընթացը.

6) իրականացնում է կնքված պայմանագրերում կատարվող փոփոխությունների գործընթացը.

7) ստանում է ծառայողական պարտականությունների կատարման համար սահմանված կարգով անհրաժեշտ տեղեկություններ և նյութեր.

8) առաջարկություններ է ներկայացնում ծառայության կազմակերպման ու կատարելագործման հարցերի վերաբերյալ.

9) մասնակցում է իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ համատեղ քննարկումներին.

10) Ծառայությունում Գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան գնումների անվանացանկի շրջանակներում, համապատասխան գնումների հայտերի վերաբերյալ պահանջում է համապատասխան տեղեկատվություն.

11) Ծառայության ենթակա մարմինների տվյալ գործառույթն իրականացնող պատասխանատու անձանցից պահանջում է անհրաժեշտ տեղեկատվություն.

12) անհրաժեշտության դեպքում Կառավարության կողմից սահմանված կարգով կազմում է գնումների անվանացանկի փոփոխման հայտեր և ներկայացնում վերադասին.

13) ուսումնասիրում է ներկայացված փաստաթղթերի համապատասխանելիությունը իրավական ակտերի պահանջներին.

14) կազմում է Ծառայության կարիքների համար անհրաժեշտ ապրանքների, ծառայությունների և աշխատանքների տարվա գնումների անվանացանկը (գնումների պլանը) և ներկայացնում վերադասին.

15) գնումների անվանացանկի շրջանակներում, համապատասխան գնումների հայտերի հիման վրա կազմակերպում է ապրանքների, ծառայությունների և աշխատանքների գնման ընթացակարգեր, իրականացնելով գնման ընթացակարգերի քարտուղարի պարտականությունները.

16) կազմում է գնումների անվանացանկի փոփոխման հայտեր և ներկայացնում վերադասին.

17) կազմում և պետական գնումների լիազոր մարմին է ներկայացնում գնման ընթացակարգերի վերաբերյալ հաշվետվություններ, համաձայն սահմանված կարգի.

18) առաջարկություններ և դիտողություններ է ներկայացնում Բաժնի և Հիմնարկների տնտեսական ապահովման բաժինների գործունեությանը վերաբերող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ:».

7) 17-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«Բաժնի ավագ հաշվառողը՝

1) ստուգում է ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ներկայացված ամսական, եռամսյակային և տարեկան հաշվետվությունները` սննդի, տնտեսական, սանհիգիենիկ, անկողնային պարագաների, խոհանոցային սպասքի և հագուստի վերաբերյալ,

2) կատարում է Հիմնարկներում սնվող և չսնվող կալանավորված անձանց և դատապարտյալների թվաքանակի ամփոփումը՝ ըստ Հիմնարկներից ներկայացված տվյալների և ներկայացնում է Բաժնի պետին.

3) կատարում է Հիմնարկներից ստացված պահեստի ամենօրյա սննդի մնացորդների գրանցում.

4) կատարվում է սննդի վերաբաշխում Հիմնարկների միջև` ներկայացրած ամենօրյա հաշվետվությունների հիման վրա.

5) ըստ գնման ժամանակացույցի կատարում է ապրանքների (սննդի, տնտեսական, սանհիգիենիկ, անկողնային պարագաների, խոհանոցային սպասքի և դատապարտյալի հանդերձանքի) բաշխումը` ըստ Հիմնարկների և ներկայացնում Բաժնի պետին.

6) սահմանված կարգով մշակում և կազմում է համապատասխան ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնման հայտեր, տեխնիկական բնութագրերի նախագծեր և ներկայացնում Բաժնի պետին.

7) ստանում է ծառայողական պարտականությունների կատարման համար սահմանված կարգով անհրաժեշտ տեղեկություններ և նյութեր.

8) մասնակցում է իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ համատեղ քննարկումներին.

9) պահանջում է հաշվետվությունները կազմել Հայաստանի Հանրապետության կառավարության գործող որոշումների պահանջների չափաբաժիններին համապատասխան.

10) պատասխանում է դիմումներին, առաջարկություններին.

11) ամփոփում է հիմնարկներում սնվող և չսնվող կալանավորված անձանց և դատապարտյալների թվաքանակը.

12) առաջարկություններ եւ դիտողություններ է ներկայացնում Բաժնի և Հիմնարկների տնտեսական ապահովման բաժինների գործունեությանը վերաբերող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.

13) կազմում է Բաժնի գործունեության աշխատանքային ծրագրերի, կիսամյակային եւ տարեկան հաշվետվությունների նախագծեր եւ դրանք ներկայացնել Բաժնի պետին.

14) ուսումնասիրություններ է իրականացնում ապրանքների մատակարարման ժամկետների, դրանց որակի և քանակի` գնման պայմանագրերին համապատասխանության կապակցությամբ.

15) համապատասխան հրամանի հիման վրա կատարում է քրեակատարողական ծառայողների հանդերձանքի, այդ թվում համազգեստի, հատկացման և հաշվառման աշխատանքները.

16) սահմանված կարգով վարում է քրեակատարողական ծառայողներին տրվող հանդերձանքի, այդ թվում համազգեստի, հաշվառումը՝ համապատասխան ամրակցման քարտի միջոցով.

17) սահմանված կարգով մշակում և կազմում է քրեակատարողական ծառայողի հանդերձանքի գնման հայտեր, տեխնիկական բնութագրերի նախագծեր.

18) ուսումնասիրություններ է իրականացնում ապրանքների մատակարարման ժամկետների, դրանց որակի և քանակի` գնման պայմանագրերին համապատասխանության կապակցությամբ.

19) իրականացնում է քրեակատարողական ծառայողներին տրվող համազգեստի բաշխման աշխատանքը.

20) պահանջում է քրեակատարողական հիմնարկներից քրեակատարողական ծառայողի հանդերձանքի մասին տեղեկատվություն.

21) Ծառայության ենթակա մարմինների տվյալ գործառույթն իրականացնող պատասխանատու անձանցից պահանջում է անհրաժեշտ տեղեկատվություն.

22) Ծառայության պետի և Գլխավոր քարտուղարի հրամանների համաձայն, մասնակցում է Ծառայության և Հիմնարկների կարիքների համար անհրաժեշտ ապրանքների, ծառայությունների և աշխատանքների օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով գնման ընթացակարգերին, որպես հանձնաժողովի անդամ.

23) ուսումնասիրում է ներկայացված փաստաթղթերի համապատասխանելիությունը իրավական ակտերի պահանջներին.

24) ուսումնասիրում է ստացված դիմումները, առաջարկությունները, օրենքով սահմանված ժամկետում պատասխանում դիմումներին, առաջարկություններին.

25) ուսումնասիրություններ է իրականացնում ապրանքների մատակարարման ժամկետների, դրանց որակի և քանակի` գնման պայմանագրերին համապատասխանության կապակցությամբ.

26) կազմում է հանդերձանքի դուրս գրման համար անհրաժեշտ տեղեկագրեր և պահանջագրեր.

27) նոր ընդունված և կոչում ստացած քրեակատարողական ծառայողի համար բացում է ամրակցման քարտեր և գրանցում հատկացված հանդերձանքի անվանումը, օրը, ամիսը և տեղեկագրի համարը.

28) Հիմնարկների տնտեսական ապահովման բաժինների աշխատողներին ցուցաբերում է գործնական և մեթոդական օգնություն.

29) կազմում է Բաժնի աշխատակիցների աշխատած ժամանակահատվածի վերաբերյալ աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիր և ներկայացնում Բաժնի պետին.

30) կիսամյակային և տարեկան հաշվետվությունների հիման վրա վերլուծում է քրեակատարողական հիմնարկների տնտեսական ապահովման բաժինների գործունեությունը և առաջարկություններ ներկայացնում.

31) սահմանված կարգով մշակում և կազմում է համապատասխան ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնման հայտեր, տեխնիկական բնութագրերի նախագծեր և ներկայացնում է Բաժնի պետին.

32) մասնակցում է այլ կազմակերպությունների հետ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով պայմանագրեր կնքելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու աշխատանքներին.

33) ուսումնասիրություններ է իրականացնում ապրանքների մատակարարման ժամկետների, դրանց որակի և քանակի` գնման պայմանագրերին համապատասխանության կապակցությամբ.

34) ստուգում է Բաժնի գործունեության շրջանակներում մատակարարված ապրանքների հանձնման-ընդունման արձանագրություններով ներկայացված ծավալները և ժամկետները.

35) իրականացնում է գնման ընթացակարգերի արդյունքում կնքվելիք պայմանագրերի նախագծերի կազմման գործընթացը.

36) համապատասխան ստորաբաժանումներից պահանջում է լրացուցիչ փաստաթղթեր, հիմնավորումներ, պարզաբանումներ և այլ անհրաժեշտ տեղեկատվություն.

37) Հիմնարկներում իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով կազմում է տեղեկանքներ և, ըստ անհրաժեշտության, առաջարկություններ է ներկայացնում Բաժնի պետին աշխատանքներում տեղ գտած թերությունների վերացման ուղղությամբ.

38) համապատասխան եզրակացությունների հիման վրա հաշվարկում է գնման պայմանագրերով նախատեսված տույժերը և ներկայացնում Բաժնի պետին:».

8) 18-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«Բաժնի ավագ մասնագետը՝

1) կազմակերպում է մատակարարվող ապրանքների պահեստավորման և բաց թողնման աշխատանքները.

2) համապատասխան ապրանքագրերի հիման վրա մասնակցում է ապրանքների բեռնաթափման և բարձման աշխատանքներին՝ պահպանելով աշխատանքի և անվտանգության տեխնիկայի կանոնները.

3) կատարում է ապրանքների մուտքագրում, տեսակավորում ապրանքները և իրականացնում է դրանց պատշաճ պահպանումը, ինչպես նաև ապահովում է պահեստի սանիտարահիգիենիկ վիճակը.

4) համաձայն մուտքի և ելքի փաստաթղթերի, ընդունված կարգի համաձայն իրականացնում է պահեստ մուտք լինող և դուրս գրվող ապրանքների հաշվառումը.

5) համապատասխան ստորաբաժանումներից պահանջում է լրացուցիչ փաստաթղթեր, հիմնավորումներ, պարզաբանումներ և այլ անհրաժեշտ տեղեկատվություն.

6) համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ մասնակցում է առաջադրված խնդիրների լուծման շուրջ մասնագիտական քննարկումներին.

7) ծառայության ենթակա մարմինների տվյալ գործառույթն իրականացնող պատասխանատու անձանցից պահանջում է անհրաժեշտ տեղեկատվություն.

8) ստանում է ծառայողական պարտականությունների կատարման համար սահմանված կարգով անհրաժեշտ տեղեկություններ և նյութեր.

9) մասնակցում է Բաժնի գործունեության վերաբերյալ աշխատանքային ծրագրերի, կիսամյակային և տարեկան ամփոփ հաշվետվությունների նախագծերի կազմմանը.

10) Հիմնարկներում իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով կազմում է տեղեկանքներ և, ըստ անհրաժեշտության, առաջարկություններ է ներկայացնում Բաժնի պետին աշխատանքներում տեղ գտած թերությունների վերացման ուղղությամբ.

11) կազմում է ապրանքների մուտքագրման, դուրսգրման և մնացորդի վերաբերյալ ամսական հաշվետվություններ.

12) նյութական պատասխանատվություն է կրում պահեստում առկա նյութական արժեքների համար:».

9) ուժը կորցրած ճանաչել 19-րդ կետը.

10) 21-րդ կետի 1-ին նախադասությունը շարադրել նոր բովանդակությամբ.

«Կենցաղային ապահովման բաժինը կազմված է Կենցաղային ապահովման բաժնի պետից, բաժնի պետի տեղակալից, գլխավոր էներգետիկից, գլխավոր շինարարից, գլխավոր մասնագետից, գլխավոր ծրագրային համակարգողից, ավագ գնահատողներից, ինչպես նաև վարձու աշխատողներից։».

11) 22-րդ կետի 4-րդ ենթակետում՝ «նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալին» բառերը փոխարինել «գլխավոր քարտուղարին» բառերով.

12) 22-րդ կետի 5-րդ, 11-րդ ենթակետերում՝ «նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալին» բառերը փոխարինել «գլխավոր քարտուղարին» բառերով, իսկ 17-րդ ենթակետում՝ «նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի» բառերը փոխարինել «գլխավոր քարտուղարի» բառերով.ուղղ.

13) 22-րդ կետի 16-րդ ենթակետում՝ «Վարչության պետին» բառերը փոխարինել «գլխավոր քարտուղարին» բառերով.

14) Հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 22.1-րդ կետով.

« 22.1. Կենցաղային ապահովման բաժնի պետի տեղակալը՝

1) իրականացնում է համապատասխան վերանորոգման նպատակների համար նախատեսված նյութական միջոցների նպատակային օգտագործումը.

2) հսկողություն է իրականացնում Ծառայությունում, իսկ համապատասխան հրամանի կամ ցուցումի առկայության դեպքում` քրեակատարողական հիմնարկներում (այսուհետ՝ Հիմնարկ) իրականացվող շինարարական վերանորոգման հետ կապված աշխատանքների նկատմամբ.

3) համակարգում է կապիտալ շինարարական կամ վերանորոգման և նախագծանախահաշվային աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ տեխնիկական առաջադրանքներ և թերությունների ակտեր կազմելու աշխատանքները.

4) ապահովում է Ծառայության էներգահամակարգի, ջրային տնտեսության անխափան աշխատանքները, ինչպես նաև իրականացնում է նշված աշխատանքների հետ կապված ապրանքների բաշխումը.

5) ապահովում է Ծառայության սարքավորումների և տրանսպորտային միջոցների անխափան աշխատանքները, ինչպես նաև կազմակերպում է վառելանյութի, պահեստամասերի, քսայուղերի ձեռք բերումը և բաշխումը.

6) կազմակերպում է Ծառայության դեռատիզացիայի և դեզինսեկցիայի աշխատանքները.

7) ապահովում է կապի, համակարգիչների և ինտերնետային կապի հետ կապված աշխատանքների կատարումը, ինչպես նաև կազմակերպում է նշված աշխատանքների հետ կապված տեխնիկայի ձեռք բերման և բաշխման աշխատանքները.

8) ուսումնասիրում է անհրաժեշտ գույքի պահանջարկը և ապահովում ձեռքբերման հայտերի կազմումը.

9) կազմակերպում է փոխադրամիջոցների պետական համապատասխան մարմիններում հաշվառելու և հաշվառումից հանելու, դրանց տեխնիկական զննման, տեխնիկական սպասարկման և ապահովագրության գործընթացները.

10) կազմակերպում է սահմանված ձևի երթուղային թերթերի լրացումը և դրանց հիման վրա վառելիքի, քսայուղերի և ավտոպահեստամասերի հաշվառման և բաշխման աշխատանքները.

11) Բաժնի ծառայողներից պահանջում է հրամանների և այլ փաստաթղթերի նախագծերը համապատասխանեցնել օրենսդրության պահանջներին.

12) համապատասխան ստորաբաժանումներից պահանջում է լրացուցիչ փաստաթղթեր, հիմնավորումներ, պարզաբանումներ և այլ անհրաժեշտ տեղեկատվություն.

13) համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ կազմակերպում է առաջադրված խնդիրների լուծման շուրջ մասնագիտական և աշխատանքային քննարկումներ.

14) համապատասխան շահագրգիռ մարմիններից ստանալ մասնագիտական կարծիքներ և առաջարկություններ.

15) ուսումնասիրությունների արդյունքներով, ըստ անհրաժեշտության, համապատասխան առաջարկություններ ներկայացնել Բաժնի պետին Բաժնի աշխատանքներին առնչվող օրենսդրության կատարելագործման կամ աշխատանքներում առկա թերությունները վերացնելու կամ ծառայողական քննություն նշանակելու վերաբերյալ.

16) համապատասխան հրամանի հիման վրա անցկացնում է ծառայողական քննություններ կամ մասնակցում դրանց և արդյունքների վերաբերյալ կազմում համապատասխան եզրակացություններ.

17) գործնական և մեթոդական օգնություն է ցուցաբերել Բաժնի աշխատողներին.

18) համապատասխան հրամանի կամ ցուցումի հիման վրա ամփոփում է քրեակատարողական հիմնարկներում իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով կազմված տեղեկանքները և, ըստ անհրաժեշտության, առաջարկություններ ներկայացնում Հիմնարկների տնտեսական ապահովման ստորաբաժանումների աշխատանքներում տեղ գտած թերությունների վերացման ուղղությամբ կամ ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ.

19) կիսամյակային և տարեկան հաշվետվությունների հիման վրա վերլուծում է տնտեսական ապահովման ստորաբաժանումների գործունեությունը և առաջարկություններ ներկայացնում դրանց գործունեության կատարելագործման վերաբերյալ.

20) առաջարկություններ և դիտողություններ է ներկայացնում Բաժնի գործունեությանը վերաբերող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.

21) առաջարկություններ ներկայացնում Բաժնի պետին` գույքի բաշխման և Հիմնարկներից ստացված հաշվետվությունների վերլուծության հիման վրա կազմված վերաբաշխման վերաբերյալ.

22) օրենքով սահմանված կարգով քննարկում և ընթացք տալիս ստացված առաջարկություններին, դիմումներին և բողոքներին ու արդյունքների վերաբերյալ կազմում տեղեկանք, եզրակացություն կամ գրության նախագիծ և ներկայացնել Բաժնի պետին.

23) Հսկողություն է իրականացնում համապատասխան վերանորոգման նպատակների համար նախատեսված նյութական միջոցների նպատակային օգտագործման նկատմամբ.

24) կապիտալ շինարարական կամ վերանորոգման և նախագծանախահաշվային աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ տեխնիկական առաջադրանքները և թերությունների ակտերը ներկայացնում է Բաժնի պետին ինչպես նաև մասնակցում շինանյութի ձեռք բերման և բաշխման աշխատանքներին.

25) Բաժնի պետի բացակայության դեպքում փոխարինում է նրան։».

15) 23-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«Կենցաղային ապահովման բաժնի գլխավոր էներգետիկը՝

1) հսկում է Ծառայության և քրեակատարողական հիմնարկների օգտագործած էլեկտրաէներգիայի, բնական գազի և խմելու ջրի քանակները, դրանց համապատասխանությանը օրենսդրությամբ սահմանված նորմերին և միջոցառումներ ձեռնարկում դրանց ռացիոնալ օգտագործման համար.

2) աջակցում է Հիմնարկներում սպառվող էլեկտրաէներգիայի, բնական գազի և խմելու ջրի հաշվառքի սարքերի (հաշվիչների) տեխնիկական ստուգումների վերաբերյալ կատարվող մասնագիտական աշխատանքներին.

3) հսկողություն է իրականացնում Հիմնարկներում ներդրված սարք-սարքավորումների անխափան և անվտանգ շահագործման ապահովման գործառույթների նկատմամբ.

4) հսկում և օժանդակում է էներգահամակարգի և սարքավորումների, ջրամատակարարման և գազամատակարարման անվտանգ շահագործման աշխատանքները.

5) հսկում և օժանդակում է Ծառայությունում և Հիմնարկներում իրականացվող աղբահանության, դեռատիզացիայի և դեզինսեկցիայի ծառայությունների պատշաճ իրականացմանը.

6) մշտադիտարկում է կատարում Հիմնարկներում կառուցված կաթսայատների և տեղակայված արևային ջրատաքացուցիչների շահագործման արդյունավետության ուղղությամբ.

7) ծառայողական պարտականությունների կատարման համար սահմանված կարգով ստանում է անհրաժեշտ տեղեկություններ և նյութեր.

8) մասնակցում է իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ համատեղ քննարկումներին.

9) Ծառայության և Հիմնարկների օգտագործած էլեկտրաէներգիայի, բնական գազի և խմելու ջրի քանակների վերաբերյալ պահանջում է համապատասխան տեղեկատվություն.

10) Ծառայության ենթակա մարմինների տվյալ գործառույթն իրականացնող պատասխանատու անձանցից պահանջում է անհրաժեշտ տեղեկատվություն.

11) ուսումնասիրում է ստացված փաստաթղթերը և նախապատրաստում է իրավական ակտերի նախագծերը.

12) ուսումնասիրում է ստացված դիմումները, առաջարկությունները, օրենքով սահմանված ժամկետում պատասխանում է դիմումներին, առաջարկություններին.

13) համապատասխան հրամանի կամ ցուցումի հիման վրա կատարում է և ամփոփում Հիմնարկներում իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով կազմված տեղեկանքները և, ըստ անհրաժեշտության, առաջարկություններ ներկայացնում Բաժնի պետին աշխատանքներում տեղ գտած թերությունների վերացման ուղղությամբ.

14) գործնական օգնություն է ցույց տալիս Հիմնարկներին վթարների վերականգնման աշխատանքների ժամանակ

15) կատարում է մասնագիտական խորհրդատվության խափանված սարք- սարքավորումների մրցութային կարգով ձեռք բերված վերանորոգման ծառայությունների ներգրավման ուղղությամբ:».

16) 24-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«Կենցաղային ապահովման բաժնի գլխավոր շինարարը՝

1) հսկողություն է իրականացնում Ծառայությունում, իսկ համապատասխան հրամանի կամ ցուցումի առկայության դեպքում՝ քրեակատարողական հիմնարկներում իրականացվող շինարարական նորոգման և վերանորոգման հետ կապված աշխատանքների նկատմամբ.

2) մասնակցում է շինարարական աշխատանքների ընդունման և հանձնման աշխատանքներին.

3) իրականացնում է հսկողություն կապիտալ շինարարության, վերանորոգման և նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքների իրականացման նկատմամբ.

4) աջակցում է նախագծող կազմակերպություններին նորոգման, վերակառուցման նոր հիմնարկների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման գործընթացին.

5) իրականացնում է Ծառայության և Հիմնարկների շինարարական աշխատանքների, շենքերի և շինությունների հետ կապված գրագրությունների ուսումնասիրություն.

6) հսկողություն է իրականացնում թերությունների և կատարողական ակտերի կազմելու աշխատանքների նկատմամբ.

7) հսկողություն է իրականացնում շինարարական աշխատանքների տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների նկատմամբ.

8) հսկողություն է իրականացնում կատարվող աշխատանքների և օգտագործվող նյութերի որակների, ինչպես նաև աշխատանքների տեմպի և կատարվող աշխատանքների ժամանակին շահագործման նկատմամբ (բացառությամբ չնախատեսված աշխատանքների ի հայտ գալու հանգամանքների).

9) մասնակցում է իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ համատեղ քննարկումներին.

10) Ծառայության ենթակա մարմինների տվյալ գործառույթն իրականացնող պատասխանատու անձանցից պահանջում է անհրաժեշտ տեղեկատվություն.

11) մասնակցում է այլ կազմակերպությունների հետ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով պայմանագրեր կնքելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու աշխատանքներին.

12) մասնակցում է Ծառայության և Հիմնարկների կարիքների համար անհրաժեշտ ապրանքների, ծառայությունների և աշխատանքների օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով գնման գործընթացին, իրականացնում է շուկայի ուսումնասիրություն.

13) ուսումնասիրում է ներկայացված փաստաթղթերի համապատասխանելիությունը իրավական ակտերի պահանջներին.

14) ուսումնասիրում է ստացված դիմումները, առաջարկությունները, օրենքով սահմանված ժամկետում պատասխանում դիմումներին, առաջարկություններին.

15) ուսումնասիրություններ է իրականացնում ապրանքների մատակարարման ժամկետների, դրանց որակի և քանակի` գնման պայմանագրերին համապատասխանության կապակցությամբ, որի վերաբերյալ տալ գրավոր առաջարկություն է անում Բաժնի պետին.

16) կատարված ուսումնասիրությունների հիման վրա առաջարկություններ է ներկայացնում Ծառայության պետին կապալառու կազմակերպությունների կողմից կատարված շինարարական աշխատանքների վերաբերյալ.

17) Իրականացնում է կապիտալ շինարարական կամ վերանորոգման և նախագծանախահաշվային աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ տեխնիկական առաջադրանքներ և թերությունների ակտեր կազմելու աշխատանքները.

18) կատարում է Ծառայության պետի կամ գլխավոր քարտուղարի, Կենցաղային ապահովման բաժնի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները ու ցուցումները:».

17) 25-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«Կենցաղային ապահովման բաժնի գլխավոր մասնագետը`

1) իրականացնում է իր վրա դրված պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարումը.

2) ապահովում է Ծառայությունում գործող քաղաքային և ներքին հեռախոսահամարների, քարտաֆոնային, տեսազանգերի, ինտերնետ կապի, ինչպես նաև Ծառայությունում և քրեակատարողական հիմնարկներում տեղադրված կապի միջոցների անխափան աշխատանքը.

3) իրականացնում է Ծառայության և Հիմնարկների կապի և տեխնիկական միջոցների հետ կապված գրագրությունների ուսումնասիրություն.

4) աջակցում է Ծառայության և Հիմնարկներին հեռախոսակապի, ինտերնետ կապի, քարտաֆոնային և տեսազանգի ծառայություն մատուցող օպերատորների համապատասխան մասնագետներին տեղ գտած թերությունները վերացնելու համար.

5) իրականացնում է Ծառայության և Հիմնարկների հեռախոսակապի ծախսերի ամսական, եռամսյակային, կիսամյակային և տարեկան հաշվետվությունները.

6) մասնակցում է Կենցաղային ապահովման բաժնում անցկացվող խորհրդակցություններին, Կենցաղային ապահովման բաժնի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին.

7) մասնակցում է իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ համատեղ քննարկումներին.

8) Ծառայությունում հիմնական միջոցների գույքագրման, տնտեսական ապրանքների, փոքրարժեք և արագամաշ առարկաների դուրսգրման ժամանակ առաջացած թերությունների վերաբերյալ պահանջում է համապատասխան տեղեկատվություն.

9) Ծառայության ենթակա մարմինների տվյալ գործառույթն իրականացնող պատասխանատու անձանցից պահանջում է անհրաժեշտ տեղեկատվություն.

10) Մասնակցում է այլ կազմակերպությունների հետ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով պայմանագրեր կնքելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու աշխատանքներին.

11) Մասնակցում է Ծառայության և Հիմնարկների կարիքների համար անհրաժեշտ ապրանքների, ծառայությունների և աշխատանքների օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով գնման գործընթացին, իրականացնել շուկայի ուսումնասիրություն.

12) Ուսումնասիրում է ստացված փաստաթղթերը և նախապատրաստում իրավական ակտերի նախագծեր.

13) համապատասխան հրամանի կամ ցուցումի հիման վրա ամփոփում է Հիմնարկներում իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով կազմված տեղեկանքները և, ըստ անհրաժեշտության, առաջարկություններ ներկայացնում Բաժնի պետին՝ աշխատանքներում տեղ գտած թերությունների վերացման ուղղությամբ.

14) Ծառայությունում և Հիմնարկներում աշխատակցի պատճառով կապի միջոցների վնասման դեպքում կազմում է համապատասխան արձանագրություն և ներկայացնում Բաժնի պետին.

15) ուսումնասիրում է ստացված դիմումները, առաջարկությունները, օրենքով սահմանված ժամկետում պատասխանում դիմումներին, առաջարկություններին.

16) յուրաքանչյուր ամիս ֆիքսված հեռախոսակապ և ինտերնետ մատուցող օպերատորների արձանագրության և հաշիվ ապրանքագրերի հիման վրա կազմում է համապատասխան եզրակացություն կամ տեղեկանք՝ ինտերնետի և հեռախոսային կապի մատուցված ծառայության որակի վերաբերյալ և ներկայացնում Բաժնի պետին.

17) Բաժնի և Հիմնարկների Բաժինների աշխատանքների նորմալ կազմակերպման համար կազմում է կապի միջոցների և այլ անհրաժեշտ ապրանքների, օժանդակ նյութերի ցուցակ և ձեռք բերման համար ներկայացնում առաջարկություն Բաժնի պետին.

18) կատարում է Ծառայությունում և Հիմնարկներում վնասված կապի միջոցների՝ մինի ավտոմատ հեռախոսակայանների, հեռախոսագծերի, հեռախոսային ապարատների և այլ տեխնիկական միջոցների վերանորոգման աշխատանքները.

19) ուսումնասիրում է Ծառայության և Հիմնարկների գործունեությանը համապատասխանող, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում նոր կապի տեխնիկական միջոցները և առաջարկություն է ներկայացնում Բաժնի պետին.

20) Հիմնարկների Բաժինների աշխատողներին ցուցաբերում է գործնական և մեթոդական օգնություն.

21) պատրաստում է պատասխան գրություններ համապատասխան գերատեսչություններ Ծառայության և Հիմնարկների տեխնիկական միջոցների հետ կապված.

22) համապատասխան հրամանի կամ ցուցումի հիման վրա կատարում և ամփոփում է Հիմնարկներում իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով կազմված տեղեկանքները և, ըստ անհրաժեշտության, առաջարկություններ է ներկայացնում Կենցաղային ապահովման բաժնի պետին համապատասխան Հիմնարկի Տնտեսական ապահովման ստորաբաժանման աշխատանքներում տեղ գտած թերությունների վերացման ուղղությամբ կամ ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ.

23) առաջարկություններ է ներկայացնում Կենցաղային ապահովման բաժնի պետին Կենցաղային ապահովման բաժնի գործունեության կատարելագործման վերաբերյալ.

24) առաջարկություններ և դիտողություններ է ներկայացնում Կենցաղային ապահովման բաժնի և Տնտեսական ապահովման բաժինների գործունեությանը վերաբերող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.

25) կատարում է Ծառայության պետի կամ գլխավոր քարտուղարի, Կենցաղային ապահովման բաժնի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները ու ցուցումները:».

18) 26-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«Գլխավոր ծրագրային համակարգողը՝

1) իրականացնում է Ծառայության և քրեակատարողական հիմնարկների համակարգչային տեխնիկայի հետ կապված գրագրությունների ուսումնասիրություն, քննարկում Բաժնի պետի հետ կամ գլխավոր քարտուղարի հետ.

2) ապահովում է Ծառայությունում և Հիմնարկներում համակարգչային տեխնիկայի և համակարգչային ցանցերի անխափան աշխատանքը.

3) մասնակցում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին վերաբերող միջոցառումներին.

4) իրականացնում է ուսումնասիրություն Հիմնարկներում և Ծառայությունում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունների վերաբերյալ և ներկայացնում առաջարկներ.

5) մասնակցում է իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ համատեղ քննարկումներին.

6) մասնակցում է այլ կազմակերպությունների հետ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով պայմանագրեր կնքելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու աշխատանքներին.

7) Ծառայությունում համակարգչային տեխնիկայի և համակարգչային ցանցերի վերաբերյալ պահանջում է համապատասխան տեղեկատվություն.

8) ուսումնասիրում է ստացված փաստաթղթերը և նախապատրաստում իրավական ակտերի նախագծեր.

9) համապատասխան հրամանի կամ ցուցումի հիման վրա կատարում և ամփոփում է Հիմնարկներում իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով կազմված տեղեկանքները և, ըստ անհրաժեշտության, առաջարկություններ է ներկայացնում Բաժնի պետին՝ աշխատանքներում տեղ գտած թերությունների վերացման ուղղությամբ.

10) պատրաստում է պատասխան գրություններ համապատասխան գերատեսչություններ Ծառայության և Հիմնարկների համակարգչային տեխնիկայի հետ կապված.

11) իրականացնում է Ծառայությունում և Հիմնարկներում համակարգչային տեխնիկայի և համակարգչային ցանցերում առաջացած ծրագրային և տեխնիկական թերությունների վերացման աշխատանքներ.

12) ուսումնասիրում է Ծառայության և Հիմնարկների գործունեությանը համապատասխանող, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում նոր կապի տեխնիկական միջոցները՝ և առաջարկություն ներկայացնում Բաժնի պետին.».

19) 27-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«Կենցաղային ապահովման բաժնի ավագ գնահատողը`

1) իրականացնում է իր վրա դրված պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարումը.

2) մասնակցում է Կենցաղային ապահովման բաժնում անցկացվող խորհրդակցություններին, Կենցաղային ապահովման բաժնի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին.

3) համապատասխան հրամանի կամ ցուցումի հիման վրա կատարում և ամփոփում է Հիմնարկներում իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով կազմված տեղեկանքները և, ըստ անհրաժեշտության, առաջարկություններ է ներկայացնում Կենցաղային ապահովման բաժնի պետին համապատասխան Հիմնարկի Տնտեսական ապահովման բաժնի աշխատանքներում տեղ գտած թերությունների վերացման ուղղությամբ կամ ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ.

4) տնտեսական ապահովման բաժինների աշխատողներին ցուցաբերում է գործնական և մեթոդական օգնություն.

5) առաջարկություններ է ներկայացնում Կենցաղային ապահովման բաժնի պետին Կենցաղային ապահովման բաժնի գործունեության կատարելագործման վերաբերյալ.

6) կիսամյակային և տարեկան հաշվետվությունների հիման վրա վերլուծում է Տնտեսական ապահովման բաժինների գործունեությունը և առաջարկություններ ներկայացնում դրանց գործունեության կատարելագործման վերաբերյալ.

7) առաջարկություններ և դիտողություններ է ներկայացնում Կենցաղային ապահովման բաժնի և Տնտեսական ապահովման բաժինների գործունեությանը վերաբերող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.

8) մասնակցում է անհրաժեշտ գույքի պահանջարկի ուսումնասիրմանը և ձեռքբերման հայտերի կազմմանը, ինչպես նաև առաջարկություններ է ներկայացնում Կենցաղային ապահովման բաժնի պետին` գույքի բաշխման և Հիմնարկներից ստացված հաշվետվությունների վերլուծության հիման վրա կազմված վերաբաշխման վերաբերյալ.

9) ամփոփում է Հիմնարկներից ստացված հաշվետվությունները և, անհրաժեշտության դեպքում կատարում ապրանքատեսականու վերաբաշխում.

10) կատարում է Ծառայության պետի կամ գլխավոր քարտուղարի և Կենցաղային ապահովման բաժնի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները ու ցուցումները.

11) մասնակցում է Ծառայության և քրեակատարողական հիմնարկների օգտագործած էլեկտրաէներգիայի, բնական գազի և խմելու ջրի քանակների հսկողությանը, դրանց համապատասխանությանը օրենսդրությամբ սահմանված նորմերին և իրականացնում դրանց ռացիոնալ օգտագործման համար միջոցառումներ.

12) աջակցում է էներգահամակարգի և սարքավորումների, ջրամատակարարման և գազամատակարարման անվտանգ շահագործման աշխատանքներին.

13) մասնակցում է Հիմնարկներում վթարների վերականգնման աշխատանքներին.

14) աջակցում է Ծառայությունում և Հիմնարկներում իրականացվող աղբահանության, դեռատիզացիայի և դեզինսեկցիայի ծառայությունների պատշաճ իրականացման աշխատանքներին:».

20) 29-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«Տնտեսական ապահովման ստորաբաժանումը կազմված է Տնտեսական ապահովման ստորաբաժանման ղեկավարից (տնտեսական ապահովման բաժնի պետ կամ տնտեսական ապահովման խմբի ղեկավար), բաժնի պետի տեղակալից, ավագ մասնագետներից, ինչպես նաև վարձու աշխատողներից:

Տնտեսական ապահովման ստորաբաժանումը ղեկավարում է Տնտեսական ապահովման ստորաբաժանման ղեկավարը, որը պատասխանատվություն է կրում Տնտեսական ապահովման ստորաբաժանման աշխատանքների արդյունավետ կազմակերպման, Տնտեսական ապահովման ստորաբաժանման վրա դրված խնդիրների ժամանակին և պատշաճ կատարման համար:».

21) 30-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«Տնտեսական ապահովման ստորաբաժանման ղեկավարը`

1) իրականացնում է Տնտեսական ապահովման ստորաբաժանման աշխատանքների ղեկավարումը, միջոցառումներ է իրականացնում դրա կատարելագործման ուղղությամբ.

2) կատարում է աշխատանքի բաշխում և վերաբաշխում Տնտեսական ապահովման ստորաբաժանման աշխատողների միջև.

3) կազմակերպում է Տնտեսական ապահովման ստորաբաժանման աշխատողների ծառայողական պարտականությունների պատշաճ կատարմանը և մասնագիտական գիտելիքների կատարելագործմանն ուղղված միջոցառումներ` աշխատանքային խորհրդակցությունների, սեմինար պարապմունքների անցկացման և այլ միջոցներով.

4) կազմում է Տնտեսական ապահովման ստորաբաժանման գործունեության աշխատանքային ծրագրեր, պատրաստում է կիսամյակային և տարեկան հաշվետվություններ.

5) իր վրա դրված խնդիրներն իրականացնելու նպատակով համագործակցում է կազմակերպությունների և Հիմնարկի կառուցվածքային այլ ստորաբաժանումների հետ.

6) օրենքով սահմանված կարգով քննարկում և ընթացք է տալիս ստացված առաջարկություններին, դիմումներին և բողոքներին, յուրաքանչյուր կիսամյակ ամփոփում և կազմում տեղեկանքներ` դրանց քննարկման ընթացքի և արդյունքների մասին.

7) հսկողություն է իրականացնում ստորաբաժանման աշխատողների աշխատանքային կարգապահության` իրենց պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարման նկատմամբ.

8) ապահովում է Հիմնարկի էներգահամակարգերի և ջրամատակարարման հետ կապված, ինչպես նաև կենցաղային օբյեկտների աշխատանքները.

9) համակարգում է Հիմնարկում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալներին սննդամթերքով, հանդերձանքով, անձնական հիգիենայի և անկողնային պարագաներով ապահովելու աշխատանքները.

10) ապահովում է համապատասխան վերանորոգման համար նախատեսված նյութական միջոցների նպատակային օգտագործումը.

11) ապահովում է Հիմնարկի հակահրդեհային պահպանության աշխատանքների կազմակերպումը.

12) ապահովում է Հիմնարկի դեռատիզացիայի և դեզինսեկցիայի աշխատանքների հսկողությունը.

13) ապահովում է Հիմնարկի սարքավորումների և տրանսպորտային միջոցների անխափան աշխատանքները.

14) ապահովում է Հիմնարկի կապի, համակարգիչների և ինտերնետային կապի հետ կապված աշխատանքները

15) կազմակերպում է էներգահամակարգերի և ջրամատակարարման հետ կապված, ինչպես նաև կենցաղային օբյեկտների աշխատանքները և հսկողություն է իրականացնում դրանց նկատմամբ.

16) կազմակերպում է Հիմնարկում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալներին սննդամթերքով, հանդերձանքով, անձնական հիգիենայի և անկողնային պարագաներով ապահովելու աշխատանքները.

17) հսկողություն է իրականացնում գույքի պահպանման և նպատակային օգտագործման նկատմամբ.

18) համապատասխան հրամանի հիման վրա անցկացնում է ծառայողական քննություններ.

19) առաջարկություններ է ներկայացնում` Տնտեսական ապահովման ստորաբաժանման աշխատողներին խրախուսելու կամ պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ.

20) ապահովում է Նախարարի կամ նրա` տվյալ բնագավառը համակարգող տեղակալի, Ծառայության պետի, գլխավոր քարտուղարի, Հիմնարկի պետի և նրա` տվյալ ոլորտը. համակարգող տեղակալի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանների, հանձնարարականների ու ցուցումների կատարումը.

21) իրականացնում է օրենսդրությամբ սահմանված տվյալ բաժնի գործունեությանը վերաբերող այլ գործառույթներ:».

22) 31-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«Տնտեսական ապահովման բաժնի պետի տեղակալը`

1) համակարգում է Հիմնարկի էներգահամակարգերի և ջրամատակարարման հետ կապված, ինչպես նաև կենցաղային օբյեկտների աշխատանքները.

2) համակարգում և իրականացնում է Հիմնարկում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալներին սննդամթերքով, հանդերձանքով, անձնական հիգիենայի և անկողնային պարագաներով ապահովելու աշխատանքները.

3) կազմակերպում է Հիմնարկի հակահրդեհային պահպանության աշխատանքները.

4) համակարգում է Հիմնարկի սարքավորումների և տրանսպորտային միջոցների անխափան աշխատանքների ապահովումը.

5) կազմակերպում է Հիմնարկի կապի, համակարգիչների և ինտերնետային կապի հետ կապված աշխատանքների իրականացումը.

6) համապատասխան ստորաբաժանումներից պահանջում է Հիմնարկի տնտեսական և նյութատեխնիկական ապահովմանն առնչվող անհրաժեշտ տեղեկատվություն.

7) Բաժնի պետին է ներկայացնում Հիմնարկի տնտեսական և նյութատեխնիկական ապահովման վերաբերյալ առաջարկություններ, դիտարկումներ ու հիմնավորումներ.

8) համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ մասնակցում է տնտեսական և նյութատեխնիկական ապահովման վերաբերյալ աշխատանքային քննարկումներին.

9) հսկողություն է իրականացնում Հիմնարկի էներգահամակարգերի և ջրամատակարարման հետ կապված, ինչպես նաև կենցաղային օբյեկտների աշխատանքների նկատմամբ.

10) քննարկում և ընթացք է տալիս ստացված առաջարկություններին, դիմումներին և բողոքներին ու արդյունքների վերաբերյալ կազմում տեղեկանք, եզրակացություն կամ գրության նախագիծ և ներկայացնում Բաժնի պետին.

11) հսկողություն է իրականացնում գույքի պահպանման և նպատակային օգտագործման նկատմամբ.

12) հիմնարկի համակարգչային տեխնիկայի և համակարգչային ցանցերի վերաբերյալ կազմում է համապատասխան տեղեկատվություն.

13) կազմում է հեռախոսակապի ծախսերի ամսական, եռամսյակային, կիսամյակային և տարեկան տվյալները.

14) հսկողություն է իրականացնում Հիմնարկի հակահրդեհային պահպանության աշխատանքներին.

15) Բաժնի պետի բացակայության ընթացքում փոխարինում է նրան։».

23) 32-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«Տնտեսական ապահովման ավագ մասնագետը`

1) իրականացնում է իր վրա դրված պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարումը.

2) մասնակցում է Հիմնարկի գույքագրման աշխատանքներին.

3) սահմանված կարգով իրականացնում է հակահրդեհային պահպանության աշխատանքներ.

4) իրականացնում է Հիմնարկում առկա կոմունալ համակարգերի վթարների վերականգնման աշխատանքներ կամ օժանդակում այդ աշխատանքներին.

5) հսկողություն է իրականացնում Հիմնարկի շենքերի ու տարածքի սանիտարահիգիենիկ մաքրման աշխատանքների նկատմամբ.

6) իրականացնում է Հիմնարկում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալներին հանդերձանքով, անձնական հիգիենայի և անկողնային պարագաներով ապահովելու և հաշվառման աշխատանքներ.

7) համապատասխան ստորաբաժանումներից պահանջում է Հիմնարկի տնտեսական և նյութատեխնիկական ապահովմանն առնչվող անհրաժեշտ տեղեկատվություն.

8) ստորաբաժանման պետին ներկայացնում է առաջարկություններ, դիտարկումներ ու հիմնավորումներ Հիմնարկի տնտեսական և նյութատեխնիկական ապահովման վերաբերյալ.

9) կատարում է Հիմնարկի հակահրդեհային պահպանությանն առնչվող տեղեկատվության կազմումը.

10) կատարում է Հիմնարկի կալանավորված անձանց և դատապարտյալների թվաքանակի ամփոփումը հանդերձանքով, անձնական հիգիենայի և անկողնային պարագաներով ապահովելու նպատակով.

11) պարբերաբար հետևում և արձանագրում է գույքագրման շարժը.

12) մասնակցում է Տնտեսական ապահովման ստորաբաժանումում անցկացվող խորհրդակցություններին, ստորաբաժանման ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին.

13) իրականացնում է էներգահամակարգի, ջրամատակարարման և կապի միջոցների անվտանգ ու անխափան շահագործման աշխատանքները.

14) իրականացնում է կենցաղային օբյեկտների, կենցաղային սարքավորումների անվտանգ, անխափան շահագործման հսկողություն.

15) իրականացնում է փոխադրամիջոցների հաշվառելու և հաշվառումից հանելու աշխատանքները, ինչպես նաև տեխնիկական սպասարկման գործընթացը.

16) իրականացնում է երթուղային թերթերի լրացման և հաշվառման աշխատանքները.

17) իրականացնում է Հիմնարկին տրամադրվող գույքի բաշխումը և վերաբաշխումը.

18) մասնակցում է Հիմնարկի օգտագործած էլեկտրաէներգիայի, բնական գազի և խմելու ջրի քանակների հսկողությանը, դրանց համապատասխանությանը օրենսդրությամբ սահմանված նորմերին և իրականացնում դրանց ռացիոնալ օգտագործման համար միջոցառումներ.

19) մասնակցում է Հիմնարկում իրականացվող աղբահանության, դեռատիզացիայի և դեզինսեկցիայի ծառայությունների պատշաճ իրականացմանը.

20) իրականացնում է քրեակատարողական ծառայողներին տրվող համազգեստի բաշխման աշխատանքը.

21) համապատասխան ստորաբաժանումներից պահանջում է Հիմնարկի տնտեսական և նյութատեխնիկական ապահվմանն առնչվող անհրաժեշտ տեղեկատվություն.

22) ներկայացնում է առաջարկություններ, դիտարկումներ ու հիմնավորումներ Հիմնարկի տնտեսական և նյութատեխնիկական ապահովման վերաբերյալ.

23) Հիմնարկի հիմնական միջոցների գույքագրման, տնտեսական ապրանքների, փոքրարժեք և արագամաշ առարկաների դուրսգրման ժամանակ առաջացած թերությունների վերաբերյալ պահանջում է համապատասխան տեղեկատվություն.

24) Գրանցում է Հիմնարկի պահեստի ամենօրյա սննդի մնացորդները.

25) Կատարում է Հիմնարկում սնվող և չսնվող կալանավորված անձանց և դատապարտյալների թվաքանակի ամփոփումը.

26) Հաշվառոււմ է Հիմնարկին տրամադրվող գույքը, փոխադրամիջոցները.

27) առաջարկություններ է ներկայացնում Տնտեսական ապահովման ստորաբաժանման գործունեության կատարելագործման վերաբերյալ.

28) օրենքով սահմանված կարգով քննարկում և ընթացք է տալիս ստացված առաջարկություններին, դիմումներին և բողոքներին.

29) կազմակերպում է բաղնիք-լվացքատան անխափան աշխատանքը, ապահովում անհրաժեշտ նյութերով և հետևում սանիտարահիգիենիկ վիճակին.

30) համապատասխան ապրանքագրերի հիման վրա իրականացնում է ապրանքների բեռնաթափման և բարձման աշխատանքները, պահպանելով աշխատանքի և անվտանգության տեխնիկայի կանոնները.

31) կատարում է ապրանքների մուտքագրում, տեսակավորում ապրանքները և իրականացնում է դրանց պատշաճ պահպանումը, ինչպես նաև ապահովում է պահեստի սանիտարահիգիենիկ վիճակը.

32) կազմում է ապրանքների մուտքագրման, դուրսգրման և մնացորդի վերաբերյալ ամսական հաշվետվություններ և ներկայացնում Տնտեսական ապահովման ստորաբաժանման պետին.

33) կատարում է Ծառայության պետի, գլխավոր քարտուղարի, Հիմնարկի պետի, նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի և Տնտեսական ապահովման ստորաբաժանման ղեկավարի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանների, հանձնարարականների ու ցուցումների պահանջները:».

24) ուժը կորցրած ճանաչել 33-րդ և 34-րդ կետերը:

4. Հրամանով հաստատված N 4 Հավելվածի՝

1) 9-րդ կետում «առաջատար մասնագետներից» բառերը փոխարինել «ավագ իրավաբաններից» բառերով.

2) 11-րդ կետում «մասնագետի» բառը փոխարինել «իրավաբանի» բառով.

3) 12-րդ կետում «մասնագետը» բառը փոխարինել «իրավաբանը» բառով.

4) 13-րդ կետում «առաջատար մասնագետը» բառերը փոխարինել «ավագ իրավաբանը» բառերով:

5. Հրամանով հաստատված N5 Հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ համաձայն N1 Հավելվածի:

 

 

 

«Հավելված 1

արդարադատության նախարարի

2024 թվականի հունվարի 10-ի

N 10-Ն հրամանի

 

 

«Հավելված 5

Հայաստանի Հանրապետության

արդարադատության նախարարի

2009 թ. դեկտեմբերի 18-ի

N 311-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

Գ Լ ՈՒ Խ 1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (այսուհետ` Նախարարություն) քրեակատարողական ծառայությունում կալանավորված անձանց և դատապարտյալների հաշվառման աշխատանքներն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կազմակերպումը, իրականացումը և հսկողությունը:

2. Կալանավորված անձանց և դատապարտյալների հաշվառում իրականացնելու նպատակով Նախարարության քրեակատարողական ծառայությունում գործում են քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի (այսուհետ` Ծառայություն) կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող կալանավորված անձանց և դատապարտյալների հաշվառման բաժինը (այսուհետ` Բաժին), Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների (այսուհետ` Հիմնարկ) կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող կալանավորված անձանց և դատապարտյալների հաշվառման բաժինները, բաժանմունքները կամ խմբերը (այսուհետ՝ Բաժանմունք):

3. Բաժնի և Բաժանմունքի գործունեության նպատակն իրենց առջև դրված խնդիրների պատշաճ իրականացումն է:

4. Իրենց գործունեությունն իրականացնելիս Բաժինը և Բաժանմունքները ղեկավարվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Նախարարության և Ծառայության կանոնադրություններով, իրավական այլ ակտերով, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի (այսուհետ` Նախարար), նրա` տվյալ բնագավառը համակարգող տեղակալի, պետի, նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի, իսկ Բաժանմունքները` նաև համապատասխան Հիմնարկների պետերի և նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամաններով, հանձնարարականներով և ցուցումներով, ինչպես նաև սույն կարգով և համապատասխան աշխատանքային ծրագրերով:

5. Բաժինը գործում է Ծառայության պետի կամ տվյալ ոլորտը համակարգող տեղակալի անմիջական ենթակայությամբ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից սահմանված կարգով:

6. Բաժանմունքները գործում են համապատասխանաբար Հիմնարկների պետերի կամ նրանց` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի ենթակայությամբ:

7. Բաժինը և Բաժանմունքներն իրենց առջև դրված խնդիրներն իրականացնում են Նախարարության կառուցվածքային և առանձնացված այլ ստորաբաժանումների, իսկ անհրաժեշտության դեպքում` Նախարարության համակարգում ընդգրկված կազմակերպությունների հետ համագործակցության հիման վրա:

8. Բաժնի խնդիրներն են`

1) ապահովել կալանավորված անձանց և դատապարտյալների միասնական հաշվառման` սահմանված կարգով իրականացումը.

2) հսկողություն իրականացնել Բաժանմունքների խնդիրների` սահմանված կարգով իրականացման նկատմամբ.

3) ընդունել և ստուգել Հիմնարկներից ազատված անձանց անձնական գործերը, սահմանված կարգով վարել արխիվը.

4) քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման հանձնաժողովի որոշումներից բխող համապատասխան փաստաթղթերի կամ դրանց նախագծերի կազմումը.

5) ապահովել Նախարարի կամ նրա` տվյալ բնագավառը համակարգող տեղակալի, Նախարարության աշխատակազմի ղեկավարի, ծառայության պետի և նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանների, հանձնարարականների ու ցուցումների իրականացումը:

9. Բաժանմունքի խնդիրներն են`

1) ապահովել տվյալ Հիմնարկում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների հաշվառման` սահմանված կարգով իրականացումը.

2) ապահովել Նախարարի կամ նրա` տվյալ բնագավառը համակարգող տեղակալի, Նախարարության աշխատակազմի ղեկավարի, Ծառայության պետի և նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի, Հիմնարկի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանների, հանձնարարականների ու ցուցումների իրականացումը:

10. Բաժինն ունի հայերեն լեզվով իր անվանմամբ կլոր կնիք: Բաժնի և Բաժանմունքների պետերն ունեն հայերեն լեզվով Հիմնարկի անվանմամբ համարակալված կլոր մետաղյա դրոշմակնիքներ:

 

Գ Լ ՈՒ Խ 2

 

ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ

 

11. Բաժինը կազմված է Բաժնի պետից, Բաժնի պետի տեղակալից, գլխավոր հաշվառողներից, գլխավոր արխիվավարից, ավագ հաշվառողներից: Բաժինը ղեկավարում է Բաժնի պետը, որը պատասխանատվություն է կրում Բաժնի աշխատանքների արդյունավետ կազմակերպման, Բաժնի վրա դրված խնդիրների ժամանակին և պատշաճ կատարման համար:

12. Բաժնի պետը`

1) իրականացնում է Բաժնի աշխատանքների ղեկավարումը, միջոցառումներ է իրականացնում դրա կատարելագործման ուղղությամբ.

2) կատարում է աշխատանքի բաշխում և վերաբաշխում Բաժնի աշխատողների միջև.

3) կազմակերպում է Բաժնի և Բաժանմունքների աշխատողների ծառայողական պարտականությունների պատշաճ կատարմանը և մասնագիտական գիտելիքների կատարելագործմանն ուղղված միջոցառումներ` աշխատանքային խորհրդակցությունների, սեմինար պարապմունքների անցկացման և այլ միջոցներով.

4) ուսումնասիրություն իրականացնելու արդյունքներով, ըստ անհրաժեշտության, համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Ծառայության պետին` կալանավորված անձանց և դատապարտյալների հաշվառման աշխատանքներին առնչվող օրենսդրության կատարելագործման կամ աշխատանքներում առկա թերությունները վերացնելու կամ ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ.

5) կազմում է Բաժնի գործունեության աշխատանքային ծրագրեր, պատրաստում կիսամյակային և տարեկան հաշվետվություններ սահմանված կարգով կատարված աշխատանքների, ինչպես նաև Ծառայության պետին կամ նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալին է ներկայացնում տեղեկատվություն կալանավորված անձանց և դատապարտյալների ընդհանուր շարժի վերաբերյալ.

6) իր վրա դրված խնդիրներն իրականացնելու նպատակով` համագործակցում է այլ գերատեսչությունների և մարմինների համապատասխան ստորաբաժանումների, ինչպես նաև այլ կազմակերպությունների և Ծառայության կառուցվածքային այլ ստորաբաժանումների հետ.

7) մեթոդական և գործնական աջակցություն է ցուցաբերում Հիմնարկների Բաժանմունքներին.

8) հսկողություն է իրականացնում Բաժնի աշխատողների աշխատանքային կարգապահության` իրենց պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարման նկատմամբ.

9) ուսումնասիրում է կալանավորված անձանց և դատապարտյալների հաշվառման միջազգային փորձը, աշխատանքի մեթոդներն ու ձևերը և առաջարկություններ ներկայացնում դրանց կիրառման վերաբերյալ.

10) կազմակերպում է կալանավորված անձանց և դատապարտյալների քարտային տվյալների համակարգչային մուտքագրման կատարումը.

11) մասնակցում է քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման հանձնաժողովի աշխատանքներին.

12) ապահովում է քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման հանձնաժողովի որոշման հիման վրա` համապատասխան փաստաթղթերի կամ դրանց նախագծերի կազմումը.

13) տրամադրում է տեղեկանքներ անձանց դատվածության վերաբերյալ.

14) առաջարկություններ և դիտողություններ է ներկայացնում քրեակատարողական ծառայության` Բաժնի և Բաժանմունքների գործունեությանը վերաբերող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.

15) օրենքով սահմանված կարգով քննարկում և ընթացք է տալիս ստացված առաջարկություններին, դիմումներին և բողոքներին.

16) համապատասխան հրամանի հիման վրա անցկացնում է ծառայողական քննություններ.

17) առաջարկություններ է ներկայացնում Ծառայության պետին` Բաժնի և Բաժանմունքների աշխատողներին խրախուսելու կամ պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ.

18) ապահովում է Նախարարի կամ նրա` տվյալ բնագավառը համակարգող տեղակալի, Նախարարության աշխատակազմի ղեկավարի, Ծառայության պետի և նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանների, հանձնարարականների ու ցուցումների կատարումը.

19) իրականացնում է օրենսդրությամբ և սույն կարգով սահմանված Բաժնի գործունեությանը վերաբերող այլ գործառույթներ:

13. Բաժնի պետի տեղակալն իրականացնում է սույն կարգով գլխավոր հաշվառողի համար նախատեսված գործառույթները, ինչպես նաև Բաժնի պետի բացակայության դեպքում փոխարինում է նրան:

14. Բաժնի գլխավոր հաշվառողը և գլխավոր արխիվավարը՝

1) իրականացնում է իր վրա դրված պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարումը.

2) մասնակցում է Բաժնում անցկացվող խորհրդակցություններին, Բաժնի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին.

3) համապատասխան հրամանի կամ ցուցումի հիման վրա կատարում և ամփոփում է Հիմնարկներում իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով կազմված տեղեկանքները և, ըստ անհրաժեշտության, առաջարկություններ է ներկայացնում Բաժնի պետին համապատասխան Հիմնարկի Բաժանմունքի աշխատանքներում տեղ գտած թերությունների վերացման ուղղությամբ կամ ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ.

4) Բաժանմունքների աշխատողներին ցուցաբերում է գործնական և մեթոդական օգնություն.

5) առաջարկություններ է ներկայացնում Բաժնի պետին Բաժնի գործունեության ընթացքում տեղ գտած թերությունների վերացման վերաբերյալ.

6) կիսամյակային և տարեկան հաշվետվությունների հիման վրա վերլուծում է Բաժանմունքների գործունեությունը և առաջարկություններ ներկայացնում դրանց գործունեության կատարելագործման վերաբերյալ.

7) առաջարկություններ և դիտողություններ է ներկայացնում Բաժնի և Բաժանմունքների գործունեությանը վերաբերող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.

8) համապատասխան հրամանի հիման վրա անցկացնում է ծառայողական քննություններ կամ մասնակցում դրանց և արդյունքների վերաբերյալ կազմում համապատասխան եզրակացություններ.

9) կազմում է Բաժնի գործունեության վերաբերյալ կիսամյակային և տարեկան հաշվետվությունների նախագծեր.

10) համապատասխան հանձնարարության հիման վրա մասնակցում է այլ պետություններում պատիժ կրող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և Հայաստանի Հանրապետությունում պատիժ կրող օտարերկրյա քաղաքացիների` սահմանված կարգով փոխանցման կազմակերպման աշխատանքներին.

11) կազմում է տեղեկանքներ կալանավորվածների և դատապարտյալների ամսական շարժի վերաբերյալ.

12) կատարում է կալանավորված անձանց և դատապարտյալների քարտային տվյալների համակարգչային մուտքագրված Հիմնարկներից ստացված տեղեկատվության միասնական ամփոփման աշխատանքներ.

13) օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է արխիվը.

14) կատարում է Ծառայության պետի կամ նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի, Բաժնի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները ու ցուցումները.

15) իրականացնում է սույն կարգով սահմանված այլ գործառույթներ:

15. Բաժնի ավագ հաշվառողը՝

1) իրականացնում է իր վրա դրված պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարումը.

2) մասնակցում է Բաժնում անցկացվող խորհրդակցություններին, Բաժնի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին.

3) համապատասխան հրամանի կամ ցուցումի հիման վրա կատարում և ամփոփում է Հիմնարկներում իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով կազմված տեղեկանքները և, ըստ անհրաժեշտության, առաջարկություններ է ներկայացնում Բաժնի պետին համապատասխան Հիմնարկի Բաժանմունքի աշխատանքներում տեղ գտած թերությունների վերացման ուղղությամբ կամ ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ.

4) Բաժանմունքների աշխատողներին ցուցաբերում է գործնական և մեթոդական օգնություն.

5) առաջարկություններ և դիտողություններ է ներկայացնում Բաժնի և Բաժանմունքների գործունեությանը վերաբերող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.

6) ներկայացնում է առաջարկություններ կատարվող աշխատանքները բարելավելու, աշխատանքային ծրագրերում համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու ուղղությամբ.

7) պատրաստում է Բաժնում ստացվող դիմումների, բողոքների և այլ գրությունների պատասխանների նախագծեր.

8) կատարում է կալանավորված անձանց և դատապարտյալների քարտային տվյալների համակարգչային մուտքագրված Հիմնարկներից ստացված տեղեկատվության միասնական ամփոփման աշխատանքներ.

9) կատարում է Ծառայության պետի, նրա տվյալ ոլորտը համակարգող տեղակալի և Բաժնի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները ու ցուցումները.

10) իրականացնում է սույն կարգով սահմանված այլ գործառույթներ:

16. Բաժնի աշխատողները հաշվետու են Բաժնի պետին: Բաժնի աշխատողները պատասխանատվություն են կրում իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

17. Բաժանմունքը կազմված է Բաժանմունքի պետից, գլխավոր, ավագ հաշվառողներից և հաշվառողից: Բաժանմունքի պետը պատասխանատվություն է կրում Բաժանմունքի աշխատանքների արդյունավետ կազմակերպման, Բաժանմունքի վրա դրված խնդիրների ժամանակին և պատշաճ կատարման համար:

18. Բաժանմունքի պետը`

1) իրականացնում է Բաժանմունքի աշխատանքների ղեկավարումը, միջոցառումներ է իրականացնում դրա կատարելագործման ուղղությամբ.

2) կատարում է աշխատանքի բաշխում և վերաբաշխում Բաժանմունքի աշխատողների միջև.

3) հսկողություն է իրականացնում Բաժանմունքի աշխատողների աշխատանքային կարգապահության` իրենց պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարման նկատմամբ.

4) կազմակերպում է կալանավորված անձանց և դատապարտյալների քարտային տվյալների համակարգչային մուտքագրման կատարումը.

5) իրականացնում է կալանավորված անձանց և դատապարտյալների անվանական և քանակական հաշվառումը.

6) իր վրա դրված խնդիրներն իրականացնելու նպատակով` համագործակցում է այլ գերատեսչությունների կամ մարմինների համապատասխան ստորաբաժանումների, ինչպես նաև այլ կազմակերպությունների և Ծառայության կառուցվածքային այլ ստորաբաժանումների հետ.

7) կազմակերպում է քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման հանձնաժողովին ներկայացվող փաստաթղթերի պատրաստման աշխատանքները.

8) Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության տեղեկատվական կենտրոնի օպերատիվ տեղեկատու քարտադարանը ձևավորելու համար օրենսդրությամբ սահմանված կարգով միջոցներ է ձեռնարկում կալանավորված անձանց և դատապարտյալների մասին տվյալները Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանություն ուղարկելու համար.

9) կազմակերպում է կալանավորված անձանց կամ դատապարտյալների անձնական գործերի վարման աշխատանքները.

10) կազմակերպում է հաշվառման քարտադարանի վարման աշխատանքները.

11) կազմակերպում է վարույթն իրականացնող մարմնին տվյալ կալանավորված անձին կամ դատապարտյալին Հիմնարկ ընդունելու վերաբերյալ տեղեկացնելու մասին համապատասխան գրությունների նախագծերի կազմման և դրանք Հիմնարկի պետին ներկայացման աշխատանքները.

12) կազմում և Հիմնարկի պետի ստորագրմանն է ներկայացնում դատապարտյալների` կարճաժամկետ մեկնման վկայականները.

13) հսկողություն է իրականացնում կալանավորված անձանց՝ կալանքի տակ պահելու օրենքով սահմանված ժամկետները պահպանելու նկատմամբ, կազմակերպում դրա հետ կապված օրենսդրությամբ սահմանված համապատասխան փաստաթղթերի կամ գրությունների կամ դրանց նախագծերի կազմման աշխատանքները.

14) ապահովում է դատապարտյալին ներում շնորհելու, համաներում հայտարարելու մասին իրավական ակտերի և դատավճիռների փոփոխման մասին որոշումների պահանջների կատարումը.

15) օրենքով սահմանված կարգով քննարկում և ընթացք է տալիս ստացված առաջարկություններին, դիմումներին և բողոքներին.

16) կազմում է Բաժանմունքի գործունեության աշխատանքային ծրագրեր, պատրաստում ամսական, եռամսյակային, կիսամյակային, տարեկան հաշվետվություններ.

17) կատարում է Հիմնարկի պետի կամ նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները ու ցուցումները.

18) իրականացնում է օրենսդրությամբ և սույն կարգով նախատեսված Բաժանմունքի գործունեությանը վերաբերող այլ գործառույթներ:

19. Բաժանմունքի գլխավոր և ավագ հաշվառողը`

1) իրականացնում է իր վրա դրված պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարումը.

2) մասնակցում է Բաժանմունքում անցկացվող խորհրդակցություններին, Բաժանմունքի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին.

3) առաջարկություններ է ներկայացնում բաժանմունքի պետին, Բաժանմունքի գործունեության ընթացքում տեղ գտած թերությունների վերացման վերաբերյալ.

4) առաջարկություններ և դիտողություններ է ներկայացնում Բաժանմունքի գործունեությանը վերաբերող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.

5) կազմում է Բաժանմունքի գործունեության վերաբերյալ աշխատանքային ծրագրերի, ամսական, եռամսյակային, կիսամյակային և տարեկան հաշվետվությունների նախագծեր.

6) հաշվառում և վարում է կալանավորված անձանց և դատապարտյալների անձնական գործերը.

7) նախապատրաստում է կալանավորված անձանց և դատապարտյալների փոխադրման փաստաթղթերը.

8) պատրաստում է Բաժանմունքում ստացվող դիմումների, բողոքների և այլ գրություններ, այդ թվում` դատապարտյալներին պայմանական վաղաժամկետ ազատման կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու նպատակով դատարան ներկայացնելու համար, ինչպես նաև պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդության հիմքով պատժից ազատելու, պատժի կատարման հետ միացված բժշկական բնույթի հարկադրանքի միջոցը դադարեցնելու վերաբերյալ դատարան ներկայացնելու համար անհրաժեշտ փաստաթղթեր կամ դրանց նախագծեր և դրանք ներկայացնում Բաժանմունքի պետին.

9) կատարում է Հիմնարկի պետի կամ նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի և Բաժանմունքի պետի իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները ու ցուցումները.

10) կալանավորված անձանց և դատապարտյալների վերաբերյալ տվյալները մուտքագրում է համակարգչում և ներկայացնում է Բաժանմունքի պետին Ծառայության Բաժին ներկայացնելու նպատակով, ինչպես նաև նախապատրաստում է համապատասխան հաղորդումներ վարույթն իրականացնող մարմիններին ուղարկելու համար.

11) իրականացնում է սույն կարգով սահմանված այլ գործառույթներ:

20. Բաժանմունքի հաշվառողը`

1) իրականացնում է իր վրա դրված պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարումը.

2) մասնակցում է Բաժանմունքում անցկացվող խորհրդակցություններին, Բաժանմունքի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին.

3) առաջարկություններ է ներկայացնում Բաժանմունքի պետին Բաժանմունքի գործունեության կատարելագործման, ինչպես նաև Բաժանմունքի գործունեությանը վերաբերող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.

4) հաշվառում և վարում է կալանավորված անձանց և դատապարտյալների անձնական գործերը.

5) նախապատրաստում է կալանավորվածների և դատապարտյալների փոխադրման փաստաթղթերը.

6) Ծառայության արխիվ հանձնելու համար նախապատրաստում է համապատասխան կալանավորված անձանց և դատապարտյալների անձնական գործերը.

7) կատարում է Հիմնարկի պետի կամ նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի և Բաժանմունքի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները ու ցուցումները.

8) իրականացնում է սույն կարգով սահմանված այլ գործառույթներ:

21. Բաժանմունքի աշխատողները հաշվետու են Բաժանմունքի պետին: Բաժանմունքի աշխատողները պատասխանատվություն են կրում իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

 

Գ Լ ՈՒ Խ 3

 

ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

22. Բաժնի և Բաժանմունքների այն աշխատասենյակները, որտեղ պահվում են կալանավորված անձանց և դատապարտյալների անձնական գործերը կամ անձնական տվյալներ պարունակող այլ փաստաթղթերը, պետք է ունենան երկաթյա դռներ կամ ճաղավանդակներ, Բաժանմունքների պատուհանները պետք է ունենան երկաթյա ճաղավանդակներ, ապահովված լինեն անվտանգության ազդանշանային համապատասխան համակարգով, որն էլ, Հիմնարկի դեպքում` պետք է կառավարելի լինի Հիմնարկի պատասխանատու հերթապահի կողմից:

23. Բաժանմունքների աշխատասենյակները պետք է տեղակայված լինեն Հիմնարկների վարչական մասնաշենքերում:

24. Ոչ աշխատանքային ժամերին Բաժանմունքների աշխատասենյակների դռները կնքվում են դրոշմակնիքներով:

25. Հիմնարկի պատասխանատու հերթապահի կողմից հանձնված անձնական գործերում կալանավորված անձանց կամ դատապարտյալների լուսանկարների, մատնադրոշմման քարտերի բացակայության դեպքում կատարվում է նրանց լուսանկարահանումը և մատնադրոշմումը, յուրաքանչյուրի վերաբերյալ կազմվում է մեկ մատնադրոշմման քարտ և արտատպվում է 4x6 չափերի 6 լուսանկար՝ 3-ը դիմահայաց, 3-ը` կիսադեմ:

26. Մատնադրոշմման քարտը կարվում է անձնական գործի առաջին մասում: Լուսանկարներից երկուսը (դիմահայաց և կիսադեմ) սոսնձվում են կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական թերթիկում, երկուսը` նրան այլ Հիմնարկ կամ այլ վայր փոխադրելու ժամանակ փակցվում են անձնական գործի տեղեկանքին, իսկ երկուսը` դրվում են անձնական գործի շապիկին սոսնձված ծրարում:

27. Ոչ աշխատանքային ժամին կալանավորված անձին կամ դատապարտյալին տվյալ Հիմնարկ ընդունելու դեպքում Բաժանմունքի աշխատողը հաջորդ աշխատանքային օրը՝

1) ընդունում է կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական գործը (Ձև 1), ստուգում փոխադրման թերթիկի (Ձև 2) պատշաճ կազմված լինելը.

2) ստուգում է բերված կալանավորված անձանց կամ դատապարտյալների քանակը և անձնական գործերի առկայությունն՝ ըստ փոխադրման ցուցակի:

28. Հիմնարկ ընդունված յուրաքանչյուր կալանավորված անձի կամ դատապարտյալի վերաբերյալ տեղեկատվությունը գրանցվում է համապատասխան մատյանում:

29. Դատապարտյալի անձնական գործում կատարողական թերթիկ լինելու դեպքում Բաժանմունքի պետն այդ մասին գրավոր տեղեկացնում է տվյալ Հիմնարկի հաշվապահական հաշվառման համապատասխան կառուցվածքային ստորաբաժանմանը, իսկ դատարանի որոշմամբ հարկադիր բուժում նշանակված լինելու դեպքում` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տվյալ հիմնարկի բժշկական ստորաբաժանմանը:

30. Հիմնարկում յուրաքանչյուր կալանավորված անձի և դատապարտյալի վերաբերյալ կազմվում է անձնական գործ, որում պահվող փաստաթղթերը պետք է լինեն կարված, համարակալված և ցուցակագրված:

31. Կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական գործում առկա փաստաթղթերում հակասական տվյալներ հայտնաբերելու դեպքում Բաժանմունքի աշխատողը միջոցներ է ձեռնարկում դրանք պարզելու համար: Եթե կնիքը, որով վավերացված է դատավճիռը, և դատարանի որոշման պատճենները կասկած են հարուցում կամ այդ փաստաթղթերը վավերացված են այլ դատարանի կնիքով, ապա Բաժանմունքի պետը համապատասխան միջոցներ է ձեռնարկում որոշումն ընդունած դատարանին տեղեկացնելու և կնիքի պարզ դրոշմվածքով վավերացված փաստաթղթերի նոր պատճենները ստանալու համար:

32. Եթե անձնական գործում բացակայում է նախկին դատվածությունների վերաբերյալ տեղեկանքը, ապա Բաժանմունքի աշխատողը միջոցներ է ձեռնարկում համապատասխան մարմիններից հարցում կատարելու համար:

33. Կալանավորված անձի և դատապարտյալի տվյալների փոփոխման վերաբերյալ որոշումներ, փաստաթղթեր ստացվելու դեպքերում Բաժանմունքի աշխատողը ուղղումներ է կատարում է նրա վերաբերյալ եղած բոլոր փաստաթղթերում, իսկ փոփոխման վերաբերյալ որոշումը, փաստաթղթերը (դատավճիռը) կարվում են անձնական գործում:

34. Կալանավորված անձին կամ դատապարտյալին մեկ այլ Հիմնարկ փոխադրելուց հետո նրա վերաբերյալ ստացված բոլոր փաստաթղթերն ուղարկվում են տվյալ Հիմնարկ:

35. Անձը հաստատող և այլ փաստաթղթերը պահվում են դատապարտյալի անձնական գործում փակցված ծրարում և ազատվելուց հետո ստորագրությամբ վերադարձվում նրան: Դատավճռով որոշակի գործունեությամբ զբաղվելու կան որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելը որպես լրացուցիչ պատիժ նշանակված լինելու դեպքում համապատասխան փաստաթղթերը, այդ թվում նաև` տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված դատապարտյալի վարորդական իրավունքի վկայականը պահվում է անձնական գործում և հիմնական պատժից ազատվելուց հետո դրանք դատավճռի հետ ուղարկվում է նրա բնակության վայրի Հայաստանի Հանրապետության պրոբացիայի ծառայության ստորաբաժանում:

36. Դատավճիռն ի կատար ածելու մասին կարգադրությունը ստանալու օրը Բաժանմունքի աշխատողը պարտավոր է սահմանված կարգով Հիմնարկի տեղակայման տարածքային անձնագրային ծառայություն ուղարկել դատապարտյալի վերաբերյալ հաղորդում՝ նրան մշտական բնակության վայրի հաշվառումից հանելու նպատակով:

37. Կալանավորվածներին պահելու վայրում և քրեակատարողական հիմնարկում Բաժանմունքի կողմից իրականացվում է կալանավորված անձանց և դատապարտյալների անհատական և քանակական հաշվառում:

38. Անհատական հաշվառում կատարվում է՝

1) այբբենական և անվանական հաշվառման մատյանով (Ձև 3).

2) հաշվառման քարտերով:

39. Քանակական հաշվառում կատարվում է՝

1) կալանավորված անձանց և դատապարտյալների հնգօրյա սահմանված տեղեկագրերի ամփոփումով.

2) քանակական հաշվառման մատյանով (Ձև 4).

3) վիճակագրական ամսական, եռամսյակային, կիսամյակային և տարեկան հաշվետվություններով:

40. Հաշվառման քարտերը լրացվում են կալանավորված անձանց կամ դատապարտյալների անձնական գործերում առկա փաստաթղթերի հիման վրա:

41. Հաշվառման քարտերից կազմվում է այբբենական քարտադարան:

42. Եթե կալանավորված անձը կամ դատապարտյալը փոխել է իր անունը կամ ազգանունը, այդ դեպքում նոր անվամբ կամ ազգանվամբ նրա վերաբերյալ լրացվում է հաշվառման նոր քարտ, իսկ հաշվառման հին քարտի վրա նշում է կատարվում հաշվառման նոր քարտի առկայության մասին:

43. Պարբերաբար առանձնացվում են այն դատապարտյալների հաշվառման քարտերը, որոնք պետք է պատժի կրումից ազատվեն հաջորդող ժամանակահատվածում և դրանք դասավորվում են ըստ պատժի ժամկետի ավարտման հերթականության:

44. Պարբերաբար առանձնացվում են այն դատապարտյալների հաշվառման քարտերը, որոնց 18 տարին լրանում է հաջորդող ժամանակահատվածում:

45. Յուրաքանչյուր նախորդ օրվա համար կալանավորված անձանց կամ դատապարտյալների փաստացի առկայության և նրանց շարժի վերաբերյալ կազմվում է տեղեկագիր՝ հիմնվելով այդ օրը հաշվառման կանգնած, 24 ժամվա ընթացքում բերված, փոխադրված և պատժից ազատված անձանց վերաբերյալ ունեցած տեղեկությունների վրա, որոնք համեմատվում են կալանավորված անձանց և դատապարտյալների փաստացի առկայության ստուգման արդյունքների հետ և պետք է համընկնեն նրանց անվանական հաշվառման փաստաթղթերի քանակի, կալանավորված անձանց և դատապարտյալների փաստացի առկայության հետ:

46. Յուրաքանչյուր նախորդ օրվա տվյալները գրանցվում են կալանավորված անձանց և դատապարտյալների շարժի, անձնական գործերի և հաշվառման մատյաններում:

47. Կալանավորված անձանց և դատապարտյալների անձնական գործերը պահվում են այբբենական կարգով` դասակարգման հետևյալ հիմքերով՝

1) նախաքննության մարմինների վարույթում գտնվող կալանավորված անձանց անձնական գործեր.

2) դատական վարույթում գտնվող կալանավորված անձանց անձնական գործեր.

3) դատապարտյալների անձնական գործեր, որոնց դատավճիռն օրինական ուժի մեջ չի մտել.

4) տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներում ընդգրկված դատապարտյալների անձնական գործեր.

5) դատավճիռն օրինական ուժի մեջ մտած դատապարտյալների անձնական գործեր:

48. Կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական գործը կարող է տրամադրվել միայն Ծառայության պետին կամ նրա տեղակալին, Հիմնարկի պետին կամ նրա տեղակալին, Բաժնի պետին և Ծառայության կենտրոնական մարմնի կամ տարածքային ստորաբաժանման օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող աշխատողներին` գործերը գրանցելով համապատասխան մատյանում (Ձև 5)՝ նրանց ստորագրությամբ, նշելով ամսաթիվը: Անձնական գործերը վերադարձնելու ժամանակ Բաժանմունքի աշխատողն այդ մասին գրանցում է կատարում մատյանում` ստորագրելով և նշելով ամսաթիվը:

49. Կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական գործը կարող է գրավոր հարցման դեպքում տրամադրվել այլ մարմիններին Ծառայության պետի միջոցով:

50. Քննչական գործողություններին, դատական նիստերին մասնակցելու կամ այլ նպատակներով մեկ օրով բացակայող և առանց անձնական գործերի ժամանակավոր փոխադրված կալանավորված անձին կամ դատապարտյալին հաշվառում են օրվա տեղեկագրում:

51. Կալանավորված անձը համապատասխան ուղեկցող անձանց է փոխանցվում վարույթն իրականացնող մարմնի՝ զինանշանի պատկերմամբ կնիքով հաստատված համապատասխան փաստաթղթի հիման վրա:

52. Կալանավորված անձին կամ դատապարտյալին նախաքննության մարմիններին կամ դատարան փոխադրելու նախօրեին Բաժանմունքի աշխատողը Հիմնարկի պատասխանատու խմբի պատասխանատու հերթապահին է հանձնում այդ անձի վերաբերյալ ստացված պահանջագիրը, վերջինս էլ համապատասխան մատյանում նշում կատարելուց հետո այն վերադարձնում է:

53. Բաժանմունքի աշխատողը ստուգում և ստորագրությամբ Հիմնարկի պատասխանատու խմբի պատասխանատու հերթապահից ընդունում է փոխադրված անձանց անձնական գործերը, ինչպես նաև տվյալ անձի վերաբերյալ այլ փաստաթղթերը: Կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական գործում և հաշվառման քարտում համապատասխան նշումներ կատարելուց, ինչպես նաև համապատասխան առկա փաստաթղթերը տվյալ անձնական գործում հաշվառվելուց և կարվելուց հետո Բաժանմունքի աշխատողն այդ գործը տեղադրում է դրա համար նախատեսված անձնական գործերի շարքում:

54. Եթե օրվա տեղեկագրում նշված անձը հետ չի վերադարձել քրեական հետապնդումը դադարեցնելու պատճառով, ապա Բաժանմունքի աշխատողը միջոցներ է ձեռնարկում նրան ազատելու հիմք հանդիսացող օրինական փաստաթուղթը վարույթն իրականացնող մարմնից ստանալու և հաշվառման համապատասխան գործողություններ կատարելու համար:

55. Քրեական հետապնդումը դադարեցնելու կամ պատժից ազատելու վերաբերյալ հիմք հանդիսացող փաստաթուղթը ստանալուց հետո տվյալ անձը սահմանված կարգով հաշվառումից հանվում է:

56. Հիմնարկից կալանավորված անձին կամ դատապարտյալին այլ քրեակատարողական հիմնարկ կամ ձերբակալվածներին պահելու վայր ժամանակավորապես փոխադրելիս անձնական գործը հանձնվում է համապատասխան ուղեկցող անձանց և տվյալ անձի հաշվառման քարտն առանձնացվում է: Տվյալ անձի վերադարձի դեպքում հաշվառման քարտը տեղադրվում է գործող քարտադարանում:

57. Բաժանմունքը կալանավորված անձին կալանքի տակ պահելու ժամկետը լրանալուց յոթ օր առաջ այդ մասին նախաքննության մարմնին ուղարկելու նպատակով ծանուցագրի նախագիծ է պատրաստում և այն ներկայացվում է Հիմնարկի պետին, իսկ ծանուցագրի ուղարկման դեպքում դրա պատճենը կարում է կալանավորված անձի անձնական գործում: Եթե կալանավորված անձի կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ որոշում չի ստացվել, ապա Բաժանմունքը կալանավորված անձի կալանքի տակ պահելու ժամկետը լրանալու վերջին օրը այդ մասին զեկուցում է Հիմնարկի պետին:

58. Կալանավորված անձի կամ դատապարտյալի նկատմամբ կազմված մեղադրական եզրակացությունը, կայացված դատավճիռը կամ որոշումը ստանալու դեպքում դրա մեկ օրինակը Բաժանմունքի աշխատողը ստորագրությամբ հանձնում է նրան, իսկ մյուս օրինակը՝ կարում է անձնական գործում:

59. Կալանավորված անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու կամ դատապարտյալին պատժից ազատելու վերաբերյալ ստացված փաստաթղթերն անհապաղ կատարելիս Բաժանմունքի պետը մանրամասն ստուգում է տվյալ փաստաթղթերի ձևակերպման ճշտությունը և համապատասխանությունը անձնական գործի նյութերին: Զինանշանի պատկերմամբ կնիքով չվավերացված, խամրած կամ այլ մարմնի կնիքով կնքված փաստաթղթերի ստացման, այդ փաստաթղթերում պարունակվող տվյալների և անձնական գործի նյութերի անհամապատասխանության, փաստաթղթերի իսկության նկատմամբ ծագող կասկածների առկայության կամ փաստաթղթերի անճշտության այլ դեպքերում, Բաժանմունքի պետն այդ մասին զեկուցում է Հիմնարկի պետին և անհապաղ միջոցներ է ձեռնարկում անճշտությունների վերացման ուղղությամբ:

60. Մեկ Հիմնարկից մեկ այլ Հիմնարկ կալանավորված անձին կամ դատապարտյալին փոխադրելիս Բաժանմունքի աշխատողը ստուգում է կալանավորված անձին կամ դատապարտյալին փոխադրելու նպատակով ստացված փաստաթղթերի համապատասխանությունը վերջինիս անձնական գործում առկա տվյալներին, իսկ անհամապատասխանության դեպքում իրականացվում են անհապաղ միջոցառումներ դրանք ճշգրտելու ուղղությամբ: Տվյալ փաստաթղթերը կարվում են անձնական գործում: Կալանավորված անձի մեկ Հիմնարկից մեկ այլ Հիմնարկ փոխադրման մասին հայտնվում է վարույթն իրականացնող մարմնին:

61. Մեկ Հիմնարկից մեկ այլ Հիմնարկ կալանավորված անձին կամ դատապարտյալին փոխադրելիս Բաժանմունքի աշխատողը կազմակերպում է կալանավորված անձին կամ դատապարտյալին վերաբերող Հիմնարկի կառուցվածքային այլ ստորաբաժանումներում առկա փաստաթղթերի և նյութերի ստորագրությամբ հավաքագրումը (Ձև 6), այնուհետև դրանց` անձնական գործում կարումը:

62. Ստուգվում է փոխադրվող կալանավորված անձանց կամ դատապարտյալների անձնական գործերի պատկանելությունը տվյալ անձանց, այնուհետև դրանք ծրագրավորվում են սահմանված ձևի ծրարներով (Ձև 7): Փոխադրման ենթակա անձանց վերաբերյալ կազմվում է փոխադրման ենթակա Հիմնարկների թվաքանակին համապատասխան քանակով փոխադրման թերթիկ՝ երեք օրինակից, որից առաջինը հանձնվում է փոխադրող համապատասխան անձանց, երկրորդը փոխադրող համապատասխան անձանց միջոցով տրամադրվում է այն Հիմնարկին, որտեղ փոխադրվում է դատապարտյալը, երրորդը՝ փոխադրող համապատասխան անձանց ղեկավարի կողմից դատապարտյալների և նրանց անձնական գործերի ընդունումը հաստատող ստորագրությամբ սահմանված կարգով պահպանվում է Հիմնարկի Բաժանմունքում:

63. Ազատման տեղեկանքը հանձնվում է պատճենի վրա վերջինիս ստորագրությամբ: Այդ նպատակով կատարվում է տվյալ անձի հարցում և այդ պատասխանները համեմատվում են անձնական գործում առկա փաստաթղթերում պարունակվող տվյալների հետ: Համեմատություն է անցկացվում նաև ազատվող անձի արտաքին նշանների և նրա լուսանկարի միջև: Ազատման տեղեկանքի պատճենը կարվում է անձնական գործում:

64. Պատժի կրումից ազատված կամ կալանքի տակ պահելու ժամկետի ավարտմամբ կալանավորվածներին պահելու վայրում արդեն իսկ չպահվող կամ Հիմնարկից փախուստ կատարած կամ մահացած անձինք հանվում են հաշվառումից:

65. Մինչև կալանավորված անձին կամ դատապարտյալին հաշվառումից հանելը Բաժանմունքը կազմակերպում է կալանավորված անձին կամ դատապարտյալին վերաբերող Հիմնարկի կառուցվածքային այլ ստորաբաժանումներում առկա փաստաթղթերի և նյութերի ստորագրությամբ հավաքագրումը, այնուհետև դրանց` անձնական գործում կարումը:

66. Հաշվառումից հանված կալանավորված անձանց կամ դատապարտյալների հաշվառման քարտերի վրա նշում է կատարվում հաշվառումից դուրս գալու հիմքերի վերաբերյալ, այնուհետև այդ քարտերը հանվում են գործող այբբենական քարտադարանից և պահվում են այբբենական արխիվային քարտադարանում:

67. Պատժի կրումից ազատված կամ կալանքի տակ պահելու ժամկետի ավարտմամբ կալանավորվածներին պահելու վայրում արդեն իսկ չպահվող կամ մահացած անձանց անձնական գործերը նրանց տվյալ պահից հետո ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում հանձնվում են Ծառայության արխիվ: Տվյալ անձնական գործերը արխիվ հանձնելուց առաջ Բաժանմունքի պետի կողմից ստուգվում է նրանց Հիմնարկում չպահվելու հիմքերի օրինականությունը:

68. Յուրաքանչյուր անձնական գործ արխիվ հանձնելու նպատակով նախապատրաստվում է հետևյալ կարգով՝

1) բոլոր փաստաթղթերը կարվում են համապատասխան ձևի շապիկներում.

2) անձնական գործի առաջին և երկրորդ մասի փաստաթղթերը համարակալվում և գրանցվում են ցուցակներում, որտեղ նշվում է նաև էջերի քանակը.

3) ցուցակը վավերացվում է կազմողի ստորագրությամբ.

4) կցվում են հաշվառման քարտերը, որոնց հակառակ երեսին դրվում է Բաժանմունքի պետի ստորագրությունը:

69. Անձնական գործերն արխիվ են հանձնվում այբբենական կարգով կազմված արխիվային ցուցակով` երկու օրինակից, մեկ օրինակը պահվում է Բաժանմունքում, մյուսը` գործերը արխիվացնելուց հետո վերադարձվում է համապատասխան Բաժանմունք:

 

Ձև 1

 

ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾ

 

ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԻ ԿԱՄ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻ

 

ԱԶԳԱՆՈՒՆ ____________________________________________

 

ԱՆՈՒՆ _______________________________________________

 

ՀԱՅՐԱՆՈՒՆ ____________________________________________

 

Դատապարտվել է «___» _________ 20  թ. _______________________

 

____________________________________________ դատավճռով

 

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրք ____ հոդ. ___ տարի ____ ամիս ______ օր

 

Պատժի սկիզբը «__» ______ 20  թ. Պատժի ավարտը «__» ___________ 20  թ.

 

Պատժաչափի փոփոխություն __________________________________

 

____________________________________________________

 

____________________________________________________

 

Արխիվային թիվ _________ Պահպանման ժամկետը` _____________ տարի

 

ՏՎՅԱԼՆԵՐ

 

Կալանավորված անձի և դատապարտյալի նկատմամբ վարույթն իրականացնող մարմնի վերաբերյալ

 

Հ/հ

Օրը, ամիսը և տարեթիվը

Որ մարմնի վրա է հաշվվում

     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     

 

Կալանավորված անձի կամ դատապարտյալի շարժի մասին գրանցումներ

 

Հ/հ

Քրեակատարողական հիմնարկի անվանումը

Քրեակատարողական հիմնարկի գտնվելու վայրը

Գտնվելու ժամկետը

Անձնական գործի հաշվառման թիվ

      ընդունվել է փոխադրվել է  
           
           
           
           
           
           
           

 

ՍՏՈՒԳՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԻ ԿԱՄ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՄ ԱՌԿԱ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Ստուգման ժամանակը

Ստուգողի պաշտոնը, ազգանունը, անունը և հայրանունը

Ստուգման արդյունքները (թերությունները և առաջարկությունները)

Ստուգողի ստորագրությունը

       
       
       
       
       
       
       
       

 

ՄԱՍ ԱՌԱՋԻՆ

 

ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԻ ԱՌԱՋԻՆ ՄԱՍՈՒՄ ԿԱՐՎՈՒՄ ԵՆ ՀԵՏԵՎՅԱԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

Խափանման միջոց ընտրելու մասին որոշումը: Կալանքի վերցնելու, խուզարկության մասին արձանագրությունը, ձերբակալվածների անհատական թերթիկը, մատնադրոշմման քարտը, դատավճռի պատճենը, որի հիման վրա կալանավորված անձը, դատապարտյալը կրում է պատիժը, դատավճիռը բեկանելու մասին որոշման պատճենը կամ դատարանի ծանուցումը դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու մասին, դատարանի որոշման պատճենը դատավճռի կատարման հարցերի վերաբերյալ, դատարանի որոշման պատճենը դատավճռի փոփոխման վերաբերյալ, այդ թվում նաև` պայմանական վաղաժամկետ ազատման, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու մասին, հիվանդության պատճառով պատժից ազատվելու մասին: Հայաստանի Հանրապետության Նախագահի ներման, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի համաներման ակտերի կատարման մասին փաստաթղթերը, քաղվածքները, նամակների պատճենները, դատավճռի փոփոխման վերաբերյալ փաստաթղթերի կատարման մասին, մահվան մասին բժշկական փաստաթղթերի պատճենները: Դժբախտ դեպքերի կամ պատահարների վերաբերյալ արձանագրությունները: Թաղման կամ դիակը հարազատներին հանձնելու վերաբերյալ արձանագրությունը, դիահերձման վերաբերյալ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, դատապարտյալի մահվան մասին հաղորդման պատճենը՝ ուղարկված ՔԿԱԳ-ի մարմիններին և հարազատներին, դատապարտյալի փախուստի վերաբերյալ տեղեկանքի պատճենը, գումարների առգրավման կամ ստացման վերաբերյալ արձանագրությունները: Մահացածի անձնական գումարի և այլ արժեքների, նրա օրինական ժառանգներին ուղարկման կամ հանձնման վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը: Քրեակատարողական հիմնարկում գտնվելու ընթացքում հաշմանդամություն ստանալու փաստը հաստատող, արձանագրությունները կամ փաստաթղթերը, ինչպես նաև կալանավորվածին կամ դատապարտյալին վերաբերող այլ փաստաթղթեր: Բոլոր փաստաթղթերը կարվում են իրենց ստացման հաջորդականությամբ և գրանցվում են փաստաթղթերի գրանցման ցուցակում:

 

ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԻ ԿԱՄ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻ ԹԻՎ ________ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԻ ԱՌԱՋԻՆ ՄԱՍՈՒՄ ԵՂԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑՈՒՑԱԿ

 

Հ/հ

Փաստաթղթերի անվանումը

Թերթերի համարները

     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     

 

ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ

 

ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԻ ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍՈՒՄ ԿԱՐՎՈՒՄ ԵՆ ՀԵՏԵՎՅԱԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

Դատապարտյալին բնութագրող տեղեկանքը, պայմանական վաղաժամկետ, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու, մեկ ՔԿՀ-ից մեկ այլ ՔԿՀ փոխադրելու վերաբերյալ նյութերը: Կողմնորոշիչ տեղեկանքներ դատապարտյալի նկատմամբ, հատուկ հսկողություն տանելու անհրաժեշտության դեպքում (եթե նա հակում ունի փախուստի, թմրադեղեր օգտագործել և այլն): Խրախուսանքների և տույժերի վերաբերյալ փաստաթղթերը, դատապարտյալին առանց ուղեկցման տեղափոխելու թույլտվության որոշումը և կից մյուս փաստաթղթերը: Վերադաս մարմիններին ուղարկելով դիմումների ուղեկցող գրությունները և ստացված պատասխանները, ինչպես նաև կալանավորվածին կամ դատապարտյալին վերաբերող այլ փաստաթղթեր: Բոլոր փաստաթղթերը կարվում են իրենց ստացման հաջորդականությամբ և գրանցվում են փաստաթղթերի գրանցման ցուցակում:

 

ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԻ ԿԱՄ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻ ԹԻՎ ___________ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԻ ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍՈՒՄ ԵՂԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑՈՒՑԱԿ

 

Հ/հ

Փաստաթղթերի անվանումը

Թերթերի համարները

     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     

 

Ձև 2

 

ՓՈԽԱԴՐՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

_________________________________________________________

քրեակատարողական հիմնարկի անվանումը

_________________________________________________________

 

հիմնարկից փոխադրվում է (են) _______________________________

քրեակատարողական հիմնարկի անվանումը

 

Փոխադրման հիմքը

______________________________________________________

 

թիվ _______ «___» __________________ 20  թ.

Հ/հ

Անձնական գործի
N

Անուն, ազգանուն, հայրանուն

Ծննդյան տարեթիվը

ՀՀ քրեական օրենսգրքի հոդվածը

Պատժաչափը

 

 

 

 

 

 

Կ.Տ.

Քրեակատարողական հիմնարկի պետ՝ ________

________________________________

Հաշվառման բաժանմունքի պետ՝ ___________

Ցուցակում նշված կալանավորված անձանց, դատապարտյալներին անձնական գործերով, թվով «____» մարդ ընդունեց:

 

 

Փոխադրող անձանց ղեկավար՝ ____________

 

Ցուցակում նշված կալանավորված անձանց, դատապարտյալների անձնական գործերը ընդունեց՝

 

 

Տվյալ ՔԿՀ-ի հերթապահ խմբի

պատասխանատու հերթապահի

ստորագրությունը՝ _______________

 

 

Ձև 3

 

Մ Ա Տ Յ Ա Ն

 

այբբենական անվանական հաշվառման

 

Սկսված է « »_______________20  թ.

Ավարտված է « »______________ 20  թ.

 

Հ/հ

Օր, ամիս, տարեթիվ

Տարվա հերթական համարը

Օրվա հերթական համարը

Ազգանուն, անուն, հայրանուն

Որտեղից է փոխա-դրվել

Վարույթն իրականացնող մարմնի անվանումը

Երբ և որտեղ է փոխադրվել
(ՔԿՀ, ազատվել է, մահացել է)

1

2

3

4

5

6

7

8

               

 

Ձև 4

 

ՄԱՏՅԱՆ

 

քանակական հաշվառման

 

Սկսված է « »_______________20_ թ.

Ավարտված է « »_____________20_ թ.

 

օր, ամիս, տարեթիվ

հերթական համարը, նույնը անձնական գործի համարը

յուրաքանչյուր օրվա հերթական համարը

անուն, ազգանուն, հայրանուն

որ հիմնարկից է փոխադրվել

1

2

3

4

5

         


անձնական գործի համարը

հերթական համարը յուրաքանչյուր օրվա համար

անուն, ազգանուն, հայրանուն

որ հիմնարկ է փոխադրվել, ազատվել կամ մահացել

6

7

8

9

       

 

Ձև 5

 

ՄԱՏՅԱՆ

 

անձնական գործերի ժամանակավոր օգտագործման տրման

 

Սկսված է « »________________20  թ.

Ավարտված է « »______________20  թ.

 

Հ/հ

Անձնական գործի համարը

Դատապարտյալի ազգանուն, անուն-հայրանունը

Ում է տրվել անձնական գործը

Ստորագրություն անձնական գործը ստանալու վերաբերյալ և ամսաթիվը

Ստորագրություն անձնական գործը վերադարձնելուց և ամսաթիվը

1

2

3

4

5

6

           

 

Ձև 6

 

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

կալանավորված անձին կամ դատապարտյալին վերաբերվող փաստաթղթերի և նյութերի հավաքագրման մասին

 

Անվտանգության ապահովման բաժնի աշխատող ______________________________

_____________________________________________________________

ԱԱՀ, ստորագրություն

 

Սոցիալական հոգեբանական և իրավական __________________________________

 

աշխատանքների բաժնի աշխատող _______________________________________

ԱԱՀ, ստորագրություն

 

Ֆինանսական բաժին _____________________________________________

ԱԱՀ, ստորագրություն

 

Հաշվառման բաժանմունքի պետ՝ ______________________________________

ԱԱՀ, ստորագրություն

 

«__» ________________ 20  թ.

 

Ձև 7

 

Կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական գործի ծրար

 

ԹԻՎ_______ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԻ

 

Բաժնի պետ _________________________________________

ստորագրություն

__________________________________________________________________

քրեակատարողական հիմնարկի անվանումը

 

«___» ___________________ 20  թ.

 

__________________________________________________________________

փոխադրման թերթիկի թիվ

 

1. Դատապարտյալի (կալանավորված անձի) ազգանուն, __________________

անուն և հայրանուն _______________________________________

2. Ծննդյան տարեթիվը, նախկին բնակության վայրը (հասցեն) ______________

____________________________________________________

3. Ուր է փոխադրվում ______________________________________

____________________________________________________

4. Փոխադրման հիմքը ______________________________________

(կարգագիրը, որոշումը, ամսաթիվը, ______________________________

____________________________________________________

____________________________________________________

5. Դատապարտյալի անվտանգային գոտու և պահման պայմանի տեսակը _______________________

6. Ում կողմից է դատապարտվել ________________________________

(երբ, ՀՀ քրեական օրենսգրքի հոդվածը և պատժաչափը, _________________

____________________________________________________

7. Պահանջվում է արդյոք անվտանգության ապահովման _________________

ուժեղացված հսկողություն և ինչու ______________________________

8. Դատապարտյալի առանձնահատուկ նշանները _______________________

____________________________________________________

11. Բժշկի տեղեկանքը ______________________________________

ա) դատապարտյալի առողջական վիճակի մասին ______________________

կարող է արդյոք ուղևորվել

 

բ) սանիտարական մշակում անցնելու մասին ________________________

գ) Քրեակատարողական հիմնարկի

համաճարակային վիճակի մասին _______________________________

 

Բժիշկ՝ ________________________________________

(ԱԱՀ, ստորագրություն)

 

Փոխադրող անձանց ղեկավարի նշումը ___________________________

 

________________

Լուսանկարի տեղը

 

Քրեակատարողական հիմնարկի

 

պետի ստորագրությունը՝

 

_________________________________

 

Զինանշանով            Կ.Տ.»։

 

6. Հրամանով հաստատված N 6 Հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ համաձայն N 2 Հավելվածի:

 

«Հավելված 2

արդարադատության նախարարի

2024 թվականի հունվարի 10-ի

N 10-Ն հրամանի

 

 

«Հավելված 6

Հայաստանի Հանրապետության

արդարադատության նախարարի

2009 թ. դեկտեմբերի 18-ի

N 311-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԴՐԵՐԻ ԵՎ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՀԵՏ ՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

Գ Լ ՈՒ Խ 1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (այսուհետ` Նախարարություն) քրեակատարողական ծառայությունում կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքներ իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կազմակերպումը, իրականացումը և վերահսկողությունը:

2. Կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների իրականացման նպատակով Նախարարության քրեակատարողական ծառայությունում (այսուհետ` Ծառայություն) գործում են քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի (այսուհետ` Կենտրոնական մարմին) կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժինը (այսուհետ` Բաժին), Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների (այսուհետ` Հիմնարկ) կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժանմունքը (այսուհետ՝ Բաժանմունք) և Հիմնարկի կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների խմբերը (այսուհետ` Խումբ):

3. Բաժնի, Բաժանմունքի և Խմբերի գործունեության նպատակն իրենց առջև դրված խնդիրների պատշաճ իրականացումն է:

4. Իրենց գործունեությունն իրականացնելիս Բաժինը, Բաժանմունքը և Խմբերը ղեկավարվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Նախարարության և Ծառայության կանոնադրություններով, իրավական այլ ակտերով, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի (այսուհետ` Նախարար), նրա` տվյալ բնագավառը համակարգող տեղակալի, Ծառայության պետի, Ծառայության գլխավոր քարտուղարի, իսկ Բաժանմունքը և Խմբերը` նաև համապատասխան Հիմնարկների պետերի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամաններով, հանձնարարականներով և ցուցումներով, ինչպես նաև սույն կարգով և աշխատանքային ծրագրերով:

5. Բաժինը գործում է Ծառայության պետի անմիջական ենթակայությամբ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից սահմանված կարգով: Բաժանմունքը և Խմբերը գործում են համապատասխանաբար Հիմնարկների պետերի ենթակայությամբ:

6. Բաժինը, Բաժանմունքը և Խմբերն իրենց առջև դրված խնդիրներն իրականացնում են Ծառայության և Հիմնարկի կառուցվածքային ստորաբաժանումների, իսկ անհրաժեշտության դեպքում` այլ կազմակերպությունների հետ համագործակցության հիման վրա:

7. Բաժինն ունի հայերեն լեզվով իր անվանմամբ կլոր կնիք:

8. Բաժնի հիմնական խնդիրներն են`

1) ապահովել քրեակատարողական ծառայության կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների իրականացումն օրենսդրությամբ սահմանված կարգով.

2) վերահսկողություն իրականացնել Հիմնարկների Խմբերի գործունեության նկատմամբ.

3) կազմակերպել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին՝ օրենքով սահմանված կարգով և դեպքերում քրեակատարողական ծառայությունում որպես պետական ծառայողի պաշտոնում նշանակելը, պաշտոնի նշանակվող անձանց ուսումնական դասընթացներում ներգրավելը, կոչում շնորհելը, մրցույթները և ատեստավորումը, վերապատրաստման կամ հատուկ ուսուցման գործուղելը, ծառայության ժամկետը հաշվարկելը, այլ պաշտոնի փոխադրելը, խրախուսելը, կարգապահական տույժի ենթարկելը, ծառայությունից կամ զբաղեցրած պաշտոնից ազատելը, ծառայությունը դադարեցնելը կամ կասեցնելը, ծառայությունում կամ պաշտոնում վերականգնելը.

4) քրեակատարողական և քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվը վարելը.

5) անձնական գործերում պարունակվող տեղեկությունների գաղտնիությունը ապահովելը.

6) Նախարարի կամ նրա` տվյալ բնագավառը համակարգող տեղակալի, Նախարարության գլխավոր քարտուղարի, Ծառայության պետի, Ծառայության գլխավոր քարտուղարի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանների, հանձնարարականների ու ցուցումների իրականացումն ապահովելը:

9. Բաժինն իրականացնում է նաև օրենսդրությամբ նախատեսված այլ խնդիրներ:

10. Բաժանմունքը և յուրաքանչյուր Խումբ ունի հայերեն լեզվով իր հիմնարկի և իր անվանմամբ կլոր կնիք:

11. Բաժանմունքի և Խմբերի հիմնական խնդիրներն են`

1) ապահովել Հիմնարկի կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների իրականացումը` օրենսդրությամբ սահմանված կարգով.

2) կազմակերպել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին՝ օրենքով սահմանված կարգով և դեպքերում քրեակատարողական հիմնարկում որպես պետական ծառայող պաշտոնում նշանակելը, պաշտոնի նշանակվող անձանց ուսումնական դասընթացներում ներգրավելը, առաջին անգամ պաշտոնի նշանակված անձանց երդումը, կոչում շնորհելը, ծառայության ժամկետը հաշվարկելը, այլ պաշտոնի փոխադրելը, խրախուսելը, կարգապահական տույժի ենթարկելը, ծառայությունից կամ պաշտոնից ազատելը, ծառայությունը դադարեցնելը կամ կասեցնելը, ծառայությունում կամ պաշտոնում վերականգնելը.

3) ապահովել Նախարարի կամ նրա` տվյալ բնագավառը համակարգող տեղակալի, Նախարարության գլխավոր քարտուղարի, Ծառայության պետի, Ծառայության գլխավոր քարտուղարի, Հիմնարկի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանների, հանձնարարականների ու ցուցումների իրականացումը:

12. Բաժանմունքը և Խմբերը իրականացնում են նաև օրենսդրությամբ նախատեսված այլ խնդիրներ:

 

Գ Լ ՈՒ Խ 2

 

ԿԱԴՐԵՐԻ ԵՎ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՀԵՏ ՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ

 

13. Բաժինը կազմված է Բաժնի պետից, Բաժնի պետի տեղակալից, բարեվարքության հարցերով կազմակերպչից, գլխավոր մասնագետներից, ավագ մասնագետներից: Բաժինը ղեկավարում է Բաժնի պետը, որը պատասխանատվություն է կրում Բաժնի աշխատանքների արդյունավետ կազմակերպման, Բաժնի վրա դրված խնդիրների ժամանակին և պատշաճ կատարման համար:

14. Բաժնի պետը`

1) ապահովում է Ծառայության պետի և Գլխավոր քարտուղարի` կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով հրամանների և աշխատանքային պայմանագրերի նախագծերի նախապատրաստական աշխատանքները.

2) ապահովում է Ծառայության Կենտրոնական մարմնի և Հիմնարկի կառուցվածքային, քրեակատարողական և քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկում և հաստիքային ցուցակներում փոփոխություններ կատարելու նախապատրաստական աշխատանքների իրականացումը.

3) ապահովում է Ծառայության ստորաբաժանումների հետ համատեղ քաղաքացիական ծառայության պաշտոնների վերլուծության, գնահատման և դասակարգման հետ կապված աշխատանքների իրականացումը.

4) ապահովում է քրեակատարողական և քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերի, դրանցում փոփոխություններ կատարելու առաջարկությունների նախագծերի նախապատրաստական աշխատանքների իրականացումը.

5) ապահովում է աշխատանքային ծրագրերի մշակման, կատարողականի գնահատման, կիսամյակային և տարեկան հաշվետվությունների կազմման աշխատանքների իրականացումը.

6) ապահովում է Ծառայությունում պաշտոնի նշանակվող անձանց ուսումնական դասընթացների անցկացումը, պաշտոնում նշանակված անձանց երդման արարողությունը.

7) ապահովում է ծառայողներին վերապատրաստման կամ հատուկ ուսուցման գործուղելու աշխատանքները.

8) ապահովում է Ծառայության աշխատողների արձակուրդների տրամադրման և ժամանակացույցերի կազմման աշխատանքները.

9) ապահովում է Ծառայությունից ազատվող և կենսաթոշակի անցնող աշխատողների համապատասխան փաստաթղթերի պատրաստման աշխատանքները.

10) ապահովում է օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում աշխատողների ծառայողական վկայականների պատրաստման, հատկացման, հաշվառման և դրանց ոչնչացման աշխատանքները.

11) ապահովում է ծառայողների աշխատանքային ստաժի հաշվարկման աշխատանքները.

12) ապահովում է ծառայողների առաջխաղացման ցուցակների կազմման աշխատանքները.

13) ապահովում է քրեակատարողական և քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությամբ սահմանված կարգով Ծառայության Կենտրոնական մարմնի և Հիմնարկների թափուր պաշտոններ (բացառությամբ՝ Գլխավոր քարտուղարի) զբաղեցնելու համար մրցույթի կազմակերպման և անցկացման նախապատրաստական աշխատանքների իրականացումը.

14) կազմակերպում է քրեակատարողական և քաղաքացիական ծառայողների պաշտոնի անձնագրերի պատրաստման աշխատանքները.

15) ապահովում է Ծառայության քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթների թեստերում ընդգրկվող մասնագիտական գիտելիքները ստուգող թեստային առաջադրանքների կազմման և Տեղեկատվական հարթակում տեղադրման աշխատանքները.

16) ապահովում է Ծառայության քաղաքացիական ծառայողների վերապատրաստման կարիքների գնահատման և վերապատրաստման գործընթացի կազմակերպման աշխատանքների իրականացումը.

17) կազմակերպում է Ծառայության քրեակատարողական և քաղաքացիական ծառայողների տեղափոխության, փոխադրման և գործուղման կարգով պաշտոն զբաղեցնելու նախապատրաստական աշխատանքները.

18) ապահովում է Ծառայության կադրերի ռեզերվի վարման աշխատանքների իրականացումը.

19) կազմակերպում է Ծառայությունում փորձագետներ ներգրավելու գործընթացը.

20) կազմակերպում է Ծառայությունում փորձնակ գրանցելու գործընթացը.

21) ապահովում է բարեվարքության համակարգին առնչվող ուսումնասիրությունների իրականացման, ինչպես նաև բարեվարքության պահանջների պահպանմանն ուղղված ծրագրերի և քաղաքացիական ծառայողների բարեվարքության պլանների նախագծերի մշակման աշխատանքները.

22) ապահովում է քաղաքացիական ծառայողներին անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, նվերներ ընդունելու արգելքի, վարքագծի կանոնների վերաբերյալ մասնագիտական խորհրդատվության և շահերի բախման իրավիճակի լուծմանն ուղղված քայլեր ձեռնարկելու վերաբերյալ առաջարկության տրամադրման աշխատանքները.

23) ապահովում է բարեվարքության հարցերով վերապատրաստման կարիքների բացահայտումը և վերապատրաստման ծրագրերի, ինչպես նաև բարեվարքության պահանջների պահպանմանն ուղղված այլ ծրագրերի մշակումը.

24) Գլխավոր քարտուղարի, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պահանջով կամ առաջարկով ապահովում է բարեվարքության համակարգին առնչվող ուսումնասիրությունների անցկացումը.

25) համապատասխան հրամանի հիման վրա անցկացնում է ծառայողական քննություններ կամ մասնակցում է դրանց.

26) իրականացնում է օրենսդրությամբ սահմանված Բաժնի գործունեությանը վերաբերող այլ գործառույթներ:

15. Բաժնի պետի տեղակալը՝

1) կազմակերպում է Ծառայության պետի և Գլխավոր քարտուղարի` կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով հրամանների և աշխատանքային պայմանագրերի նախագծերի նախապատրաստական աշխատանքները.

2) իրականացնում է Ծառայության Կենտրոնական մարմնի և Հիմնարկների կառուցվածքային, հաստիքային և քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկում և հաստիքային ցուցակներում փոփոխություններ կատարելու նախապատրաստական աշխատանքները.

3) կազմակերպում է Ծառայության ստորաբաժանումների հետ համատեղ քաղաքացիական ծառայության պաշտոնների վերլուծության, գնահատման և դասակարգման հետ կապված աշխատանքների իրականացումը.

4) կազմակերպում է քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերի, դրանցում փոփոխություններ կատարելու առաջարկությունների նախագծերի նախապատրաստական աշխատանքների իրականացումը.

5) համակարգում է աշխատանքային ծրագրերի մշակման, կատարողականի գնահատման, կիսամյակային և տարեկան հաշվետվությունների կազմման աշխատանքները.

6) կազմակերպում է Ծառայությունում պաշտոնի նշանակվող անձանց ուսումնական դասընթացների անցկացումը, պաշտոնում նշանակված անձանց երդման արարողությունը.

7) համակարգում է ծառայողներին վերապատրաստման կամ հատուկ ուսուցման գործուղելու աշխատանքները.

8) համակարգում է Ծառայության աշխատողների արձակուրդների տրամադրման և ժամանակացույցերի կազմման աշխատանքները.

9) համակարգում է ծառայությունից ազատվող և կենսաթոշակի անցնող աշխատողների համապատասխան փաստաթղթերի պատրաստման աշխատանքները.

10) կազմակերպում է օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում աշխատողների ծառայողական վկայականների պատրաստման, հատկացման, հաշվառման և դրանց ոչնչացման աշխատանքները.

11) կազմակերպում է ծառայողների աշխատանքային ստաժի հաշվարկման աշխատանքները.

12) կազմակերպում է ծառայողների առաջխաղացման ցուցակների կազմման աշխատանքները.

13) իրականացնում է քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությամբ սահմանված կարգով Ծառայության թափուր պաշտոններ (բացառությամբ Գլխավոր քարտուղարի) զբաղեցնելու համար մրցույթի կազմակերպման և անցկացման նախապատրաստական աշխատանքները.

14) իրականացնում է քաղաքացիական ծառայողների պաշտոնի անձնագրերի պատրաստման աշխատանքները.

15) կազմակերպում է Ծառայության քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթների թեստերում ընդգրկվող մասնագիտական գիտելիքները ստուգող թեստային առաջադրանքների կազմման և Տեղեկատվական հարթակում տեղադրման աշխատանքները.

16) իրականացնում է Ծառայության քաղաքացիական ծառայողների վերապատրաստման կարիքների գնահատման և վերապատրաստման գործընթացի կազմակերպման աշխատանքները.

17) կազմակերպում է Ծառայության քաղաքացիական ծառայողների տեղափոխության, փոխադրման և գործուղման կարգով պաշտոն զբաղեցնելու նախապատրաստական աշխատանքները.

18) կազմակերպում է Ծառայության կադրերի ռեզերվի վարման աշխատանքների իրականացումը.

19) կազմակերպում է Ծառայությունում փորձագետներ ներգրավելու և փորձնակ գրանցելու գործընթացը.

20) իրականացնում է բարեվարքության համակարգին առնչվող ուսումնասիրությունների իրականացման, ինչպես նաև բարեվարքության պահանջների պահպանմանն ուղղված ծրագրերի և քաղաքացիական ծառայողների բարեվարքության պլանների նախագծերի մշակման աշխատանքները.

21) իրականացնում է բարեվարքության հարցերով վերապատրաստման կարիքների բացահայտումը և վերապատրաստման ծրագրերի, ինչպես նաև բարեվարքության պահանջների պահպանմանն ուղղված այլ ծրագրերի մշակումը.

22) Համապատասխան հրամանի հիման վրա անցկացնում է ծառայողական քննություններ կամ մասնակցում է դրանց.

23) Բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է օրենսդրությամբ սահմանված Բաժնի գործունեությանը վերաբերող այլ գործառույթներ.

24) Բաժնի պետի բացակայության դեպքում փոխարինում է նրան։

16. Բաժնի բարեվարքության հարցերով կազմակերպիչը`

1) ծառայողներին տրամադրում է անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, նվերներ ընդունելու արգելքի, վարքագծի կանոնների վերաբերյալ մասնագիտական խորհրդատվություն, ներկայացնում շահերի բախման իրավիճակի լուծմանն ուղղված քայլեր ձեռնարկելու վերաբերյալ առաջարկություն.

2) իրականացնում է բարեվարքության հարցերով վերապատրաստման կարիքների բացահայտում և վերապատրաստման ծրագրերի, ինչպես նաև բարեվարքության պահանջների պահպանմանն ուղղված այլ ծրագրերի մշակում.

3) Ծառայության Գլխավոր քարտուղարի, էթիկայի հանձնաժողովի պահանջով կամ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի առաջարկով կատարում է բարեվարքության համակարգին առնչվող ուսումնասիրություններ.

4) մշակում է քաղաքացիական ծառայողների բարեվարքության պլանների նախագծերը` դրանք Գլխավոր քարտուղարի հաստատմանը ներկայացնելու համար.

5) վարում է քաղաքացիական ծառայողների կողմից անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, վարքագծի կանոնների խախտումների և շահերի բախման, նվերների ընդունման արգելքի խախտման դեպքերի վիճակագրություն.

17. Բաժնի բարեվարքության հարցերով կազմակերպչի բացակայության դեպքում նրան փոխարինում է Բաժնի գլխավոր մասնագետներից մեկը:

18. Գլխավոր մասնագետը՝

1) իրականացնում է քաղաքացիական ծառայության պաշտոնների վերլուծության, գնահատման և դասակարգման հետ կապված աշխատանքները.

2) իրականացնում է Ծառայության քաղաքացիական ծառայողների վերապատրաստման կարիքների գնահատման և վերապատրաստման գործընթացի աշխատանքները.

3) կազմակերպում է Ծառայությունում փորձագետներ ներգրավելու և փորձնակ գրանցելու գործընթացը.

4) իրականացնում է քրեակատարողական և քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի նախապատրաստական աշխատանքները.

5) իրականացնում է քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկի վարման աշխատանքները քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում.

6) Բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է համապատասխան Հիմնարկի կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքները.

7) պատրաստում է հրամանների նախագծեր Ծառայության աշխատողներին խրախուսելու և կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ, իրականացնում է խրախուսանքների և կարգապահական տույժերի հաշվառումը (Ձև 4) և դրա ուսումնասիրության հիման վրա առաջարկություններ մշակում ծառայողների կողմից թույլ տրվող խախտումների պատճառների ու պայմանների վերացման ուղղությամբ.

8) վարում է քրեակատարողական ծառայողների և քաղաքացիական ծառայողների անձնական գործերը (Ձև 5), իրականացնում է դրանց հաշվառումը.

9) կազմում է Ծառայությունից ազատված և կենսաթոշակի անցնող աշխատողների համապատասխան փաստաթղթերը.

10) իրականացնում է ծառայողների աշխատանքային ստաժի հաշվարկման աշխատանքները (Ձև 1).

11) իրականացնում է Ծառայությունում սահմանային տարիքն ընթացիկ տարում լրացող քրեակատարողական ծառայողների հաշվառումը.

12) իրականացնում է ծառայողների առաջխաղացման ցուցակների կազմման աշխատանքները.

13) մասնակցում է Ծառայության և իր կողմից սպասարկվող Հիմնարկների կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների եռամսյակային, կիսամյակին և տարեկան հաշվետվություն կազմելու աշխատանքներին.

14) իրականացնում է Ծառայությունից ազատված քրեակատարողական և քաղաքացիական ծառայողների հաշվառման և հատուկ զինվորական հաշվառման ենթակա պահեստազորայինների ամրագրման աշխատանքները.

15) իրականացնում է Ծառայությունում աշխատանքի ընդունվելու թեկնածուների համապատասխան փաստաթղթերը կազմելու աշխատանքները

16) կազմակերպում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին՝ օրենքով սահմանված կարգով և դեպքերում քրեակատարողական ծառայությունում որպես պետական ծառայողի պաշտոնում նշանակելը, պաշտոնում վերականգնելը.

17) կազմակերպում է Ծառայությունում պաշտոնի նշանակվող անձանց ուսումնական դասընթացների անցկացումը.

18) իրականացնում է Ծառայության ժամկետային և աշխատանքային պայմանագրերի կնքման հետ կապված աշխատանքները.

19) ապահովում է Ծառայության կադրերի ռեզերվի վարման աշխատանքները .

20) իրականացնում է պայմանագրային կարգով ընդունվող աշխատակիցների հետ պայմանագրերի կնքումը.

21) կազմակերպում է Ծառայության պետի կողմից պաշտոնի նշանակվող կամ աշխատանքի ընդունվող աշխատողների անձնական գործերի վարումը, դրանց հաշվառումը, ինչպես նաև արխիվային նյութերի պատրաստումը, գործող ու արխիվային անձնական գործերի մատյանների (Ձև 2, 3) հաշվառումը և վարումը, ընդ որում` այլ մարմնում ծառայություն անցած անձանց` տվյալ մարմնից ստացված անձնական գործերը վարում է դրանք շարունակելով.

22) կազմում է Բաժնի գործունեության վերաբերյալ աշխատանքային ծրագրերի, կիսամյակային և տարեկան հաշվետվությունների նախագծեր.

23) կատարում է պայմանագրային կարգով ընդունվող աշխատակիցների հետ պայմանագրերի կնքումը.

24) հսկողություն է իրականացնում քրեակատարողական ծառայությունում առաջին անգամ պաշտոնում նշանակված անձանց երդման գործընթացին,

25) Բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է օրենսդրությամբ սահմանված Բաժնի գործունեությանը վերաբերող այլ գործառույթներ։

19. Բաժնի ավագ մասնագետը՝

1) կազմակերպում է օրենսդրությամբ սահմանված կարգով Ծառայության քրեակատարողական և քաղաքացիական ծառայողների ծառայողական վկայականների պատրաստման, հատկացման, հաշվառման աշխատանքները.

2) իրականացնում է ծառայողական վկայականների գրանցամատյանների վարման և ծառայողական վկայականները արխիվացնելու աշխատանքների.

3) իրականացնում է Ծառայության քրեակատարողական ծառայողների կոչումների շնորհման աշխատանքները.

4) իրականացնում է Ծառայության քրեակատարողական ծառայողների հատուկ ուսուցման դասընթացների կազմակերպման աշխատանքները.

5) իրականացնում է Հիմնարկի աշխատողների վերապատրաստման և հատուկ ուսուցման գործուղելու աշխատանքները.

6) իրականացնում է Ծառայության աշխատողների տվյալների ներմուծումը, փոփոխությունները https://erepo.gov.am/operator (Առողջապահական փաթեթի հասանելիության էլեկտրոնային շտեմարան) համակարգում.

7) իրականացնում է քաղաքացիական աշխատանք կատարողների և պայմանագրային աշխատողների անհատական տվյալների մուտքագրման, փոփոխման, արխիվացման և գրանցման աշխատանքները` (tax.am) համակարգում, ինչպես նաև սոցիալական փաթեթի շահառուների էլեկտրոնային շտեմարանի վարման, թափուր աշխատատեղերի թվաքանակի և աշխատատեղերի շարժի մասին (ԹԱՇ) եռամսյակային տվյալների լրացման աշխատանքների իրականացումը.

8) Բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է Ծառայության Կենտրոնական մարմնի ծառայողների (այդ թվում` պայմանագրային աշխատողների) և ՝ համապատասխան Հիմնարկների կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքները.

9) ուսումնասիրում է Ծառայության Կենտրոնական մարմնի և իր կողմից սպասարկվող Հիմնարկների ծառայողներին այլ պաշտոնի փոխադրելու միջնորդությունները, պատրաստում հրամանների նախագծեր.

10) իրականացնում է ծառայողների առաջխաղացման ցուցակների կազմման աշխատանքները.

11) իրականացնում է ծառայողների աշխատանքային ստաժի հաշվարկման աշխատանքները (Ձև 1).

12) պատրաստում է Ծառայությունից ազատվող քաղաքացիական և քրեակատարողական ծառայողների վերաբերյալ հրամանների նախագծերը, կենսաթոշակի իրավունք ստացած ազատված քրեակատարողական ծառայողների նկատմամբ կազմում համապատասխան կենսաթոշակի նյութեր.

13) հսկողություն է իրականացնում Ծառայության Կենտրոնական մարմնի և իր կողմից սպասարկվող Հիմնարկների քրեակատարողական ծառայողներին կոչումներ շնորհելու ժամկետների պահպանման նկատմամբ.

14) վարում է Արդարադատության նախարարի հրամանների, Ծառայության Կենտրոնական մարմնի աշխատակիցների անաշխատունակության թերթիկների և Ծառայության Կենտրոնական մարմնի աշխատանքային պայմանագրերի հաշվառման մատյանները.

15) պատրաստում է Ծառայության Կենտրոնական մարմնի ծառայողների ամենամյա արձակուրդների, Հիմնարկներ իրականացվող գործուղման հրամանների նախագծերը.

16) իրականացնում է Ծառայությունում սահմանային տարիքն ընթացիկ տարում լրացող քրեակատարողական ծառայողների հաշվառումը.

17) իրականացնում է Ծառայությունից ազատված քրեակատարողական և քաղաքացիական ծառայողների հաշվառման և հատուկ զինվորական հաշվառման ենթակա պահեստազորայինների ամրագրման աշխատանքները.

18) պատրաստում է Ծառայության Կենտրոնական մարմնի ծառայողների նյութական պատասխանատվության վերաբերյալ համապատասխան պայմանագիր.

19) Բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է օրենսդրությամբ սահմանված Բաժնի գործունեությանը վերաբերող այլ գործառույթներ։

20. Բաժանմունքը կազմված է բաժանմունքի պետից և ավագ մասնագետներից: Բաժանմունքը ղեկավարում է բաժանմունքի պետը, ով պատասխանատվություն է կրում Բաժանմունքի աշխատանքների արդյունավետ կազմակերպման, բաժանմունքի վրա դրված խնդիրների ժամանակին և պատշաճ կատարման համար:

21. Բաժանմունքի աշխատողները հաշվետու են Բաժանմունքի պետին: Բաժանմունքի աշխատողները պատասխանատվություն են կրում իրենց պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

22. Բաժանմունքի պետը`

1) ապահովում է աշխատանքային ծրագրերի մշակման, կատարողականի գնահատման, կիսամյակային և տարեկան հաշվետվությունների կազմման աշխատանքների իրականացումը.

2) ապահովում է Հիմնարկում պաշտոնի նշանակվող անձանց ուսումնական դասընթացների անցկացումը, պաշտոնում նշանակված անձանց երդման արարողությունը.

3) ապահովում է Հիմնարկի աշխատողների արձակուրդների տրամադրման և ժամանակացույցերի կազմման աշխատանքները.

4) ապահովում է քրեակատարողական ծառայողներին վերապատրաստման կամ հատուկ ուսուցման գործուղելու աշխատանքները.

5) կազմակերպում և ապահովում է Հիմնարկի աշխատողներին խրախուսանքի ներկայացնելու, կարգապահական տույժ կիրառելու հետ կապված գործառույթները.

6) կազմակերպում է Հիմնարկի կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների հարցերով բողոքների, դիմումների և առաջարկությունների ուսումնասիրության, վերլուծության աշխատանքների իրականացումը.

7) կազմակերպում է Հիմնարկում սահմանային տարիքն ընթացիկ տարում լրացող քրեակատարողական ծառայողների հաշվառումը.

8) ապահովում է քրեակատարողական ծառայողների թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի նախապատրաստական աշխատանքները.

9) կազմակերպում է Հիմնարկի աշխատողների խրախուսանքների և կարգապահական տույժերի հաշվառումը (Ձև 4).

10) ապահովում է Ծառայությունից ազատվող և կենսաթոշակի անցնող կրտսեր խմբի քրեակատարողական ծառայողների համապատասխան փաստաթղթերի պատրաստման աշխատանքները.

11) կազմակերպում է ծառայողների աշխատանքային ստաժի հաշվարկման աշխատանքները (Ձև 1).

12) ապահովում է Ծառայությունից ազատված կրտսեր խմբի ծառայողների հաշվառման և հատուկ զինվորական հաշվառման ենթակա.

13) վարում է քրեակատարողական ծառայողների և Հիմնարկի այլ աշխատողների անձնական գործերը (Ձև 5), իրականացնում է դրանց հաշվառումը, ինչպես նաև արխիվային նյութերի պատրաստումը, մատյանների հաշվառումը և վարումը (Ձև 2, 3).

14) Հիմնարկի պետին է ներկայացնում այն պաշտոնների անվանացանկը, որտեղ պաշտոնի նշանակվող անձանց հետ պետք է կնքվի նյութական պատասխանատվության վերաբերյալ համապատասխան պայմանագիր.

15) օրենքով սահմանված կարգով քննարկում և ընթացք է տալիս ստացված առաջարկություններին, դիմումներին և բողոքներին, յուրաքանչյուր կիսամյակ ամփոփում և կազմում է տեղեկանքներ դրանց քննարկման ընթացքի և արդյունքների մասին.

16) Համապատասխան հրամանի հիման վրա անցկացնում է ծառայողական քննություններ կամ մասնակցում է դրանց.

17) կազմում է Բաժանմունքի գործունեության աշխատանքային ծրագրեր, պատրաստում է կիսամյակային և տարեկան հաշվետվություններ.

18) ապահովում է Նախարարի կամ նրա` տվյալ բնագավառը համակարգող տեղակալի, Նախարարության գլխավոր քարտուղարի, Ծառայության պետի, Ծառայության գլխավոր քարտուղարի, Հիմնարկի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանների, հանձնարարականների ու ցուցումների կատարումը.

19) իրականացնում է օրենսդրությամբ սահմանված Բաժանմունքի գործունեությանը վերաբերող այլ գործառույթներ:

23. Բաժանմունքի պետի բացակայության դեպքում նրան փոխարինում է Բաժանմունքի ավագ մասնագետներից մեկը:

24. Բաժանմունքի ավագ մասնագետը՝

1) վարում է աշխատողների աշխատանքային պայմանագրերի գրանցամատյանը.

2) կազմում և վարում է պաշտոնի նշանակված կրտսեր խմբի քրեակատարողական ծառայողների կամ աշխատանքի ընդունված աշխատողների վերաբերյալ անձնական գործերը (Ձև 5).

3) մասնակցում է ծառայությունից ազատվող և կենսաթոշակի անցնող կրտսեր խմբի քրեակատարողական ծառայողների համապատասխան փաստաթղթերի պատրաստման աշխատանքներին.

4) իրականացնում է ծառայողների և քաղաքացիական աշխատանք կատարող աշխատողների անձնական գործերի հաշվառումը (Ձև 2, 3).

5) կազմակերպում է Հիմնարկի ծառայողների երդման արարողության նախապատրաստական աշխատանքները.

6) մասնակցում է քրեակատարողական ծառայողների թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի նախապատրաստական աշխատանքներին.

7) իրականացնում է կրտսեր խմբի քրեակատարողական ծառայողների ծառայողական վկայականների պատրաստման, հատկացման, հաշվառման և դրանց ոչնչացման աշխատանքները,

8) վարում է քրեակատարողական ծառայողների և քաղաքացիական աշխատանք կատարողների անձնական քարտերի քարտադարանը.

9) վարում է Ծառայության պետի հրամանների, Հիմնարկի աշխատակիցների անաշխատունակության թերթիկների և աշխատանքային պայմանագրերի հաշվառման մատյանները.

10) իրականացնում է ծառայողների աշխատանքային ստաժի հաշվարկման աշխատանքները (Ձև 1).

11) իրականացնում է Հիմնարկում սահմանային տարիքն ընթացիկ տարում լրացող քրեակատարողական ծառայողների հաշվառումը.

12) մասնակցում է քրեակատարողական ծառայողներին վերապատրաստման կամ հատուկ ուսուցման գործուղելու աշխատանքներին.

13) մասնակցում է աշխատանքային ծրագրերի մշակման, կատարողականի գնահատման, կիսամյակային և տարեկան հաշվետվությունների կազմման աշխատանքներին.

14) մասնակցում է Հիմնարկի աշխատողներին խրախուսանքի ներկայացնելու, կարգապահական տույժ կիրառելու հետ կապված աշխատանքներին.

15) իրականացնում է Քրեակատարողական ծառայությունից ազատված կրտսեր խմբի ծառայողների հաշվառման և հատուկ զինվորական հաշվառման ենթակա պահեստազորայինների ամրագրման աշխատանքները.

16) Բաժանմունքի պետի հանձնարարությամբ իրականացնում է օրենսդրությամբ սահմանված Բաժանմունքի գործունեությանը վերաբերող այլ գործառույթներ։

25. Խումբը կազմված է Խմբի ղեկավարից և ավագ մասնագետից: Խումբը ղեկավարում է Խմբի ղեկավարը, ով պատասխանատվություն է կրում Խմբի աշխատանքների արդյունավետ կազմակերպման, Խմբի վրա դրված խնդիրների ժամանակին և պատշաճ կատարման համար:

26. Խմբի աշխատողները հաշվետու են Խմբի ղեկավարին: Խմբի աշխատողները պատասխանատվություն են կրում իրենց պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

27. Խմբի ղեկավարը`

1) ապահովում է աշխատանքային ծրագրերի մշակման, կատարողականի գնահատման, կիսամյակային և տարեկան հաշվետվությունների կազմման աշխատանքների իրականացումը.

2) ապահովում է Հիմնարկում պաշտոնի նշանակվող անձանց ուսումնական դասընթացների անցկացումը, պաշտոնում նշանակված անձանց երդման արարողությունը.

3) ապահովում է Հիմնարկի աշխատողների արձակուրդների տրամադրման և ժամանակացույցերի կազմման աշխատանքները.

4) ապահովում է քրեակատարողական ծառայողներին վերապատրաստման կամ հատուկ ուսուցման գործուղելու աշխատանքները.

5) կազմակերպում և ապահովում է Հիմնարկի աշխատողներին խրախուսանքի ներկայացնելու, կարգապահական տույժ կիրառելու հետ կապված գործառույթները.

6) կազմակերպում է Հիմնարկի կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների հարցերով բողոքների, դիմումների և առաջարկությունների ուսումնասիրության, վերլուծության աշխատանքների իրականացումը.

7) կազմակերպում է Հիմնարկում սահմանային տարիքն ընթացիկ տարում լրացող քրեակատարողական ծառայողների հաշվառումը.

8) ապահովում է քրեակատարողական ծառայողների թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի նախապատրաստական աշխատանքները.

9) կազմակերպում է Հիմնարկի աշխատողների խրախուսանքների և կարգապահական տույժերի հաշվառումը (Ձև 4).

10) ապահովում է Ծառայությունից ազատվող և կենսաթոշակի անցնող կրտսեր խմբի քրեակատարողական ծառայողների համապատասխան փաստաթղթերի պատրաստման աշխատանքները.

11) կազմակերպում է ծառայողների աշխատանքային ստաժի հաշվարկման աշխատանքները (Ձև 1).

12) ապահովում է Ծառայությունից ազատված կրտսեր խմբի ծառայողների հաշվառման և հատուկ զինվորական հաշվառման ենթակա

13) վարում է քրեակատարողական ծառայողների և Հիմնարկի այլ աշխատողների անձնական գործերը (Ձև 5), իրականացնում է դրանց հաշվառումը, ինչպես նաև արխիվային նյութերի պատրաստումը, մատյանների հաշվառումը և վարումը (Ձև 2, 3).

14) Հիմնարկի պետին է ներկայացնում այն պաշտոնների անվանացանկը, որտեղ պաշտոնի նշանակվող անձանց հետ պետք է կնքվի նյութական պատասխանատվության վերաբերյալ համապատասխան պայմանագիր.

15) օրենքով սահմանված կարգով քննարկում և ընթացք է տալիս ստացված առաջարկություններին, դիմումներին և բողոքներին, յուրաքանչյուր կիսամյակ ամփոփում և կազմում է տեղեկանքներ դրանց քննարկման ընթացքի և արդյունքների մասին.

16) համապատասխան հրամանի հիման վրա անցկացնում է ծառայողական քննություններ կամ մասնակցում է դրանց.

17) կազմում է Խմբի գործունեության աշխատանքային ծրագրեր, պատրաստում է կիսամյակային և տարեկան հաշվետվություններ.

18) ապահովում է Նախարարի կամ նրա` տվյալ բնագավառը համակարգող տեղակալի, Նախարարության գլխավոր քարտուղարի, Ծառայության պետի, Ծառայության գլխավոր քարտուղարի, Հիմնարկի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանների, հանձնարարականների ու ցուցումների կատարումը.

19) իրականացնում է օրենսդրությամբ սահմանված Խմբի գործունեությանը վերաբերող այլ գործառույթներ:

28. Խմբի ղեկավարի բացակայության դեպքում նրան փոխարինում է Խմբի ավագ մասնագետը:

29. Խմբի ավագ մասնագետը՝

1) վարում է աշխատողների աշխատանքային պայմանագրերի գրանցամատյանը.

2) կազմում և վարում է պաշտոնի նշանակված կրտսեր խմբի քրեակատարողական ծառայողների կամ աշխատանքի ընդունված աշխատողների վերաբերյալ անձնական գործերը (Ձև 5).

3) մասնակցում է ծառայությունից ազատվող և կենսաթոշակի անցնող կրտսեր խմբի քրեակատարողական ծառայողների համապատասխան փաստաթղթերի պատրաստման աշխատանքներին.

4) իրականացնում է ծառայողների և քաղաքացիական աշխատանք կատարող աշխատողների անձնական գործերի հաշվառումը (Ձև 2, 3).

5) կազմակերպում է Հիմնարկի ծառայողների երդման արարողության նախապատրաստական աշխատանքները.

6) մասնակցում է քրեակատարողական ծառայողների թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի նախապատրաստական աշխատանքներին.

7) իրականացնում է կրտսեր խմբի քրեակատարողական ծառայողների ծառայողական վկայականների պատրաստման, հատկացման, հաշվառման և դրանց ոչնչացման աշխատանքները.

8) վարում է քրեակատարողական ծառայողների և քաղաքացիական աշխատանք կատարողների անձնական քարտերի քարտադարանը.

9) վարում է Քրեակատարողական ծառայության պետի հրամանների, Հիմնարկի աշխատակիցների անաշխատունակության թերթիկների և աշխատանքային պայմանագրերի հաշվառման մատյանները.

10) իրականացնում է ծառայողների աշխատանքային ստաժի հաշվարկման աշխատանքները (Ձև 1).

11) իրականացնում է Հիմնարկում սահմանային տարիքն ընթացիկ տարում լրացող քրեակատարողական ծառայողների հաշվառումը.

12) մասնակցում է քրեակատարողական ծառայողներին վերապատրաստման կամ հատուկ ուսուցման գործուղելու աշխատանքներին.

13) մասնակցում է աշխատանքային ծրագրերի մշակման, կատարողականի գնահատման, կիսամյակային և տարեկան հաշվետվությունների կազմման աշխատանքներին.

14) մասնակցում է Հիմնարկի աշխատողներին խրախուսանքի ներկայացնելու, կարգապահական տույժ կիրառելու հետ կապված աշխատանքներին.

15) իրականացնում է Քրեակատարողական ծառայությունից ազատված կրտսեր խմբի ծառայողների հաշվառման և հատուկ զինվորական հաշվառման ենթակա պահեստազորայինների ամրագրման աշխատանքները,

16) պատրաստում է թեկնածուների վերաբերյալ հրամանների նախագծեր, վարում է աշխատանքային պայմանագրերի գրանցամատյանը, կազմում և վարում է պաշտոնի նշանակված կամ աշխատանքի ընդունված աշխատողների վերաբերյալ անձնական գործերը (Ձև 5).

17) Խմբի ղեկավարի հանձնարարությամբ իրականացնում է օրենսդրությամբ սահմանված Խմբի գործունեությանը վերաբերող այլ գործառույթներ։

 

Ձև 1

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

Ծառայողին երկարամյա ծառայության համար հավելում վճարելու նպատակով ծառայության ընդհանուր ժամկետի հաշվարկման վերաբերյալ

 

■ Անուն, հայրանուն, ազգանուն

_____________________________________________________

 

■ Կոչում, դասային աստիճան

_______________________________________________________

 

■ Զբաղեցրած պաշտոն

___________________________________________________________

 

________________________________________________________________________

■ Ստուգելով անձնական գործի տվյալները՝ հաշվարկվել է համապատասխան հրամաններով հաստատված ծառայության հետևյալ ժամանակահատվածը`

________________________________________________________________________

(նշվում է ծառայության անցման և ազատման օրը, ամիսը, տարեթիվը)

__________________________________________________________________________

 

ծառայության ընդհանուր ժամկետը 20 ....թ. «              » -ի դրությամբ

կազմում է՝ _____________ __________

 

______________ տարի ______________ ամիս ______________ օր:

 

Կատարող ____________________

(պաշտոն)

 

______________________________

(ստորագրություն, ա. ազգանուն)

 

Կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժնի (բաժանմունքի) պետ, խմբի ղեկավար

 

______________________________

(ստորագրություն, ա. ազգանուն)

 

Կ. Տ.

 

Ձև 2

 

Մ Ա Տ Յ Ա Ն  N _________

 

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ, ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ, ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԱՅԲԲԵՆԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

 

Սկսված է ____________________

Ավարտված է __________________

Էջերի քանակը __________________

Պահպանման ժամկետը ____________

Հիմք _______________________

Հ/հ

Անուն, ազգանուն, հայրանուն

Զբաղեցրած
պաշտոնը

Գործի
համարը

Նշումներ

         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         

 

Ձև 3

 

Մ Ա Տ Յ Ա Ն  N _________

 

ԱՐԽԻՎԱՅԻՆ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԱՅԲԲԵՆԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

 

Սկսված է ____________________

Ավարտված է __________________

Էջերի քանակը __________________

Պահպանման ժամկետը ____________

Հիմք _______________________

Հ/հ

Անուն, ազգանուն, հայրանուն

Զբաղեցրած վերջին պաշտոնը

Գործի համարը

Նշումներ

         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         

 

Ձև 4

 

Մ Ա Տ Յ Ա Ն  N _________

 

ԽՐԱԽՈՒՍԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՏՈՒՅԺԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

 

Սկսված է ____________________

Ավարտված է __________________

Էջերի քանակը __________________

Պահպանման ժամկետը ____________

Հիմք _______________________

Հ/հ

Անուն, ազգանուն, հայրանուն

Զբաղեցրած պաշտոնը

Խրախուսանքի (տույժի) տեսակը

Բովանդակությունը

Նշումներ

           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           

 

Ձև 5

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ներմուծեք նկարագրությունը_18754

 

Ա Ն Ձ Ն Ա Կ Ա Ն  Գ Ո Ր Ծ

 

Թ Ի Վ _ _ _ _ _

 

____________________________________________________

անուն, հայրանուն

____________________________________________________

ազգանուն

 

 

 

 

 

 

Նկարի տեղ

9x12

 

 

 

 

 

 

Մ Ա Ս  I

 

1. Ծառայողական ցուցակ

2. Ծառայության ընդհանուր ժամկետի հաշվարկի տեղեկանք

3. Ծառայության առանձին ժամանակահատվածների հաստատման մասին տեղեկանքներ և այլ փաստաթղթեր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՑՈՒՑԱԿ

 

__________________________________________________________________

անուն, հայրանուն

__________________________________________________________________

ազգանուն

 

Կոչումը

Շնորհման հրամանի
համարը և ամսաթիվը

Կոչումը

Շնորհման հրամանի
համարը և ամսաթիվը

       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       

1.

Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը

 

2.

Ծննդավայրը

 

3.

Ազգությունը

 

4.

Կրթությունը

 

5.

Ինչ լեզուների է տիրապետում

 

6.

Գիտական աստիճանը

 

 

7. Աշխատանքային գործունեությունը մինչև լրացման օրը

 

Սկիզբը
(օր, ամիս, տարի)

Ավարտը
(օր, ամիս, տարի)

Աշխատավայրը (հիմնարկի, ձեռնարկության անվանումը) զբաղեցրած պաշտոնը

Հիմնարկի, ձեռնարկության գտնվելու վայրը

       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       

 

8. Ծառայությունը զինված ուժերում, ոստիկանությունում, ազգային անվտանգության մարմիններում, դատախազությունում, պետական պահպանության ծառայության և արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում

 

Զինվորական ծառայության է զորակոչվել «........» .................................................20  թ.

..................................................................................... զինվորական կոմիսարիատի կողմից

 

Զինվորական երդումն ընդունել է ...................................................................................

...................................................................................................................................................

 

Սկիզբը
(օր, ամիս, տարի)

Ավարտը
(օր, ամիս, տարի)

Պաշտոնը

Ծառայության վայրը, ստորաբաժանումը

Հրամանի համարը և ամսաթիվը և տարեթիվը

         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         

 

9. Մասնակցությունը պատերազմում կամ մարտական գործողություններում

 

 

Սկիզբը
(օր, ամիս, տարի)

Ավարտը
(օր, ամիս, տարի)

     
     
     
     
     
     
     

 

10. Պատերազմում կամ մարտական գործողությունների ժամանակ վիրավորվածների, առողջությանը պատճառված վնասի բնույթը (երբ, որտեղ է ստացել ու բուժվել):

Զինվորական բժշկական հանձնաժողովի եզրակացությունը:

 

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 

11. Պարգևատրումներ ու խրախուսանքներ

 

Պարգևատրման կամ խրախուսանքի տեսակը

Պարգևատրման կամ խրախուսանքի համառոտ բովանդակությունը

Հրամանի թիվը, ամսաթիվը և տարեթիվը

     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     

 

12. Կարգապահական տույժեր

 

Հրամանի համարը, ամսաթիվը և տարեթիվը

Հրամանի համառոտ բովանդակությունը և կարգապահական տույժի տեսակը

Կարգապահական տույժը հանելու մասին նշում (հրամանի համարը, ամսաթիվը և տարեթիվը)

     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     

 

13. Արտոնյալ հաշվարկով ծառայության ժամկետ

 

Ծառայության վայրը

Սկիզբը
(օր, ամիս, տարի)

Ավարտը
(օր, ամիս, տարի)

     
     
     
     
     
     
     
     
     

14. Ծնողի անունը,

ազգանունը,

հայրանունը,

բնակության վայրը

______________________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

15. Ընտանեկան դրությունը (ամուրի, ամուսնացած, այրի, ամուսնալուծված)

Ամուսնու, կնոջ, երեխայի և խնամակալության տակ գտնվող անձի անունը, ազգանունը, հայրանունը

Հարազատության աստիճանը

Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, վայրը

Ծննդյան, ամուսնության, ամուսնալուծության վկայականների համարները, սերիան

       
       
       
       
       
       
       
       

16. Բնակության և հաշվառման վայրը

Բնակվում է

Հաշվառված է

 

 

Ծառայողական ցուցակը կազմվել է «............» ............................................................... 20  թ.

__________________________________________________________________________

(կազմողի պաշտոնը, ազգանունը, ստորագրություն)

 

Անձնակազմի կառավարման ստորաբաժանման ղեկավար ____________________

_______________________________________________________

(անուն, ազգանուն)

 

ստորագրություն

 

Կ.Տ.

 

Ամսաթիվ ______ 20  թ. ____________

 

Ամսաթիվ ______ 20  թ. ____________

 

Ամսաթիվ ______ 20  թ. ____________

 

Մ Ա Ս  II

 

1. Ատեստավորման նյութեր

2. Ծառայողական բնութագրեր

3. Խրախուսանքի և կարգապահական տույժերի նյութեր

4. Պաշտոնի նշանակման, փոխադրումների և պաշտոնից ազատման վերաբերյալ նյութեր

 

Մ Ա Ս  III

 

1. Դիմում ծառայության ընդունվելու մասին

2. Ինքնակենսագրություն

3. Անձնական թերթիկ

4. Ուսումնասիրության նյութեր

5. Բժշկական հանձնաժողովի եզրակացությունը

6. Հայտարարություններ, հայտարարագրեր, իրազեկումներ

7. Երդման տեքստ

 

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ

 

Հ/հ

Փաստաթղթերի անվանումը

Թերթերի
քանակը

Լրացնողի
ստորագրութ.
և ամսաթիվը

       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       

 

Մ Ա Ս  IV

 

Արխիվային նյութեր

Մ Ա Ս  V

 

Հ Ա Տ ՈՒ Կ  Ս Տ ՈՒ Գ Մ Ա Ն  Ն Յ ՈՒ Թ Ե Ր

___________________________________________________________________________

ազգանուն, անուն, հայրանուն

 

Ց Ա Ն Կ

 

ԾՐԱՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՁՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

 

NN
ը/կ

Փաստաթղթի անվանումը

Քանակը

Փաստաթուղթը
լրացնողի
ստորագրությունը

1.

     

2.

     

3.

     

4.

     

5.

     

6.

     

7.

     

8.

     

9.

     

10.

     

11.

     

12.

     

13.

     

14.

     

15.

     

16.

     

17.

     

18.

 

   

19.

     
»:

 

7. Հրամանով հաստատված N8 Հավելվածի`

1) 10-րդ կետում «Բաժնի պետի տեղակալից, գլխավոր, առաջատար և առաջին կարգի մասնագետներից» բառերը փոխարինել «ավագ մասնագետներից» բառերով.

2) 12-րդ կետը ուժը կորցրած ճանաչել.

3) 13-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ․

« Բաժնի ավագ մասնագետը՝

1) իրականացնում է իր վրա դրված պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարումը.

2) մասնակցում է Բաժնում անցկացվող խորհրդակցություններին, Բաժնի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին.

3) համապատասխան հրամանի կամ ցուցումի հիման վրա կատարում և ամփոփում է Հիմնարկներում իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով կազմված տեղեկանքները և, ըստ անհրաժեշտության, առաջարկություններ է ներկայացնում Բաժնի պետին՝ Խմբի աշխատանքներում տեղ գտած թերությունների վերացման ուղղությամբ կամ ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ.

4) Խմբի աշխատողներին ցուցաբերում է գործնական և մեթոդական օգնություն.

5) առաջարկություններ է ներկայացնում Բաժնի պետին Բաժնի գործունեության կատարելագործման վերաբերյալ.

6) կիսամյակային և տարեկան հաշվետվությունների հիման վրա վերլուծում է Խմբի գործունեությունը և առաջարկություններ ներկայացնում դրանց գործունեության կատարելագործման վերաբերյալ.

7) առաջարկություններ և դիտողություններ է ներկայացնում Բաժնի և Խմբի գործունեությանը վերաբերող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.

8) կազմում և Բաժնի պետին է ներկայացնում Բաժնի գործունեության վերաբերյալ կիսամյակային, տարեկան հաշվետվությունների, աշխատանքային ծրագրերի նախագծեր.

9) օրենքով սահմանված կարգով քննարկում և ընթացք է տալիս ստացված առաջարկություններին, դիմումներին և բողոքներին, յուրաքանչյուր կիսամյակ ամփոփում և կազմում է տեղեկանքների նախագծեր դրանց քննարկման ընթացքի և արդյունքների մասին, ներկայացնում Բաժնի պետին.

10) յուրաքանչյուր եռամսյակ Բաժնի պետին է ներկայացնում ստացված դիմումների վերաբերյալ կատարված աշխատանքների մասին տեղեկանքի նախագիծ.

11) նախապատրաստում է ժամկետանց գործերի և մատյանների ոչնչացման ցուցակները, կազմում համապատասխան ակտի նախագիծ և ներկայացնում Բաժնի պետին.

12) հաշվառում և իրականացնում է Բաժնի թղթակցությունը.

13) կազմակերպում է նախորդ տարվա մշտական և ժամանակավոր պահպանման ենթակա գործավարության բոլոր փաստաթղթերի արխիվացումը, սահմանված կարգով վարում է արխիվը.

14) կատարում է Ծառայության պետի և Բաժնի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները ու ցուցումները.

15) Բաժնի պետի բացակայության դեպքում փոխարինում է նրան.

16) իրականացնում է սույն կարգով սահմանված այլ գործառույթներ:».

4) ուժը կորցրած ճանաչել 14-րդ և 15-րդ կետերը.

5) 17-րդ կետում «և երկրորդ կարգի մասնագետից» բառերը փոխարինել «, ավագ փաստաթղթավարից և փաստաթղթավարից» բառերով․

6) 18-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 8.1-րդ ենթակետով.

«8.1 իրականացնում է Ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության տարածքային ստորաբաժանման թղթակցությունը, մուտքագրում և ժամանակին նշված ստորաբաժանման աշխատակիցներին է հանձնում ստացված փաստաթղթերը։».

7) 19-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝

«Խմբի ավագ փաստաթղթավարը`

1) իրականացնում է իր վրա դրված պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարումը.

2) հաշվառում և իրականացնում է Խմբի թղթակցությունը.

3) մուտքագրում և ժամանակին Հիմնարկի աշխատողներին է հանձնում մուտք եղած փաստաթղթերը.

4) հետևում է դատապարտյալներից, կալանավորված անձանցից և քաղաքացիներից ստացված դիմումների ժամանակին առաքմանը և կատարմանը համապատասխան ստորաբաժանման կողմից.

5) նախապատրաստում է ժամկետանց գործերի և մատյանների ոչնչացման ցուցակները, կազմում համապատասխան ակտի նախագիծ և ներկայացնում Բաժնի պետին.

6) իրականացնում է հասցեագրված փաստաթղթերի՝ անմիջապես կատարողին հանձնելու, դրանց ժամանակին կատարումն հսկելու աշխատանքները.

7) սահմանված կարգով վարում է արխիվը.

8) Mulberry համակարգով կատարում է համապատասխան աշխատանքներ.

9) մասնակցում է էլեկտրոնային արխիվացման աշխատանքներին.

10) կատարում է Հիմնարկի պետի կամ Խմբի ղեկավարի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները ու ցուցումները.

11) Ուսումնասիրում է ստացված փաստաթղթերը և անհրաժեշտության դեպքում նախապատրաստում իրավական ակտերի նախագծեր.

12) Ուսումնասիրում է ներկայացված փաստաթղթերի համապատասխանելիությունը իրավական ակտերի պահանջներին.

13) ուսումնասիրում է զեկուցագրերը, հիմնավորումները և ներկայացնում խմբի ղեկավարին.

14) ուսումնասիրում է ստացված դիմումները, առաջարկությունները, օրենքով սահմանված ժամկետում պատասխանում դիմումներին, առաջարկություններին.

15) օրենքով սահմանված ժամկետում մուտքագրում, փոփոխում, գրանցում և արխիվացնում է տվյալները՝ համապատասխան ծրագրում.

16) ծանոթանում է քաղաքացիների կողմից ներկայացված դիմումների բովանդակություններին, նյութերին, անհրաժեշտության դեպքում այլ ստորաբաժանումից պահանջում անհրաժեշտ փաստաթղթեր և նյութեր.

17) համապատասխան ստորաբաժանումներից պահանջում է լրացուցիչ փաստաթղթեր, հիմնավորումներ, պարզաբանումներ և այլ անհրաժեշտ տեղեկատվություն.

18) ներկայացնում է առաջարկություններ, դիտարկումներ ու հիմնավորումներ Խմբի ղեկավարին.

19) համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ մասնակցում է աշխատանքային քննարկումներին.

20) Խմբի ղեկավարի բացակայության դեպքում փոխարինում է նրան․

21) իրականացնում է սույն կարգով սահմանված այլ գործառույթներ:»․

8) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 19.1 կետով.

«19.1. Խմբի փաստաթղթավարը՝

1) իրականացնում է իր վրա դրված պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարումը.

2) հաշվառում եւ իրականացնում է Խմբի թղթակցությունը.

3) մուտքագրում և ժամանակին Հիմնարկի աշխատողներին է հանձնում մուտք եղած փաստաթղթերը.

4) հետևում է դատապարտյալներից, կալանավորված անձանցից և քաղաքացիներից ստացված դիմումների ժամանակին առաքմանը և կատարմանը համապատասխան ստորաբաժանման կողմից.

5) նախապատրաստում է ժամկետանց գործերի և մատյանների ոչնչացման ցուցակները, կազմում համապատասխան ակտի նախագիծ և ներկայացնում Բաժնի պետին.

6) կատարում է Հիմնարկի պետի կամ Խմբի ղեկավարի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները ու ցուցումները.

7) Ուսումնասիրում է ստացված փաստաթղթերը և անհրաժեշտության դեպքում նախապատրաստում իրավական ակտերի նախագծեր.

8) Ուսումնասիրում է ներկայացված փաստաթղթերի համապատասխանելիությունը իրավական ակտերի պահանջներին.

9) ուսումնասիրում է զեկուցագրերը, հիմնավորումները և ներկայացնում խմբի ղեկավարին.

10) ուսումնասիրում է ստացված դիմումները, առաջարկությունները, օրենքով սահմանված ժամկետում պատասխանում դիմումներին, առաջարկություններին.

11) օրենքով սահմանված ժամկետում մուտքագրում, փոփոխում, գրանցում և արխիվացնում է տվյալները՝ համապատասխան ծրագրում.

12) ծանոթանում է քաղաքացիների կողմից ներկայացված դիմումների բովանդակություններին, նյութերին, անհրաժեշտության դեպքում այլ ստորաբաժանումից պահանջում անհրաժեշտ փաստաթղթեր և նյութեր.

13) համապատասխան ստորաբաժանումներից պահանջում է լրացուցիչ փաստաթղթեր, հիմնավորումներ, պարզաբանումներ և այլ անհրաժեշտ տեղեկատվություն.

14) ներկայացնում է առաջարկություններ, դիտարկումներ ու հիմնավորումներ Խմբի ղեկավարին.

15) համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ մասնակցում է աշխատանքային քննարկումներին.

16) սահմանված կարգով մասնակցում է արխիվի վարման աշխատանքներին.

17) Mulberry համակարգով կատարում է համապատասխան աշխատանքներ

18) իրականացնում է սույն կարգով սահմանված այլ գործառույթներ:»․

9) 22-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության տարածքային ստորաբաժանմանն ուղղված ծրարները Խմբի ղեկավարի կողմից նշված ստորաբաժանմանն հանձնվում են առանց ծրարները բացելու։»։

8. Հրամանով հաստատված N9 Հավելվածի`

1) 7-րդ կետի 3-րդ ենթակետում «Նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հետ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի մամուլի քարտուղարի հետ» բառերով:

2) 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «8.1» ենթակետով.

«8.1) իրականացնում է քրեակատարողական ծառայության պաշտոնական սոցիալական հարթակի տեղեկատվական սպասարկումը.».

3) 7-րդ կետի 10-րդ ենթակետում «Նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հետ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի մամուլի քարտուղարի հետ» բառերով.

4) 7-րդ կետի 11-րդ ենթակետը ճանաչել ուժը կորցրած.

5) 8-րդ կետից հանել «առաջատար» բառը.

6) ուժը կորցրած ճանաչել 11-րդ կետի 8-րդ ենթակետը.

7) ուժը կորցրած ճանաչել 12-րդ կետը.

9. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Պարտականությունները կատարող`

Ա. Հարությունյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան