Գլխավոր տեղեկություն
Номер
N 191-Ն
Տիպ
Հրաման
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (01.01.2024-01.01.2025)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2017.07.17/22(591) Հոդ.231
Принят
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Дата принятия
27.06.2017
Подписан
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Дата подписания
27.06.2017
Дата вступления в силу
01.01.2018

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

4 հուլիսի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 12417257

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ

ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

 

27 հունիսի 2017 թ.

N 191-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասը՝

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարության ձևը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

 

Վ. Հարությունյան

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

 կառավարությանն առընթեր

պետական եկամուտների կոմիտեի

նախագահի 2017 թվականի հունիսի 27-ի

 N 191-Ն հրամանի

 

Ձև

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Փաստաթղթի հերթական համարը

___________________________

(լրացվում է հարկային մարմնի կողմից)

1. Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

               

2. Հարկ վճարողը

 

3. Հարկ վճարողի գտնվելու վայրը (բնակության վայրը)

 

 

Սույն հայտարարությունը ներկայացնում եմ __ ______________ 20__-ից շրջանառության հարկ վճարող համարվելու համար:

 

Սույնով հայտարարում եմ, որ՝

1) նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը չի գերազանցել ԱԱՀ-ի շեմը.

2) չեմ հանդիսանում բանկ, վարկային կազմակերպություն, ապահովագրական ընկերություն, ապահովագրական գործակալ, ապահովագրական բրոկեր, ներդրումային ընկերություն, արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակից, գրավատուն, արտարժույթի առք ու վաճառքի, արտարժույթի դիլերային-բրոքերային առք ու վաճառքի գործունեություն իրականացնող, ներդրումային ֆոնդ, ֆոնդերի կառավարիչ, վճարահաշվարկային կազմակերպություն, խաղատուն, շահումով խաղերի, տոտալիզատորի և ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման գործունեություն իրականացնող, աուդիտորական կազմակերպություն.

3) (ենթակետն ուժը կորցրել է 28.12.22 N 1395-Ն)

4) չեմ հանդիսանում համատեղ գործունեության պայմանագրի, ապրանքների մատակարարման՝ կոմիսիայի կամ ապրանքների մատակարարման՝ գործակալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրի կողմ.

5) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն չեմ համարվում այլ ռեզիդենտ առևտրային կազմակերպությանը, անհատ ձեռնարկատիրոջը կամ նոտարին փոխկապակցված անձ կամ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, ինձ փոխկապակցված կազմակերպությունները և (կամ) ֆիզիկական անձինք հարկային մարմին ներկայացրել են գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարություն և հայտարարությունը ներկայացնելու օրվանից հետո, իսկ հայտարարությունում գործունեությունը դադարեցնելու այլ օր նշելու դեպքում` այդ օրվանից հետո փաստացի գործունեություն չեն իրականացրել.

6) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ, ինձ փոխկապակցված ճանաչված առևտրային կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների նախորդ հարկային տարվա կամ ընթացիկ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունների հանրագումարը չի գերազանցել (գերազանցում) ԱԱՀ-ի շեմը:

Տեղյակ եմ սույն հայտարարության մեջ տրվող ոչ ճիշտ տեղեկությունների համար Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պատասխանատվությանը:


Պաշտոնատար անձ

 _________________________________________

 (ստորագրությունը, անունը, ազգանունը)

(հավելվածը լրաց. 19.12.18 N 766-Ն, խմբ. 30.09.19 N 625-Ն, փոփ. 28.12.22 N 1395-Ն, լրաց. 26.12.23 N 1405-Ն)