Գլխավոր տեղեկություն
Номер
N 1950-Ա
Տիպ
Հրաման
Тип
Ինկորպորացիա (06.04.2024-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
05.04.2024
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
05.04.2024
Дата вступления в силу
06.04.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«05» ապրիլ 2024 թ.

N 1950-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ (ԴԵՂԱՏՈՒՆ (ԴԵՂԵՐ ՉՊԱՏՐԱՍՏՈՂ)), ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ, ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՄ ՄԵԾԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԵՐԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 9-րդ հոդվածի 1-ին մասը, 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 1-ին կետի 7-րդ ենթակետը, 2-րդ մասի աղյուսակի 3-րդ կետի 2-րդ, 3-րդ ենթակետերը Առողջապահության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի դրական եզրակացությունը, հաշվի առնելով, որ սույն հրամանի 1-ին կետում նշված անհատ ձեռնարկատերերի և իրավաբանական անձանց կողմից դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման, հոգեմետ նյութերի ներմուծման կամ մեծածախ առևտրի իրականացման լիցենզիաներ ստանալու համար ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են «Լիցենզավորման մասին» օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 և 2011 թվականի մարտի 18-ի N 281-Ն որոշումների պահանջներին`

 

Հրամայում եմ`

 

1. Բավարարել դեղատնային գործունեության (դեղատուն (դեղեր չպատրաստող)), բժշկական օգնության և սպասարկման, հոգեմետ նյութերի ներմուծման կամ մեծածախ առևտրի իրականացման լիցենզիաներ տրամադրելու վերաբերյալ Առողջապահության նախարարություն ներկայացված հայտերը` հատկացնելով լիցենզիաներ հետևյալ հայտատուներին.

 

1) «ԶԱՏԻԿ ՍՈՒՊԵՐՄԱՐԿԵՏ»

սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

դեղատնային գործունեություն

դեղատուն (դեղեր չպատրաստող)

2) ՆՈՐԻԿ ՉԵՐՉԻՆՅԱՆ

անհատ ձեռնարկատեր

դեղատնային գործունեություն

դեղատուն (դեղեր չպատրաստող)

3) ԵԼԵՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

անհատ ձեռնարկատեր

դեղատնային գործունեություն

դեղատուն (դեղեր չպատրաստող)

4) «ԵՐԵՎԱՆԻ ԼՍՈՂՈՒԹՅԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՏՈՒԿ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ»

պետական ոչ առևտրային կազմակերպություն

բժշկական օգնություն և սպասարկում

5) «ԶԻՆՎՈՐԻ ՏՈՒՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ

հասարակական կազմակերպություն

բժշկական օգնություն և սպասարկում

6) «ԵՐԵՎԱՆԻ ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈՒ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ»

հիմնադրամ

բժշկական օգնություն և սպասարկում

7) ««ԳՅՈՒՄՐՈՒ ԷՆՐԻԿՈ ՄԱՏՏԵԻ ԱՆՎԱՆ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ»

փակ բաժնետիրական ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

8) «ԻՄՊԼԱՆՏ ԿԼԻՆԻԿ 1»

սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

9) «ՏՈՆՈՒՍ-ԼԵՍ»

սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

10) «ՍՏՈՄԻՆՎԵՍՏ»

սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

11) «ԹԵՈՆԱ»

սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

12) «ՖԵՐԹԻԼԻԹԻ ՍԵՆԹՐ»

սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

13) ԱՆՈՒՇ ԲԱՐՈՅԱՆ

անհատ ձեռնարկատեր

բժշկական օգնություն և սպասարկում

14) ԱԼԵՆ ՂՈՒԿԱՍՅԱՆ

անհատ ձեռնարկատեր

բժշկական օգնություն և սպասարկում

15) ՄՀԵՐ ԱԼԵՔՅԱՆ

անհատ ձեռնարկատեր

բժշկական օգնություն և սպասարկում

16) ԱԼԻՆԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ

անհատ ձեռնարկատեր

բժշկական օգնություն և սպասարկում

17) ԱՐՄԻՆԵ ԶԱՐԳԱՐՅԱՆ

անհատ ձեռնարկատեր

բժշկական օգնություն և սպասարկում

18) «ՖԱՐՄ ԹՐԱՍՏ ԻՄՊՈՐՏ»

սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

հոգեմետ նյութերի ներմուծում կամ մեծածախ առևտուր

2. Սույն հրամանի 1-ին կետում նշված անհատ ձեռնարկատերերից և իրավաբանական անձանցից յուրաքանչյուրին Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 և 2011 թվականի մարտի 18-ի N 281-Ն որոշումների պահանջներին համաձայն լիցենզիան տրամադրել հայտը բավարարելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում օրենքով սահմանված պետական տուրքը վճարելու դեպքում, իսկ չվճարելու դեպքում այդ հայտերը համարել մերժված:

3. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին՝ եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

4. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը հայտատուներին:

5. Հրամանն ուժի մեջ է մտնում սույն հրամանի 1-ին կետում նշված անհատ ձեռնարկատերերին և իրավաբանական անձանց իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

6. Սույն հրամանը կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև Վարչական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական դատարան՝ վարչական ակտը ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:

 

Ա. Ավանեսյան