ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
«27» դեկտեմբերի 2023 թ. |
N 169-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի N 98-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերի պահանջներով`
Հրամայում եմ
1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի հուլիսի 27-ի «Հանրակրթական հիմնական (ընդհանուր, մասնագիտացված և հատուկ) պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 1-ին, 3-րդ, 4-րդ, 6-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանների, 2024-2025 ուսումնական տարվա 1-ին, 4-րդ, 9-րդ, 11-րդ և 12-րդ դասարանների օրինակելի ուսումնական պլանները հաստատելու մասին» N 98-Ն հրամանի՝
1) Հավելված 1-ի 43-րդ կետի 1-ին ենթակետում «8-9-րդ և 11-րդ» բառերը փոխարինել «8-11-րդ» բառերով:
2) Հավելված 1-ի 41-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. ««Տեխնոլոգիա» առարկայի (6-րդ դասարան) պարապմունքներին դասարանը բաժանվում է երկու խմբի՝ տղաների և աղջիկների։ Խմբերում ուսուցումը կազմակերպվում է Նախարարության կողմից հաստատված և յուրաքանչյուր խմբի համար Հաստատության կողմից ընտրված առարկայական ծրագրով»։
3) Հավելված 1-ը լրացնել նոր՝ 66-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ. «66. Հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 1-ին, 3-րդ, 4-րդ, 6-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանների ուսումնական խմբակներին, ըստ կրթական աստիճանների, տարրական դպրոցում հատկացնել շաբաթական 4 ժամ, միջին դպրոցում՝ 6 ժամ, ավագ դպրոցում՝ 5 ժամ:
4) Հավելված 2-ի 48-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
5) Հավելված 2-ը լրացնել նոր՝ 66-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ. «66. Հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2024-2025 ուսումնական տարվա 1-ին, 4-րդ, 9-րդ, 11-րդ և 12-րդ դասարանների ուսումնական խմբակներին, ըստ կրթական աստիճանների, տարրական դպրոցում հատկացնել շաբաթական 2 ժամ, միջին դպրոցում՝ 3 ժամ, ավագ դպրոցում՝ 3 ժամ:»:
Հավելված 1-ի և Հավելված 2-ի՝
6) 36-րդ կետում ուժը կորցրած ճանաչել 10-րդ ենթակետը,
7) 36-րդ կետը լրացնել նոր՝ 13-16-րդ ենթակետերով՝ հետևյալ բովանդակությամբ.
«13) 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակում սովորողի կողմից ընտրված առարկաների ուսումնական նյութի կրկնությունը կազմակերպվում է դասարանային (դասացուցակին համապատասխան) և արտադասարանային ուսումնական գործունեության տեսակներով:
14) Եթե սովորողի կողմից ընտրված ուսումնական պարապմունքների շաբաթական ժամաքանակը պակաս է 31 դասաժամից, ապա պակաս ժամերի չափով սովորողը մասնակցում է արտադասարանային ուսումնական պարապմունքներին:
15) Արտադասարանային պարապմունքներին սովորողի մասնակցությունը հաշվառվում է և գրանցվում համապատասխան մատյանում՝ դասղեկի կողմից:
16) Արտադասարանային ինքնուրույն ուսումնական գործունեության տեսակներ են՝ ուսուցիչների կողմից տրված հանձնարարությունների կատարումը, լրացուցիչ ուսումնական գրականության և այլ աղբյուրների ուսումնասիրումը, գործնական և փորձնական աշխատանքների կատարումը, ուսումնական նախագծերի իրականացումը, հիմնահարցերի հետազոտումը, ստեղծագործական աշխատանքը, տեխնիկական սարքերով և գործիքներով աշխատանքների կատարումը, գրավոր աշխատանքները, նոր տեխնոլոգիաների, համակարգչային ծրագրերի կիրառումը, անհատական և խմբային, ինքնուրույն և համագործակցային աշխատանքների կատարումը, ուսումնական էքսկուրսիաների անցկացումը և այլն:»:
8) 48-րդ կետի «53-րդ» բառը փոխարինել «51-րդ» բառով:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Հրամանի 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված կարգավորումը տարածվում է 2023 թվականի սեպտեմբերի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա:
Նախարար` |
Ժ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 դեկտեմբերի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|