Գլխավոր տեղեկություն
Номер
N 74-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (05.01.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.12.25-2024.01.07 Պաշտոնական հրապարակման օրը 26.12.2023
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
21.12.2023
Подписан
Պարտականությունները կատարող
Дата подписания
21.12.2023
Дата вступления в силу
05.01.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

21 դեկտեմբեր 2023 թ.

N 74-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԶԱՐԿԵՐԱԿԱՅԻՆ ԳԵՐՃՆՇՄԱՄԲ (ԶԳՃ) ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել զարկերակային գերճնշմամբ (ԶԳՃ) պացիենտի վարման գործելակարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Պարտականությունները կատարող`

Լ. ՆանուշՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

«21» դեկտեմբեր 2023 թվականի

N 74-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

ԶԱՐԿԵՐԱԿԱՅԻՆ ԳԵՐՃՆՇՄԱՄԲ (ԶԳՃ) ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10-րդ վերանայման դասակարգչի․

 

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

I10

Առաջնային (էսենցիալ) զարկերակային գերճնշում

2)

I15․0

Ռենովասկուլյար գերճնշում

3)

I15․1

Երկրորդային գերճնշում՝ երիկամների այլ ախտահարումների ժամանակ

4)

I15․2

Ներզատիչ խանգարումներով պայմանավորված երկրորդային գերճնշում

5)

I15․8

Այլ երկրորդային գերճնշում

6)

I15․9

Երկրորդային գերճնշում՝ չճշտված

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1-ի․

 

Ձև 1

 

1)

Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ)

Մեծահասակ

2)

Սեռ (արական, իգական)

Արական, իգական

3)

Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ))

ա. Թիրախ օրգանների ախտահարումներ (ԹՕԱ),
բ. Սիրտանոթային հիվանդություններ (ՍԱՀ)` սրտի իշեմիկ հիվիվանդություն (ՍԻՀ) կամ կորոնար զարկերակների հիվանդություն (սուր կորոնար համախտանիշ, կրծքային հեղձուկ), սրտային անբավարարություն, ձախ փորոքի գերաճ,
գ. Ուղեղանոթային հիվանդություններ` անևրիզմային ենթաարախնոիդալ արյունահոսություն, քնային զարկերակների հիվանդություն, ներուղեղային արյունահոսություն, իշեմիկ ինսուլտ կամ անցողիկ իշեմիկ գրոհ, անոթային դեմենցիա (խառը անոթային դեմենցիա և Ալցհեյմերի հիվանդություն),
դ. Հիպերտենզիվ ռետինոպաթիա,
ե. Պերիֆերիկ զարկերակների հիվանդություն` ընդմիջվող կաղություն, ստորին վերջույթների տրոֆիկ փոփոխություններ:
զ. Երիկամների հիվանդություններ` ալբումինուրիա, քրոնիկ երիկամային հիվանդություն (ԿՔԱ < 60 մլ/ր/1.73 մ2):

4)

Հիվանդության փուլը (նկարագրել)

Դասակարգում ըստ աստիճանի՝

     
 

սիստոլիկ ԶՃ (մմ սս)

 

դիաստոլիկ ԶՃ (մմ սս)

ա. Օպտիմալ

<120

և

80

բ. Նորմալ

120–129

և

80–84

գ. Բարձր նորմալ

130–139

և/կամ

85–89

դ. ԶԳՃ 1-ին
աստիճան

140–159

և/կամ

90–99

ե. ԶԳՃ 2-րդ
աստիճան

160–179

և/կամ

100–109

զ. ԶԳՃ 3-րդ
աստիճան

≥180

և/կամ

≥110

է. Իզոլացված
սիստոլիկ ԶԳՃ*

≥140

և

<90

ը. Իզոլացված
դիաստոլիկ ԶԳՃ*

<140

և

≥90

*աստիճանները՝ ըստ սիստոլիկ կամ դիաստոլիկ ԶՃ մեծության

Դասակարգում ըստ փուլերի՝
ա. 1-ին փուլ- չբարդացված գերճնշում առանց թիրախ-օրգանների ախտահարման (ԹՕԱ), ՇԴ-ի, ՍԱՀ կամ քրոնիկ երիկամային հիվանդություն (ՔԵՀ) ≥ 3-րդ փուլի,
բ. 2-րդ փուլ- գերճնշում ԹՕԱ, ՇԴ կամ ՔԵՀ 3-րդ փուլի առկայությամբ,
գ. 3-րդ փուլ- գերճնշում ՍԱՀ կամ ՔԵՀ 4-5 փուլի առկայությամբ:

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում)

Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում

6)

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային)

Պլանային

7)

Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը)

Ընտանեկան բժիշկ, սրտաբան, թերապևտ

8)

Գանգատներ

ա.Թիրախ օրգանների ախտահարումներով (ԹՕԱ) պայմանավորված` գլխացավ, գլխապտույտ, ուշաթափություններ, հիշողության վատացում, տեսողության վատացում, կրծքավանդակում անհանգստություն, հևոց, սրտխփոց, ընդմիջվող կաղություն, ծարավի զգացողություն, հաճախամիզություն, գիշերամիզություն և այլն,
բ.Երկրորդային գերճնշման պատճառով պայմանավորված։

9)

Անամնեզ

ա. Անհատական պատմություն
գերճնշման առաջին ախտորոշման ժամանակը, հոսպիտալացում, կայուն կամ արագ աճող ԶՃ, ընթացիկ և անցյալի ԶՃ արժեքների գրանցումներ՝ ինքնուրույն ԶՃ չափման միջոցով, ներկայիս/նախկին հակահիպերտոնիկ դեղամիջոցներ, ներառյալ դրանց արդյունավետությունը և անտանելիությունը, թերապիայի հանդեպ հակվածությունը, նախկին գերճնշում հղիության/պրեէկլամպսիայի ժամանակ:
բ. Ռիսկի գործոններ
- գերճնշման, ՍԻՀ-ի, ինսուլտի կամ երիկամների հիվանդության ժառանգական պատմություն, ծխելու, սննդակարգի պատմություն, ալկոհոլի չարաշահում, նստակյաց ապրելակերպ, քաշի ավելացում կամ կորուստ, էրեկտիլ դիսֆունկցիայի պատմություն, քնի ապնոէ,
- անհանգստություն (սուբյեկտիվ սթրեսի մակարդակ), քաղցկեղ:
գ. ԹՕԱ, ՍԱՀ, ինսուլտի և երիկամների հիվանդության պատմություն և ախտանիշներ
դ. Հնարավոր երկրորդական գերճնշման պատմություն
- 2-րդ կամ 3-րդ աստիճանի գերճնշման երիտասարդ սկիզբ (<40 տարեկան), կամ գերճնշման հանկարծակի զարգացում,
- երիկամների/միզուղիների կրկնվող հիվանդության պատմություն,
- քրտնարտադրության, գլխացավի, անհանգստության կամ սրտխփոցի կրկնվող դրվագներ, որոնք հուշում են ֆեոխրոմոցի-տոմայի մասին,
- ինքնաբուխ կամ միզամուղիներով հրահրված հիպոկալիեմիայի, մկանային թուլության և փայտացման դրվագներ (հիպերալդոստերոնիզմ),
- վահանաձև գեղձի հիվանդության կամ հիպերպարաթիրեոզի մասին հուշող ախտանիշներ,
- հղիության պատմություն կամ ընթացիկ հղիություն, հետդաշտանադադարի վիճակ և բերանային ընդունման հակաբեղմնավորիչների օգտագործում կամ հորմոնալ փոխարինող բուժում:
ե. Դեղորայքային բուժում կամ օգտագործում (բացի հակագերճնշումային դեղերից)
թմրամիջոցների չարաշահում, միաժամանակյա բուժումներ, ներառյալ առանց դեղատոմսի դեղերով, օրինակ՝ գլյուկոկորտիկոիդներ, ՈՍՀԲԴ / ՑՕԳ-2 արգելակիչներ, պարացետամոլ (ացետամինոֆեն), իմունոդեպրեսիվ, հակաքաղցկեղային դեղեր, քթային անոթասեղմիչներ:

10)

Զննման արդյունք/Ցուցում

Կրծքահեղձուկի նոպայի ժամանակ հաճախ գունատ մաշկ, սառը քրտինք, ԹՕԱ-ների պարագայում համապատասխան ախտանշաններ։

11)

Հոսպիտալացման ցուցում

Ծանր (3 աստիճան) գերճնշում՝ զուգակցված սուր սիմպտոմատիկ ԹՕԱ-ի հետ: Պահանջվում է անհապաղ միջամտություն ԶՃ իջեցնելու համար, սովորաբար ներերակային թերապիայի միջոցով:
ա. Սուր ինսուլտ (հեմոռագիկ կամ իշեմիկ/թրոմբոէմբոլիկ), աորտայի անևրիզմա կամ շերտազատում, սուր սրտային անբավարարություն, սուր կորոնար համախտանիշ և երիկամային անբավարարություն: Այս վիճակները համատեղելի են նաև արյան ճնշման համեմատաբար համեստ աճի հետ, որը բավարար է օրգանների անբավարարությունը արագացնելու համար:
բ. Ֆեոխրոմոցիտոմայի կամ էկզոգեն սիմպատոմիմետիկ նյութերի հետևանքով առաջացած գերճնշում, օրինակ՝ մետա-ամֆետամին կամ կոկաին թմրամիջոցների չարաշահումից կարող են առաջացնել զարկերակային ճնշման սուր և ծանր աճ, որը կարող է հանգեցնել սուր ԹՕԱ-ի ախտանշանների:
գ. Հղիների գերճնշման ծանր ձևեր, այդ թվում՝ պրեէկլամպսիա/էկլամպսիա։
դ. Չարորակ գերճնշում թրոմբոտիկ միկրոանգիոպաթիայով կամ առանց դրա, երիկամների սուր անբավարարությամբ, որը բնութագրվում է երիկամների, ցանցաթաղանթի և ուղեղի փոքր զարկերակների ֆիբրինոիդ նեկրոզով: Հիպերտոնիկ էնցեֆալոպաթիայով պացիենտների մոտ քնկոտության, անտարբերության, տոնիկ-կլոնիկ ցնցումների և կեղևային կուրության առկայությունը կարող են նախորդել գիտակցության կորստին:

3․ Բժիշկ-մասնագետի կողմից զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 2

 

Հ/հ

Խորհրդատվության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Ընտանեկան բժիշկ

1

1

2)

Թերապևտ

1

1

3)

Սրտաբան

0,2

1

4)

Նյարդաբան

0,2

1

5)

Երիկամաբան

0,2

1

6)

Ակնաբույժ

0,2

1

4․ Սույն հավելվածի Ձև 2-ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3-ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 3

 

 

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ

Կոդը

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

     

ԱԲ

Բ

1)

Առկա չէ

Հեմոգլոբին և/կամ հեմատոկրիտ

1

1

Սակավարյունության հայտնաբերում

2)

Առկա չէ

Լիպիդային պրոֆիլի որոշում (ներառյալ ՑԽԼ-խ)

1

1

Դիսլիպիդեմիայի հայտնաբերում

3)

Առկա չէ

Կրեատինինի որոշում

1

1

Երիկամային ֆունկցիայի գնահատում

4)

Առկա չէ

Արյան պլազմայում գլյուկոզի որոշում՝ քաղցած վիճակում և գլիկոհեմոգլոբինի (HbA1c) որոշում

1

1

ՇԴ կամ նախադիաբետի հայտնաբերում

5)

Առկա չէ

Արյան մեջ նատրիումի, կալիումի որոշում

1

1

Էլեկտրոլիտների դիսբալանսի հայտնաբերում

6)

Առկա չէ

Արյան մեջ միզաթթվի որոշում

1

1

Միզաթթվի փոխանակության խանգարման հայտնաբերում

7)

 

Մեզի ընդհանուր քննություն

   

Երիկամային ֆունկցիայի գնահատում

Գործիքային հետազոտություններ

8)

Առկա չէ

Էլեկտրասրտագրություն՝ ԷՍԳ հանգստի 12 արտածումներով

1

1

ձախ փորոքի գերաճի հայտնաբերում,
-ռիթմի և հաղորդականության խանգարումների հայտնաբերում, սրտամկանի իշեմիայի և ինֆարկտի հայտնաբերում:

9)

Առկա չէ

Ամբուլատոր ԶՃ 24-ժամյա մոնիտորինգ

0,5

1

ԶԳՃ ախտորոշման և բուժման արդյունավետությունը գնահատելու համար՝
«
Սպիտակ խալաթի» գերճնշումով, քողարկված գերճնշումով, չվերահսկվող գերճնշումով, ՇԴ-ով, ՔԵՀ-ով, հնարավորության դեպքում՝ բոլոր ԶԳՃ պացիենտներին:

10)

Առկա չէ

Հանգստի տրանսթորակալ էխոսրտագրություն

1

1

Փորոքների և ձախ նախասրտի կառուցվածքի և ֆունկցիայի գնահատում, փականային հիվանդության հայտնաբերում, աորտայի արմատի չափում, վերել աորտայի անևրիզմայի հայտնաբերում։

11)

Առկա չէ

Սրունք-բազկային գործակից (ՍԲԳ)

0,1

1

ՍԲԳ < 0,90-ը ախտորոշիչ է ստորին վերջույթների զարկերակների հիվանդության համար՝ 80% զգայունությամբ և 95% սպեցիֆիկությամբ:

12)

Առկա չէ

Քնային զարկերակների դուպլեքս գերձայնային հետազոտություն

0,1

0,5

Քնային զարկերակների ինտիմա-մեդիա հաստության որոշում,
Աթերոսկլերոտիկ վահանիկների և ստենոզի հայտնաբերում:

13)

Առկա չէ

Որովայնային աորտայի ուլտրաձայնային հետազոտություն

0,1

0,5

Աորտայի անևրիզմայի սքրինինգի համար խորհուրդ է տրվում ԳՁՀ 65 և բարձր տարիքի տղամարդկանց, ինչպես նաև 65 և բարձր տարիքի ծխող կանանց:

14)

Առկա չէ

Կորոնար համակարգչային շերտագրություն-անգիոգրաֆիա (ՀՇԱ)

0,1

0,5

Առաջարկվում է որպես ախտորոշման նախնական ոչ ինվազիվ թեստ ՍԻՀ սիմպտոմատիկ պացիենտներին, որոնց մոտ օբստրուկտիվ ՍԻՀ-ը չի կարող բացառվել միայն կլինիկական գնահատմամբ:

15)

Առկա չէ

Ակնահատակի քննություն

0,7

1

Միկրովասկուլյար փոփոխությունների հայտնաբերում:

16)

Առկա չէ

Երիկամների ուլտրաձայնային հետազոտություն

0,1

1

Երիկամների չափերի և կառուցվածքի գնահատում, ռենովասկուլյար հիվանդության հայտնաբերում՝ կիրառելով դուպլեքս գերձայնային հետազոտություն:

17)

Առկա չէ

Գլխուղեղի համակարգչային շերտագրություն (ՀՇ) կամ մագնիսառեզոնանսային շերտագրություն (ՄՌՇ)

0,1

0,3

Գլխուղեղի կառուցվածքային վնասումների հայտնաբերում:

Սքրինինգային ծրագրեր ԱԱՊ օղակում

 ≥18տ մեծահասակներին ԶՃ չափում, որի արդյունքներից կախված՝
ԶՃ-ն օպտիմալ լինելիս՝ չափումները կրկնել 5 տարին մեկ,
ԶՃ-ն նորմալ լինելիս՝ չափումները կրկնել 3 տարին մեկ,
ԶՃ-ն բարձր լինելիս՝ չափումները կրկնել տարին մեկ,
≥ 40 տ. մեծահասակներին, ինչպես նաև բարձր սիրտանոթային հիվանդությամբ ռիսկով պացիենտներին՝ ավելի հաճախ չափումներ:

6․ Սույն հավելվածի Ձև 3-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4-ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 4

 

Հ/հ

Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում

Անվանում (ջեներիկ)

Չափման միավոր

Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճա-խականու-թյուն

Միջին օրական չափաքանակ

Բուժման կուրսի միջին տևո-ղություն

Օրերի քանակ

1)

ԱՓՖա (Անգիոտենզին փոխակերպող ֆերմենտի արգելակիչներ/ACEi)

Կապտոպրիլ

25մգ - 50մգ

Էնալապրիլ 10մգ

Պերինդոպրիլ

2․5մգ - 10մգ

Լիզինոպրիլ

2․5մգ - 20մգ

Ռամիպրիլ

2,5մգ - 10մգ

 

 

 

Կապտոպրիլ

25մգ - 50մգ

Էնալապրիլ 10մգ

Պերինդոպրիլ

2․5մգ - 10մգ

Լիզինոպրիլ

2․5մգ - 20մգ

Ռամիպրիլ

2,5մգ - 10մգ

Հաբ

 1

1-2

մշտապես

-

2)

ԱԸՊ (Անգիոտենզինային ընկալիչների պաշարիչներ / ARB)

Ազիլսարտան
մեդոքսոմիլ

40մգ - 80մգ

Լոզարտան

25մգ - 100մգ

Տելմիսարտան

20մգ - 80մգ

Վալսարտան

40մգ - 320մգ

 

 

 

Ազիլսարտան մեդոքսոմիլ

40մգ - 80մգ

Լոզարտան

25մգ - 100մգ

Տելմիսարտան

20մգ - 80մգ

Վալսարտան

40մգ - 320մգ

Հաբ

1

1-2

մշտապես

-

3)

ԿԱՊ (Կալցիումային անցուղու պաշարիչներ/CCB)

-ԴՀՊ-ԿԱՊ

(Դիդիդրոպիրիդինային ԿԱՊ)

 

Նիֆեդիպին

10-20մգ

Ամլոդիպին

2․5մգ - 10մգ

Լերկանիդիպին

10մգ, 20մգ

 

-Ոչ-ԴՀՊ-ԿԱՊ (Ոչ-Դիդիդրոպիրիդինային ԿԱՊ)

 

Վերապամիլ

40մգ - 240մգ,

Դիլտիազեմ

60մգ - 240մգ

 

 

 

 

 

 

 

Նիֆեդիպին

10-20մգ

Ամլոդիպին

2․5մգ - 10մգ

Լերկանիդիպին

10մգ, 20մգ

 

 

 

 

 

Վերապամիլ

40մգ - 240մգ

Դիլտիազեմ

60մգ - 240մգ

Հաբ

1

1-2

մշտապես

-

4)

ԲՊ (Բետապաշարիչներ)

 

Բիսոպրոլոլ

2,5մգ - 20մգ

Նեբիվոլոլ

2,5մգ - 10 մգ

Կարվեդիլոլ

6,25մգ - 50մգ

Պրոպրանոլոլ

10մգ, 40մգ, 80մգ

 

 

Բիսոպրոլոլ

2,5մգ - 20մգ

Նեբիվոլոլ

2,5մգ - 10 մգ

Կարվեդիլոլ

6,25մգ - 50մգ

Պրոպրանոլոլ

10մգ, 40մգ, 80մգ

Հաբ

0,3

1-2

մշտապես

-

5)

Միզամուղներ

Հիպոթիազիդանման միզամուղներ

 

Հիդրոքլորոթիազիդ

12․5մգ․ 25մգ, 50մգ

Քլորտալիդոն

12․5մգ - 50մգ

Ինդապամիդ

1․25մգ, 2․5մգ

-Կանթային միզամուղներ․

Ֆուրոսեմիդ

20մգ, 40մգ, 80մգ

Տորասեմիդ

5մգ, 10մգ

 

 

 

 

Հիդրոքլորոթիազիդ

12․5մգ․ 25մգ, 50մգ

Քլորտալիդոն

12․5մգ - 50մգ

Ինդապամիդ

1․25մգ, 2․5մգ

1-2հ

Ֆուրոսեմիդ

20մգ, 40մգ, 80մգ

Տորասեմիդ

5մգ, 10մգ

Հաբ

1

1-2

մշտապես

-

6)

ՄԸՆ (Միներալոկորտիկոիդային ընկալիչների ներհակորդներ / MRA)

 

Սպիրոնոլակտոն

25մգ, 50մգ

Էպլեռենոն

25մգ, 50մգ

 

 

 

 

 

Սպիրոնոլակտոն

25մգ, 50մգ

Էպլեռենոն

25մգ, 50մգ

Հաբ

0․2

1-2

մշտապես

-

7)

Կենտրոնական ազդեցության

 

Մեթիլդոպա

250մգ, 500մգ,

Կլոնիդին

0․1մգ, 0․2մգ, 0․3մգ

 

 

 

Մեթիլդոպա

250մգ, 500մգ

Կլոնիդին

0․1մգ, 0․2մգ, 0.3մգ

Հաբ

0,1

1-2

մշտապես

-

8․ Սույն հավելվածի Ձև 4-ում սահմանված՝

1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ:

2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։

9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5-ում (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլեր:

 

Ձև 5

 

Հ/Հ

Բժշկական ծառայության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Կորոնար զարկերակների ստենտավորում կամ աորտակորոնար շունտավորում՝ սուր կորանար համախտանիշով բարդության դեպքում

0

0,2

2)

Քնային կամ ծայրամասային անոթների ստենտավորում՝ 70% և ավել նեղացումների դեպքում

0

0,2

10․ Սույն հավելվածի Ձև 5-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1. 2023 ԷՍՀ (ESH) ուղեցույցներ զարկերակային հիպերտոնիայի կառավարման համար, Հիպերտոնիայի եվրոպական ընկերության զարկերակային հիպերտոնիայի կառավարման աշխատանքային խումբ, Հաստատված է Եվրոպական երիկամների ասոցիացիայի և Հիպերտոնիայի միջազգային միության կողմից (2023 ESH Guidelines for the management of arterial hypertension, The Task Force for the management of arterial hypertension of the European Society of Hypertension, Endorsed by the European Renal Association (ERA) and the International Society of Hypertension (ISH)):

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 դեկտեմբերի 2023 թվական: