Գլխավոր տեղեկություն
Номер
N 150-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (30.12.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.12.25-2024.01.07 Պաշտոնական հրապարակման օրը 29.12.2023
Принят
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Дата принятия
20.12.2023
Подписан
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Дата подписания
19.12.2023
Дата вступления в силу
30.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

Հ Ր Ա Մ Ա Ն

«20» դեկտեմբերի 2023 թ.

N 150-Ն

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 34-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով՝

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

1. Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի սեպտեմբերի 7-ի «0-6 տարեկան երեխաների կրթության և զարգացման կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման կարգը սահմանելու մասին» 34-Ն հրամանի հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Նախարար՝

19/12/2023

Ժ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Հավելված

Կրթության, գիտության, մշակույթի

և սպորտի նախարարի 2023 թվականի

դեկտեմբերի 20-ի N 150-Ն հրամանի

«Հավելված

Կրթության, գիտության, մշակույթի

և սպորտի նախարարի 2022 թվականի

սեպտեմբերի 7-ի N 34-Ն հրամանի

ԿԱՐԳ

0-6 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

1. Ընդհանուր դրույթներ

1. Սույն կարգով կարգավորվում են 0-6 տարեկան երեխայի (այսուհետ՝ սան) և կրթական գործընթացի մյուս մասնակիցներին կրթության և զարգացման կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների (այսուհետ՝ աջակցության ծառայություններ) տրամադրման հետ կապված իրավահարաբերություններն ըստ մակարդակների.

1) նախադպրոցական ուսումնական հաստատության մակարդակ, որը տրամադրվում է նախադպրոցական ուսումնական հաստատության կողմից (այսուհետ` Հաստատություն),

2) տարածքային մակարդակ, որը տրամադրվում է տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի կողմից (այսուհետև` տարածքային կենտրոն).

3) հանրապետական մակարդակ, որը տրամադրվում է հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի կողմից (այսուհետև` հանրապետական կենտրոն):

2. Աջակցության ծառայությունները կրթական գործընթացի մասնակիցներին տրամադրվում են չորս հիմնական ուղղություններով՝

1) հարմարեցված և մատչելի միջավայրի ստեղծում.

2) խելամիտ հարմարեցումների տրամադրում.

3) կրթության մատչելիության, ներառականության, որակի ու արդյունավետության բարձրացում.

4) սանի անհատական ուսուցման և զարգացման պլանով (այսուհետև՝ ԱՈՒԶՊ) սահմանված աջակցության ծառայությունների տրամադրում (Ձև 1):

2. Կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատում

3. Սանի՝ նախադպրոցական կրթական (հիմնական) ծրագրերը յուրացնելու համար անհրաժեշտ կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանները, ներառյալ՝ խելամիտ հարմարեցումները սահմանելու նպատակով իրականացվում է սանի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատում՝ տարածքային կենտրոնի կողմից։

4. Սանի՝ կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումը բաղկացած է երեք փուլից՝

1) 1-ին փուլ՝ սանի կրթական ծրագրերին մասնակցության դիտարկում,

2) 2-րդ փուլ՝ սանի զարգացման հնարավորությունների բացահայտում և գնահատում,

3) 3-րդ փուլ՝ կրթության և զարգացման առանձնահատուկ անհրաժեշտ պայմանների սահմանում:

5. Սանի՝ կրթական ծրագրերին մասնակցության դիտարկումն ու զարգացման հնարավորությունների բացահայտումը իրականացվում են սանի հաստատությունում՝ ուսումնադաստիարակչական աշխատանքներ ընթացքում։

6. Գնահատման 1-ին և 2-րդ փուլերի ընթացքում ուսումնասիրվում է նաև սանի ուսումնառության արդյունքների գնահատման վերաբերյալ տեղեկատվությունը։

7. Գնահատման 3-րդ փուլն իրականացվում է առաջին և երկրորդ փուլերի ընթացքում հավաքագրված տեղեկատվության հիման վրա։

8. Կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման երեք փուլերի ավարտից հետո սանի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի վերաբերյալ տարածքային կենտրոնը կազմում է արձանագրություն և տալիս եզրակացություն։

9. Սանի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումը կարող է իրականացվել նախադպրոցական տարբեր տարիքային խմբերում, եթե ուսումնական գործընթացում սանի մոտ նկատվել են ուսումնառության հետ կապված կայուն դժվարություններ, իսկ հերթական գնահատումն իրականացվում է ավագ խումբ անցման նախորդող ուսումնական տարվա ավարտին կամ տվյալ ուսումնական տարվա սկզբին, եթե մինչ այդ սանի համար կրթության և զարգացման առանձնահատուկ նոր պայմանների սահմանման անհրաժեշտություն չի առաջացել:

10. Այն դեպքում, երբ երեխան ընդունվում է կամ որևէ հաստատությունից տեղափոխվում է նախակրթարան, ապա նրա կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատմումն իրականացվում է նախակրթարանում՝ ուսումնական տարվա սկզբին։

11. Սանի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի վերաբերյալ տարածքային կենտրոնի կողմից տրված եզրակացությունն ու արձանագրությունը (համաձայն ձև 2-ի և ձև 3-ի) ստանալուց հետո՝ 5-10 աշխատանքային օրվա ընթացում, հաստատությունն ու տարածքային կենտրոնը միասին մշակում և հաստատում են սանի ԱՈՒԶՊ-ը, որով սահմանվում են կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանները և այդ պայմանների ապահովմանն ուղղված սանին, նրա մանկավարժներին և ծնողին տրամադրվող աջակցության ծառայությունները` ըստ մակարդակների։ Յուրաքանչյուր հաջորդ տարում, այդ թվում հերթական գնահատման ժամանակ ԱՈՒԶՊ-ը մշակվում և հաստատվում է մինչև տվյալ ուսումնական տարվա սեպտեմբերի 20-ը, սովորողի ԱՈՒԶՊ-ի տարեվերջյան գնահատման արդյունքների հիման վրա։

12. Հաստատության ուսումնական գծով տնօրենի տեղակալը (այսուհետ՝ մեթոդիստ) և տարածքային կենտրոնի տնօրենի տեղակալը, համատեղ, երկու ամիսը մեկ անգամ, հրավիրում են միասնական ժողով՝ ամփոփելու տվյալ ամիսների ընթացքում տրամադրած աջակցության ծառայությունները, արձանագրելու սաների ունեցած ձեռքբերումները, առաջընթացը և առկա դժվարությունները, առաջարկներ ներկայացնելու սանի մոտ առկա դժվարությունների հաղթահարման աշխատանքների ձևերի և մեթոդաբանության ուղղությամբ։ Միասնական ժողովի արձանագրությունը հաստատում են մեթոդիստը և տարածքային կենտրոնի տնօրենի տեղակալը (Ձև 4)։ ԱՈւԶՊ-ը և ԱՈւԶՊ-ի գնահատման արձանագրությունը հիմք է հանդիսանում հանրապետական կենտրոնի կողմից իրականացվող մշտադիտարկումների համար։

13. Սանի աջակցության ծառայությունների տրամադրման ընթացքում հավաքագրված տեղեկատվությունը տարածքային կենտրոնը և հաստատությունը մուտքագրում են Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սաների տվյալների միասնական բազա:

14. Սանի վերաբերյալ մշակված անձնական տվյալները (ցանկացած տեղեկություն, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացնել սանի ինքնությունը), գաղտնի են և չեն կարող փոխանցվել երրորդ անձանց՝ առանց ծնողի (օրինական ներկայացուցչի) (այսուհետ՝ ծնող) գրավոր համաձայնության: Տվյալների փոխանցումը երրորդ անձանց՝ առանց ծնողի համաձայնության, հնարավոր է միայն օրենքով սահմանված կարգով:

3. ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՐԻՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

15. Եթե նախադպրոցական ուսումնական գործընթացում սանի մոտ նկատվել են ուսումնառության և զարգացման հետ կապված կայուն դժվարություններ, ապա կրթության և զարգացման առանձնահատուկ պայմաններ սահմանելու նպատակով՝ սանը կարող է ներկայացվել կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման՝ հաստատության դիմումի հիման վրա, եթե դիմումին կցված է ծնողի ստորագրած համաձայնագիրը, կամ խնամակալության և հոգաբարձության մարմնի դիմումի հիման վրա (Ձև 5, 6, 7):

16. Սանի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումը կարող է իրականացվել նաև անմիջականորեն ծնողի դիմումի հիման վրա՝ նույն ընթացակարգով (Ձև 8):

17. Սանի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման գործընթացը ղեկավարում է տարածքային կենտրոնի տնօրենի տեղակալը, ով պատասխանու է ողջ գործընթացի սահուն և օբյեկտիվ իրականացման համար։

18. Հաստատությունում սանի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման գործընթացի կազմակերպման և համակարգման պատասխանատուն հաստատության մեթոդիստն է, իսկ հաստիքի բացակայության դեպքում՝ տնօրենը։

19. Սանին կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման ներկայացնելու համար հաստատությունը կազմում է հետևյալ փաստաթղթերի փաթեթը՝

1) հաստատության դիմումը` կից ծնողի համաձայնությամբ․

2) ծնողի անձնագրի և երեխայի ծննդյան վկայականի պատճենները.

3) սանի հանրային ծառայության համարանիշը կամ դրանից հրաժարված լինելու մասին տեղեկանքը, իսկ 2019 թվականի սեպտեմբերի մեկից հետո ծնվածների դեպքում՝ ծննդյան վկայականը.

4) սանի ուսումնառության և զարգացման ընթացքում արձանագրված կայուն դժվարությունների կամ դրսևորված բացառիկ ընդունակությունների, ինչպես նաև նրա գիտելիքների, հմտությունների և կարողությունների գնահատման ընթացքում հավաքագրված տեղեկատվության ամփոփ նկարագրությունը (Ձև 9).

5) այլ փաստաթղթեր, որոնք, ըստ հաստատության կամ ծնողի հայեցողության, կարող են սանի մասին օգտակար տեղեկատվություն տրամադրել:

20. Հաստատության դիմումը և անհրաժեշտ մյուս փաստաթղթերը ստանալուց հետո, 5 աշխատանքային օրվա ընթացքում, տարածքային կենտրոնը նշանակում է սանի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումը սկսելու օրը, որի մասին նախօրոք, դիմումը ստանալուց հետո առնվազն 7 աշխատանքային օրվա ընթացքում, տեղեկացնում է հաստատությանը՝ գրավոր:

21. Տարածքային կենտրոնի տնօրենի հրամանով ձևավորվում է տվյալ սանի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքը գնահատող մանկավարժական աշխատողների խումբ (այսուհետ՝ գնահատող խումբ): Գնահատող խմբում ներառում է տարածքային կենտրոնի առնվազն երկու մանկավարժ (հատուկ մանկավարժ և սոցիալական մանկավարժ) և մեկ հոգեբան, ըստ անհրաժեշտության գնահատող խմբում կարող են ներգրավված լինել նաև այլ մանկավարժներ և մասնագետներ։

22. Սանի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման գործընթացում ներգրավված են նաև հաստատության տվյալ խմբի դաստիարակն ու դայակը, այլ մանկավարժական աշխատողները, սանը և նրա ծնողը։

23. Հաստատությունում սանի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումը տևում է 5-ից 25 աշխատանքային օր։

24. Կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման ավարտից հետո, 5 աշխատանքային օրվա ընթացքում, գնահատող խումբը սանի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների վերաբերյալ հավաքագրված տեղեկատվությունը մուտքագրում է Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սաների տվյալների միասնական բազա, կազմում է արձանագրություն և տալիս եզրակացություն։

25. Սանի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման եզրակացությունը և արձանագրությունը, որոնցում սահմանված են սանի՝ նախադպրոցական կրթական (հիմնական) ծրագրերը յուրացնելու համար անհրաժեշտ կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանները, ներառյալ՝ խելամիտ հարմարեցումները և սանին տրամադրվող կրթության և զարգացման կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության աստիճանը, հաստատում է տարածքային կենտրոնի տնօրենը: Արձանագրության և եզրակացության բնօրինակը տարածքային կենտրոնը տրամադրում է սանի ծնողին, իսկ պատճենը՝ հաստատություն:

26. Սանի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի վերաբերյալ տարածքային կենտրոնի կողմից տրված եզրակացության հետ համաձայն չլինելու դեպքում, սանի ծնողը կարող է եզրակացությունը ստանալուց հետո, 5 աշխատանքային օրվա ընթացքում, գրավոր բողոքարկել հանրապետական կենտրոն։

27. Ծնողի գրավոր բողոքը ստանալու և մուտքագրելու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում հանրապետական կենտրոնի տնօրենի հրամանով ստեղծվում է բողոքը քննող հանձնաժողով (այսուհետ՝ հանձնաժողով):

28. Հանձնաժողովը ձևավորվելու օրվանից հետո՝ 1 աշխատանքային օրվա ընթացքում տարածքային կենտրոնից էլեկտրոնային եղանակով ստանում է սանի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման ընթացքում հավաքագրված փաստաթղթավորված ողջ տեղեկատվությանը։

29. Բողոքը քննության առնելիս հանձնաժողովը, ըստ անհրաժեշտության, կարող է հրավիրել համապատասխան այլ մասնագետներ, ինչպես նաև սանի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքը գնահատած տարածքային կենտրոնի խմբին, հաստատության մեթոդիստին, մանկավարժական աշխատողներին, սանի ծնողին: Անհրաժեշտության դեպքում հանձնաժողովը կարող է իրականացնել ուսումնադաստիարակչական գործընթացում սանի դիտարկում։

30. Բողոքի քննությունը իրականացվում է 5 աշխատանքային օրվա ընթացքում։

31. Բողոքի քննությունը ավարտելուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում, հանձնաժողովը ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.

1) սանի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման եզրակացությունը անփոփոխ թողնելու մասին, կամ

2) սանի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների գնահատման եզրակացությունը տարածքային կենտրոնի կողմից վերանայելու մասին։

32. Հանձնաժողովի ընդունած որոշումը վավերացնում է հանրապետական կենտրոնի տնօրենը և այն 3 աշխատանքային օրվա ընթացքում թղթային տարբերակով հանձնվում է սանի ծնողին։

33. Հանձնաժողովի ընդունած որոշումը կարող է բողոքարկվել օրենքով սահմանված դատական կարգով։

4. ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

34. Հաստատության մակարդակի աջակցության ծառայությունների պատասխանատուն հաստատության տնօրենն է։

35. Հաստատության մակարդակի աջակցության ծառայությունները տրամադրվում են հաստատության մանկավարժահոգեբանական աջակցության խմբի կողմից (այսուհետ՝ հաստատության խումբ), որի կազմում ընդգրկվում են տվյալ խմբի դաստիարակը, դաստիարակի օգնականը, երաժշտության դաստիարակը, ֆիզհրահանգիչը, մեթոդիստը, մանկավարժական այլ աշխատողներ և բուժքույրը։

36. Աջակցության ծառայությունների կազմակերպման և հաստատության խմբի աշխատանքների համակարգման պատասխանատուն հաստատության մեթոդիստն է, իսկ հաստիքի բացակայության դեպքում՝ հաստատության տնօրենը։

37. Հաստատության մակարդակի աջակցության ծառայությունների տրամադրումը, համաձայն սույն կարգի 11-րդ կետի, իրականացվում է ԱՈՒԶՊ-ի հաստատումից հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում:

38. Հաստատության տնօրենը․

1) ապահովում է կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սանի ԱՈՒԶՊ-ով սահմանված խելամիտ հարմարեցումների՝ ուսուցման և զարգացման անհատական տեխնիկական միջոցների և գույքի, սարքավորումների, մատչելի ձևաչափերով (տպագիր, աուդիո և վիդեո) մշակած ուսումնական նյութերի, բանավոր և գրավոր հաղորդակցման այլընտրանքային միջոցների տրամադրումը.

2) պետական բյուջեի միջոցների հաշվին, ստեղծում է հաստատությունում կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սանների ազատ տեղաշարժն ու կրթական գործընթացին նրանց ակտիվ մասնակցությանը հարմարեցված մատչելի միջավայր, այդ թվում՝ մատչելի տարածքով և գույքով խմբասենյակներ, ննջարաններ, ճաշարան, մարզադահլիճ, խաղահրապարակ և սանհանգույցներ.

39. Հաստատության խումբն աջակցում է կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սանի հետ աշխատող մանկավարժական աշխատողներին.

1) պլանավորելու, ապահովելու և գնահատելու նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչով և ծրագրերով նախատեսված` սանի առանձնահատկություններին, զարգացման հնարավորություններին և առավելագույն ներուժին համապատասխան գիտելիքների, հմտությունների, դիրքորոշման և արժեքային համակարգի ձևավորումը.

2) կիրառելու ուսումնադաստիարակչական գործընթացի երեխայակենտրոն և ինտերակտիվ մեթոդներ՝ յուրաքանչյուր սանի համար ուսումնադաստիարակչական գործընթացը հավասարապես խթանելու, ինչպես նաև կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սաների ներառումն ու ակտիվ մասնակցությունն ապահովելու համար.

3) սանի մանկավարժներին, սանի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքին համապատասխան, իրականացնելու առաջադրանքի, գնահատման ու ժամանակի պլանավորման խելամիտ հարմարեցումներ.

4) սաներին և ծնողներին` ուսումնադաստիարակչական գործընթացում, առօրյա հարաբերություններում և արտակարգ իրավիճակներում հանդիպող արգելքների և դժվարությունների հաղթահարման գործընթացում.

