Գլխավոր տեղեկություն
Номер
N 65-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (04.01.2024-23.04.2024)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.12.11-2023.12.24 Պաշտոնական հրապարակման օրը 20.12.2023
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
05.12.2023
Подписан
Պարտականությունները կատարող
Дата подписания
05.12.2023
Дата вступления в силу
04.01.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

05 դեկտեմբեր 2023 թ.

N 65-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆՆ ՈՒ ՀԱՂՈՐԴՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ» ՍԿ N 3.1.1-003-23 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել՝ «Արտադրական վնասվածքների հաշվառմանն ու հաղորդմանը ներկայացվող պահանջներ» ՍԿ N 3.1.1-002-23 սանիտարական կանոնները՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասնհինգերորդ օրը:

 

Պարտականությունները կատարող`

Լ. Նանուշյան

 

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

 առողջապահության նախարարի

2023 թվականի դեկտեմբեր «05»-ի

թիվ 65-Ն հրամանի

 

«ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆՆ ՈՒ ՀԱՂՈՐԴՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ» ՍԿ N 3.1.1-001-23 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏ

 

1. Սույն սանիտարական կանոնները նախատեսված են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների այսուհետ՝ բժշկական կազմակերպություն համար, որոնք իրականացնում են արտադրական վնասվածքների դեպքերի հայտնաբերումը և հաղորդումը:

2. Սույն սանիտարական կանոններով սահմանվում են արտադրական վնասվածքների դեպքերի հաղորդմանը, հաշվառմանը ներկայացվող պահանջները:

 

2. ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԻ ՀԱՂՈՐԴՈՒՄ

 

3. Արտադրական վնասվածքը՝ աշխատանքի վայրում աշխատանքային ժամերին աշխատանքային պարտականությունները կատարելու ընթացքում արտաքին ներգործության հետևանքով առաջացած մարդու օրգանի և (կամ) հյուսվածքի անատոմիական ամբողջականության և (կամ) ֆունկցիայի խախտումն է:

4. Արտադրական վնասվածքները դասակարգվում են՝ համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ 871-Ն հրամանում նշված հիվանդությունների միջազգային 10-րդ դասակարգման (այսուհետ՝ ՀՄԴ-10):

5. Արտադրական վնասվածքների դեպքեր հայտնաբերած բժշկական կազմակերպության ավագ և միջին բուժաշխատողը դրանց մասին շտապ հաղորդում է Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն (այսուհետ` Ազգային կենտրոն)՝ անմիջապես էլեկտրոնային ձևաչափով կամ հեռախոսով, այնուհետև 24 ժամվա ընթացքում տեղեկություն է ներկայացնում արտադրական վնասվածքի դեպքի մասին շտապ հաղորդման քարտի ձևաչափով՝ համաձայն սույն սանիտարական կանոնների Ձև 1-ի:

6. Հաղորդման ենթակա արտադրական վնասվածքների ցանկը ներկայացված է աղյուսակ 1-ում:

 

Աղյուսակ 1

Հիվանդության կոդ՝ ըստ ՀՄԴ-10

Հիվանդություններ

S00-S09

Գլխի վնասվածքներ,

S10–S19

Պարանոցի վնասվածքներ,

S20–S29

Կրծքավանդակի վնասվածքներ,

S30–S39

Որովայնի, մեջքի ստորին մասի, ողնաշարի գոտկային հատվածի և կոնքի վնասվածքներ,

S40–S49

Ուսագոտու և բազկի վնասվածքներ,

S50–S99

Արմունկի և նախաբազկի վնասվածքներ,

S60–S69

Դաստակի և նախադաստակի վնասվածքներ,

S70–S79

Կոնքազդրային հոդի և ազդրի վնասվածքներ,

S80–S89

Ծնկի և սրունքի վնասվածքներ,

S90–S99

Սրունք-թաթային հոդի և ոտնաթաթի վնասվածքներ,

T00–T07

Մարմնի մի քանի (բազմակի) շրջանների վնասվածքներ,

T08–T14

Իրանի, վերջույթի չճշտված մասի կամ մարմնի չճշտված շրջանի վնասվածքներ,

T15–T19

Բնական անցքերով օտար մարմնի ներթափանցման հետևանքներ,

T20–T32

Ջերմային և քիմիական այրվածքներ,

T20–T25

Մարմնի արտաքին մակերեսի ճշտված տեղամասի ջերմային և քիմիական այրվածքներ,

T26–T28

Աչքի և ներքին օրգանների ջերմային և քիմիական այրվածքներ,

T29–T32

Մարմնի բազմակի և ճշտված շրջանների ջերմային և քիմիական այրվածքներ,

T33–T35

Ցրտահարություն,

T36–T50

Թունավորում դեղամիջոցից, դեղորայքից և կենսաբանական նյութերից,

T51–T65

Առավելապես ոչ բժշկական նշանակությամբ նյութերի թունավոր ազդեցություն,

T66–T78

Արտաքին պատճառների ազդեցության այլ և չճշտված հետևանքներ,

T79–T79

Վնասվածքի որոշ վաղ բարդություններ,

T80–T88

Վիրաբուժական և թերապևտիկ միջամտությունների բարդություններ` այլ դասերում չդասակարգված,

T90–T98

Վնասվածքների, թունավորումների և արտաքին այլ պատճառների ազդեցության հետևանքներ:

 

7. Եթե սույն սանիտարական կանոններով սահմանված հիվանդության դեպքերը արձանագրվել են տնտեսվարող սուբյեկտներում, ապա Ազգային կենտրոնը տնտեսվարող սուբյեկտի անվանման, արձանագրված հիվանդության դեպքերի քանակի և ախտորոշման մասին տեղեկությունը մինչև հիվանդության դեպքի հաղորդման օրվա ավարտը հայտնում է Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին:

 

3. ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄ

 

8. Բժշկական կազմակերպության կողմից կատարվում է արտադրական վնասվածքների դեպքերի հաշվառում՝ ներկայացված տվյալների հիման վրա:

9. Արտադրական վնասվածքների վերաբերյալ տվյալները գրանցվում են արտադրական վնասվածքի դեպքի հաշվառման մատյանում՝ համաձայն սույն սանիտարական կանոնների Ձև 2-ի:

 

Ձև 1

 

ՔԱՐՏ

 

ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՎՆԱՍՎԱԾՔԻ ԴԵՊՔԻ ՄԱՍԻՆ ՇՏԱՊ ՀԱՂՈՐԴՄԱՆ

 

1. Տուժածի անունը, ազգանունը, հայրանունը

___________________________________________________________________________

2. Տարիքը _________________________________________________________________

3. Սեռը □ արական □ իգական

4. Բնակության վայրը _______________________________________________________

__________________________________________________________________________

5. Հեռախոսի համարը ______________________________________________________

6. Աշխատանքի վայրը

Կազմակերպություն ________________________________________________________

Պաշտոն __________________________________________________________________

7. Ախտորոշում ____________________________________________________________

____________________________________________________ ՀՄԴ-10 կոդը _________

8. Ժամկետներ՝

1) վնասվածքը ստացել է ____.____._______ թ. ժամը _____:_____

2) ախտորոշվել է ____.____._______

3) հոսպիտալացվել է (նշել հոսպիտալացման վայրը) ____________________________

9. Վնասվածքի տեսակը ըստ վնասվածքի բնույթի

□ կոտրվածք □ ձգում, լարում կամ հոդախախտ □ կտրվածք կամ այլ բաց վերք □ սալջարդ կամ մակերեսային վնասվածք □ այրվածք □ ցնցում □ հարված □ կծվածք □ ցրտահարություն □ էլերտրահարում □ այլ (նշել) __________

_______________________________________________________________________________

___________________________________________________________________ □ անհայտ

10. Ելքը ____________________________________________________________________

11. Հաղորդումը ուղարկողի անունը, ազգանունը ________________________________

 

Ձև 2

 

ՄԱՏՅԱՆ

 

ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԻ ԴԵՊՔԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

Բժշկական կազմակերպության անվանում ___________________________________________________

 

Սկսված է _____.20____ թ.

Ավարտված է _____.20____ թ.

 

N

Ամսաթիվ

Տուժած

Ամսաթիվ

Ախտո-րոշում

Հոսպիտալացում

Առաջ-նային շտապ հաղորդ-ման ամսաթիվ

Ծանոթու-թյուններ

Ազգա-նուն

Անուն

Հայրա-նուն

Տարիքը

Բնակու-թյան վայր

Հեռա-խոսի համար

Աշխա-տանքի վայր

Պաշ-տոն

Վնասվածքի ստացման

Առաջին անգամ դիմելու

Ախտորոշ-ման հաստատ-ման

ամսա-թիվ

Հոսպի-տալաց-ման տեղ

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 դեկտեմբերի 2023 թվական: