Գլխավոր տեղեկություն
Номер
N 69-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (31.12.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.12.11-2023.12.24 Պաշտոնական հրապարակման օրը 21.12.2023
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
12.12.2023
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
12.12.2023
Дата вступления в силу
31.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

12 դեկտեմբեր 2023 թ.

N 69-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՈՋԼՈՏՈՒԹՅԱՄԲ ԵՎ ՖՏԻՐԻՈԶՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1․ Հաստատել ոջլոտությամբ և ֆտիրիոզով պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն Հավելվածի։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

  Ա. ԱվանեսՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

«12» դեկտեմբեր 2023 թվականի

N 69-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

ՈՋԼՈՏՈՒԹՅԱՄԲ ԵՎ ՖՏԻՐԻՈԶՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10-րդ վերանայման դասակարգչի․

 

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

B85

Ոջլոտություն (pediculosis) և ֆտիրիոզ (ցայլքի ոջլոտություն) (phthiriasis)

2)

B 85.O

Ոջլոտություն առաջացած պեդիկուլուս հումանիս կապիտիսով (Pediculus humanus capitis) Ինֆեստացիա` գլխի ոջիլներով

3)

B85.1

Ոջլոտություն առաջացած պեդիկուլուս հումանիս կորպորիսով (Pediculus humanus corporis)Ինֆեստացիա` հագուստի ոջիլներով

4)

B85.2

Ոջլոտություն չճշտված

5)

B85.3

Ֆտիրիոզ (Ցայլքի ոջլոտություն)
Ինֆեստացիա`
• ցայլոջիլով
• ցայլքի ոջիլով (Phthirus Pubis)

6)

B85.4

Խառը ոջլոտություն
Ինֆեստացիա ոջիլներով В85.0-В85.3 դասակարգված մի քանի ենթադասերում

 

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1-ի․

 

Ձև 1

 

1)

Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ)

ա. նորածին,
բ. երեխա,
գ. դեռահաս,
դ. մեծահասակ:

2)

Սեռ (արական, իգական)

Արական, իգական

3)

Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ))

(ԱԲ), (Բ)
Երկրորդային վարակի միացում՝ մանրէային (բակտերիալ), սնկային, վիրուսային:
Բարորակ լիմֆադենոպաթիա:

4)

Հիվանդության փուլը (նկարագրել)

Կիրառելի չէ

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում)

Արտահիվանդանոցային պայմաններում, բարդությունների առաջացման դեպքում` ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում

6)

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային)

Պլանային

7)

Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը)

Մաշկաբան և վեներաբան, ընտանեկան բժիշկ, մանկաբույժ, ինֆեկցիոնիստ (վարակաբան)

8)

Գանգատներ

Հիմնական ախտանիշ` մաշկի քոր, տիպիկ տեղակայումով՝ ցայլքի, աճուկների, հետանցքի, անութափոսերի, թարթիչների, հոնքերի, տղամարդկանց մոտ նաև կրծքավանդակի և գլխի մազածածկ շրջանում։

9)

Անամնեզ

Վարակի փոխանցում մաշկ-մաշկ կամ անձնական իրեր-մաշկ շփման միջոցով։ Ախտանիշների առաջացում 3-4 շաբաթվա ընթացքում։

10)

Զննման արդյունք/Ցուցում

Մաշկի չորություն, մաշկի էրիթեմատոզ, որքինացում։ Էքսկորիացիաների առկայություն

11)

Հոսպիտալացման Ցուցում

Երկրորդային բարդությունների զարգացում։

3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2-ի(անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 2

 

Հ/հ

Խորհրդատվության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Մաշկաբան և վեներաբան (սեռավարակաբան)

1

1

2)

Ընտանեկան բժիշկ

0,3

0

3)

Մանկաբույժ

0,3

0

4)

Ինֆեկցիոնիստ (վարակաբան)

0

0,5

4․ Սույն հավելվածի Ձև 2-ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 3

 

Լաբորատոր ախտորոշիչ հետազոտություններ

Հ/Հ

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

   

ԱԲ

Բ

 

1)

Սեռավարակների կոմպլեքս հետազոտություն

1

1

Այլ սեռավարակների առկայություն

Գործիքային ախտորոշիչ հետազոտություններ

2)

Մանրադիտակային զննում

0,5

0,5

Մազերի հիմքին կպած օվալաձև անիծների հայտնաբերում

3)

Վուդի լամպով հետազոտություն

0․3

0․3

Դեղնականաչավուն լուսարձակման հայտնաբերում

6․ Սույն հավելվածի Ձև 3-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4-ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 4

 

Հ/հ

Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում

Անվանում (ջեներիկ)

Չափման միավոր

Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն

Միջին օրական չափաքանակ

Բուժման կուրսի միջին չափա-քանակ

Օրերի քանակ

1)

Պերմեթրին նրբաքսուք 50մգ/գ

Պերմեթրին նրբաքսուք 50մգ/գ

գ

0,8

20

40

2

2)

Պերմեթրին լուծույթ արտաքին կիրառման 5մգ/գ

Պերմեթրին լուծույթ արտաքին կիրառման 5մգ/գ

մլ

0,2

30

60

2

3)

Պիրեթրիններ (պերմեթրին+
տետրամեթրին), պիպերոնիլի բուտօքսիդ օճառահեղուկ 1,65մգ/մլ+16,5մգ/մլ

Պիրեթրիններ (պերմեթրին+
տետրամեթրին), պիպերոնիլի բուտօքսիդ օճառահեղուկ 1,65մգ/մլ+16,5մգ/մլ

մլ

0,6

30

60

2

4)

Պիպերոնիլբուտոքսիդ

Պիպերոնիլբուտոքսիդ

մլ

0,1

30

60

2

8․ Սույն հավելվածի Ձև 4-ում սահմանված՝

1) Նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ:

2) Տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։

9․ Բուժական այլ միջոցառումները սահմանվում են Ձև 5-ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 5

 

Հ/հ

Բժշկական ծառայության տեսակը

Տրամադրման քանակը

   

1.

Կիրառելի չէ

   

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1. https://www.uptodate.com/contents/pediculosis-pubis-and-pediculosis-ciliaris?search=pediculosis&source=search_result&selectedTitle=2~68&usage_type=default&display_rank=2

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 դեկտեմբերի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան