Գլխավոր տեղեկություն
Номер
N 1-Ս
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (26.01.1995-по сей день)
Первоисточник
Հայաստանի ազգային արխիվ
Принят
ՀՀ կապի նախարար
Дата принятия
26.01.1995
Подписан
ՀՀ կապի նախարար
Дата подписания
26.01.1995

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

26.01.95 թ. N 1-Ս

 

Երևան

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ, ՀԵՌԱԳՐԱՅԻՆ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՈՐ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով միջազգային էլեկտրակապի և փոստային ծառայությունների ծախսերի, ինչպես նաև արտասահմանյան երկրների միջև փոխադարձ վճարումների աճը

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել և 1995 թ. հունվարի 27-ից գործողության մեջ դնել միջազգային ծառայությունների սակագները (հավելված):

2. Սահմանել մեկ րոպե խոսակցության վճարման զեղչ 50%-ի չափով օրվա ժամը 19-ից մինչև ժամը 07-ը, ինչպես նաև կիրակի և տոն օրերին:

3. Համակարգի ձեռնարկությունների տնօրեններին որոնք մատուցում են կապի վերոհիշյալ ծառայությունների հաստատված սակագների մասին ժամանակին տեղեկացնել ազգաբնակչությանը:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել նախարարության տնտեսագիտական վարչության վրա:

 

ՀՀ Կապի նախարար`

Գ. Պողպատյան