Գլխավոր տեղեկություն
Номер
N 13
Տիպ
Քաղվածք
Тип
Исходный акт (08.04.2016-01.01.2022)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
06.04.2016
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
08.04.2016
Дата вступления в силу
08.04.2016
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 

 6 ապրիլի 2016 թվականի N 13

 

13. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի ՆԻՍՏԻ N 4 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 24-ՐԴ ԿԵՏՈՎ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

 1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի նիստի N 4 արձանագրության 24-րդ կետով հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետությունում արխիվային գործի բարեփոխումների իրականացման հայեցակարգին և «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության նյութատեխնիկական հագեցվածության արդիականացման 2014-2016 թվականների ծրագրին հավանություն տալու մասին» արձանագրային որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

 1) արձանագրային որոշման N 1 հավելվածի՝

ա. 30-րդ կետի 2-րդ ենթակետում «2015 թվական» բառերը փոխարինել «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ու «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում» բառերով,

 բ. 30-րդ կետի 4-րդ ենթակետում «2015 թվական» բառերը փոխարինել «2016 թվական» բառերով,

 գ. 30-րդ կետի 5-րդ ենթակետում «2015 թվական» բառերը փոխարինել «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ու «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում» բառերով,

 դ. 9-րդ կետում, 30-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերության մեջ, 2-րդ, 4-րդ և 5-րդ ենթակետերում «ՀՀ տարածքային կառավարման նախարարություն» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարություն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.

 2) արձանագրային որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. ապրիլի 8

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2016 թվականի

ապրիլի 6-ի նիստի N 13
արձանագրային որոշման

 

«Հավելված N 2

ՀՀ կառավարության 2016 թվականի

հունվարի 30-ի նիստի N  4
արձանագրային որոշման

 

2 0 1 4 - 2 0 1 6   Թ Վ Ա Կ Ա Ն Ն Ե Ր Ի   Ծ Ր Ա Գ Ի Ր

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ

 

 

 (հազ. դրամ)

«

NN
ը/կ

Միջոցառման անվանումը

2014 թ.

2015 թ.

2016 թ.

Ֆինանսավորման աղբյուրը

1.

Արխիվի տեղեկատվական տեխնոլոգիաների համակարգի արդիականացում

31.300.0

18.487.0

 

ՀՀ օրենսդրությամբ չարգելված
այլ միջոցներ

2.

Գլխավոր մասնաշենքի 1-ին և 2-րդ արխիվապահոցների գազային հրդեհամարող համակարգի արդիականացում

14.658.0

   

սեփական միջոցների հաշվին

3.

Գլխավոր մասնաշենքի ընդունող-հսկող և տեսահսկման համակարգի տեղադրում

2.551.0

   

սեփական միջոցների հաշվին

4.

Մինի ավտոմատ հեռախոսակայանի տեղադրում

950.0

   

սեփական միջոցների հաշվին

5.

2-րդ մասնաշենքի տեսահսկման համակարգի տեղադրում

   

600.0

սեփական միջոցների հաշվին

6.

Գլխավոր մասնաշենքի տանիքի հիմնանորոգում

   

12,800.0

սեփական միջոցների հաշվին

7.

Վարչական մասնաշենքի

հիմնանորոգում

 

7.970.0

13,157.0

սեփական միջոցների հաշվին

8.

2-րդ արխիվապահոցի պատուհանների փոխարինում մետաղապլաստե պատուհաններով

   

3.870.0

սեփական միջոցների հաշվին

 

 Ընդամենը

49.459.0

26.457.0

30.427.0

 
»: