Գլխավոր տեղեկություն
Номер
N 58-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (07.12.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.11.27-2023.12.10 Պաշտոնական հրապարակման օրը 27.11.2023
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
20.11.2023
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
20.11.2023
Дата вступления в силу
07.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«20» նոյեմբեր 2023 թ.

N 58-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԳՈՏԵՎՈՐՈՂ ՈՐՔԻՆՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1․ Հաստատել գոտևորող որքինով պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն Հավելվածի։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Ա. Ավանեսյան

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

«20» նոյեմբերի 2023 թվականի

N 58-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

ԳՈՏԵՎՈՐՈՂ ՈՐՔԻՆՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

 1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10-րդ վերանայման դասակարգչի․

 

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

B 02

Գոտևորող որքին (herpes zoster)

2)

B 02.0

Գոտևորող որքին՝ էնցեֆալիտի հետ

3)

B 02.1

Գոտևորող որքին՝ մենինգիտի հետ

4)

B 02.2

Գոտևորող որքին՝ նյարդային համակարգի այլ բարդություններով

5)

B 02.3

Գոտևորող որքին՝ աչքի բարդություններով

6)

B 02.7

Դիսեմինացված (տարածուն) գոտևորող որքին

7)

B 02.8

Գոտևորող որքին՝ այլ բարդություններով

8)

B 02.9

Գոտևորող որքին՝ առանց բարդությունների

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1-ի.

 

Ձև 1

 

1)

Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ)

ա. նորածին,

բ.երեխա,

գ. դեռահաս,

դ. մեծահասակ:

2)

Սեռ (արական, իգական)

ա. արական,

բ. իգական:

3)

Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ))

(Բ)

ա.երկրորդային մանրէային վարակների միացում,

բ.մենինգիտ,

գ. էնցեֆալիտ,

դ. գանգլիոնիտ,

ե. եռորյակ նյարդի նևրալգիա,

զ. պոլինևրալգիա,

է. բլեֆարիտ,

ը. կոնյուկտիվիտ,

թ. իրիտ,

ժ.կերատիտ,

ժա.կերատոկոնյուկտիվիտ:

4)

Հիվանդության փուլը (նկարագրել)

Կիրառելի չէ

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում)

ա. արտահիվանդանոցային պայմաններում,

բ. ցերեկային ստացիոնարի պայմաններում,

գ. հիվանդանոցային պայմաններում:

6)

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային)

ա. շտապ,

բ. անհետաձգելի:

7)

Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը)

ա. մաշկաբան,

բ. վարակաբան (ինֆեկցիոն հիվանդությունների մասնագետ),

գ. նյարդաբան:

8)

Գանգատներ

Գծային, նյարդի ուղղությամբ ցավի, այրոցի զգացողություն, խմբավորված բշտիկային էլեմենտներ՝ շճային, կամ արյունային պարունակությամբ։

9)

Անամնեզ

Ընդհանուր թուլություն, ջերմության բարձրացում, գծային ցավի այրոցի զգացողություն։ Հնարավոր և (կամ) հավանական շփում վարիցելլա զոստեր վիրուսի դրսևորումներ ունեցող անձանց հետ։

10)

Զննման արդյունք/Ցուցում

Գծային դասավորությամբ, խմբավորված՝ շճային կամ հեմոռագիկ պարունակությամբ բշտիկային էլեմենտներ, էրոզիվ-խոցային մակերեսներ, կեղևներ։

11)

Հոսպիտալացման Ցուցում

ա. իմունոսուպրեսիա,

բ. հիվանդության ատիպիկ դրսևորումներ (օրինակ՝ միելիտ),

գ. 2-ից ավելի դերմատոմների ներգրավվածություն,

դ. դեմքի զգալի մանրէային սուպերինֆեկցիա։

ե. տարածուն գոտևորող որքին։

զ. ակնային ներգրավվածություն։

է. մենինգոէնցեֆալոպաթիա։

3․ Բժիշկ-մասնագետի կողմից զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 2

 

Հ/Հ

Խորհրդատվության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Մաշկաբան և վեներաբան

1

 0,3

2)

Վարակաբան (ինֆեկցիոն հիվանդությունների մասնագետ)

0,1

0,3

3)

Նյարդաբան

0,3

1

4․ Սույն հավելվածի Ձև 2-ում նշված՝ տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնվի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3-ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 3

 

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

1)

Պոլիմերազա շղթայական ռեակցիա (ՊՇՌ) մեթոդով հետազոտություն վիճելի և/կամ դժվարացած ախտորոշման դեպքում Վարիցելազորստեր վիրուսի (VZV) հայտնաբերման նպատակով

ԱԲ

Բ

Վարիցելլա զոստեր վիրուսի նուկլեինաթթվի հայտնաբերում։

0,2

0,7

Ախտորոշման հաստատում։

2)

Մարդու իմունային անվարարությամբ վիրուսի (ՄԻԱՎ) նկատմամբ հետազոտություն` գոտևորող հերպեսի կրկնման և մինչև 18 տարեկան անձանց մոտ արձանգրման դեպքում։

1

1

ՄԻԱՎ վարակակրության հաստատում կամ հերքում։

 Գործիքային հետազոտություններ

3)

Կիրառելի չէ

     

6․ Սույն հավելվածի Ձև 3-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնվի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4-ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 4

 

Հ/Հ

Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում

Ակտիվ բաղադրատարր

Չափման միավոր

Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն

Միջին օրական չափաքանակ

Բուժման կուրսի միջին չափաքանակ

Օրերի քանակ

1)

Ացիկլովիր 200; 400 մգ

Ացիկլովիր

մգ

5

4000 մգ

28000 մգ

7

2)

Վալացիկլովիր, դեղահատեր թաղանթապատ 500մգ

Վալացիկլովիր (վալացիկլովիրի հիդրոքլորիդ)

մգ

3

3000 մգ

21000 մգ

7

3)

Ֆամցիկլովիր 500 մգ

Ֆամցիկլովիր

մգ

3

1500 մգ

10500 մգ

7

4)

Անիլինային ներկանյութերի սպիրտային լուծույթներ (ադամանդյա կանաչ, լուծույթ արտաքին կիրառման 10մգ/մլ ապակե շշիկ, մեթիլեն կապույտ) 1-2%

Ադամանդյա կանաչ, մեթիլեն կապույտ

մլ

5

-

-

7

5)

ռեզորցին, լուծույթ արտաքին կիրառման 78մգ/մլ; ապակե շշիկ

Ռեզորցին

մլ

5

-

-

7

8․ Սույն հավելվածի Ձև 4-ում սահմանված՝

1) Նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ:

2) Տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնվի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։

9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5-ում (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 5

 

Հ/Հ

Բժշկական ծառայության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Ֆիզիոթերապիա (հետհերպետիկ նևրլգիայի փուլում)

0

0,2

2)

Նյարդաբանի խորհրդատվություն (կայուն հետհերպետիկ նևրլգիայի փուլում)

0,5

1

 10․ Սույն հավելվածի Ձև 5-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնվի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1. https://www.uptodate.com/contents/epidemiology-clinical-manifestations-and-diagnosis-of-herpes-

zoster?search=herpes%20zoster&source=search_result&selectedTitle=2~150&usage_type=default&display_rank=2

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 նոյեմբերի 2023 թվական: