Գլխավոր տեղեկություն
Номер
N 56-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (07.12.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.11.27-2023.12.10 Պաշտոնական հրապարակման օրը 27.11.2023
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
20.11.2023
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
20.11.2023
Дата вступления в силу
07.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«20» նոյեմբեր 2023 թ.

N 56-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՕՆԻԽՈՄԻԿՈԶՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1․ Հաստատել օնիխոմիկոզով պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն Հավելվածի։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Ա. Ավանեսյան

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

«20» նոյեմբեր 2023 թվականի

N 56-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

ՕՆԻԽՈՄԻԿՈԶՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

B35.1

Եղունգների միկոզ (Tinea սngսiսm)

2)

 

Եղունգների դերմատոֆիտոզ

3)

 

Օնիխոմիկոզ

4)

 

Եղունգների խուզող որքին

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․

 

Ձև 1

 

1)

Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ)

ա. երեխա,

բ. դեռահաս,

գ. մեծահասակ:

2)

Սեռ (արական, իգական)

Արական, իգական

3)

Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ))

(ԱԲ), (Բ)

Երկրորդային վարակ , միկիդներ

4)

Հիվանդության փուլը (նկարագրել)

Կիրառելի չէ

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում)

Արտահիվանդանոցային պայմաններում

6)

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային)

Պլանային

7)

Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը)

Մաշկաբան և վեներաբան, վնասվածքաբան-օրթոպեդ

8)

Գանգատներ

Եղունգների գույնի փոփոխություն, դեֆորմացիա, եղունգների դեղնություն, խամրածություն, փշրվածություն` կտրելիս

9)

Անամնեզ

Նեղ կոշիկների կրում, լողավազանի հաճախում, շաքարային դիաբետ, գերքրտնարտադրություն

10)

Զննման արդյունք/Ցուցում

Եղունգի հաստացում, շերտազատում, փայլի կորուստ, դեղնածություն, անհարթություններ մակերեսին

11)

Հոսպիտալացման Ցուցում

Կիրառելի չէ

 

3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի(անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 2

 

Հ/հ

Խորհրդատվության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Մաշկաբան և վեներաբան

1

1

2)

Վնասվածքաբան-օրթոպեդ

0,2

0,2

 

4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

 

5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 3

 

Լաբորատոր ախտորոշիչ հետազոտություններ

Հ/Հ

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

    

ԱԲ

Բ

 

1)

Մանրադիտակային զննում

1

1

Սնկերի հայտնաբերում

2)

Ցանքս (մանրէաբանական քննություն)

0,3

0,3

Սնկերի տեսակային հայտնաբերում

3)

Արյան ընդհանուր հետազոտություն

0,5

0,5

Շեղումների հայտնաբերում

4)

Արյան բիոքիմիական հետազոտություն

0,5

0,5

Լյարդի և երիկամների ֆունկցիայի գնահատում

5)

Մեզի ընդհանուր հետազոտություն

0,5

0,5

Շեղումների հայտնաբերում

6) Գործիքային ախտորոշիչ հետազոտություններ

7)

Կիրառելի չէ

     

 

6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 4

 

 Հ/հ

Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում

Անվանում (ջեներիկ)

Չափման միավոր

Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախակա-նություն

Միջին օրկան չափաքանակ

Բուժման կուրսի միջին չափաքանակ

Օրերի քանակ

 1)

Գրիզեոֆուլվին 125մգ

Գրիզեոֆուլվին 125մգ

մգ

0,3

1000

360000

360

2)

Կետոկոնազոլ նրբաքսուք արտաքին կիրառման 20մգ/գ

Կետոկոնազոլ նրբաքսուք արտաքին կիրառման 20մգ/գ

մգ/մլ

0,3

200

36000

180

3)

Ֆլուկոնազոլ դեղապատիճներ 150մգ

Ֆլուկոնազոլ դեղապատիճներ 150մգ

մգ

0,3

150

3600

24

4)

Իտրակոնազոլ դեղապատիճներ 100մգ

Իտրակոնազոլ դեղապատիճներ 100մգ

մգ

0,3

400

36000

90

5)

Տերբինաֆին 250մգ

Տերբինաֆին 250մգ

մգ

0,8

250

22500

90

6)

Ամորոլֆին (ամորոլֆինի հիդրոքլորիդ) եղունգների բուժիչ լաք 50մգ/մլ

Ամորոլֆին (ամորոլֆինի հիդրոքլորիդ) եղունգների բուժիչ լաք 50մգ/մլ

մլ

1

1

180

180

7)

Ցիկլոպիրոկս

Ցիկլոպիրոկս

մլ

1

1

180

180

8)

Նաֆտիֆին (նաֆտիֆինի հիդրոքլորիդ) լուծույթ արտաքին կիրառման 10մգ/մլ

Նաֆտիֆին (նաֆտիֆինի հիդրոքլորիդ) լուծույթ արտաքին կիրառման 10մգ/մլ

մլ

1

1

180

180

9)

Նաֆտիֆինի հիդրոքլորիդ լուծույթ արտաքին կիրառման 10մգ/մլ

Նաֆտիֆինի հիդրոքլորիդ լուծույթ արտաքին կիրառման 10մգ/մլ

մլ

1

1

180

180

 

8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված՝

1) Նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ:

2) Տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։

9․ Բուժական այլ միջոցառումները սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 5

 

Հ/հ

Բժշկական ծառայության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

 1)

Կիրառելի չէ

   

 

10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1. հttps://www.սptօdate.cօm/cօntents/օnycհօmycօsis-management?

searcհ=օnycհօmicօsis&sօսrce=searcհ_resսlt&selectedTitle=1~56&սsage_type=defaսlt&display_rank=1

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 նոյեմբերի 2023 թվական: