Գլխավոր տեղեկություն
Номер
N 469-Ա
Տիպ
Հրաման
Тип
Ինկորպորացիա (31.01.2024-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՆԻԱԺ 2020.06.30/2(67)
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
30.01.2024
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
30.01.2024
Дата вступления в силу
31.01.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«30» հունվար 2024 թ.

N 469-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԿԱՐՄԻՐ ԲԼՈՒՐ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻ ՇԱՐՔ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 20-րդ հոդվածը, 22-րդ հոդվածի 4-րդ մասը, 32-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերը, ԵՐԵՎԱՆԻ «ԿԱՐՄԻՐ ԲԼՈՒՐ» ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ փակ բաժնետիրական ընկերության տնօրենի կողմից 2024 թվականի հունվարի 25-ին ներկայացված հայտը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. «ԿԱՐՄԻՐ ԲԼՈՒՐ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» փակ բաժնետիրական ընկերությանը 2012 թվականի սեպտեմբերի 29-ին տրված թիվ Կ-ԲՕ-001747, 2012 թվականի դեկտեմբերի 12-ին տրված թիվ Կ-ԲՕ-001770, 2017 թվականի սեպտեմբերի 28-ին տրված թիվ Կ-ԲՕ-002313 և 2021 թվականի օգոստոսի 30-ին տրված թիվ Կ-ԲՕ-002988 բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիան վերաձևակերպել ԵՐԵՎԱՆԻ «ԿԱՐՄԻՐ ԲԼՈՒՐ» ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ փակ բաժնետիրական ընկերության անվամբ:

2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`

1) ապահովել լիցենզիաների վերաձևակերպման մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում.

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին:

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «ԵՐԵՎԱՆԻ «ԿԱՐՄԻՐ ԲԼՈՒՐ» ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ փակ բաժնետիրական ընկերությանն իրազեկելուն հաջորդող օրվանից:

5. Սույն հրամանը կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև Վարչական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական դատարան՝ վարչական ակտն ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:

 

 

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