40. Հաստատության մեթոդստը կարող է հրավիրել ընդլայնված ժողով՝ տարածքային խմբի անդամների մասնակցությամբ, եթե անհրաժեշտություն է առաջացել վերանայելու սանի ԱՈՒԶՊ-ով սահմանված աջակցության ծառայությունները՝ համաձայն սանի ուսումնառության արդյունքների։

41. Սանի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման ընթացքում հավաքագրված տեղեկատվությունը, գնահատման արձանագրության և եզրակացության պատճենը, նրա գիտելիքների, հմտությունների, դիրքորոշման և արժեքային համակարգի ձևավորումգնահատման ընթացքում հավաքագրված տեղեկատվության ամփոփ նկարագրությունները և ԱՈՒԶՊ-ի բնօրինակը պահպանվում է սանի անհատական թղթապանակում։

42. Հաստատությունում սանի անհատական թղթապանակի պատասխանատուն հաստատության մեթոդիստն է։

5. ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

43. Տարածքային մակարդակի աջակցության ծառայությունների տրամադրման, որակի արդյունավետության պատասխանատուն տարածքային կենտրոնի տնօրենն է։

44. Տարածքային մակարդակի աջակցության ծառայությունները տրամադրվում են տարածքային կենտրոնի մանկավարժահոգեբանական խմբի կողմից (այսուհետև՝ տարածքային խումբ), որի կազմում ընդգրկված են հատուկ մանկավարժ, սոցիալական մանկավարժ և հոգեբան, իսկ ըստ անհրաժեշտության նաև այլ մանկավարժներ և մասնագետներ։

45. Տարածքային աջակցության ծառայությունների կազմակերպման և տարածքային խմբի աշխատանքների համակարգման պատասխանատուն տարածքային կենտրոնի տնօրենի տեղակալն է։

46. Հաստատությունում տարածքային մակարդակի աջակցության ծառայությունները տրամադրվում են սանին, նրա մանկավարժներին և ծնողին` համաձայն ԱՈԻԶՊ-ով սահմանված գործողությունների:

47. Տարածքային աջակցության ծառայությունների տրամադրումը սկսվում է ԱՈՒԶՊ-ի հաստատումից հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում։

48. Տարածքային կենտրոնը խորհրդատվություն և գործնական աջակցություն է տրամադրում հաստատությանը․

1) սանի ԱՈՒԶՊ-ով սահմանված խելամիտ հարմարեցումների (ուսուցման անհատական տեխնիկական միջոցներ, գույք և սարքավորումներ, մատչելի ձևաչափերով (տպագիր, աուդիո և վիդեո) մշակած ուսումնական նյութեր, բանավոր և գրավոր հաղորդակցման այլընտրանքային միջոցներ) ձեռք բերման ու ստեղծման հարցերով.

2) մշակելու «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքով սահմանված մատչելի միջավայրի ստեղծման տեխնիկական առաջադրանքներ՝ մատչելի միջավայրի չափանիշներին, այդ թվում՝ համընդհանուր դիզայնի չափանիշներին համապատասխան.

3) ձեռքբերելու համապատասխան գույք և սարքավորումներ, ապահովելու համար մատչելի տարածքով խմբասենյակներ, ննջարաններ, ճաշարան, մարզադահլիճ, խաղահրապարակ և սանհանգույցներ։

49. Հաստատությունում տարածքային խումբը հաստատության մանկավարժական թիմին տրամադրում է աջակցություն հետևյալ ուղղություններով.

1) ուսումնադաստիարակչական գործընթացում սանի ակտիվ մասնակցությունը խթանելու նպատակով իրականացնում է սանի առաջընթացի, պարապմունքներին, խաղերին և ռեժիմային տարբեր պահերին նրա ներգրավվածության և մասնակցության դիտարկում․

2) սանի հետ աշխատող մանկավարժներին (այսուհետ՝ հաստատության խումբ) տրամադրում է խորհրդատվություն և տեխնիկական աջակցություն սանի ուսումնական նյութերի հարմարեցումների, ուսումնական պարապմունքների պլանավորման, սանի մասնակցությունը խթանող ուսոսման մեթոդների, խմբասենյակում սանի նստատեղի, առաջադրանքների հանձնարարման ու կատարման ձևերի ընտրության, խմբի մյուս երեխաների հետ սոցիալական հարաբերությունների և շփումների խթանման հարցերում.

3) խորհրդատվություն և գործնական աջակցություն են տրամադրում սանի հետ աշխատող մանկավարժներին, սանի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքին համապատասխան, իրականացնելու առաջադրանքի, թեստերի, գիտելիքների, կարողություննեի և հմտությունների գնահատման ու ժամանակի պլանավորման խելամիտ հարմարեցումներ ապահովելու նպատակով.

4) ծնողին խորհրդատվության տրամադրում սանի ուսումնառության արդյունավետության բարձրացման, առկա դժվարությունների հաղթահարման և սոցիալական ու կենցաղային հմտությունների զարգացման ուղղություններով:

50. Սանի ԱՈՒԶՊ-ով սահմանված աջակցության ծառայությունները սանին տրամադրում են հաստատությունում, իսկ ծնողի դիմումի հիման վրա` նաև տարածքային կենտրոնում: Սանին տրամադրվող կրթության և զարգացման կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տեսակը, տևողությունն ու ծավալները սահմանված են ձև 10-ում։

51. Տարածքային կենտրոնը հաստատության մանկավարժների և սաների ծնողների համար մշակում և իրականացնում է դասընթացներ ու գործնական պարապմունքներ` կրթական ծառայությունների մատչելիության, ներառականության, որակի ու արդյունավետության բարձրացման հարցերով։

6. ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

52. Հանրապետական մակարդակի աջակցության ծառայությունների տրամադրման, որակի և արդյունավետության պատասխանատուն հանրապետական կենտրոնի տնօրենն է։

53. Հանրապետական մակարդակի աջակցության ծառայությունների կազմակերպման և աշխատանքների համակարգման պատասխանատուն հանրապետական կենտրոնի տնօրենի տեղակալն է։

54. Հանրապետական մակարդակի աջակցության ծառայությունները, ըստ տնօրենի կողմից հաստատված տարեկան պլանի և ժամանակացույցի, տրամադրվում են տարածքային կենտրոնների տնօրեններին, մանկավարժական աշխատողներին հետևյալ ուղղություններով․

1) վերապատրաստումների (կամ դասընթացների և սեմինար պարապմունքների) կազմակերպում ու իրականացում՝ յուրաքանչյուր տարածքային կենտրոնում՝ տարեկան առնվազն երկու անգամ.

2) տարվա ընթացքում տարածքային կենտրոնի աշխատակիցների համար խորհրդատվության կազմակերպում՝ սանի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման, եզրակացության կազմման և նրա ԱՈՒԶՊ-ով կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների սահմանման հարցերով.

3) յուրաքանչյուր տարածքային կենտրոնում տարեկան առնվազն երկու անգամ դասընթացի կազմակերպում՝ խելամիտ հարմարեցումների տրամադրման, ուսումնական նյութերի, թեստերի և գիտելիքների ստուգման ձևերի հարմարեցումների, ուսումնական պարապմունքների պլանավորման, ուսուցման մեթոդների, սանին և ծնողին տրամադրվող աջակցության ծառայությունների առնչվող հարցերով.

55. Հանրապետական կենտրոնը կազմակերպում է տարածքային աջակցության ծառայությունների շարունակական մշտադիտարկում՝ Երևան քաղաքում և յուրաքանչյուր մարզում առնվազն ամիսը մեկ անգամ և, տվյալ եռամսյակի ավարտին, վերլուծում է հավաքագրած տեղեկատվությունն ու յուրաքանչյուր տարածքային կենտրոնին առաջարկություններ է ներկայացնում՝ աջակցության ծառայությունների բարելավման ուղղությամբ։

Ձև 1

ԱՆՀԱՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԼԱՆ

1. ՍԱՆԻ ՏՎՅԱԼՆԵՐ

1.1 Ազգանուն, անուն, հայրանուն`

1.2 Ծննդյան վայր`

1.3 Ծննդյան օր, ամիս, տարեթիվ`

1.4 Սեռը` □ իգական □ արական

1.5 Քաղաքացիությունը`

1.6 Բնակության հասցեն`

1.7 Ուսումնական հաստատությունը`

1.8 Խումբ (նշել ուսումնական տարին)`

1.9 Ծնողների (օրինական ներկայացուցիչների) անուններն ու հեռախոսահամարները`

1.10 Արտակարգ իրավիճակների դեպքում` կապի միջոց` աշխատանքային և բնակարանի հեռախոսահամարներ`

2. ՍԱՆԻ ՄԱՍԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2.1 Հաշմանդամություն
□ ունի □ չունի

2.2 Բացառիկ ընդունակությունների դրսևորումը հետևյալ ոլորտներում

_______________________________

_______________________________

_______________________________

2.3 Կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության աստիճանն ըստ սանի խոսքի և լեզվի, հաղորդակցման, լսողության, տեսողության, ինտելեկտի (մտավոր), հուզական, վարքի, շարժունակության հետ կապված խնդիրների։

Կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք

Աջակցության աստիճան

1-ին

2-րդ

3-րդ

4-րդ

Խոսքի և լեզվի

Հաղորդակցման

Լսողության

Տեսողության

Ինտելեկտի (մտավոր)

Հուզական

Վարքի

Շարժունակության

2.4 ՍԱՆԻ ՆԿԱՐԱԳԻՐ

3. ՍԱՆԻՆ, ՆՐԱ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻՆ ԵՎ ԾՆՈՂԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՄԱՆԿԱՎԱՐԺԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄ

3․1 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՄԱՆԿԱՎԱՐԺ

ԾՆՈՂ

ՍԱՆ

Ուսուցման և դաստիարակության գործընթացի մատչելիության, ներառականության և արդյունավետության ապահովում

Խելամիտ հարմարեցումների ապահովում

Երկարօրյա ուսուցման պլանավորում և իրականացում

3․2 ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ (դասընթացներ, խորհրդատվություն, մասնագիտական, մեթոդական աջակցություն և այլն)

ՄԱՆԿԱՎԱՐԺ

ԾՆՈՂ

ՍԱՆ

3.3 Սանին տրամադրվող մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների գրաֆիկ

Հատուկ մանկավարժական ծառայություն

Տևողություն

Ծավալներ

Ծառայությունների տրամադրման գրաֆիկ

լոգոպեդ

տիֆլոմանկավարժ

սուրդոմանկավարժ

օլիգոֆրենոմանկավարժ

էրգոթերապիստ

Հոգեբանական ծառայություն

Տևողություն

Ծավալներ

Ծառայությունների տրամադրման գրաֆիկ

հոգեբան

Սոցիալ մանկավարժական ծառայություն

Տևողություն

Ծավալներ

Ծառայությունների տրամադրման գրաֆիկ

սոցիալական մանկավարժ

4. ԾՐԱԳՐԱՅԻՆ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐ, ԸՍՏ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇՉԻ

Տվյալ տարում ծրագրով նախատեսված բաղադրիչներ

Ծրագրային բաղադրիչներ, որոնք սանն ուսումնասիրում է տվյալ ուսումնական տարում

Ծրագրային բաղադրիչներ, որոնց համար անհրաժեշտ է անհատական պլանավորում

5. ՍԱՆԻ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ` ՏԱՐԵԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ԸՍՏ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԻ

ԾՐԱԳՐԱՅԻՆ ԲԱՂԱԴՐԻՉԸ`

Մանկավարժական աշխատող` ______________________________

                         ______________________________

Արդյունք բաժնում գնահատվում է սահմանված քայլերի արդյունավետությունը 5 միավորային համակարգով:

1 - շատ վատ 2 – վատ 3 – բավարար 4 - լավ 5 - շատ լավ

Տարեկան նպատակ

Կարճաժամկետ նպատակներ

Ուսումնա-մեթոդական աջակցություն, միջավայրային հարմարեցումներ, աջակցող սարքեր և տեխնոլոգիաներ

Ժամկետ

Արդյունք

6. ՍԱՆԻ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ` ՏԱՐԵԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ԸՍՏ ՄԱՆԿԱՎԱՐԺԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

6.1 ՀԱՏՈՒԿ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Արդյունք բաժնում գնահատվում է սահմանված քայլերի արդյունավետությունը 5 միավորային համակարգով:

1 - շատ վատ 2 – վատ 3 – բավարար 4 - լավ 5 - շատ լավ

Լոգոպեդ ________________________________________________________

Տարեկան նպատակ

Կարճաժամկետ նպատակներ

Ուսումնա-մեթոդական աջակցություն, միջավայրային հարմարեցումներ, աջակցող սարքեր և տեխնոլոգիաներ

Ժամկետ

Արդյունք

1.

Տիֆլոմանկավարժ ______________________________________

Տարեկան նպատակ

Կարճաժամկետ նպատակներ

Ուսումնա-մեթոդական աջակցություն, միջավայրային հարմարեցումներ, աջակցող սարքեր և տեխնոլոգիաներ

Ժամկետ

Արդյունք

1.

Սուրդոմանկավարժ ________________________________________

Տարեկան նպատակ

Կարճաժամկետ նպատակներ

Ուսումնա-մեթոդական աջակցություն, միջավայրային հարմարեցումներ, աջակցող սարքեր և տեխնոլոգիաներ

Ժամկետ

Արդյունք

1.

Օլիգոֆրենոմանկավարժ ____________________________________

Տարեկան նպատակ

Կարճաժամկետ նպատակներ

Ուսումնա-մեթոդական աջակցություն, միջավայրային հարմարեցումներ, աջակցող սարքեր և տեխնոլոգիաներ

Ժամկետ

Արդյունք

1.

Էրգոթերապիստ ________________________________________________

Տարեկան նպատակ

Կարճաժամկետ նպատակներ

Ուսումնա-մեթոդական աջակցություն, միջավայրային հարմարեցումներ, աջակցող սարքեր և տեխնոլոգիաներ

Ժամկետ

Արդյունք

1.

6.2 ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Հոգեբան _______________________________________

Արդյունք բաժնում գնահատվում է սահմանված քայլերի արդյունավետությունը 5 միավորային համակարգով:

1 - շատ վատ 2 – վատ 3 – բավարար 4 - լավ 5-շատ լավ

Տարեկան նպատակ

Կարճաժամկետ նպատակներ

Ուսումնա-մեթոդական աջակցություն, միջավայրային հարմարեցումներ, աջակցող սարքեր և տեխնոլոգիաներ

Ժամկետ

Արդյունք

1.

6.3 ՍՈՑԻԱԼ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Սոցիալական մանկավարժ

Արդյունք բաժնում գնահատվում է սահմանված քայլերի արդյունավետությունը 5 միավորային համակարգով:

1 - շատ վատ 2 – վատ 3 – բավարար 4 - լավ 5-շատ լավ

Տարեկան նպատակ

Կարճաժամկետ նպատակներ

Ուսումնա-մեթոդական աջակցություն, միջավայրային հարմարեցումներ, աջակցող սարքեր և տեխնոլոգիաներ

Ժամկետ

Արդյունք

7. ԱՈՒԶՊ-Ի ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ

71 ՍԱՆԻ ՆԿԱՐԱԳԻՐ

7.2 ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՋՈՐԴ ՏԱՐՎԱ ԿԱՄ ՀԱՋՈՐԴ ԿՐԹԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՀԱՄԱՐ

______________________________________________________________________

Սանի կրթության արդյունավետ իրականացման համար առաջարկվում է`

Սանի կրթությունն ու զարգացումը կազմակերպել անհատական ուսուցման և զարգացման պլանով

● Հետևյալ ծրագրային բաղադրիչների հարմարեցումներով (նշել բոլոր անհրաժեշտները)

_____________________________ _____________________________

_____________________________ _____________________________

_____________________________ _____________________________

● Հետևյալ մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների մատուցմամբ (նշել բոլոր անհրաժեշտները)

□ Հատուկ մանկավարժական ծառայություն (լոգոպեդ, օլիգոֆրենոմանկավարժ, սուրդոմանկավարժ, տիֆլոմանկավարժ, էրգոթերապիստ)

□ Սոցիալական մանկավարժի ծառայություն

□ Հոգեբանական ծառայություն

Իրականացնել սանի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատում`

□ ______________________ (խոսքի և լեզվի, հաղորդակցման, լսողության, տեսողության, ինտելեկտի (մտավոր), հուզական, վարքի, շարժունակության) խնդիրներով պայմանավորված մանկավարժահոգեբանական աջակցության ____________ աստիճանից _____________ աստիճան փոփոխելու նպատակով:

□ Կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքը չեղարկելու նպատակով:

Գնահատման հիմնավորում _______________________________________________________________

ԾՆՈՂԻ (ՕՐԻՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ) ՀԱՎԱՍՏԻԱՑՈՒՄԸ

Ես` _________________________________________ս, սույնով հավաստիացնում եմ, որ մասնակցել եմ երեխայիս` _____________________________________ ԱՈւԶՊ-ի մշակման գործընթացին և գիտակցում եմ, որ սույն ԱՈւԶՊ-ի տարեկան և կարճաժամկետ նպատակներն ու դրանց իրականացման գործընթացը հարմարեցվել և պարզեցվել են երեխայիս կարողությունների և հմտությունների առավելագույն ներուժին համապատասխան, և որ իմ երեխայի կրթության և զարգացման արդյունքներն ու ձեռքբերումները գնահատվելու են ըստ իր ԱՈւԶՊ-ով սահմանված նպատակների:

____________________________________ _______________________
(անուն, ազգանուն) (ստորագրություն)

ԱՈւԶՊ-ը մշակող խումբ՝

Ազգանուն, անուն

Պաշտոն

Ստորագրություն

 1.

__________

__________

______________________

 2.

__________

__________

______________________

 3.

__________

__________

______________________

 4.

__________

__________

______________________

Հաստատված է`

____________________________ նախադպրոցական ուսումնական հաստատություն

_____________________ տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն

Տնօրեն` ____________________ _____________

     (անուն, ազգանուն)                 (ստորագրություն)

Ամսաթիվ`                           ԿՏ

Տնօրեն` ____________________ _____________

     (անուն, ազգանուն)                 (ստորագրություն)

Ամսաթիվ`                           ԿՏ

Ձև 2

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ N

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ

ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՐԻՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Անուն, հայրանուն, ազգանուն՝ ____________________________________________________

Ծննդյան օր, ամիս, տարի՝_________________, Ծննդյան վկայական՝__________________

ՆՈւՀ՝_________________________________________ Խումբ՝ __________________________

Գնահատման սկիզբ՝_________________, Գնահատման ավարտ՝_____________________

☐ Առաջին անգամ

☐ Հերթական անգամ

☐ Բողոքարկում

Եզրակացություն՝

☐ ունի _____________________ (խոսքի և լեզվի, հաղորդակցման, լսողության, տեսողության, ինտելեկտի (մտավոր), հուզական, վարքի, շարժունակության) խնդիրներով պայմանավորված կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք և սանին տրամադրվող կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական ծառայությունների ________________ (1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ) աստիճանի աջակցության կարիք:

☐ ունի բացառիկ ընդունակություններով պայմանավորված կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք:

☐ չունի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք։

________ տարածքային մանկավարժահոգեբանական

աջակցության կենտրոնի տնօրեն՝

_________________

      (ստորագրություն)

_______________________

(անուն, ազգանուն)

Կ.Տ

Ձև 3

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՐԻՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ

Անուն, հայրանուն, ազգանուն՝ ______________________________________________

Ծննդյան օր, ամիս, տարի՝ ______________, Ծննդյան վկայական՝ _______________

ՆՈՒՀ` ______________________________________ Խումբ՝ ______________________

Գնահատման սկիզբ՝_________________, Գնահատման ավարտ` ________________

☐ Առաջին անգամ

☐ Հերթական անգամ

☐ Բողոքարկում

Հաշմանդամություն`

☐ Ունի

☐ Չունի

___________________ տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի տնօրենի ____________________ հրամանով ձևավորված գնահատման մասնագետների խումբն արձանագրել է հետևյալ տեղեկատվությունը և արել հետևյալ առաջարկությունները սանին տրամադրվող կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների վերաբերյալ․

☐ ունի _____________________ (խոսքի և լեզվի, հաղորդակցման, լսողության, տեսողության, ինտելեկտի (մտավոր), հուզական, վարքի, շարժունակության) խնդիրներով պայմանավորված կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք և սանին տրամադրվող կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական ծառայությունների ________________ (1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ) աստիճանի աջակցության կարիք:

Կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք

1-ին

2-րդ

3-րդ

4-րդ

Խոսքի և լեզվի

Հաղորդակցման

Լսողության

Տեսողության

Ինտելեկտի (մտավոր)

Հուզական

Վարքի

Շարժունակության

☐ ունի բացառիկ ընդունակություններով պայմանավորված կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք:

☐ չունի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք:

ՍԱՆԻ ՆԿԱՐԱԳԻՐ

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԱՐԿՎՈՒՄ Է.

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ
ՄԱԿԱՐԴԱԿԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՄԱՆԿԱՎԱՐԺ

ԾՆՈՂ

ՍԱՆ

Ուսուցման և դաստիարակության
գործընթացի մատչելիության,
ներառականության և
արդյունավետության
ապահովում

Խելամիտ հարմարեցումների ապահովում

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ (դասընթացներ,
խորհրդատվություն, մասնագիտական,
մեթոդական աջակցություն և այլն)

ՄԱՆԿԱՎԱՐԺ

ԾՆՈՂ

ՍԱՆ

Տրանսպորտային ծառայություն

ունի ☐ չունի

Կրթության և զարգացման կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության հետևյալ ծառայությունները

 Հատուկ մանկավարժական ծառայություն

Տևողություն

Ծավալներ

□ լոգոպեդ

□ տիֆլոմանկավարժ

□ սուրդոմանկավարժ

□ օլիգոֆրենոմանկավարժ

□ Էրգոթերապիստ

Հոգեբանական ծառայություն

Տևողություն

Ծավալներ

□ հոգեբան

Սոցիալ-մանկավարժական ծառայություն

Տևողություն

Ծավալներ

□ սոցիալական մանկավարժ

Կիրառված գործիքակազմ`________________________________

Գնահատողներ`

Հատուկ մանկավարժ` ___________________________

Հոգեբան` ___________________________

Սոցիալական մանկավարժ` ___________________________

________ տարածքային մանկավարժահոգեբանական

աջակցության կենտրոնի տնօրեն՝

_________________

      (ստորագրություն)

_______________________

(անուն, ազգանուն)

Կ.Տ.

Ես՝_____________________________________________ս, մասնակցել եմ երեխայիս՝ _______________________________________ի գնահատմանը և համաձայն եմ/համաձայն չեմ գնահատման արդյունքներին: Տալիս եմ/Չեմ տալիս իմ համաձայնությունը երեխայիս կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման արդյունքում արված առաջարկներին:

Ծնող (օրինական ներկայացուցիչ)՝ _______________________________________

(ստորագրություն, անուն, ազգանուն)

Տրման ամսաթիվ՝ _______________

Ձև 4

ԱՆՀԱՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԼԱՆԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Սանի անուն, հայրանուն, ազգանուն` _____________________________________________

Ուսումնական հաստատություն` _______________________, Խումբ` _______________________

Ամփոփ նկարագիր (ձեռքբերումներ, առաջընթաց, առկա դժվարություններ)

_______________________________________________________________________________________

Առաջարկություններ (առկա դժվարությունների հաղթահարմանն ուղղված աշխատանքների ձևեր և մեթոդաբանություն)

_______________________________________________________________________________________

_______________________________________________________________________________________

_______________________________________________________________________________________

_______________________________________________________________________________________

_______________________________________________________________________________________

Ուսումնական հաստատության տնօրենի տեղակալ` _____________________________________

(ստորագրություն, անուն, ազգանուն)

________ տարածքային մանկավարժահոգեբանական

աջակցության կենտրոնի տնօրենի տեղակալ 

_________________

      (ստորագրություն,

_______________________

անուն, ազգանուն)

Հաստատման օր, ամիս, տարի` _________________________

Ձև 5

________________________ տարածքային

մանկավարժահոգեբանական

աջակցության կենտրոնի

տնօրեն ____________________________ին

ԴԻՄՈՒՄ

ՍԱՆԻՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՐԻՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

(ուսումնական հաստատության)

1. Սանի անուն, հայրանուն, ազգանուն` __________________________________________

2. Ծննդյան օր, ամիս, տարի`______/________/________________________________

3. ՆՈւՀ, խումբ` __________________________________________________________________

4. Հասցե, հեռախոս` ______________________________________________________________

5. Ծնողի անուն, ազգանուն` _______________________________________________

6. Դիմումի ներկայացման ամսաթիվ` ___________/_____________/______________

Հիմք ընդունելով ____________________________ՆՈւՀ-ի _________________ խմբի սան՝ ________________________________________________ի ուսումնառության գնահատման արդյունքների վերլուծությունը, խնդրում եմ սահմանված կարգով իրականացնել կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումը:

Ամսաթիվ` ________/________/________________________

ՆՈւՀ-ի տնօրեն` _______________ ______________________

               (ստորագրություն) (անուն ազգանուն)

Կ.Տ

Ձև 6

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

Ես՝ _____________________________________________ս, տալիս եմ իմ համաձայնությունը՝ իրականացնելու երեխայիս՝ _____________________________________ի, կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումը:

Ամսաթիվ` ________/________/________________________

Ծնող (օրինական ներկայացուցիչ)՝

_______________

(ստորագրություն)

_____________________

(անուն, ազգանուն)

Ձև 7

________________________ տարածքային

մանկավարժահոգեբանական

աջակցության կենտրոնի

տնօրեն ____________________________ին

ԴԻՄՈՒՄ

ԵՐԵԽԱՅԻՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՐԻՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

(խնամակալության և հոգաբարձության մարմնի)

1. Երեխայի անուն, հայրանուն, ազգանուն` __________________________________________

2. Ծննդյան օր, ամիս, տարի`______/________/________________________________

3. ՆՈւՀ, խումբ` __________________________________________________________________

4. Հասցե, հեռախոս` ______________________________________________________________

5. Ծնողի (օրինական ներկայացուցիչ) անուն, ազգանուն` _______________________________________________

6. Դիմումի ներկայացման ամսաթիվ` ___________/_____________/______________

Հիմք ընդունելով ___________________________________ ուսումնական հաստատության դիմումը եւ Խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովի որոշումը՝ _________ ՆՈւՀ-ի _____ խմբի սան՝ _____________________________________ի ուսումնառության գնահատման արդյունքների վերլուծության մասին, առաջարկում եմ սահմանված կարգով իրականացնել սանի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումը:

Ամսաթիվ` ________/________/________________________

Հաայնքի ________________ ղեկավար/

Երևանի _________ վարչական շրջանի ղեկավար

________________ _____________________

(ստորագրություն)             (անուն ազգանուն)

Ձև 8

________________________ տարածքային

մանկավարժահոգեբանական

աջակցության կենտրոնի

տնօրեն ____________________________ին

ԴԻՄՈՒՄ

ԵՐԵԽԱՅԻՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՐԻՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

Հարգելի տիկին/պարոն

_____________________________

(ազգանուն)

Ես՝______________________________________ս, խնդրում եմ Ձեզ իրականացնել երեխայիս՝ __________________________________________________ի, կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումը:

 Ծնող (օրինական ներկայացուցիչ)`

_____________________________

(անուն, ազգանուն)

Ստորագրություն __________________ Ամիս, ամսաթիվ __________________

Ձև 9

 ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ

ԱՄՓՈՓ ՆԿԱՐԱԳԻՐ

Անուն, հայրանուն, ազգանուն` _______________________________________________

ՆՈւՀ`__________________________, Խումբ` ________

Ուսումնառության ընթացքում արձանագրված կայուն դժվարությունների կամ բացառիկ ընդունակությունների ամփոփ նկարագիր

____________________________________________________________________________

Ուսումնական հաստատության

տնօրենի տեղակալ`

_______________

(ստորագրություն)

_____________________

(անուն, ազգանուն)

Ամսաթիվ` _________________________

Ձև 10

ԱՆՀԱՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԼԱՆՈՎ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԱՋԱԿՑՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍԱԿԸ, ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԾԱՎԱԼՆԵՐԸ

Ծառայությունների ժամկետային և ծավալային ցուցանիշներն ըստ կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի և մանկավարժահոգեբանական աջակցության աստիճանի

Հատուկ մանկավարժական ծառայություն

1-ին աստիճան = հսկում
(թեթև)

2-րդ աստիճան = հաճախակի աջակցություն
(միջին)

3-րդ աստիճան = մեծ հաճախականությամբ աջակցություն
(ծանր)

4-րդ աստիճան = մշտական աջակցություն(խորը)

Լոգոպեդի ծառայություն

Ըստ կարիքի ապահովել համապատասխան մասնագիտական աջակցությունը՝ շաբաթական 60 րոպե տևողությամբ, որից առնվազն 45 րոպե սանի հետ անհատական կամ խմբային պարապմունքների տեսքով

Ըստ կարիքի ապահովել համապատասխան մասնագիտական աջակցությունը՝ շաբաթական 90 րոպե տևողությամբ, որից առնվազն 60 րոպե (շաբաթական երկու անգամ՝ 30 րոպե) սանի հետ անհատական կամ խմբային պարապմունքների տեսքով

Տիֆլոմանկա-վարժի ծառայություն

Սուրդոմանկա-վարժի ծառայություն

Օլիգոֆրենո-մանկավարժի ծառայություն

Էրգոթերապիստի ծառայություն

2-րդ աստիճան = հաճախակի աջակցություն(միջին)

3-րդ աստիճան = մեծ հաճախականությամբ աջակցություն
(ծանր)

4-րդ աստիճան = մշտական աջակցություն(խորը)

Հոգեբանի ծառայություն

1-ին աստիճան = հսկում (թեթև)

2-րդ աստիճան = հաճախակի աջակցություն(միջին)

3-րդ աստիճան = մեծ հաճախականությամբ աջակցություն (ծանր)

4-րդ աստիճան = մշտական աջակցություն(խորը)

Սոցիալական մանկավարժի ծառայություն

Ըստ կարիքի ապահովել համապատասխան մասնագիտական աջակցությունը՝ շաբաթական 60 րոպե տևողությամբ, որից առնվազն 45 րոպե սանի հետ անհատական կամ խմբային պարապմունքների տեսքով

Ըստ կարիքի ապահովել համապատասխան մասնագիտական աջակցությունը՝ շաբաթական 90 րոպե տևողությամբ, որից առնվազն 60 րոպե (շաբաթական երկու անգամ՝ 30 րոպե) սանի հետ անհատական կամ խմբային պարապմունքների տեսքով

Ըստ կարիքի ապահովել համապատասխան մասնագիտական աջակցությունը՝ շաբաթական 90 րոպե տևողությամբ, որից առնվազն 60 րոպե (շաբաթական երկու անգամ՝ 30 րոպե) սանի հետ անհատական կամ խմբային պարապմունքների տեսքով

Ըստ կարիքի ապահովել համապատասխան մասնագիտական աջակցությունը՝ շաբաթական 90 րոպե տևողությամբ, որից առնվազն 60 րոպե (շաբաթական երկու անգամ՝ 30 րոպե) սանի հետ անհատական կամ խմբային պարապմունքների տեսքով

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 դեկտեմբերի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան