ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
05 դեկտեմբերի 2023 թվական ք. Երևան |
N 2491-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՋԵԹ ԼԱՅՆ ԿԱՐԳՈ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8-ԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԹԻՎ ՓԿ N 044 ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով, 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 698-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 18-րդ կետի 20-րդ ենթակետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության փոստային կապի գործունեության լիցենզավորման հանձնաժողովի 2023 թվականի դեկտեմբերի 4-ի N 7 եզրակացությունը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. 2023 թվականի դեկտեմբերի 9-ից ուժը կորցրած ճանաչել «Ջեթ Լայն Կարգո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը փոստային կապի բնագավառում 2017 թվականի դեկտեմբերի 8-ին տրամադրված թիվ ՓԿ N 044 փոստային կապի գործունեության լիցենզիան:
Պարտականությունները կատարող` |
Գ. Մանթաշյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|