Գլխավոր տեղեկություն
Номер
N 59-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (07.12.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.11.27-2023.12.10 Պաշտոնական հրապարակման օրը 27.11.2023
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
20.11.2023
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
20.11.2023
Дата вступления в силу
07.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«20» նոյեմբեր 2023 թ.

N 59-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՄԱՇԿԻ ԱԲՍՑԵՍՈՎ (ԹԱՐԱԽԱԿՈՒՅՏՈՎ), ՖՈՒՐՈՒՆԿՈՒԼՈՎ ԵՎ ԿԱՐԲՈՒՆԿՈՒԼՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել մաշկի աբսցեսով (թարախակույտով), ֆուրունկուլով և կարբունկուլով պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն Հավելվածի։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Ա. Ավանեսյան

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

«20» նոյեմբերի 2023 թվականի

N 59-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

ՄԱՇԿԻ ԱԲՍՑԵՍՈՎ (ԹԱՐԱԽԱԿՈՒՅՏՈՎ), ՖՈՒՐՈՒՆԿՈՒԼՈՎ ԵՎ ԿԱՐԲՈՒՆԿՈՒԼՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10-րդ վերանայման դասակարգչի.

 

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

L02.0

Դեմքի աբսցես, ֆուրունկուլ և կարբունկուլ

2)

L02.1

Պարանոցի շրջանի աբսցես, ֆուրունկուլ և կարբունկուլ

3)

L02.2

Իրանի շրջանի աբսցես , ֆուրունկուլ և կարբունկուլ

4)

L02.3

Հետույքի աբսցես, ֆուրունկուլ և կարբունկուլ

5)

L02.4

Վերջույթների աբսցես, ֆուրունկուլ և կարբունկուլ

6)

L02.8

Այլ տեղակայմամբ աբսցես, ֆուրունկուլ և կարբունկուլ

7)

L02.9

Չճշտված տեղակայմամբ աբսցես, ֆուրունկուլ և կարբունկուլ

 2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1-ի․

 

1)

Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ)

ա. նորածին,

բ. երեխա,

գ. դեռահաս,

դ. մեծահասակ:

2)

Սեռ (արական, իգական)

Արական, իգական

3)

Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ))

(ԱԲ), (Բ)

4)

Հիվանդության փուլը (նկարագրել)

Կիրառելի չէ

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում)

Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում:

6)

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային)

Պլանային, շտապ, անհետաձգելի:

7)

Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը)

Մաշկաբան և վեներաբան, վիրաբույժ:

8)

Գանգատներ

Ախտահարված հատվածում ցավի, հնարավոր է քորի առկայություն։ Ծանր ձևերի և մաշկի տարածուն ախտահարումների դեպքում հնարավոր է ջերմություն և թունավորման ախտանիշներ:

9)

Զննման արդյունք/Ցուցում

ա. Ֆուրունկուլ.

Հիվանդությունը բնութագրվում է կոնաձև թարախաբշտիկի առաջացմամբ՝ նեկրոտիկ առանցքի ձևավորմամբ, բորբոքման, այտուցվածության և ցավի զգացողություն օջախի շուրջ մաշկի շոշափման ժամանակ։ Նեկրոզի տեղում խոցի առաջացում։

 

բ. Կարբունկուլ.

Հիվանդությունը բնութագրվում է 5-10 սմ տրամագծով մուգ կարմիր կամ մանուշակագույն գույնի խիտ հանգույցի առաջացմամբ՝ շրջապատող հյուսվածքից անորոշորեն սահմանազատված, որի մակերեսին կան մի քանի թարախաբշտիկներ։ Բշտիկների բացումից հետո ձևավորվում է հիմքում ընկած հյուսվածքների խորը նեկրոզ՝ խորը լայնածավալ խոցի ձևավորմամբ։

 

գ. Մաշկի աբսցես (թարախակույտ).

Հիվանդությունը բնութագրվում է ցավոտ հանգույցի առաջացմամբ, որին հաջորդում է ցանի կենտրոնում թարախով լցված խոռոչի ձևավորում։ Տեղակայված է բուն մաշկում և ենթամաշկային հյուսվածքում, մկանային հյուսվածքը նույնպես կարող է ախտահարվել: Ձևավորված թարախակույտը բնութագրվում է ծփանքով։

10)

Հոսպիտալացման Ցուցում

Ստաֆիլոկոկերի և ստրեպտոկոկերի տոքսիններով պայմանավորված պացիենտի ընդհանուր վիճակի վատթարացում տարածուն կամ խորը պրոցեսների դեպքում։

3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).

 

Ձև 2

 

Հ/հ

Խորհրդատվության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Մաշկաբան և վեներաբան

1

1

2)

Էնդոկրինոլոգ

0,6

1

3)

Թերապևտ

0,6

1

4)

Վիրաբույժ

1

1

5)

Ինտենսիվ թերապիայի մասնագետ

0,2

1

4․ Սույն հավելվածի Ձև 2-ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 3

 

Լաբորատոր ախտորոշիչ հետազոտություններ

Կոդը

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

ԱԲ

Բ

   1)

Արյան ընդհանուր հետազոտություն

1

1

Հոմեոստազի տարբեր խանգարումներ պայմանավորված վիճակի ծանրությամբ։

2)

Մեզի ընդհանուր հետազոտություն

1

1

Մեզում լեյկոցիտների բարձրացում։

3)

Արյան բիոքիմիական հետազոտություն

1

1

Բիլիռուբինի զգալի բարձրացում, որպես օրգանիզմում ազատ հեմոգլոբինի տրանսֆորմացիայի աղբյուր։

4)

ՆՄՌ (TPHA) Նստեցման միկրոպրեցիպիտացիայի ռեակցիա

1

1

Սիֆիլիսի հայտնաբերում կամ հերքում։

5)

Հեպատիտ Բ վիրուսի (HBsAg) անտիգենի որոշում արյան մեջ

1

1

Հեպատիտ Բ վիրուսի հայտնաբերում կամ հերքում։

6)

Մարդու իմունային անբավարարության վիրուսի ՄԻԱՎ (HIV) հակամարմինների (IgM, IgG դասի) հայտնաբերում արյան մեջ

1

1

ՄԻԱՎ -ի հայտնաբերում կամ հերքում։

7)

Հեպատիտ Ց վիրուսի անտիգենի որոշում արյան մեջ

1

1

Հեպատիտ Ց վիրուսի հայտնաբերում կամ հերքում։

8)

Կոագուլոգրամմա

0,5

1

Մակարդելիության ցուցանիշների գնահատում

Գործիքային ախտորոշիչ հետազոտություններ

9)

Մորֆոլոգիական (հյուսվածքաբանական) հետազոտություն

0,3

1

 

10)

Բջջաբանական հետազոտություն

0,02

1

Բջջային կազմի գնահատում

11)

Թարախի մանրէաբանական հետազոտություն աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ միկրոօրգանիզմների նկատմամբ և զգայնության որոշում

0,7

1

Հարուցչի հայտնաբերում

12)

Փափուկ հյուսվածքների ուլտրաձայնային հետազոտություն (ՈՒՁՀ)

0,5

1

Փափուկ հյուսվածքների վիճակի գնահատում

13)

Փափուկ հյուսվածքների մագնիսա ռեզոնանսային շերտագրություն (ՄՌՇ)

0,01

1

Փափուկ հյուսվածքների վիճակի գնահատում

14)

Էլեկտրասրտագրություն

1

1

Շեղումների հայտնաբերում

6․ Սույն հավելվածի Ձև 3-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7. Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4-ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը).

 

Ձև 4

 

Հ/հ

Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում

Անվանում (ջեներիկ)

Չափման միավոր

Միջինա-ցված ցուցանիշ՝ տրամա-դրման հաճախա-կանություն

Միջին օրական չափա-քանակ

Բուժման կուրսի միջին չափա-քանակ

Օրերի քանակ

1)

Ատրոպին (ատրոպինի սուլֆատ) լուծույթ ներարկման 1մգ/մլ

Ատրոպին (ատրոպինի սուլֆատ) լուծույթ ներարկման 1մգ/մլ

մգ

1

1

1

12

2)

Քլորամֆենիկոլ դեղահատեր 500մգ

Քլորամֆենիկոլ դեղահատեր 500մգ

գ

0,2

10

70

12

3)

Մետրոնիդազոլ դեղահատեր 500մգ

Մետրոնիդազոլ դեղահատեր 500մգ

գ

0,5

1

10

12

4)

Պրեդնիզոլոն դեղահատեր 5մգ

Պրեդնիզոլոն դեղահատեր 5մգ

մգ

0,2

100

700

12

5)

Դեքսամեթազոն դեղահատեր 0,5մգ

Դեքսամեթազոն դեղահատեր 0,5մգ

մգ

0,2

50

250

12

6)

Ամօքսիցիլին + քլավուլանաթթու դեղահատեր թաղանթապատ

Ամօքսիցիլին + քլավուլանաթթու դեղահատեր թաղանթապատ

գ

0,4

4,8

33,6

12

7)

Ցեֆոտաքսիմ (ցեֆոտաքսիմ նատրիում) դեղափոշի ներարկման լուծույթի 500մգ, 1000մգ

Ցեֆոտաքսիմ (ցեֆոտաքսիմ նատրիում) դեղափոշի ներարկման լուծույթի 500մգ, 1000մգ

գ

0,7

4

0,5

28

6

12

8)

Իմիպենեմ (իմիպենեմի մոնոհիդրատ), Ցիլաստատին (ցիլաստատին նատրիում) դեղափոշի կաթիլաներարկման լուծույթի 500մգ+500մգ

Իմիպենեմ (իմիպենեմի մոնոհիդրատ), Ցիլաստատին (ցիլաստատին նատրիում) դեղափոշի կաթիլաներարկման լուծույթի 500մգ+500մգ

գ

0,3

2

14

12

9)

Մերոպենեմ դեղափոշի ն/ե ներարկման լուծույթի 500մգ, 1000մգ

Մերոպենեմ դեղափոշի ն/ե ներարկման լուծույթի 500մգ, 1000մգ

գ

 

3

21

12

10)

Ամիկացին (ամիկացինի սուլֆատ) լուծույթ ներարկման/
կաթիլաներարկման 500մգ/2մլ

Ամիկացին (ամիկացինի սուլֆատ) լուծույթ ներարկման/
կաթիլաներարկման 500մգ/2մլ

գ

0,4

1

10

12

11)

Լևոֆլօքսացին դեղահատեր թաղանթապատ 500մգ

Լևոֆլօքսացին դեղահատեր թաղանթապատ 500մգ

գ

0,2

0,5

3,5

12

12)

Վանկոմիցին դեղափոշի ներարկման լուծույթի 500մգ

Վանկոմիցին դեղափոշի ներարկման լուծույթի 500մգ

գ

0,1

2

14

12

13)

Ֆլուկոնազոլ դեղապատիճներ 150մգ

Ֆլուկոնազոլ դեղապատիճներ 150մգ

գ

0,2

4

4

12

14)

Լոմեֆլոքասին +

Պիրազինամիդ +

Պրոթիոնամիդ +

Էթամբուտոլ

Լոմեֆլոքասին +

Պիրազինամիդ +

Պրոթիոնամիդ +

Էթամբուտոլ

գ

0,02

0,4

2,8

12

15)

Դիկլոֆենակ (դիկլոֆենակ նատրիում)

Դիկլոֆենակ (դիկլոֆենակ նատրիում)

մգ

0,7

75

900

12

16)

Կետորոլակ (կետորոլակի տրոմետամոլ)

Կետորոլակ (կետորոլակի տրոմետամոլ)

մգ

0,7

75

900

12

17)

Սուքսամեթոնիում (սուքսամեթոնիումի յոդիդ) լուծույթ ներարկման 20մգ/մլ

Սուքսամեթոնիում (սուքսամեթոնիումի յոդիդ) լուծույթ ներարկման 20մգ/մլ

մգ

0,6

200

200

12

18)

Սուքսամեթոնիում քլորիդ

Սուքսամեթոնիում քլորիդ

մգ

 

200

200

12

19)

Սևոֆլուրան հեղուկ շնչառման 100%

Սևոֆլուրան հեղուկ շնչառման 100%

մլ

0,4

500

500

12

20)

Հեքսոբարբիտալ

Հեքսոբարբիտալ

մգ

1

500

500

12

21)

Թիոպենտալ (թիոպենտալ նատրիում) դեղափոշի լիոֆիլիզացված ն/ե ներարկման լուծույթի 500մգ, 1000մգ

Թիոպենտալ (թիոպենտալ նատրիում) դեղափոշի լիոֆիլիզացված ն/ե ներարկման լուծույթի 500մգ, 1000մգ

մգ

 

500

500

12

22)

Ֆենտանիլ

Ֆենտանիլ

մգ

1

80

240

12

23)

Տրիմեպերիդինի հիդրոքլորիդ լուծույթ ներարկման 20մգ/մլ

Տրիմեպերիդինի հիդրոքլորիդ լուծույթ ներարկման 20մգ/մլ

մգ

1

1

1

12

24)

Կետամին

Կետամին

մգ

1

400

400

12

25)

Պրոպոֆոլ կիթ ներարկման/
կաթիլաներարկման

Պրոպոֆոլ կիթ ներարկման/
կաթիլաներարկման

մլ

մգ

1

80

800

12

26)

Մորֆին (մորֆինի հոդրոքլորիդ) լուծույթ ներարկման 10մգ/մլ

Մորֆին (մորֆինի հոդրոքլորիդ) լուծույթ ներարկման 10մգ/մլ

մգ

0,5

30

120

12

27)

Տրամադոլ (տրամադոլի հիդրոքլորիդ) 50մգ

Տրամադոլ (տրամադոլի հիդրոքլորիդ) 50մգ

մգ

0,5

200

1

12

28)

Ացետիլսալիցիլաթթու դեղահատեր 500մգ

Ացետիլսալիցիլաթթու դեղահատեր 500մգ

մգ

0,2

500

3500

12

29)

Պարացետամոլ դեղահատեր 500մգ

Պարացետամոլ դեղահատեր 500մգ

մգ

0,3

500

1000

12

30)

Դիազեպամ +

Ցիկլոբարբիտալ

Դիազեպամ +

Ցիկլոբարբիտալ

 

0,5

10

50

12

31)

Ցիպրոֆլօքսացին դեղահատեր թաղանթապատ 500մգ

Ցիպրոֆլօքսացին դեղահատեր թաղանթապատ 500մգ

գ

0,02

0,5

3,5

12

 8․ Սույն հավելվածի Ձև 4-ում սահմանված՝

 1) Նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ:

 2) Տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։

 9. Բուժական այլ միջոցառումները սահմանվում են Ձև 5-ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).

 

Ձև 5

 

Հ/հ

Բժշկական ծառայության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Թարախային օջախի պունկցիա

0,01

1

2)

Վերքի կամ ախտահարված հյուսվածքների վիրաբուժական մշակում

0,02

1

3)

Ախտահարված ենթամաշկային ճարպաբջջանքի հեռացում

0,2

1

4)

Լայն շերտավոր լամպասային կտրվածքներ

0,1

1

5)

Կարբունկուլի բացում

0,2

1

6)

Թարախակույտի բացում և դրենավորում

0,2

1

7)

Տեղային անզգայացում

0,4

1

8)

Ընդհանուր ներերակային անզգայացում

0,3

1

10․ Սույն հավելվածի Ձև 5-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1. https://www.uptodate.com/contents/skin-abscesses-in-adults-treatment?search=furuncle&source=search_result&selectedTitle=3~105&usage_type=default&display_rank=3

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 նոյեմբերի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան