ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«10» ապրիլ 2024 թ. |
N 108-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՆՈՍՊՆՅԱԿՈՒԹՅՈՒՆՈՎ (ԱՖԱԿԻԱՅՈՎ) ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`
Հրամայում եմ
1. Հաստատել անոսպնյակությունով (աֆակիայով) պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
10.04.2024 |
Ա. ԱվանեսՅԱՆ |
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի«10» ապրիլ 2024 թվականի N 108-Ն հրամանի |
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ԱՆՈՍՊՆՅԱԿՈՒԹՅՈՒՆՈՎ (ԱՖԱԿԻԱՅՈՎ) ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․
Հ/Հ |
Կոդը |
Անվանում |
1) |
H27 |
Ոսպնյակի այլ հիվանդություններ |
2) |
H27.0 |
Անոսպնյակություն (աֆակիա) |
2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․
Ձև 1
1) |
Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) |
Երեխա, դեռահաս, մեծահասակ |
2) |
Սեռ (արական, իգական) |
Արական, իգական |
3) |
Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) |
ԱԲ, Բ |
4) |
Հիվանդության փուլը (նկարագրել) |
ա. բնածին (առաջնային և երկրորդային), բ.ձեռքբերովի (հետվիրահատական և հետվնասվածքային) |
5) |
Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) |
Ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում |
6) |
Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) |
Պլանային, շտապ |
7) |
Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) |
Ակնաբույժ |
8) |
Գանգատներ |
Մշուշոտ տեսողություն, գույների խամրում, հեռու և մոտ տարածությունում առարկաների ֆոկուսավորման դժվարություն |
9) |
Անամնեզ |
Տարիքը, սեռը, ներարգանդային կյանքում տարած վարակները, վնասվածքները, համակարգային հիվանդությունների առկայությունը |
10) |
Զննման արդյունք/Ցուցում |
Տեսողության սրության ստուգում (տեսողության սրության իջեցում, ամբլիոպիա), ներակնային ճնշման չափում (նորմա/բարձր), ճեղքային լամպով հետազոտություն (ոսպնյակի բացակայություն, հետվնասվածքային սպիեր, վնասվածքից առաջացած աֆակիայ), ավտոռեֆրակտոմետրիա (բարձր աստիճանի հեռատեսություն), տոպոգրաֆիա, բիոմետրիա (A-scan), սոնոգրաֆիա (b-scan)`ոսպնյակի բացակայություն, ներակնային արհեստական ոսպնյակի հաշվարկ |
11) |
Հոսպիտալացման Ցուցում |
Կիրառելի չէ |
3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 2
Հ/հ |
Խորհրդատվության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Ակնաբույժ |
1 |
1 |
4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 3
Լաբորատոր հետազոտություններ | |||||
Հ/Հ |
Կոդը |
Անվանումը |
Տրամադրման քանակը |
Արդյունք | |
ԱԲ |
Բ | ||||
1) |
Կիրառելի չէ |
- |
- |
- | |
Գործիքային հետազոտություններ | |||||
2) |
Առկա չէ |
Ավտոռեֆրակտոմետրիա |
1 |
1 |
±0.5 > |
3) |
Առկա չէ |
Բիոմիկրոսկոպիա |
1 |
1 |
Առաջային հատված՝ նորմա/փոփոխված: Խորը առաջային խցիկ, ոսպնյակի բացակայություն |
4) |
Առկա չէ |
Օֆթալմոսկոպիա |
1 |
1 |
Ակնահատակ՝ նորմա/փոփոխված |
5) |
Առկա չէ |
Տոնոմետրիա |
1 |
1 |
9-24 կամ բարձր |
6) |
Առկա չէ |
Պախիմետրիա |
1 |
1 |
514- 560 |
7) |
Առկա չէ |
Առաջահետին առանցքի երկարության որոշում |
1 |
1 |
23,5> |
8) |
Առկա չէ |
Սոնոգրաֆիա՝ B-scan |
1 |
1 |
Ոսպնյակի բացակայություն, ակնահատակը նորմա/փոփոխված |
6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 4
Հ/հ |
Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում |
Անվանում (ջեներիկ) |
Չափման միավոր |
Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախականություն |
Միջին օրական չափա-քանակ |
Բուժման կուրսի միջին չափա-քանակ |
Օրերի քանակ |
1) |
Կիրառելի չէ |
- |
- |
- |
- |
- |
- |
8․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 5
Հ/հ |
Բժշկական ծառայության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Ներակնային արհեստական ոսպնյակի իմպլանտացիա (հնարավոր է կիրառել արհեստական ոսպնյակի տարբեր ֆիքսացիաներ) |
0.75 |
0.75 |
2) |
Ակնոցային կամ կոնտակտային ոսպնյակներով կորեկցիա |
0,25 |
0,25 |
3) |
Պարս պլանա վիտրէկտոմիա |
0,25 |
0.75 |
9․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1. www.aao.org
2. https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/
Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 ապրիլի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|