Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
9 հունիսի 2016 թվականի N 22
28. 2016 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՑԱԿԵՏԵՐ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔ (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԲԱԳՐԱՏԱՇԵՆԻ, ԲԱՎՐԱՅԻ ԵՎ ԳՈԳԱՎԱՆԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՑԱԿԵՏԵՐԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄ)» ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԹԻՎ 3 ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
Հավանություն տալ 2016 թվականի ապրիլի 15-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Սահմանային անցակետեր և ենթակառուցվածք (Հայաստանի Հանրապետություն. Բագրատաշենի, Բավրայի և Գոգավանի սահմանային անցակետերի արդիականացում)» ֆինանսական պայմանագրի թիվ 3 փոփոխությանը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2016 թ. հունիսի 13 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2016 թ. հունիսի 9-ի նիստի N 22 |
Հայաստանի Հանրապետություն
ՀՀ ֆինանսների նախարարություն
Մելիք-Ադամյան 1 փողոց
0010 Երևան
Հայաստան
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին
Լյուքսեմբուրգ, 2016թ. մարտի 31 |
JUOps/CE&ENCA/KS/GG/lf |
Թեմա` Սահմանային անցակետեր և ենթակառուցվածք (Հայաստանի Հանրապետություն)
(Serapis Nr. 2011 0563, FI Nr. 81.714) («Ֆինանսական պայմանագիր»)
Եվրոպական ներդրումային բանկի («Բանկ») և Հայաստանի Հանրապետության («Վարկառու») միջև 2012թ. օգոստոսի 7-ին ստորագրված և 2012թ. նոյեմբերի 5-ին ու 2015թ. դեկտեմբերի 10-ին փոփոխված Ֆինանսական պայմանագիր
Ֆինանսական պայմանագրի Փոփոխություն 3 – Վարկի գումարի ավելացում
Հարգելի պարոն,
Հղում ենք կատարում Ֆինանսական պայմանագրին և Բանկին ուղղված Ձեր` 2015թ. դեկտեմբերի 16-ի նամակին («Նամակ»).
Եթե սույնով այլ կերպ չի սահմանվում կամ համատեքստն այլ կերպ չի պահանջում, սույն Փոփոխության նամակում («Փոփոխության նամակ»).օգտագործված մեծատառով դրույթներն ունեն Ֆինանսական պայմանագրում դրանց տրված նշանակությունը:
Սույն Փոփոխության նամակում կիրառելիս «Ուժի մեջ մտնելու ամսաթիվը» նշանակում է այն ամսաթիվը, երբ Բանկը գրավոր հաստատաում է Վարկառուին, որ ստացել է (i) սույն Փոփոխության նամակի ստորագրված բնօրինակը 2016թ. ապրիլի 18-ին կամ մինչ այդ և (ii) սույն Փոփոխության նամակի վավերացման ապացույցը:
I. Փոփոխություններ
Ձեր Նամակում դուք հայցել եք ավելացնել Վարկի գումարը 534 000 եվրո (հինգ հարյուր երեսունչորս հազար եվրո) գումարի չափով:
Ձեր կողմից մեզ տրամադրված տեղեկատվության համատեքստում և ելնելով սույն Փոփոխության նամակը Ձեր կողմից մինչև 2016թ. ապրիլի 18-ը ստորագրումից` սույնով մենք հաստատում ենք Վարկի գումարը ավելացնելու վերաբերյալ մեր համաձայնությունը, որը ուժի մեջ կմտնի Ուժի մեջ մտնելու ամսաթվին:
Որպես Ձեր հայցին մեր համաձայնության արդյունք` Ֆինանսական պայմանագրի ներքո Վարկի գումարը կլինի 30 850 000 եվրո (երեսուն միլիոն ութ հարյուր հիսուն հազար եվրո), որից 30 316 000 եվրոն (երեսուն միլիոն երեք հարյուր տասնվեց միլիոն եվրո) արդեն տրամադրվել է մինչև սույնի ամսաթիվը:
Հետևաբար, ուժի մեջ մտնելով Ուժի մեջ մտնելու ամսաթվին,
(ա) Ֆինանսական պայմանագրի դեկլարատիվ դրույթ 3-ը կփոխարինվի հետևյալ խմբագրությամբ.
«(3) Բանկի հաշվարկների համաձայն, Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 60 634 000 եվրո (վաթսուն միլիոն վեց հարյուր երեսունչորս հազար եվրո), իսկ Վարկառուն հայտարարել է, որ նախատեսում է Ծրագիրը ֆինանսավորել հետևյալ կարգով.
Աղբյուրը |
Գումարը (եվրո) |
Գումարը (հզ. եվրո) |
Վարկ Բանկից |
30 850 000 |
30 850.00 |
Վարկ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից |
10 294 000 |
10 294.00 |
Դրամաշնորհ Հարևանության ներդրումային գործիքից (ՀՆԳ) |
12 000 000 |
12 000.00 |
ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող` Հարավային Կովկասի Սահմանների համալիր կառավարման (ՀԿՍՀԿ), Սահմանների համալիր կառավարման (ՍՀԿ) նախաձեռնություններ (Բավրա և Բագրատաշեն |
3 318 000 |
3 318.00 |
Միավորված ազգերի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) դրամաշնորհ |
800 000 |
800.00 |
Այլ (Վարկառուի սեփական միջոցներ և այլ դրամաշնորհներ) |
4 438 000 |
4 438.00 |
Ընդամենը |
61 700 000 |
61 700.00 |
(բ) Ֆինանսական պայմանագրի Դեկլարատիվ դրույթներ 4-6-ում «30 316 000 եվրո (երեսուն միլիոն երեք հարյուր տասնվեց միլիոն եվրո)» գումարը կփոխարինվի «30 850 000 եվրոյով (երեսուն միլիոն ութ հարյուր հիսուն հազար եվրո)»:
(գ) Ֆինանսական պայմանագրի Հոդված 1.01-ում (Վարկի գումարը) «30 316 000 եվրո (երեսուն միլիոն երեք հարյուր տասնվեց միլիոն եվրո)» գումարը կփոխարինվի «30 850 000 եվրոյով (երեսուն միլիոն ութ հարյուր հիսուն հազար եվրո)»:
Տարակարծություններից խուսափելու նպատակով Ֆինանսական պայմանագրի մյուս բոլոր դրույթները, որոնք ուղղակիորեն չեն փոփոխվում սույն Փոփոխության նամակով, մնում են անփոփոխ:
II. Հատկացման լրացուցիչ պայմաններ
Հոդված 1.04 (ա) (vi)-ի համաձայն` Բանկը սույնով ծանուցում է ձեզ, որ ի լրումն Ֆինանսական պայմանագրով սահմանված հատկացման այլ պայմանների կատարմանը, սույն Փոխոխության նամակի ստորագրման ամսաթվից հետո Ֆինանսական պայմանագրի ներքո առաջին տրանշի հատկացումը պայմանավորված է Բանկի կողմից ընդունված ձևով և բովանդակությամբ (իր հայեցողությամբ) վերջինիս կողմից առաջարկված տրանշի Նախանշված հատկացման ամսաթվից 7-րդ աշխատանքային օրը կամ դրանից առաջ ապացույցի ստացումը, որում սահմանվում է Ծրագրի ներքո ֆինանսավորվող յուրաքանչյուր բաղադրիչի ֆինանսական աղբյուրների մանրամասները, ինչպես նաև Բանկի կողմից հայցված հարակից ցանկացած փաստաթուղթ և հաշվարկ:
III. Այլ դրույթներ
Համաստորագրելով սույն Փոփոխության նամակը, դուք հաստատում եք Բանկին, որ Ֆինանսական պայմանագրի Հոդված 6-ի (Վարկառուի հանձնառություններ և հաստատումներ) ներքո Վարկառուի կողմից կատարվելիք կամ կրկնվող հաստատումներն ու երաշխիքները իրական են բոլոր առումներով Ձեր կողմից սույն Փոփոխության նամակի համաստորագրման ամսաթվի դրությամբ:
Ֆինանսական պայմանագրի Հոդված 11-ը (Իրավունք և իրավասություն) համապատասխանաբար կկիրառվի սույն Փոփոխության նամակի և Ձեր կողմից դրա պայմանների ընդունմամբ համաձայնության նկատմամբ:
Խնդրում ենք նշել վերոնշյալին Ձեր համաձայնությունը սույն Փոփոխության նամակի յուրաքանչյուր բնօրինակը նախաստորագրելու, համաստորագրելու և թվագրելու միջոցով, և հետո խնդրում ենք հնարավորինս սեղմ ժամկետում Բանկին վերադարձնել ստորագրված երկու բնօրինակները` Ձեր կողմից ստորագրող անձանց լիազորագրերի հետ միասին` գրանցված էլեկտրոնային փոստի կամ սուրհանդակի միջոցով տիկին Կինգա Սոլտեզին:
Հավելված` Ձեր Նամակը
Հարգանքով`
Եվրոպական ներդրումային բանկ
Վ. Բրուն-Լեոն Վ. Ժարդե
Համաձայնեցված և ընդունված է
Հայաստանի Հանրապետության (Վարկառու) անունից
_____________________
Անունը:
Պաշտոնը:
Ամսաթիվը: