ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ
ՆԱԽԱՐԱՐ
16 նոյեմբերի 2023 թ. ք. Երևան |
N 2424-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԿԱՄՈ ՍԱՂԱԹԵԼԻ ԶԵՅՆԱԼՅԱՆԻՆ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 9-րդ և 28-րդ հոդվածներով, 18-րդ հոդվածի 2-րդ մասով, 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 16-րդ բաժնի 5-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 11-ի N 1471-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կարգով, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի թիվ 659-Լ որոշման հավելվածի 19-րդ կետի 20-րդ ենթակետով և հիմք ընդունելով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության լիցենզավորման հանձնաժողովի 2023 թվականի նոյեմբերի 15-ի N 18/2 եզրակացությունը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Անհատ ձեռնարկատեր ԿԱՄՈ ՍԱՂԱԹԵԼԻ ԶԵՅՆԱԼՅԱՆԻՆ տրամադրել անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիա և ներդիր՝ N 00001:
2. Ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետին` լիցենզիան և ներդիրը անհատ ձեռնարկատեր ԿԱՄՈ ՍԱՂԱԹԵԼԻ ԶԵՅՆԱԼՅԱՆԻՆ պատշաճ ձևով հանձնել կամ ուղարկել ոչ շուտ, քան օրենքով սահմանված պետական տուրքը վճարելու օրը:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համապատասխան ոլորտը համակարգող նախարարի տեղակալին:
Նախարար` |
Գ. Սանոսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|