Գլխավոր տեղեկություն
Номер
N 21-Ն
Տիպ
Հրաման
Тип
Ինկորպորացիա (21.03.2024-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.03.04-2024.03.17 Պաշտոնական հրապարակման օրը 11.03.2024
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
11.01.2024
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
11.01.2024
Дата вступления в силу
21.03.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

11 հունվար 2024 թ.

N 21-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԲԵՐԱՆԻ ՀԱՏԱԿԻ ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը.

 

Հրամայում եմ

 

1. Հաստատել բերանի հատակի չարորակ նորագոյացություններով պացիենտի վարման գործելակարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

11.01.2024

Ա. Ավանեսյան

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2024 թվականի հունվար «11»-ի

N 21-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

ԲԵՐԱՆԻ ՀԱՏԱԿԻ ՉԱՐՈՐԱԿ ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի

 

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

 C04

Բերանի հատակի չարորակ նորագոյացություն

2)

 C04.0

Բերանի հատակի առաջնային մասի`

Բերանի առաջնային մասի մինչև ժանիքի և պրեմոլյար ատամի հպման կետը

3)

C04.1

Բերանի հատակի կողմնային մասի

4)

C04.8

Բերանի հատակի ախտահարում, որոնք դուրս են գալիս վերը նշված մեկ և ավելի տեղակայումների սահմաններից

5)

C04.9

Բերանի հատակի, չճշտված

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի (Ոսկրի կորտիկալ շերտի/ատամնաբնի միայն մակերեսային քայքայումը բավարար չէ ուռուցքը դասակարգելու համար որպես T4a: Մաշկի կամ փափուկ հյուսվածքների ներաճման առկայությունը՝ դասակարգվում է որպես կլինիկական արտահանգույցային տարածում:):

 

Ձև 1

 

1)

Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ)

մեծահասակ

2)

Սեռ (արական, իգական)

արական, իգական

3)

Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ))

ԱԲ, Բ

4)

Հիվանդության փուլը (նկարագրել)

0, I, II, III, IV      
Փուլ 0 Tis N0 M0
Փուլ I T1 N0 M0
Փուլ II T2 N0 M0
Փուլ III T3 N0 M0

T1,T2, T3

  N1 M0
Փուլ IVA T4a N0,N1 M0

T1, T2, T3, T4a

  N2 M0
Փուլ IVB Յուր․ T N3 M0
T4b   Յուր․ N M0
Փուլ IVC Յուր․ T Յուր․ N M1

 

T - առաջնային ուռուցք

TX Առաջնային ուռուցքը հնարավոր չէ գնահատել

T0 Առաջնային ուռուցքի ապացույց չկա

Tis - in situ /քաղցկեղ տեղում/

 

T1 Ուռուցք 2 սմ կամ փոքր չափերով և 5 մմ կամ պակաս ներաճման խորություն (Ոսկրի կորտիկալ շերտի/ատամնաբնի միայն մակերեսային քայքայումը բավարար չէ ուռուցքը դասակարգելու համար որպես T4a:)։

 

T2 Ուռուցք 2 սմ կամ փոքր չափերով և 5 մմ-ից ավելի, բայց պակաս, քան 10 մմ ներաճման խորությամբ, կամ ուռուցք 2 սմ-ից ավելի, բայց ոչ ավելի, քան 4 սմ, և ներաճման խորություն` ոչ ավելի, քան 10 մմ։

 

T3 Ուռուցք 4 սմ-ից ավելի մեծ չափերով կամ 10 մմ-ից ավելի ներաճման խորությամբ։

 

T4a Ուռուցքը ներաճում է ստորին ծնոտի կորտիկալ շերտ կամ վերծնոտային ծոց կամ դեմքի մաշկ։

 

T4b Ուռուցքը ներաճում է ծամիչ տարածություն, թևակերպային թիթեղներ կամ գանգի հիմ կամ պարուրում է ներքին քնային զարկերակը։

 

N - Ռեգիոնար ավշային հանգույցներ

 

NX Ռեգիոնար ավշային հանգույցները չեն կարող գնահատվել

 

N0 Ռեգիոնար ավշային հանգույցների մետաստազներ չկան

 

N1 Մետաստազներ մեկ նույնակողմանի ավշային հանգույցում, 3 սմ կամ պակաս ամենամեծ չափով, առանց արտահանգույցային տարածման

 

N2a Մետաստազներ մեկ նույնակողմանի ավշային հանգույցում, ավելի քան 3 սմ, բայց ոչ ավելի քան 6 սմ չափերով՝ առանց արտահանգույցային տարածման

 

N2b Մետաստազներ բազմաթիվ նույնակողմանի ավշային հանգույցներում, ոչ ավելի, քան 6 սմ չափերով, առանց արտահանգույցային տարածման

 

N2c Մետաստազներ երկկողմանի կամ հակառակ կողմի ավշային հանգույցներում, ոչ ավելի, քան 6 սմ չափերով, առանց արտահանգույցային տարածման

 

N3a Մետաստազներ ավշային հանգույցում 6 սմ-ից ավել չափերով առանց արտահանգույցային աճի

 

N3b Մետաստազներ մեկ կամ մի քանի ավշային հանգույցներում՝ կլինիկական արտահանգույցային տարածմամբ (Մաշկի կամ փափուկ հյուսվածքների ներաճման առկայությունը՝ դասակարգվում է որպես կլինիկական արտահանգույցային տարածում:)

 

Միջին գծի հանգույցները համարվում են ռեգիոնար հանգույցներ:

 

M` հեռավոր մետաստազներ

 

M0` հեռավոր մետաստազներ չկան

 

M1` հեռավոր մետաստազներ կան

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում)

Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում

6)

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային)

Պլանային, շտապ՝ –(բարդությունների փուլում (հետվիրահատական, քիմիաթերապիայից և ՃԹ հետո))

7)

Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը)

Գլխի և պարանոցի վիրահաբույժ, պլաստիկ և վերականգնողական վիրաբույժ, ստոմատոլոգ հիգիենիստ, օրթոպեդիկ ստոմատոլոգ, լոգոպեդ,կլինիկական հոգեբան,ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի մասնագետ, քիմիաթերապևտ, ճառագայթային ուռուցքաբան-թերապևտ, ճառագայթային ախտորոշման մասնագետներ՝ (ՀՇ մասնագետ, ՄՌՇ մասնագետ), ֆիզիոթերապևտ,նյարդավիրաբույժ, ակնաբույժ, հոգեբույժ, ամոքիչ (պալիատիվ) բժշկության մասնագետ, ցավի կառավարման մասնագետ

8)

Գանգատներ

Բերանի հատակի վրա խոցային մակերեսների առկայություն(արնահոսող/չարնահոսող), գոյացությունների առկայություն, կլման ակտի խանգարում, ախորժակի անկում, խոսքի խանգարում։

9)

Անամնեզ

Պացիենտը նշում է բերանում չլավացող խոցային մակերեսների առկայություն (արնահոսող/չարնահոսող), գոյացությունների առկայություն, ցավ խոսքի և կլման ակտի ժամանակ, ցավ, այրոցի զգացում, կոպիտ և տաք սնունդ ընդունելիս արյունահոսություն։

10)

Զննման արդյունք/Ցուցում

Բերանի հատակի վրա խոցոտված գոտիներ, ուռուցքային քայքայված զոնաներ, շրջակա լորձաթաղանթի ինֆիլտրացիա, հիպերեմիա, պալպատոր ցավ։

11)

Հոսպիտալացման Ցուցում

Վիրահատական բուժում՝ հիվանդանոցային պայմաններում, ճառագայթային բուժում ցերեկային ստացիոնարի պայմաններում

քիմիոթերապևտիկ բուժում ցերեկային ստացիոնարի պայմաններում:

3․ Բժիշկ-մասնագետի կողմից զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 2

 

Հ/հ

Խորհրդատվության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Գլխի և պարանոցի վիրաբույժի՝ խորհրդատվություն 3 ամիսը մեկ

1

1

2)

Քիմիաթերապևտի/կլինիկական ուռուցքաբանի խորհրդատվություն

1

1

3)

Ճառագայթային ուռուցքաբանի խորհրդատվություն

1

1

4)

Կլինիկական հոգեբանի խորհրդատվություն

1

1

5)

Ստոմատոլոգի խորհրդատվություն

1

1

4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 3

 

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ

Կոդը

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

1)

Առկա չէ

Արյան ընդհանուր հետազոտություն՝ լեյկոֆորմուլայով

ԱԲ

Բ

 

1

1

Լաբորատոր ախտորոշիչ հետազոտությունների արդյունքում պարզաբանվում է արյան ցուցանիշների շեղումները

2)

Առկա չէ

Արյան բիոքիմիական հետազոտություն

Ա. լյարդ, լեղապարկ (Ալանինամինոտրանսֆերազ (ԱԼՏ), ասպարտատաինոտրանսֆերազ (ԱՍՏ), գամմագլյուտամիլտրանսֆերազ (ԳԳՏ), բիլիռուբին),

բ. երիկամներ (Ընդհանուր սպիտակուց, ալբումին, միզանյութ և միզանյութի N, կրեատինին),

գ. էլեկտրոլիտներ (Na, K, Ca ընդհ, Ca իոնիզացված),

դ. խոլեստերին,

ե. գլյուկոզա,

զ. պրոթրոմբինային ժամանակ, ինդեքս, միջազգային նորմալիզացված հարաբերություն (ՄՆՀ)

Շճաբանական (սերոլոգիական) հետազոտություն

ա.հեպատիտ բ

բ.հեպատիտ ց

գ.Մարդու իմունային անբավարարության վիրուս –(ՄԻԱՎ`HIV1-2)

Սիֆիլիս

1

1

Լաբորատոր ախտորոշիչ հետազոտությունների արդյունքում պարզաբանվում արյան բիոքիմիական ցուցանիշների շեղումները։

Վարակի հայտնաբերում

Գործիքային հետազոտություններ

3)

Առկա չէ

Գլխի և պարանոցի համակարգչային շերտագրություն (ՀՇ)՝ կոնտրաստավորումով

1

1

Առաջնային ուռուցք, պարանոցային լիմֆադենոպաթիա

4)

Առկա չէ

Գլխի և պարանոցի մագնիսառեզոնանսային շերտագրություն (ՄՌՇ)՝ կոնտրաստավորումով

1

1

Առաջնային ուռուցք, պարանոցային լիմֆադենոպաթիա

5)

Առկա չէ

Կրծքավանդակի համակարգչային շերտագրություն՝ ՀՇ (կոնտրաստով կամ առանց)

1

1

 

6)

Առկա չէ

Որովայնի և փոքր կոնքի օրգանների համակարգչային շերտագրություն (ՀՇ) կամ մագնիսառեզոնանսային շերտագրություն (ՄՌՇ) կոնտրաստավորումով

1

1

 

7)

Առկա չէ

Պոզիտրոն էմիսիոն շերտագրություն (ՊԷՇ/ՀՇ)

1

1

Մետաստատիկ ախտահարումների հայտնաբերում

8)

Առկա չէ

Հյուսվածքային գոյացության ինցիզիոն բիոպսիա

 

ա. Հյուսվածաբանականա

հետազոտությամբ

բ. Իմունոհիստոքիմիական

հետազոտությամբ

գ. Պարանոցի ավշային հանգույցի

բարակ ասեղային պունկցիոն

բիոպսիա՝ բջջաբանական

հետազոտությամբ (ուլտրաձայնային

հսկողությամբ կամ առանց)

1

1

Տափակ բջջային կարցինոմա

 

Այլ

 

G1

G2

G3

Ավշային հանգույցի մետաստատիկ ախտահարում

6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 4

 

 Հ/հ

Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում

Անվանում

(ջեներիկ)

Չափման միավոր

Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն

Միջին օրական չափա-քանակ

Բուժման կուրսի միջին չափա-քանակ

Օրերի քանակ

Անվանում

(ջեներիկ)

Չափման միավոր

1)

Ցիսպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 0,5մգ/մլ

Ցիսպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 0,5մգ/մլ

ՄԳ

21 օրը 1 անգամ

100 մգ

150 մգ

4-6 ամիս

2)

Կարբոպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/մլ

Կարբոպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/մլ

ՄԳ

21 օրը 1 անգամ

600մգ

750մգ

4-6 ամիս

3)

Պակլիտաքսել խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 6մգ/մլ

Պակլիտաքսել խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 6մգ/մլ

ՄԳ

21 օրը 1 անգամ

300 մգ

350մգ

4-6 ամիս

4)

Դոցետաքսել խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 20մգ/մլ,

Դոցետաքսել խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 20մգ/մլ

ՄԳ

21 օրը 1 անգամ

150 մգ

180մգ

4-6 ամիս

5)

Գեմցիտաբին (գեմցիտաբինի հիդրոքլորիդ) դեղափոշի լիոֆիլացված կաթիլաներարկման լուծույթի 200մգ; 1000մգ

Գեմցիտաբին (գեմցիտաբինի հիդրոքլորիդ) դեղափոշի լիոֆիլացված կաթիլաներարկման լուծույթի 200մգ; 1000մգ

ՄԳ

21 օրը 1 անգամ

2000 մգ

4000մգ

4-6 ամիս

6)

5-Ֆտորուրացիլ լուծույթ ներարկման կամ կաթիլաներարկման 50մգ/մլ

5-Ֆտորուրացիլ լուծույթ ներարկման կամ կաթիլաներարկման 50մգ/մլ

ՄԳ

21 օրը 1 անգամ

1500 մգ

5000 մգ

4-6 ամիս

7)

Կապեցիտաբին դեղահատեր թաղանթապատ 500մգ

Կապեցիտաբին դեղահատեր թաղանթապատ 500մգ

ՄԳ

21 օրը 1 անգամ

6 հաբ 3000մգ

85 հաբ 42500մգ

4-6 ամիս

8)

Էտոպոզիդ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 20մգ/մլ

Էտոպոզիդ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 20մգ/մլ

ՄԳ

21 օրը 1 անգամ

200 մգ

600 մգ

4-6 ամիս

9)

Ցիկլոֆոսֆամիդ դեղափոշի կաթիլաներարկման լուծույթի 200մգ

Ցիկլոֆոսֆամիդ դեղափոշի կաթիլաներարկման լուծույթի 200մգ

ՄԳ

21 օրը 1 անգամ

1000 մգ

1500 մգ

4-6 ամիս

10)

Վինկրիստինի սուլֆատ լուծույթ ներարկման 1մգ/մլ

Վինկրիստինի սուլֆատ լուծույթ ներարկման 1մգ/մլ

ՄԳ

21 օրը 1 անգամ

2մգ

2մգ

4-6 ամիս

11)

Դօքսոռուբիցին (դօքսոռուբիցինի հիդրոքլորիդ) խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 2մգ/մլ

Դօքսոռուբիցին (դօքսոռուբիցինի հիդրոքլորիդ) խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 2մգ/մլ

ՄԳ

21 օրը 1 անգամ

80մգ

100 մգ

4-6 ամիս

12)

Նիվոլումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/մլ

Նիվոլումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/մլ

ՄԳ

2-3 շաբաթը 1անգամ

200 մգ

200 մգ

6-12 ամիս

13)

Պեմբրոլիզումաբ լուծույթ ներարկման 25մգ/մլ

Պեմբրոլիզումաբ լուծույթ ներարկման 25մգ/մլ

ՄԳ

21 օրը 1 անգամ

200 մգ

200 մգ

6-12 ամիս

14)

Ցետուքսիմաբ լուծույթ ներարկման 5մգ/մլ

Ցետուքսիմաբ լուծույթ ներարկման 5մգ/մլ

ՄԳ

21 օրը 1 անգամ

400 մգ

800մգ

6-12 ամիս

8․Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված՝

1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ:

2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։

9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլեր:

 

Ձև 5

 

Հ/հ

Բժշկական ծառայության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Կլինիկական փուլ I-II

Առաջնային ուռուցքի ռեզեկցիա ± պարանոցի լիմֆոդիսսեկցիաա(առաջնորդվելով ուռուցքի տեղակայումով)

Չկան ՄՏՍ դրական ավշային հանգույցներ և չկան ախտաբանական անբարենպաստ նշաններ

Կան ախտաբանական անբարենպաստ նշաններ

Համակարգային թերապիա ± Ճառագայթային թերապիա

 

 Կամ

 

Ուռուցքի ռե-ռեզեկցիա և ճառագայթային թերապիա

1

1

2)

Կլինիկական փուլ III-IVA

Առաջնային ուռուցքի ռեզեկցիա ± պարանոցի միակողմանի կամ երկկողմանի լիմֆոդիսսեկցիա

 Չկան ախտաբանական անբարենպաստ նշաններբ

 Ճառագայթային թերապիա

 

Կան ախտաբանական անբարենպաստ նշաններբ

Համակարգային թերապիա ± Ճառագայթային թերապիա

 

Կամ

 

Ուռուցքի ռե-ռեզեկցիա և ճառագայթային թերապիա

1

1

3)

Կլինիկական փուլ IVB`

Համակցված համակարգային թերապիա / ճառագայթային թերապիա

կամ

Ինդուկցիոն համակարգային թերապիա, որին հաջորդում է ճառագայթային թերապիա կամ համակարգային թերապիա / ճառագայթային թերապիա

1

1

4)

Կլինիկական փուլ IVC`

Միաագենտ համակարգային թերապիա

կամ

Պալիատիվ/ամոքիչ խնամք

±

Պալիատիվ/ամոքիչ ճառագայթային թերապիա (RT)

կամ

Պալիատիվ. ամոքիչ վիրահատություն

1

1

10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1. ՆՑՑՆ (NCCN) ուղեցույցների տարբերակ (NCCN Guidelines Version 1.2024),

2. Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 871-Ն հրաման,

3.Չարորակ ուռուցքային հիվանդությունների դասակարգման (ԹՆՄ) TNM 8-րդ դասակարգում:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 մարտի 2024 թվական: