Գլխավոր տեղեկություն
Номер
N 79-Ն
Տիպ
Հրաման
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (13.12.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.11.28-2022.12.11 Պաշտոնական հրապարակման օրը 09.12.2022
Принят
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Дата принятия
07.12.2022
Подписан
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Дата подписания
07.12.2022
Дата вступления в силу
01.09.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

07 դեկտեմբերի 2022 թ.

N 79-Ն

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐՆ ՈՒ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 26․12-րդ կետը․

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման գործակիցները և նորմատիվները՝ համաձայն հավելվածի։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2023 թվականի սեպտեմբերի 1-ից։

 

Նախարար

Վ. Դումանյան

 

Հավելված

ՀՀ կրթության, գիտության,
մշակույթի և սպորտի նախարարի

2022 թվականի դեկտեմբերի 7-ի

N 79-Ն հրամանի

 

ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐ ՈՒ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐ

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ

 

1. Սույն հավելվածով հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 22-ի թիվ 1481-Ն որոշմամբ հաստատված պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման կարգով հանրակրթական ուսումնական հաստատությունների (այսուհետև՝ հաստատություններ) պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման գործակիցներն ու նորմատիվները։

2․ Հաստատությունների պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման գործակիցներն ու նորմատիվները հետևյալն են․

1) ՈՒՆա-ն (ուսուցչական մեկ դրույքի համար սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափը (այսուհետև՝ դրույքաչափ)) հաշվարկվում է «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձի (որի մեջ չեն ներառվում աշխատավարձից վճարվող հարկերը, սոցիալական կամ օրենքով սահմանված պարտադիր այլ վճարները) նկատմամբ կիրառելով 1,152 գործակիցը, ընդ որում, բազմահամակազմ ուսումնական խմբում դասավանդման համար ուսուցիչը լրացուցիչ վարձատրվում է`

ա․ երկու դասարանի միավորման դեպքում` ստանալով լրավճար դրույքաչափի 50 տոկոսի չափով,

բ․ երեք դասարանի միավորման դեպքում` ստանալով լրավճար դրույքաչափի 75 տոկոսի չափով,

2) ԴՂլ-ն (դասղեկության համար նախատեսվող լրավճարը) որը հավասար է․

ա․ մինչև 18 աշակերտով կոմպլեկտավորված դասարանների դեպքում՝ դրույքաչափի համար սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 10 տոկոսին,

բ․ 18 և ավելի աշակերտով կոմպլեկտավորված դասարանների դեպքում՝ դրույքաչափի համար սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 15 տոկոսին,

3) ՄՄգ-ն (մեթոդ միավորման (մեթոդական միավորի) ղեկավարին տրվող լրավճարը) հավասար է դրույքաչափի համար սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 10 տոկոսին, ընդ որում,

ա․ մինչև 9 դասարանների տարեկան միջին թվի դեպքում՝ գործող մեթոդական միավորների քանակին համապատասխան, բայց ոչ ավելի քան 4,

բ․ 9-ից մինչև 18 դասարանների տարեկան միջին թվի դեպքում՝ գործող մեթոդական միավորների քանակին համապատասխան, բայց ոչ ավելի քան 6,

գ․ 18-ից ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում՝ գործող մեթոդական միավորների քանակին համապատասխան, բայց ոչ ավելի քան 8 մեթոդ միավորների հաշվարկով,

3.1) Հաստատությունում նախնական զինվորական պատրաստության և(կամ) անվտանգ կենսագործունեության ուսուցչի (զինղեկի) հաստիք նախատեսվում է․

ա Ավագ դպրոցներում (նաև՝ մասնագիտացված և հատուկ դպրոցներում)՝

- 0,5 հաստիքային միավոր` մինչև 4 դասարանների միջին տարեկան թվի դեպքում,

- 1 հաստիքային միավոր` 4 և ավելի դասարանների միջին տարեկան թվի դեպքում։

բ Հիմնական դպրոցներում (նաև՝ միջին դպրոցներում)՝

- 0,5 հաստիքային միավոր` մինչև 6 դասարանների միջին տարեկան թվի դեպքում,

- 1 հաստիքային միավոր` 6 և ավելի դասարանների միջին տարեկան թվի դեպքում։

գ Միջնակարգ դպրոցներում (նաև՝ կրթահամալիրներում և վարժարաններում)՝

- 0,5 հաստիքային միավոր` մինչև 8 դասարանների միջին տարեկան թվի դեպքում,

- 1 հաստիքային միավոր` 8 և ավելի դասարանների միջին տարեկան թվի դեպքում։

Ընդ որում, նախնական զինվորական պատրաստության և(կամ) անվտանգ կենսագործունեության ուսուցչի (զինղեկի) փաստացի դասավանդվող դրույքների թիվը սույն ենթակետով սահմանված հաստիքային միավորներից ցածր լինելու դեպքում վերջինիս վճարման համար հիմք է հանդիսանում սույն ենթակետով սահմանված հաստիքային միավորները, իսկ դրույքաչափը որոշվում է սույն կետի 1-ին ենթակետով սահմանված կարգով։

3.2) Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների հետ կապված աշխատանքների կատարումն իրականացվում է նախնական զինվորական պատրաստության և(կամ) անվտանգ կենսագործունեության ուսուցչի (զինղեկի) կողմից, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ տնօրենի կողմից կամ, տնօրենի հրամանով պարտականությունների կատարումը կարող է դրվել տնօրենի տեղակալ(ներ)ի կամ որևէ այլ աշխատողի վրա, ընդ որում, քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների հետ կապված աշխատանքների համար տրվող լրավճարի չափը հավասար է․

- մինչև 9 (մասնագիտացված, հատուկ և ավագ դպրոցների համար՝ մինչև 6) դասարանների տարեկան միջին թվի դեպքում՝ դրույքաչափի համար սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 25 տոկոսին,

- 9-ից (մասնագիտացված, հատուկ և ավագ դպրոցների համար՝ 6-ից) մինչև 18 (մասնագիտացված, հատուկ և ավագ դպրոցների համար՝ մինչև 12) դասարանների տարեկան միջին թվի դեպքում՝ դրույքաչափի համար սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 30 տոկոսին,

- 18-ից (մասնագիտացված, հատուկ և ավագ դպրոցների համար՝ 12-ից) մինչև 36 (մասնագիտացված, հատուկ և ավագ դպրոցների համար՝ մինչև 23) դասարանների տարեկան միջին թվի դեպքում՝ դրույքաչափի համար սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 35 տոկոսին,

- 36-ից (մասնագիտացված, հատուկ և ավագ դպրոցների համար՝ 23-ից) մինչև 48 (մասնագիտացված, հատուկ և ավագ դպրոցների համար՝ մինչև 29) դասարանների տարեկան միջին թվի դեպքում՝ դրույքաչափի համար սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 40 տոկոսին,

- 48-ից (մասնագիտացված, հատուկ և ավագ դպրոցների համար՝ 29) մինչև 60 (մասնագիտացված, հատուկ և ավագ դպրոցների համար՝ մինչև 35) դասարանների տարեկան միջին թվի դեպքում՝ դրույքաչափի համար սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 45 տոկոսին,

- 60 (մասնագիտացված, հատուկ և ավագ դպրոցների համար՝ 35) և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում՝ դրույքաչափի համար սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսին,

3.3) Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի պետական ոչ առևտրային կազմակերպությունների և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող մարզական կազմակերպությունների աշխատողների պաշտոնային դրույքաչափերի լրավճարները հաշվարկվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանած կարգով,

4) ՈՈՒԱա-ն (ոչ ուսուցչական անձնակազմի ամսական աշխատավարձի ֆոնդը) հաշվարկվում է (պահպանելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված պահանջները հետևյալ համամասնությամբ)․

 

ա ընդհանուր ղեկավարման համար նախատեսվող հաստիքներ․

 

 հհ

Հաստիքի անվանումը

Հաստիքի քանակը

Դրույքա-չափը

1.

Տնօրեն

- 1 հաստիքային միավոր` յուրաքանչյուր հաստատությանը

ՆԱԱ*2․57

2․

Վարչատնտեսական մասի համակարգող՝

- 1 հաստիքային միավոր` յուրաքանչյուր հաստատությանը (վարչատնտեսական առանձնացված կառավարմանն անցնելու դեպքում)

ՆԱԱ*2․39

3․

Տնօրենի տեղակալ

- 0,5 հաստիքային միավոր` մինչև 9 (մասնագիտացված, հատուկ և ավագ դպրոցների համար՝ մինչև 6) դասարանների տարեկան միջին թվի դեպքում,

- 0,75 հաստիքային միավոր` 9-ից (մասնագիտացված, հատուկ և ավագ դպրոցների համար՝ 6-ից) մինչև 18 (մասնագիտացված, հատուկ և ավագ դպրոցների համար՝ մինչև 12) դասարանների տարեկան միջին թվի դեպքում,

- 1 հաստիքային միավոր` 18-ից (մասնագիտացված, հատուկ և ավագ դպրոցների համար՝ 12-ից) մինչև 36 (մասնագիտացված, հատուկ և ավագ դպրոցների համար՝ մինչև 23) դասարանների տարեկան միջին թվի դեպքում,

- 1,5 հաստիքային միավոր` 36-ից (մասնագիտացված, հատուկ և ավագ դպրոցների համար՝ 23-ից) մինչև 48 (մասնագիտացված, հատուկ և ավագ դպրոցների համար՝ մինչև 29) դասարանների տարեկան միջին թվի դեպքում,

- 2 հաստիքային միավոր` 48-ից (մասնագիտացված, հատուկ և ավագ դպրոցների համար՝ 29) մինչև 60 (մասնագիտացված, հատուկ և ավագ դպրոցների համար՝ մինչև 35) դասարանների տարեկան միջին թվի դեպքում,

- 2,5 հաստիքային միավոր` 60 (մասնագիտացված, հատուկ և ավագ դպրոցների համար՝ 35) և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում

- մասնագիտացված և հատուկ դպրոցների համար՝ 0,5 դրույք ավելի

ՆԱԱ*2․17

4․

Տնօրենի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալ (նախկինում` դաստիարակչական աշխատանքի գծով տեղակալ)՝ մինչև վարչատնտեսական առանձնացված կառավարմանն անցնելը, իսկ վարչատնտեսական առանձնացված կառավարմանն անցնելու դեպքում՝ Մասնագիտացված կրթական աջակցությունների գծով համակարգող

0,5 հաստիքային միավոր` մինչև 9 (մասնագիտացված, հատուկ և ավագ դպրոցների համար՝ մինչև 6) դասարանների տարեկան միջին թվի դեպքում,

- 0,75 հաստիքային միավոր` 9-ից (մասնագիտացված, հատուկ և ավագ դպրոցների համար՝ 6-ից) մինչև 18 (մասնագիտացված, հատուկ և ավագ դպրոցների համար՝ մինչև 12) դասարանների տարեկան միջին թվի դեպքում,

- 1 հաստիքային միավոր` 18-ից (մասնագիտացված, հատուկ և ավագ դպրոցների համար՝ 12-ից) մինչև 36 (մասնագիտացված, հատուկ և ավագ դպրոցների համար՝ մինչև 23) դասարանների տարեկան միջին թվի դեպքում,

- 1,5 հաստիքային միավոր` 36-ից (մասնագիտացված, հատուկ և ավագ դպրոցների համար՝ 23-ից) մինչև 48 (մասնագիտացված, հատուկ և ավագ դպրոցների համար՝ մինչև 29) դասարանների տարեկան միջին թվի դեպքում,

- 2 հաստիքային միավոր` 48-ից (մասնագիտացված, հատուկ և ավագ դպրոցների համար՝ 29) մինչև 60 (մասնագիտացված, հատուկ և ավագ դպրոցների համար՝ մինչև 35) դասարանների տարեկան միջին թվի դեպքում,

- 2,5 հաստիքային միավոր` 60 (մասնագիտացված, հատուկ և ավագ դպրոցների համար՝ 35) և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում

- մասնագիտացված և հատուկ դպրոցների համար՝ 0,5 դրույք ավելի

ՆԱԱ*2․17

5․

Տնօրենի տեղակալ ֆինանսա-տնտեսական գծով (տնտեսվարի բացակայության դեպքում՝ բացառությամբ հատուկ և մասնագիտացված դպրոցների)

- 1 հաստիքային միավոր` մինչև վարչատնտեսական առանձնացված կառավարմանն անցնելը

ՆԱԱ*2․17

 

Որտեղ՝ ՆԱԱ-ն «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձի չափն է (որի մեջ չեն ներառվում աշխատավարձից վճարվող հարկերը, սոցիալական կամ օրենքով սահմանված պարտադիր այլ վճարները):

Ընդ որում, 9-ից մինչև 25 դասարանների տարեկան միջին թվի դեպքում տնօրենի և վարչատնտեսական մասի համակարգողի դրույքաչափի նկատմամբ կիրառելի է 1,21 գործակիցը, 25-ից մինչև 47 դասարանների տարեկան միջին թվի դեպքում ՝ 1,46 գործակիցը, 47 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում ՝ 1,78 գործակիցը։ Ավագ դպրոցների, մասնագիտացված և հատուկ ուսումնական հաստատության դեպքում դեպքում տնօրենի սույն կետով հաշվարկված մեծության նկատմամբ կիրառելի է նաև 1,27 գործակիցը, իսկ վարչատնտեսական մասի համակարգողի դրույքաչափի նկատմամբ՝ 1,07 գործակիցը։

 

բհաստատության հաշվապահական հաշվառման և ֆինանսատնտեսական գործունեության համար նախատեսվող հաստիքներ․

 

հհ

Հաստիքի անվանումը

Հաստիքի քանակը

դրույքաչափը

1.

գլխավոր հաշվապահ

- 0,5 հաստիքային միավոր` մինչև 9 դասարանների տարեկան միջին թվի դեպքում (ևս 0,5 հաստիք՝ գիշերակացով աշակերտների առկայության դեպքում),

- 1 հաստիքային միավոր` 9 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում

ՆԱԱ*1․79

2․

տնտեսվար

- 1 հաստիքային միավոր (ֆինանսատնտեսական գծով տնօրենի տեղակալի բացակայության դեպքում՝ բացառությամբ հատուկ և մասնագիտացված դպրոցների)՝ մինչև վարչատնտեսական առանձնացված կառավարմանն անցնելը,

- 1 հաստիքային միավոր՝ հատուկ և մասնագիտացված դպրոցների դեպքում

3.

հաշվապահ

- 0,5 հաստիքային միավոր` 18-ից մինչև 27 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, ինչպես նաև գիշերակացով և/կամ սնվող աշակերտների առկայության դեպքում 9-ից մինչև 18 դասարանների տարեկան միջին թվի դեպքում,

- 0.75 հաստիքային միավոր` 27 մինչև 36 դասարանների տարեկան միջին թվի դեպքում,

- 1 հաստիքային միավոր` 36 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում,

ինչպես նաև գիշերակացով և/կամ սնվող աշակերտների առկայության դեպքում 18 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում

ՆԱԱ*1․33

4.

գնումների համակարգող

- 0,3 հաստիքային միավոր` մինչև 27 դասարանների միջին տարեկան թվի դեպքում,

- 0,5 հաստիքային միավոր` 27-ից մինչև 36 դասարանների տարեկան միջին թվի դեպքում,

- 1 հաստիքային միավոր` 36 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում,

- 1 հաստիքային միավոր` գիշերակացով և/կամ սնվող աշակերտների առկայության դեպքում

 

Ընդ որում, 10 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում գլխավոր հաշվապահի դրույքաչափի նկատմամբ կիրառելի է 1,18 գործակիցը, 25 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում՝ 1,32 գործակիցը, 47 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում՝ 1,42 գործակիցը, մասնագիտացված և հատուկ ուսումնական հաստատությունների դեպքում՝ սույն կետով հաշվարկված մեծության նկատմամբ կիրառելի է նաև 1,27 գործակիցը, իսկ ավագ դպրոցների համար՝ նաև 1,2 գործակիցը։

Գնումների համակարգողի հաստիքի բացակայության դեպքում վերջինիս կողմից իրականացվող աշխատանքները տնօրենի հրամանով կարող են դրվել տնտեսագետի, հաշվապահի կամ որևէ այլ աշխատողի վրա, որոնք պետք է ունենան գնումների համակարգողի որակավորում։ Այդ դեպքում տվյալ աշխատողին կարող է տրվել լրավճար, որը հավասար է գնումների համակարգողի համար նախատեսված ամսական աշխատավարձի 33 տոկոսին։

Տնտեսապես արդյունավետ լինելու պարագայում հաստատությունը կարող է նաև չունենալ Գնումների համակարգողի հաստիք և ձեռք բերել գնումների համակարգողի ծառայություն։

 

գ․ հաստատությունում ուսուցիչ չհամարվող մանկավարժական աշխատանքների համար նախատեսվող հաստիքներ

 

 հհ

Հաստիքի անվանումը

Հաստիքի քանակը

Դրույքա-չափը

1.

Ուսուցչի օգնական

ուսումնական հաստատության սովորողների միջին տարեկան թվի 10 տոկոսի հաշվարկից՝ դրանով 15 երեխայի համար սահմանվում է 1 ուսուցչի օգնականի հաստիքային միավոր, ընդ որում, երեխաների թիվը 7 և 7-ից պակաս լինելու դեպքում հաշվարկվում է 0,5 հաստիքային միավոր, իսկ 15-ից ավելի յուրաքանչյուր մինչև 7 երեխայի համար ավելացվում է ևս 0,5 հաստիքային միավոր

ՆԱԱ*1․13

2․

Լաբորանտ /յուրաքանչյուր կահավորված և գործող լաբորատորիայի դեպքում/

- 0,5 հաստիքային միավոր` տվյալ լաբորատորիայից օգտվող մինչև 6 դասարանների տարեկան միջին թվի դեպքում,

- 1 հաստիքային միավոր՝ տվյալ լաբորատորիայից օգտվող 6 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում

ՆԱԱ*1․13

3.

Սովորողների հետ դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ (նախկինում` մանկապատանեկան կոլեկտիվի կազմակերպիչ)՝ մինչև վարչատնտեսական առանձնացված կառավարմանն անցնելը

- 0,5 հաստիքային միավոր` մինչև 9 դասարանների տարեկան միջին թվի դեպքում,

- 0,75 հաստիքային միավոր` 9-ից մինչև 18 դասարանների տարեկան միջին թվի դեպքում,

- 1 հաստիքային միավոր` 18-ից մինչև 36 դասարանների տարեկան միջին թվի դեպքում

 - 1,5 հաստիքային միավոր՝ 36 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում

ՆԱԱ*1․54

4.

Գրադարանավար

- 0,5 հաստիքային միավոր` մինչև 9 դասարանների տարեկան միջին թվի դեպքում /գիշերակացով աշակերտների առկայությամբ մասնագիտացված կամ հատուկ դպրոցների դեպքում՝ 0,5 հաստիքային միավորով ավելի/,

- 1 հաստիքային միավոր՝ 9-ից մինչև 27 դասարանների տարեկան միջին թվի դեպքում /գիշերակացով աշակերտների առկայությամբ մասնագիտացված կամ հատուկ դպրոցների դեպքում՝ 0,5 հաստիքային միավորով ավելի/,

 - 1,5 հաստիքային միավոր՝ 27 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում

ՆԱԱ*1․13

5․

Հոգեբան

- 0,5 հաստիքային միավոր` մինչև 9 դասարանների տարեկան միջին թվի դեպքում (գիշերակացով աշակերտների առկայությամբ մասնագիտացված կամ հատուկ դպրոցների դեպքում՝ 0,5 հաստիքային միավորով ավելի),

- 0,75 հաստիքային միավոր` 9-ից մինչև 18 դասարանների տարեկան միջին թվի դեպքում (գիշերակացով աշակերտների առկայությամբ մասնագիտացված կամ հատուկ դպրոցների դեպքում՝ 0,5 հաստիքային միավորով ավելի),

- 1,0 հաստիքային միավոր` 18-ից մինչև 36 դասարանների տարեկան միջին թվի դեպքում (գիշերակացով աշակերտների առկայությամբ մասնագիտացված կամ հատուկ դպրոցների դեպքում՝ 0,5 հաստիքային միավորով ավելի),

- 1,5 հաստիքային միավոր` 36 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում (գիշերակացով աշակերտների առկայությամբ մասնագիտացված կամ հատուկ դպրոցների դեպքում՝ 0,5 հաստիքային միավորով ավելի)

ՆԱԱ*1․13

6․

Հատուկ մանկավարժ, Սոցիալական մանկավարժ (լոգոպեդ, տիֆլոմանկավարժ, սուրդոմանկավարժ, օլիգոֆրենամանկավարժ և այլն՝ ըստ ուղղվածության)

- հատուկ դպրոցների դեպքում՝ ըստ ուղղվածության և կարիքի՝ համապատասխան հիմնավորմամբ և լիազոր մարմնի թույլտվության պարագայում

ՆԱԱ*1․13

7․

Էլեկտրոնային կառավարման և դասավանդման ապահովման մասնագետ

- 0,5 հաստիքային միավոր` մինչև 9 դասարանների տարեկան միջին թվի դեպքում,

- 0,75 հաստիքային միավոր` 9-ից մինչև 18 դասարանների տարեկան միջին թվի դեպքում,

- 1 հաստիքային միավոր` 18-ից մինչև 36 դասարանների տարեկան միջին թվի դեպքում,

- 1,5 հաստիքային միավոր` 36-ից մինչև 48 դասարանների տարեկան միջին թվի դեպքում,

- 2 հաստիքային միավոր` 48-ից մինչև 60 դասարանների տարեկան միջին թվի դեպքում,

- 2,5 հաստիքային միավոր` 60 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում

ՆԱԱ*1․33

8․

Սովորողների հետ դաստիարակչական աշխատանքների համակարգող (նախկինում` մանկապատանեկան կոլեկտիվի կազմակերպիչ)՝ վարչատնտեսական առանձնացված կառավարմանն անցնելու դեպքում

- 0,5 հաստիքային միավոր` մինչև 9 դասարանների տարեկան միջին թվի դեպքում,

- 0,75 հաստիքային միավոր` 9-ից մինչև 18 դասարանների տարեկան միջին թվի դեպքում,

- 1 հաստիքային միավոր` 18-ից մինչև 36 դասարանների տարեկան միջին թվի դեպքում

 - 1,5 հաստիքային միավոր՝ 36 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում

ՆԱԱ*1․54

 

դ հաստատությունում կադրային գործի իրականացման, գործավարության և փաստաթղթաշրջանառության աշխատանքների համար նախատեսվող հաստիքներ․

 

հհ

Հաստիքի անվանումը

Հաստիքի քանակը

դրույքաչափը

1.

Անձնակազմի կառավարման մասնագետ և/կամ Գործավար

- 0,5 հաստիքային միավոր` մինչև 9 դասարանների տարեկան միջին թվի դեպքում /մասնագիտացված և հատուկ դպրոցների դեպքում՝ 0,5 հաստիքով ավելի/,

- 1 հաստիքային միավոր` 9-ից մինչև 18 դասարանների տարեկան միջին թվի դեպքում /մասնագիտացված և հատուկ դպրոցների դեպքում՝ 0,5 հաստիքով ավելի/,

- 1,5 հաստիքային միավոր` 18–ից մինչև 36 դասարանների տարեկան միջին թվի դեպքում /մասնագիտացված և հատուկ դպրոցների դեպքում՝ 0,5 հաստիքով ավելի/,

- 2 հաստիքային միավոր` 36 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում

ՆԱԱ*1․13

2․

(կետն ուժը կորցրել է 04.09.23 N 112-Ն)

 

Ընդ որում, գործավարի կամ անձնակազմի կառավարման մասնագետի պարտականությունները կարող են դրվել համապատասխանաբար անձնակազմի կառավարման մասնագետի կամ գործավարի վրա։

 

ե․ հաստատությունում լաբորատորիաների կազմակերպման, աջակցության և բժշկական օգնության տրամադրման աշխատանքների իրականացման համար նախատեսվող հաստիքներ․

 

 հհ

Հաստիքի անվանումը

Հաստիքի քանակը

Դրույքա-չափը

1․

Բժիշկ

/հատուկ և մասնագիտացված դպրոցների դեպքում/

- 0,5 հաստիքային միավոր` մինչև 9 դասարանների տարեկան միջին թվի դեպքում,

- 1 հաստիքային միավոր՝ 9-ից ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում

ՆԱԱ*1․33

2․

Բուժքույր

/հատուկ և մասնագիտացված դպրոցների դեպքում/

- 4 հաստիքային միավոր

- մարզադպրոցների դեպքում նաև՝ միաժամանակյա օգտագործվող մարզադահլիճների առավելագույն քանակից մեկով պակաս թվով

ՆԱԱ*1․13

3․

Դաստիարակ

/սննդով և/կամ գիշերակացով սաներ ունեցող հաստատությունների համար/

- 0,5 հաստիքային միավոր` մասնագիտացված դպրոցների յուրաքանչյուր դասարանի հաշվարկով,

- 1 հաստիքային միավոր` մարզառազմական դպրոցների յուրաքանչյուր դասարանի հաշվարկով,

- 1 հաստիքային միավոր` հատուկ դպրոցների 10-ից 12-րդ դասարանի յուրաքանչյուր դասարանի հաշվարկով,

- 2 հաստիքային միավոր` հատուկ դպրոցների մինչև 10--րդ դասարանի յուրաքանչյուր դասարանի հաշվարկով

ՆԱԱ*1․13

4․

Գիշերային դայակ կամ գիշերային դաստիարակ

- 4 հաստիքային միավոր՝ մինչև 60 գիշերակացով սովորողի դեպքում,

- 6 հաստիքային միավոր՝ 60-ից մինչև 100 գիշերակացով սովորողի դեպքում,

- 8 հաստիքային միավոր՝ 100-ից մինչև 150 գիշերակացով սովորողի դեպքում,

- 10 հաստիքային միավոր՝ 150 և ավելի գիշերակացով սովորողի դեպքում

ՆԱԱ*1․13

5․

Հրահանգիչ-մեթոդիստ

/մասնագիտացված մարզադպրոցների դեպքում/

- 1 հաստիքային միավոր` յուրաքանչյուր մարզաձևի հաշվարկով

ՆԱԱ*1․13

6.

Ուղեկցող

- հաստատության տեղակայման վայրից տարբերվող բնակավայրից հաստատություն և հակառակ ուղղությամբ սովորողներին և մանկավարժական աշխատողներին աշխատանքային օրերին տեղափոխող փոխադրամիջոցների առկայության դեպքում՝ փոխադրամիջոցների քանակին համապատասխան

ՆԱԱ


զ հաստատությունում նյութատեխնիկական ապահովման աշխատանքների համար նախատեսվող հաստիքներ․

 

 հհ

Հաստիքի անվանումը

Հաստիքի քանակը

դրույքաչափը

1.

Պահեստապետ /սննդով և/կամ գիշերակացով սաներ ունեցող հաստատությունների համար/

- 0,5 հաստիքային միավոր` մինչև 9 դասարանների տարեկան միջին թվի դեպքում,

- 0,75 հաստիքային միավոր` 9-ից մինչև 18 դասարանների տարեկան միջին թվի դեպքում,

- 1 հաստիքային միավոր` 18 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում

ՆԱԱ*1․33

2.

Վարորդ /կազմակերպությանը հատկացված և շահագործվող ավտոմեքենայի առկայության դեպքում/

սովորողներին և մանկավարժական աշխատողներին աշխատանքային օրերին տեղափոխող փոխադրամիջոցների առկայության դեպքում՝ փոխադրամիջոցների քանակին համապատասխան

ՆԱԱ

3.

Տնտեսուհի /սննդով և/կամ գիշերակացով սաներ ունեցող հաստատությունների համար/

- 1 հաստիքային միավոր՝ մինչև 100 գիշերակացով սովորողի դեպքում,

- 2 հաստիքային միավոր՝ 100-300 գիշերակացով սովորողի դեպքում,

- 3 հաստիքային միավոր՝ 301 և ավելի գիշերակացով սովորողի դեպքում

ՆԱԱ

 

է հաստատությունում շենքերի և սարքավորումների սպասարկման ու նորոգման աշխատանքների համար նախատեսվող հաստիքներ․

 

հհ

Հաստիքի անվանումը

Հաստիքի քանակը

դրույքաչափը

1.

Պարետ

- 1 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր ննջասենյակային մասնաշենքի համար

ՆԱԱ*1․13

2.

Ընթացիկ նորոգող և սպասարկող մասնագետներ /էլեկտրագետ, սանտեխնիկ, փականագործ/

-0,5 հաստիքային միավոր` մինչև 9 դասարանների տարեկան միջին թվի դեպքում,

- 0,75 հաստիքային միավոր` 9-ից մինչև 18 դասարանների տարեկան միջին թվի դեպքում,

- 1 հաստիքային միավոր` 18-ից մինչև 36 դասարանների տարեկան միջին թվի դեպքում,

- 1,5 հաստիքային միավոր` 36-ից մինչև 48 դասարանների տարեկան միջին թվի դեպքում,

- 2 հաստիքային միավոր` 48-ից մինչև 60 դասարանների տարեկան միջին թվի դեպքում,

- 2,5 հաստիքային միավոր` 60 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում,

- մասնագիտացված կամ հատուկ դպրոցների դեպքում՝ 0,5 հաստիքով ավելի, իսկ գիշերակացով աշակերտների առկայության դեպքում՝ 1 հաստիքով ավելի

ՆԱԱ

3․

Երաժշտական գործիքների նորոգող և/կամ լարող

Ըստ ուղղվածության՝ համապատասխան հիմնավորմամբ և լիազոր մարմնի թույլտվության պարագայում

4.

Հնոցապան /կաթսայատան առկայության դեպքում/

- ջեռուցման ժամանակաշրջանում՝ համաձայն հերթափոխի հաշվարկի,

- գիշերակացով երեխաների դեպքում՝ նաև 1 հաստիքային միավոր

5.

Մասնագետ` ջեռուցման համակարգի սպասարկման

/ջեռուցման անհատական համակարգի դեպքում/

- ջեռուցման ժամանակաշրջանում 0,5 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր հաստատությանը

 

ը հաստատությունում շենքերի (շինությունների) և հարակից տարածքների պահպանման, խնամքի և կենցաղային սպասարկման աշխատանքների համար նախատեսվող հաստիքներ․

 

 հհ

Հաստիքի անվանումը

Հաստիքի քանակը

դրույքաչափը

1.

Պահակ

- 4 հաստիքային միավոր

ՆԱԱ

2.

Այգեպան

/բացառությամբ ձմեռային ժամանակաշրջանի/

- 0.5 հաստիքային միավոր՝ 800-ից մինչև 2000 քառ.մ մակերեսով բարեկարգվող այգու կամ կանաչապատ տարածքի առկայության դեպքում,

- 1 հաստիքային միավոր՝ 2000 քառ.մ-ից ավելի մակերեսով բարեկարգվող այգու կամ կանաչապատ տարածքի դեպքում

3.

Հավաքարար

- 1 հաստիքային միավոր՝ շենք-շինությունների տարածքի յուրաքանչյուր մաքրվող մինչև 600 քառ.մ-ի մաքրման համար, բայց ոչ ավելի, քան դասարանների միջին տարեկան թվի և 5 թվի քանորդի չափով, (բացառությամբ գիշերակացով աշակերտներ ունեցող հատուկ և մասնագիտացված դպրոցների)

- 1 հաստիքային միավոր՝ շենք-շինությունների տարածքի յուրաքանչյուր մաքրվող մինչև 600 քառ.մ-ի մաքրման համար (գիշերակացով աշակերտներ ունեցող հատուկ և մասնագիտացված դպրոցների դեպքում)

- ևս 1 հաստիքային միավոր՝ բակի յուրաքանչյուր մաքրվող մինչև 2000 քառ.մ-ի մաքրման համար, սակայն ոչ ավելի, քան 2 հաստիքային միավոր

4.

Սպասարկող վերելակի /շահագործվող վերելակի առկայության դեպքում/

- 0.5 հաստիքային միավոր` յուրաքանչյուր հաստատությանը

ՆԱԱ

5․

Լվացող-արդուկող /գիշերակացով աշակերտների և լվացքատան առկայության դեպքում/

- 1 հաստիքային միավոր` մինչև 9 դասարանների տարեկան միջին թվի դեպքում,

- 1,5 հաստիքային միավոր` 9-ից մինչև 27 դասարանների տարեկան միջին թվի դեպքում,

- 2 հաստիքային միավոր` 27 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում

ՆԱԱ

6․

Դերձակ /կոշկակար

/մարզառազմական ուղղվածությամբ մասնագիտացված դպրոցների դեպքում/

- 0,5 հաստիքային միավոր` մինչև 9 դասարանների տարեկան միջին թվի դեպքում,

- 1 հաստիքային միավոր` 9 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում

 

թ. Մասնագիտացված և հատուկ դպրոցներում սննդի տրամադրման աշխատանքների համար նախատեսվող հաստիքներ․

 

հհ

Հաստիքի անվանումը

Հաստիքի քանակը

դրույքաչափը

1.

Ավագ խոհարար

/սննդով սաներ ունեցող հաստատությունների համար/

- 1 հաստիքային միավոր` յուրաքանչյուր հաստատությանը /գիշերակացով աշակերտների առկայության դեպքում՝ 0,5 հաստիքային միավորով ավելի/

ՆԱԱ*1․13

2․

Խոհարար

/սննդով սաներ ունեցող հաստատությունների համար/

- 1 հաստիքային միավոր` մինչև 27 դասարանների տարեկան միջին թվի դեպքում,

- 1,5 հաստիքային միավոր` 27 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում

/գիշերակացով աշակերտների առկայության դեպքում՝ 0,5 հաստիքային միավորով ավելի/

ՆԱԱ

3․

Խոհանոցի աշխատող

/սննդով սաներ ունեցող հաստատությունների համար/

- 1 հաստիքային միավոր` մինչև 9 դասարանների տարեկան միջին թվի դեպքում,

- 1,5 հաստիքային միավոր` 9-ից մինչև 27 դասարանների տարեկան միջին թվի դեպքում,

- 2 հաստիքային միավոր` 27 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում

/գիշերակացով աշակերտների առկայության դեպքում՝ 0,5 հաստիքային միավորով ավելի/

ՆԱԱ

 

Ընդ որում, սույն գործակիցներում ու նորմատիվներում կիրառվող «սննդով սաներ ունեցող հաստատություններ» տերմինը վերաբերելի չէ «կայուն դպրոցական սնունդ» ծրագրից օգտվող հաստատություններին

1) «Սննդով սաներ չունեցող և «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրից օգտվող և համապատասխան խոհանոցային պայմաններ ունեցող հաստատությունների սովորողներին օրական մեկանգամյա տաք սնունդ տրամադրելու նպատակով նախակրթարաններում և տարրական դասարաններում սովորողների թվի հիման վրա նախատեսվում է խոհարարի հաստիքներ հետևյալ չափով․

 

հհ

Հաստիքի անվանումը

Հաստիքի քանակը

Դրույքա-չափը

1․

Խոհարար

- - 0,5 հաստիքային միավոր` մինչև 60 օրական միջին սնվող սաների թվի դեպքում,

- օրական միջին սնվող սաների թվի և 120-ի քանորդին հավասար հաստիքային միավոր` 60 և ավելի օրեկան միջին սնվող սաների թվի դեպքում

ՆԱԱ

 

2) Համապատասխան խոհանոցային պայմանների առկայության դեպքում օրական մեկանգամյա տաք սննդի գումարը հաշվարկվում է 151 դրամ յուրաքանչյուր սնվող սովորողի հաշվարկով, իսկ խոհանոցային ոչ բավարար պայմանների դեպքում օրական մեկանգամյա չոր սննդի գումարը հաշվարկվում է 171 դրամ յուրաքանչյուր սնվող սովորողի հաշվարկով։

3) Ուսումնական տարվա ընթացքում օրերի առավելագույն թիվը 5-օրյա ուսումնական շաբաթի դեպքում նախակրթարանում, 3-րդ և 4-րդ դասարաններում ընդունվում է հավասար 170-ի, 1-ին դասարանում՝ 150-ի, 2-րդ դասարանում՝ 160-ի, իսկ 6-օրյա ուսումնական շաբաթի դեպքում նախակրթարանում, 3-րդ և 4-րդ դասարաններում ընդունվում է հավասար 204-ի, 1-ին դասարանում՝ 180-ի, 2-րդ դասարանում՝ 192-ի:

5) ՆԽթ-ն (նախակրթարանի խմբակների թիվը) հաշվարկվում է դասարանների տարեկան միջին թվի մեջ, ընդ որում, 3,5-ից 4 ժամյա ծրագրերի դեպքում՝ խմբակների թվի նկատմամբ կիրառելի է 0,5 գործակիցը։ Նախակրթարանների դեպքում նախատեսվող հաստիքները վերաբերելի են միայն դաստիարակներին և նրանց օգնականներին։

6) ԲԼլ-ի (բարձրլեռնային բնակավայրերի շարքում դասվող բնակավայրերում տեղակայված պետական ուսումնական հաստատությունների աշխատողներին բարձրլեռնային բնակավայրերում աշխատելու համար տրվող լրավճարի) չափը որոշվում է տվյալ հաստատության աշխատողների թվի (ուսուցչական դրույքների, մանկավարժական և վարչական հաստիքների թվի հանրագումարի) միջին տարեկան թվի, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանած պետական և տեղական ինքնակառավարման մարմին չհամարվող բյուջետային հիմնարկների աշխատողներին բարձրլեռնային բնակավայրերում աշխատելու համար լրավճար վճարելու կարգով և չափով հաշվարկված մեծության և 12 թվի արտադրյալին,

7) Սգ-ն սննդի գումարն է, որը հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Հանրակրթություն» ծրագրի «Տարրական ընդհանուր հանրակրթություն» և «Նախադպրոցական կրթություն» միջոցառումների շրջանակում սովորողներին սննդի կազմակերպման նպատակով տրամադրվող ֆինանսական միջոցների հաշվարկման նորմատիվներին և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Հանրակրթության ծրագրի» միջոցառումների շրջանակում հատուկ, մասնագիտացված և արտադպրոցական կրթություն իրականացնող ուսումնական հաստատություններում սովորողների սննդի կազմակերպման նպատակով տրամադրվող ֆինանսական միջոցների հաշվարկման նորմատիվներին համապատասխան,

8) Դգ-ն դասագրքերի ներդրումային գումարների փոխհատուցման չափն է, որը հաշվարկվում է ընտանիքների անապահովության համակարգում հաշվառված կամ սոցիալական աջակցության այլ ծրագրերից օգտվող ընդգրկված ընտանիքների սովորողների /5-րդ և բարձր դասարանների սովորողներ/ և տվյալ դասարանի դասագրքերի փաթեթի համար սահմանված վարձավճարի գումարի արտադրյալի՝ բացառությամբ այլ ծրագրերով դասագրքերով ապահովվող դպրոցների,

9) ՀԴծ-ն համադպրոցական ծախսն է, որը ներառում է հաստատության պահպանման ծախսերը, այդ թվում՝

ա էլեկտրամատակարարման ծախսերը, որը որոշվում է վերջին երեք տարվա փաստացի ծախսերի միջինով /հաշվի առնելով սակագնային փոփոխությունները/,

բ բնական գազի մատակարարման և սպասարկման ծախսերը, որը որոշվում է վերջին երեք տարվա փաստացի ծախսերի միջինով /հաշվի առնելով սակագնային փոփոխությունները/,

գ․ այլ տիպի ջեռուցման ծախսերը, որը որոշվում է վերջին երեք տարվա փաստացի ծախսերի միջինով, ընդ որում, ջեռուցման մի տեսակից մյուսին անցնելիս հիմք է ընդունվում համանման ջեռուցման համակարգ և ծավալներ ունեցող հաստատության տվյալ տեսակի ծախսերը,

դ․ ջրամատակարարման և ջրահեռացման ծախսերը, որը որոշվում է վերջին երեք տարվա փաստացի ծախսերի միջինով /հաշվի առնելով սակագնային փոփոխությունները/,

ե․ աղբահանման ծախսերը, որը հավասար է «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով կրթական և ուսումնական նշանակության շենքերի և շինությունների աղբահանության վճարի տարեկան չափին,

զ․ ներքին գործուղումների ծախսերը, որը հաշվարկվում է․

Երևան քաղաքից մինչև 30 կմ հեռավորությամբ գտնվող հաստատությունների համար՝ տարեկան 36,0 հազ. դրամ,

Երևան քաղաքից մինչև 100 կմ հեռավորությամբ գտնվող հաստատությունների համար՝ տարեկան 250,8 հազ. դրամ,

Երևան քաղաքից մինչև 200 կմ հեռավորությամբ գտնվող հաստատությունների համար՝ տարեկան 306,0 հազ. դրամ,

Երևան քաղաքից մինչև 300 կմ հեռավորությամբ գտնվող հաստատությունների համար՝ տարեկան 424,8 հազ. դրամ,

Երևան քաղաքից 300 կմ և ավելի հեռավորությամբ գտնվող հաստատությունների համար՝ տարեկան 517,2 հազ. դրամ։

Ընդ որում, ավագ դպրոցների, ինչպես նաև մասնագիտացված և հատուկ դպրոցների համար կիրառելի է 1,2 գործակիցը, Երևան քաղաքից դուրս մասնաճյուղեր ունեցող հաստատությունների համար՝ նաև 1,3 գործակիցը։

Է․ կապի ծառայությունների ծախսերը, որը հաշվարկվում է հետևյալ աղյուսակով․

 

Դասարանների միջին
տարեկան թիվը

հասանելիք ֆիքսված հեռախոսակապի

ընդամենը՝ տարեկան վճարը /հազ․ դրամ/

թիվը

ամսական բաժանորդավճարը
/դրամ/

միջքաղաքային և դեպի բջջային ցանց ելից հեռախոսային խոսակցությունների ամսական սահմանաչափը /դրամ/

մինչև 9

1

4800

2000

81,6

9 և ավելի, սակայն 36-ից պակաս

2

4800

2000

139,2

36 և ավելի

3

4800

4000

220,8

Ընդ որում, գիշերակացով աշակերտների առկայությամբ հաստատությունների համար կիրառելի է 2 գործակիցը, և միջքաղաքային և դեպի բջջային ցանց ելից հեռախոսային խոսակցությունների սահմանաչափը կախված չէ ֆիքսված հեռախոսակապի թվից։

ը․ այլ կոմունալ ծախսերը, որը որոշվում է դասարանների տարեկան միջին թիվը բազմապատկելով 5730-ի, ընդ որում, ավագ դպրոցների համար կիրառելի է 1,2 գործակիցը, մասնագիտացված դպրոցների համար՝ 1,35 գործակիցը, հատուկ դպրոցների համար՝ 1,5 գործակիցը։

թ գրասենյակային ապրանքների և նյութերի, տնտեսական ապրանքների և նյութերի համար նախատեսված ծախսերը, որը որոշվում է դասարանների տարեկան միջին թիվը բազմապատկելով 13740-ի, ընդ որում, ավագ դպրոցների համար կիրառելի է 1,2 գործակիցը, մասնագիտացված դպրոցների համար՝ 1,55 գործակիցը, հատուկ դպրոցների համար՝ 1,95 գործակիցը,

ժ լաբորատորիաների ապրանքների և նյութերի համար նախատեսված ծախսերը, որը որոշվում է գործող լաբորատորիաներից օգտվող դասարանների թվով՝ ըստ դասարանների տարեկան միջին թվի, հետևյալ սանդղակով․

 

լաբորատորիան

դասարանը

նյութածախսի տարեկան
գումարը՝ ՀՀ դրամ

բնագիտություն

5

3,500

6

3,500

կենսաբանություն

7

7,500

8

 8,000

9

9,500

10

13,000

11

9,500

12

7,500

քիմիա

7

 3,260

8

 3,260

9

 3,260

10

3,260

11

24,000

12

7,100

Ֆիզիկա

7

 350

8

 350

9

 350

10

 700

11

1,000

12

400

իհաշմանդամություն ունեցող երեխաների համար ֆիզիկական միջավայրի հարմարեցումների համար նախատեսված ծախսերը, որը հաշվարկվում է երեք տարվա կտրվածքով 3300 հազ․ դրամ (սկսած 2024 թվականից) և տրվում է այն հաստատություններին, որոնք հարմարեցված չեն ներառական կրթությանը կամ ընդգրկված չեն այդ նպատակով ֆինանսավորվող ծրագրերում, ինչպես նաև առաջիկա երեք տարիների ընթացքում չի նախատեսվում հաստատությանն ամրացված անշարժ գույքի կառուցում, վերակառուցում, հիմնանորոգում։ Տվյալ ծախսի նպատակահարմարությունը որոշում է հաստատության կառավարումն իրականացնող լիազոր մարմինը՝ հաշվի առնելով նաև այն, որ առաջիկա երեք տարիներին յուրաքանչյուր տարի հաշմանդամություն ունեցող երեխաների համար ֆիզիկական միջավայրի հարմարեցումներ պետք է իրականացվեն հաստատության կառավարումն իրականացնող լիազոր մարմնի ենթակայությամբ գործող հաստատությունների թվի առնվազն 1/3-ում,

լ․ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության կազմակերպման գործընթացում խելամիտ հարմարեցումներ ապահովելու նպատակով տրամադրվող նպատակային ֆինանսավորումը, որը հաշվարկվում է հաստատությունում սովորող կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների միջին տարեկան թիվը բազմապատկելով 27,0 հազար դրամի,

խ․ տրանսպորտային միջոցների համար նախատեսված ծախսերը, որը հաշվարկվում է յուրաքանչյուր առկա տրանսպորտային միջոցի հաշվարկով առավելագույնը 177,8 հազար դրամ, սակայն ոչ ավելի, քան 1 տրանսպորտային միջոց, բացառությամբ հատուկ և մասնագիտացված ուսումնական հաստատությունների, որոնց տրանսպորտային նյութերի համար նախատեսված ծախսերը ըստ տրանսպորտային միջոցների տեսակի և քանակը (ըստ հիմնավորման) ենթակա է համաձայնեցման հաստատության կառավարումն իրականացնող լիազոր մարմնի հետ,

ծ․ համազգեստի համար նախատեսված ծախսերը /մարզառազմական և մարզական ուղղվածությամբ մասնագիտացված դպրոցների դեպքում/, որը որոշվում է համազգեստի 1 համակազմի վերջին տարվա փաստացի ձեռքբերման գնի /ավելացված 5 տոկոսի չափով/ և տարեկան սովորողների տարեկան միջին թվի արտադրյալով,

կ․ այլ ծախսերը, որը որոշվում է դասարանների տարեկան միջին թիվը բազմապատկելով 75000-ի, ընդ որում, ավագ դպրոցների համար կիրառելի է 1,2 գործակիցը, մասնագիտացված դպրոցների համար՝ 2,0 գործակիցը, հատուկ դպրոցների համար՝ 3,0 գործակիցը։

(2-րդ կետը լրաց., խմբ., փոփ. 04.09.23 N 112-Ն, փոփ., լրաց. 08.12.23 N 146-Ն)

3Սահմանել, որ

1) մասնաճյուղեր ունեցող հաստատությունների մասնաճյուղերի համար հաշվարկը կատարվում է որպես առանձին հաստատություն՝ ՈՈՒԱա-ի (ոչ ուսուցչական անձնակազմի ամսական աշխատավարձի ֆոնդի) նկատմամբ կիրառելով 0,7 գործակիցը։

2) հաստատության տնօրենը (իսկ վարչատնտեսական առանձնացված կառավարման անցած դպրոցների համար՝ վարչատնտեսական համակարգողը) տարեկան ծախսերի նախահաշիվները և հաստիքացուցակները կազմելիս պետք է առաջնորդվի սույն ֆինանսավորման գործակիցներով և նորմատիվներով՝ նկատի ունենալով, որ.

ա․ թույլատրվում է անհրաժեշտ հիմնավորումների առկայության դեպքում ոչ ուսուցչական անձնակազմի հաստիքացուցակներում թույլ տալ շեղումներ՝ չգերազանցելով ոչ ուսուցչական անձնակազմի ամսական աշխատավարձի ֆոնդի համար սույն հավելվածով հաշվարկված գումարի մեծությունը,

բ․ հաստատությունում տարաբնույթ ծրագրեր իրականացվելու դեպքում սույն գործակիցներ ու նորմատիվներից տարբերվող ոչ ուսուցչական անձնակազմի հաստիքներ թույլատրվում է անհրաժեշտ հիմնավորումների առկայության դեպքում հաստիքացուցակներում թույլ տալ շեղումներ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գրավոր համաձայնությամբ,

գ․ տնտեսապես արդյունավետ լինելու դեպքում հաստատությունը կարող է տվյալ ծախսատեսակի համար հաշվարկված ֆինանսական միջոցների սահմաններում ձեռք բերել ծառայություններ և աշխատանքներ՝ առնվազն պահպանելով քանակական և որակական ցուցանիշները,

3) ԲԼլ-ն (բարձրլեռնային բնակավայրերի շարքում դասվող բնակավայրերում տեղակայված պետական ուսումնական հաստատությունների աշխատողներին բարձրլեռնային բնակավայրերում աշխատելու համար տրվող լրավճարը, Սգ-ն սննդի գումարը, Դգ-ն դասագրքերի ներդրումային գումարները, Դծ-ում (համադպրոցական ծախսերում) ներառված լաբորատորիաների ապրանքների և նյութերի համար նախատեսված ծախսերը, հաշմանդամություն ունեցող երեխաների համար ֆիզիկական միջավայրի հարմարեցումների համար նախատեսված ծախսերը, ինչպես նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար անհրաժեշտ խելամիտ կամ այլ անհատական հարմարեցումների համար նախատեսված շարունակական ծախսերը բացառապես պետք է օգտագործվեն այդ նպատակներով,

4) շենքային, էլեկտրամատակարարման, բնական գազի մատակարարման և սպասարկման, ջեռուցման, ջրամատակարարման և/կամ ջրահեռացման պայմանների էական փոփոխությամբ էլեկտրամատակարարման, բնական գազի մատակարարման և սպասարկման, այլ տիպի ջեռուցման, ջրամատակարարման և ջրահեռացման ծախսերը կարող են հաշվարկվել համապատասխան կանխատեսումների հիման վրա՝ հաստատության կառավարումն իրականացնող լիազոր մարմնի համաձայնությամբ, որի դեպքում կանխատեսվող և փաստացի ծախսերի դրական տարբերությունը ենթակա է վերադարձման պետական բյուջե։ Վերջին երեք տարիներից որևէ մեկում նշված ծախսերն արտակարգ դրությամբ պայմանավորված էական շեղումներ ունենալու դեպքում այդ տարվա փաստացի ծախսերը չեն հաշվարկվում միջին ծախսերում,

5) որպես սույն գործակիցների և նորմատիվների հաշվարկման համար անհրաժեշտ խմբերի և սովորողների թիվ հիմք են ընդունվում կազմակերպությունների կողմից հունվար և սեպտեմբեր ամիսների երրորդ շաբաթվա առաջին աշխատանքային օրվա ավարտին Կրթության կառավարման տեղեկատվական համակարգ մուտքագրված տվյալները,

6) էլեկտրոնային ծրագրային ապահովման առկայության դեպքում հաստատությունների ֆինանսավորման հաշվարկն իրականացվում է կրթության կառավարման տեղեկատվական համակարգի միջոցով,

7) ավագ, միջնակարգ դպրոցներում և վարժարաններում խմբային ուսուցման դեպքում խմբերի թիվը որոշվում է մինչև 13 աշակերտը մեկ խումբ հաշվարկով՝ խմբերում սովորողների նվազագույն թիվը հաշվարկելով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված Հայաստանի Հանրապետության հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատության դասարանների կազմավորման կարգին համապատասխան,

8) ազատազրկված և միջնակարգ կրթություն չունեցող անձանց շրջանակում հանրակրթական ծառայությունների մատուցման համար ՈՈՒԱա-ն (ոչ ուսուցչական անձնակազմի ամսական աշխատավարձի ֆոնդը) հաշվարկվում է ընդհանուր ղեկավարման համար նախատեսվող հաստիքների, հաստատության հաշվապահական հաշվառման և ֆինանսատնտեսական գործունեության համար նախատեսվող հաստիքների և հաստատությունում ուսուցիչ չհամարվող մանկավարժական աշխատանքների համար նախատեսվող հաստիքների համար նախատեսված գործակիցների ու նորմատիվների նկատմամբ կիրառելով 0,5 գործակիցը, իսկ ՀԴծ (համադպրոցական ծախեր) չի հաշվարկվում,

9) մասնագիտացված դպրոցների մասնագիտացված դասաժամերը (ներառյալ՝ անհատական պարապմունքները) ներառվում են դասացուցակում և տարիֆիկացիոն ցուցակներում, և դրա արդյունքում ձևավորված խմբերը չեն ներառվում դասարանների միջին տարեկան թվի մեջ,

10) սույն գործակիցներում և նորմատիվներում կիրառվող «հատուկ դպրոց» տերմինը կիրառելի է նաև ռեսուրս կենտրոնների դեպքում, իսկ «ավագ դպրոց» տերմինը՝ կրթահամալիրների և վարժարանների դեպքում։

(3-րդ կետը լրաց. 04.09.23 N 112-Ն, 08.12.23 N 146-Ն)

(հավելվածը լրաց., խմբ., փոփ. 04.09.23 N 112-Ն, փոփ., լրաց. 08.12.23 N 146-Ն)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 դեկտեմբերի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
08.12.2023, N 146-Ն 13.12.2023, N 79-Ն
04.09.2023, N 112-Ն 07.09.2023, N 79-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան