ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«05» մարտ 2024 թ. |
N 82-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 35-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 17-ի ««Հիվանդությունների և թունավորումների դեպքերի հաշվառմանը և հաղորդմանը ներկայացվող պահանջներ» 3.1.1-018-10 սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմատիվները հաստատելու մասին» N 35-Ն հրամանում (այսուհետ՝ Հրաման) կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները.
1) Հրամանի հավելվածի գլխագիրը «2010 թվականի» բառերից հետո լրացնել «դեկտեմբերի 17-ի» բառերով,
2) Հրամանի հավելվածի 14-րդ կետում «7, 8, 9-րդ» բառերը փոխարինել «7-րդ» բառով,
3) Հրամանի հավելվածի 15-րդ կետում «10-րդ» բառը փոխարինել «8-րդ» բառով,
4) Հրամանի հավելվածի 16-րդ կետում «11-րդ» բառը փոխարինել «9-րդ» բառով:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Պարտականությունները կատարող`
05.03.2024 |
Լ. ՆանուշՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 մարտի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|