Գլխավոր տեղեկություն
Номер
N 56-Ն
Տիպ
Հրաման
Тип
Ինկորպորացիա (10.03.2024-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.02.19-2024.03.03 Պաշտոնական հրապարակման օրը 29.02.2024
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
16.02.2024
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
16.02.2024
Дата вступления в силу
10.03.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«16» փետրվար 2024 թ.

N 56-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԿԼՈՍՏՐԻԴԻՈՒՄ ԴԻՖԻՍԻԼԵԻՑ (CLOSTRIDIOIDES DIFFICILE) ԱՌԱՋԱՑԱԾ ԷՆՏԵՐՈԿՈԼԻՏՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը՝

 

Հրամայում եմ՝

 

1․ Հաստատել կլոստրիդիում դիֆիսիլեից (clostridioides difficile) առաջացած էնտերոկոլիտով մեծահասակ պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն Հավելվածի։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

16.02.2024

Ա. ԱվանեսՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

«16» փետրվար 2024 թվականի

N 56-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

ԿԼՈՍՏՐԻԴԻՈՒՄ ԴԻՖԻՍԻԼԵԻՑ (CLOSTRIDIOIDES DIFFICILE) ԱՌԱՋԱՑԱԾ ԷՆՏԵՐՈԿՈԼԻՏՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

 1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

A04.7

Էնտերոկոլիտ` հարուցված կլոստրիդիում դիֆիսիլեով (Clostridioides difficile)

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․

 

Ձև 1

 

1)

Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ)

Մեծահասակ

2)

Սեռ (արական, իգական)

Արական, իգական

3)

Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ))

ԱԲ

4)

Հիվանդության փուլը (նկարագրել)

1) Կլինիկական դրսևորումների փուլ/ ծաղկման շրջան` կլինիկական նշանները և ախտանիշները կարևոր են Clostridioides difficile վարակի (այսուհետ` CDI) ախտորոշման համար: CDI դեպքի ստանդարտ բնորոշում պետք է համապատասխանի հետևյալ չափանիշներից առնվազն մեկին.

ա. փորլուծային կղանք կամ տոքսիկ մեգակոլոն կամ ծանր իլեիտ և դրական լաբորատոր փորձարկում կլոստրիդիում դիֆիսիլե (C. difficile) տոքսին A կամ B կղանքում կամ տոքսին արտադրող կլոստրիդիում դիֆիսիլե (C. difficile), որը հայտնաբերվել է կղանքի մեջ ցանքսի կամ դրական պոլիմերազա շղթայական ռեակցիայի (այսուհետ՝ ՊՇՌ) արդյունք, կամ

բ. Ստորին ստամոքս-աղիքային էնդոսկոպիկ հետազոտության միջոցով հայտնաբերված պսևդոմեմբրանային կոլիտ, կամ

գ. Հաստ աղիքի նմուշի ախտահյուսվածաբանական պատկեր, որը բնորոշ է կլոստրիդիում դիֆիսիլե (C. difficile) վարակին (փորլուծությամբ կամ առանց դրա) ստացված էնդոսկոպիայի, կոլեկտոմիայի կամ դիահերձման ժամանակ:

2) Դեպքի սահմանումը պահանջում է փորլուծության կամ մեգակոլոնի կամ ծանր իլեիտի առկայություն, կամ դրական լաբորատոր ախտորոշման թեստի արդյունք կամ կեղծ թաղանթների ապացույցներ, որոնք ցուցադրվել են էնդոսկոպիկ կամ ախտահյուսվածաբանական հետազոտության միջոցով:

3) Առանց ազատ տոքսին A և B հայտնաբերման իմունաֆերմենտային անալիզով (Toxin A and B EIA), բայց դրական գլյուտամատդեհիդրոգենազա իմունաֆերմենտային անալիզով, ՊՇՌ հետազոտություն (NAAT for Tox A and B gene in stool), անհրաժեշտ է կլինիկական գնահատում՝ CDI-ն ասիմպտոմատիկ կրողներից տարբերելու համար:

4) Ռեֆրակտեր CDI՝ պացիենտը չի արձագանքում առաջարկվող հակաբակտերիալ բուժմանը 3-5 օրից հետո: Ինչպես ոչ բարդացած, այնպես էլ բարդացած ընթացքով CDI-ն կարող են լինել ռեֆրակտեր:

5) Կրկնվող՝ CDI-ն կրկնվում է նախորդ էպիզոդից հետո 8 շաբաթվա ընթացքում, երբ ախտանիշները դադարել են բուժումն ավարտելուց հետո:

6) Ծանր CDI-Ն բնութագրվում է հետևյալ գործոններից մեկի առկայությամբ ընդունման պահին՝

ա. Մարմնի էնդոգեն ջերմություն (core body temperature) >38,5 C,

բ. Լեյկոցիտոզ ՝ լեյկոցիտների քանակ >15x109/լ

գ. շիճուկում կրեատինինի մակարդակի բարձրացում ՝ բազայինից ավելի քան 50%-ով:

Լրացուցիչ գործոններ (եթե հասանելի են)՝ հաստ աղիքի լայնացում, պերիկոլոնիկ ճարպի ինֆիլտրացիա (stranding) կամ հաստ աղիքի պատի հաստացում (low attenuation mural thickening) ճառագայթային ախտորոշման հետազոտությամբ.

7) Ծանր-բարդացած CDI (կամ ֆուլմինանտ CD) սահմանվում է հետևյալ գործոններից մեկի առկայությունը, որը վերագրվում է CDI-ին՝

ա.հիպոթենզիա,

բ.սեպտիկ շոկ,

գ.շիճուկում լակտատի բարձրացում,

դ.իլեուս (ileus),

ե.տոքսիկ մեգակոլոն,

զ.աղիների պերֆորացիա կամ

է.ցանկացած հիվանդության ֆուլմինանտ ընթացք (այսինքն պացիենտի վիճակի արագ վատթարացում):

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում)

Հիվանդանոցային պայմաններում

6)

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային)

Անհետաձգելի, շտապ

7)

Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը)

Վարակաբաններ (Ինֆեկցիոն հիվանդությունների մասնագետ)

8)

Գանգատներ

Դիարեան C. difficile-ով պացիենտների մոտ դիտվող ամենահաճախ դրսևորումն է: Կղանքը կարող է լինել արյան և լորձի պարունակությամբ: Կլինիկական և լաբորատոր ախտորոշիչ հետազոտություններով պացիենտների մոտ կարող է հայտնաբերվել ջերմություն, որովայնի ցավ, լեյկոցիտոզ: Ադինամիկ իլեուսի (ileus) զարգացման դեպքում (որը նկատվում է ռենտգեն հետազոտությամբ ~20% դեպքերում), երբ դիարեան դադարում է CDI-ի ախտորոշումը հաճախ բաց է թողնվում: Այս պացիենտների դեպքում պետք է կասկածել CDI-ի առկայության մասին եթե կա անբացատրելի լեյկոցիտոզ՝ ≥15000 /ԶL: Նման պացիենտները CDI-ի բարդությունների զարգացման բարձր ռիսկի, մասնավորապես տոքսիկ մեգակոլոն և սեպսիս:

9)

Անամնեզ

Փոխանցման ճանապարհը՝ ֆեկալ-օռալ, սպոռների կլանման միջոցով:

CDI-ը հաճախ գրանցվում է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում և խնամքի կենտրոններում (այդ թվում ոչ բժշկական ծառայություն մատուցող կենտրոններ)գտնվող պացիենտների մոտ (կամ այս հաստատություններից դուրս գրվելուց կարճ ժամանակ անց). Բոլոր հակաբիոտիկները, ներառյալ վանկոմիցին, մետրոնիդազոլ որոնք օգտագործվում են CDI-ի բուժման նպատակով, կրում են CDI-ի զարգացման ռիսկ: Սակայն որոշ դեպքերում, CDI-ով պացիենտները անամնեզում հակաբակտերիալ թերապիա չեն նշում: CDI-ի զարգացման այլ ռիսկի գործոններն են՝ մեծ տարիք, ծանր ուղեկցող հիվանդություններ, գաստրոինտեստինալ վիրահատություններ, քիմիոթերապիա, ռեկտալ ջերմաչափումներ, էնտերալ սնուցում, և անտացիդներով բուժում:

10)

Զննման արդյունք/Ցուցում

Կիրառելի չէ

11)

Հոսպիտալացման Ցուցում

Աղիքային վարակիչ հիվանդների հոսպիտալացման կլինիկական և համաճարակաբանական ցուցումներն են`

ա․ կլինիկական ցուցումներ`

հիվանդության բոլոր ծանր և բարդացած ձևերը անկախ տարիքից,

սուր աղիքային վարակիչ հիվանդությունների միջին ծանրության դեպքերը ծանր կամ քրոնիկ ուղեկցող հիվանդություններով անձանց մոտ,

հիվանդության ձգձգվող, քրոնիկ ձևերը սրացման դեպքում,

բ․ համաճարակաբանական ցուցումներ`

հակահամաճարակային ռեժիմի պահպանման անհնարինությունը պացիենտի բնակության վայրում,

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 23-ի թիվ 347-Ն որոշման 2–րդ հավելվածով հաստատված ցանկում ներառված կազմակերպություններում առանձին մասնագիտություններով աշխատողները, փակ տիպի կազմակերպություններում գտնվող հիվանդ-մանրէակիր մեծահասակները:

 

3․ Բժիշկ-մասնագետի կողմից զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 2

 

Հ/հ

Խորհրդատվության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Վիրաբույժ

0.5

 -

2)

Ինտենսիվ թերապիայի մասնագետ (Անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ)

0.3

-

3)

Երիկամաբան (Նեֆրոլոգ)

0.3

-

4)

Աղեստամոքսաբան (Գաստրոէնտերոլոգ)

0.3

 -

5)

Սրտաբան

0.2

-

6)

Արյունաբան

0.1

-

7)

Ուռուցքաբան

0.1

-

8)

Նյարդաբան

0.1

-

9)

Ներզատաբան (Էնդոկրինոլոգ)

0.1

-

4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված՝

1) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

2) ուղեկցող հիվանդությունների և (կամ) բարդությունների զարգացման կամ կասկածի դեպքում անհրաժեշտ է կազմակերպել համապատասխան մասնագետի խորհրդատվություն կամ ուղղորդել համապատասխան մասնագետի խորհրդատվության:

5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 3

 

 

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ

Կոդը

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

ԱԲ

Բ

1)

Առկա չէ

Արյան ընդհանուր հետազոտություն

3

 -

 Լեյկոցիտների, հեմատոկրիտի, թրոմբոցիտների գնահատում և հիվանդության ծանրության որոշում

2)

Առկա չէ

Կրեատինինի որոշում

4

-

Կրեատինինի մակարդակի շեղումների հայտնաբերում

3)

Առկա չէ

Միզանյութի որոշում

4

-

Միզաթթվի մակարդակի շեղումների հայտնաբերում

4)

Առկա չէ

Գլյուկոզ

2

-

Գլյուկոզային մակարդակի որոշում

5)

Առկա չէ

Ալբումին

1.5

-

Ալբումինի մակարդակի որոշում

6)

Առկա չէ

Արյան ցանքս/ Vitek

0.5

-

Հարուցիչների հայտնաբերում

7)

Առկա չէ

Էլեկտրոլիտների որոշում (Na+, K+, Mg2+)

4

-

Էլեկտրոլիտների շեղումների հայտնաբերում և անհրաժեշտության դեպքում կորրեկցիայի ընթացքում մոնիտորինգ

8)

Առկա չէ

Կոագուլոգրամմա՝ Պրոթրոմբինային ինդեքս + ՄՆՀ (INR), Ֆիբրինոգեն

2

-

Արյան մակարդման պաթոլոգիաների հայտնաբերում

9)

Առկա չէ

Լակտատ (serum lactate)

1.5

-

Արյան շիճուկում լակտատի մակարդակի որոշումը, որը կորելացվում է հիվանդության ծանրության հետ

10)

Առկա չէ

Թթվա-հիմնային հավասարակշռություն

1

-

Թթվա-հիմնային հավասարակշռություն խանգարումների հայտնաբերում

11)

Առկա չէ

Տրոպոնին I-ի որոշում

0.1

-

Մակարդակի բարձրացման դեպքում սրտամկանի սուր վնասման հայտնաբերում

12)

Առկա չէ

Մարդու իմունային անբվարարության վիրուսի (ՄԻԱՎ) վերաբերյալ հետազոտություն

0.5

-

Հարուցիչի հայտնաբերում

13)

Առկա չէ

Գլյուտամատ դեհիդրոգենազ [GDH] ԻՖԱ

1

-

Գլյուտամատ դեհիդրոգենազի հայտնաբերում կղանքում՝ արտադրվում է C. difficile-ի կողմից, հնարավորություն չի տալիս տարբերակել տոքսին արտադրող և տոքսին չարտադրող C. difficile տեսակների միջև

14)

Առկա չէ

Տոքսին Ա և Բ ԻՖԱ (Toxin A and B EIA)

1

-

Տոքսինների հայտնաբերում կղանքում

15)

Առկա չէ

Կղանքում C. difficile tcdA, tcdB ՊՇՌ հետազոտություն

(NAAT for Tox A and B gene in stool)

0.1

-

Տոսինների արտադրության համար պատասխանատու գեների հայտնաբերում ՊՇՌ մեթոդով

16)

Առկա չէ

Մուլտիպլեքս գաստրոինտեստինալ պաթոգենների պանել (Multiplex Gastrointestinal Pathogen Panel)`

22 հարուցիչ և տոքսին`

Բակտերիաներ:

Կամպիլոբակտեր (Campylobacter (C. jejuni /C.

coli / C. upsaliensis))

Կլոստրիդիոիդներ (Clostridioides (Clostridium)

difficile (toxin A/B))

Պլեսիմոնաս (Plesiomonas shigelloides)

Սալմոնելլա (Salmonella)

Վիբրիո (Vibrio (V. parahaemolyticus / V.

vulnificus / V. cholerae))

Վիբրիո խոլերե (Vibrio cholerae)

Յերսինիա (Yersinia enterocolitica)

Դիարեագեն էշերիխիա/ Շիգելլա (Diarrheagenic

escherichia coli/Shigella)

Էնտերոագրեգատիվ էշերիխիա կոլի (EAEC)

Էնտերոպաթոգեն էշերիխիա կոլի (EPEC)

Էնտերոտոքսիգեն էշերիխիա կոլի (ETEC) lt/st

Շիգա-տոքսին արտադրող էշերիխիա կոլի

(STEC) stx1/stx2

էշերիխիա կոլի O157 (E. coli O157)

Շիգելա/ Էնտերոինվազիվ էշերիխիա կոլի

(Shigella/Enteroinvasive E. coli (EIEC))

Վիրուսներ:

Ադենովիրուս (Adenovirus F40/41)

Աստրովիրուս (Astrovirus)

Նորովիրուս (Norovirus GI/GII)

Ռոտավիրուս (Rotavirus A)

Սապրովիրուս (Sapovirus (I, II, IV, and V))

Մակաբույծներ:

Կրիպտոսպորիդիում (Cryptosporidium)

Ցիկլոսպորա (Cyclospora cayetanensis)

Էնտամեոբա (Entamoeba histolytica)

Ժիարդիա (Giardia lamblia)

15 հարուցիչ և տոքսին՝

Մանրէներ և մանրէային տոքսիններ՝

Կամպիլոբակտեր (Campylobacter)

Կլոստրիդիում (Clostridium difficile, Toxin A/B)

Էշերիխիա կոլի Օ157 (Escherichia coli O157)

Էնտերոտոքսիգեն էշերիխիա կոլի (ETEC) LT/ST

Շիգա-տոքսին արտադրող էշերիխիա կոլի (STEC) stx1/stx2

Սալմոնելլա (Salmonella)

Շիգելլա (Shigella)

Վիբրիո խոլերե (Vibrio cholerae)

Յերսինիա (Yersinia enterocolitica)

Վիրուսներ՝

Ադենովիրուս (Adenovirus 40/41)

Նորովիորուս (Norovirus GI/GII)

Ռոտավիրուս (Rotavirus A)

Մակաբույծներ՝

Կրիպտոսպորիդիում (Cryptosporidium)

Էնտամեոբա (Entamoeba histolytica)

Ժիարդիա (Giardia)

9 հարուցիչ և տոքսին

Մանրէներ՝

Կամպիլոբակտեր Campylobacter Group

Սալմոնելլա Salmonella spp

Շիգելլա Shigella spp.

Վիբրիո Vibrio Group

Յերսինիա Yersinia enterocolitica

Տոքսիններ՝

Շիգա տոքսին 1 (Shiga Toxin 1 (stx1))

Շիգա տոքսին 2 (Shiga Toxin 2 (stx2))

Վիրուսներ՝

Նորովիրուս (Norovirus)

Ռոտավիրուս (Rotavirus)

4 հարուցիչ և տոքսին

Սալմոնելլա (Salmonella spp.)

Շիգելա/ Էնտերոինվազիվ էշերիխիա կոլի (Shigella

spp./EIEC)

Կամպիլոբակտեր (Campylobacter spp. (jejuni

and coli)

Շիգա-տոքսին արտադրող օրգանիզմներ (Shiga

toxin producing organisms (STEC, Shigella

dysenteriae))

4 հարուցիչ և տոքսին

Սալմոնելլա (Salmonella)

Շիգելա (Shigella)

Կամպիլոբակտեր (Campylobacter (C. jejuni

and C. coli only, undifferentiated))

Շիգա-տոքսին 1 և Շիգա-տոքսին 2 գեներ (Shiga

Toxin 1 (stx1) and Shiga Toxin 2 (stx2)

genes)

0.01

0.01

0.4

0.4

-

Հարուցիչի և տոքսինների հայտնաբերում

17)

Առկա չէ

Կղանքի մանրէաբանական հետազոտություն (+/-Վիտեկ (Vitek))

2

-

Այլ հարուցիչների հայտնաբերում և ախտորոշման հաստատում

18)

Առկա չէ

Կղանքի ընդհանուր հետազոտություն (կոպրոլոգիական հետազոտություն) + մանրադիտակային

1.5

-

Լեյկոցիտների, էրիթրոցիտների և լորձի պարունակության հայտնաբերում կղանքում:

Մանրադիտակային հետազոտության միջոցով կարելի է հայտնաբերել նախակենդանիներին կամ հելմինթների ձվիկները:

19)

Առկա չէ

Մեզի ընդհանուր հետազոտություն

1.5

-

Հիպովոլեմիայի դեպքում մեզի խտության բարձրացում կամ երիկամի այլ պաթոլոգիաների հայտնաբերում

20)

Առկա չէ

Շիգա (Shiga)-տոքսինի շճաբանական հետազոտություն

0.4

 

Շիգա (Shiga)-տոքսինի հայտնաբերում

21)

Առկա չէ

Նուկլեինաթթվի ամպլիֆիկացիայի թեստեր (NAAT) Շիգա (Shiga)-տոքսինի արտադրությունը պայմանավորող գեների հայտնաբերման համար

1

 

Շիգա (Shiga)-տոքսինի արտադրությունը պայմանավորող գեների հայտնաբերում

 

Գործիքային հետազոտություններ (հաշվի առնել հնարավոր բարդությունների զարգացման ռիսկը)

22)

Առկա չէ

Որովայնի և կոնքի օրգանների ուլտրաձայնային հետազոտություն (ՈՒՁՀ)

2

-

Որովայնի և կոնքի օրգանների ախտաբանական փոփոխությունների, հեղուկի առկայություն

23)

Առկա չէ

Կոլոնոսկոպիա/ Սիգմոիդոսկոպիա (բիոպսիայով /անզգայացումով)

0.5

-

Աղիների բորբոքային պրոցես, նեոպլաստիկ/չարորակ փոփոխություններ, դիվերտիկուլներ և պոլիպների հայտնաբերում

24)

Առկա չէ

Որովայնի օրգանների ռենտգեն հետազոտություն (կոնտրաստով, առանց կոնտրաստի)

0.2

-

Ազատ գազի կամ Կլոյբերի գավաթներ, հեղուկի հորիզոնական մակարդակի առկայություն

25)

Առկա չէ

Որովայնի և կոնքի օրգանների համակարգչային շերտագրություն (ՀՇ) (կոնտրաստով, առանց կոնտրաստի)

0.2

 

Որովայնի և կոնքի օրգանների ախտաբանական փոփոխություններ

26)

Առկա չէ

Որովայնի և կոնքի օրգանների մագնիսառեզոնանսային շերտագրություն (ՄՌՇ) (կոնտրաստով, առանց կոնտրաստի)

0.01

-

Որովայնի և կոնքի օրգանների ախտաբանական փոփոխություններ

27)

Առկա չէ

Էլեկտրասրտագրություն (ԷՍԳ)

1

-

Ախտաբանական փոփոխություններ (ռիթմի խանգարումներ կամ սրտամկանի սնուցման խանգարման նշաններ)

28)

Առկա չէ

Էխո-սրտագրություն

0.02

 

Սրտի, փականների կառուցվածքային և ֆունկցիոնալ փոփոխություններ, ինչպես նաև սրտապարկում հեղուկի առկայություն: Սիրտ մտնող և սրտից դուրս եկող խոշոր անոթների կառուցվածքային փոփոխություններ:

 

6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված՝

1) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

2) ուղեկցող հիվանդությունների կամ բարդությունների առկայության կամ կասկածի դեպքում ըստ անհրաժեշտության կազմակերպվում է համապատասխան մասնագետի խորհրդատվություն և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ կամ պացիենտն ուղղորդվում է համապատասխան խորհրդատվության և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների:

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 4

 Հ/հ

Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում

Անվանում (ջեներիկ)

Չափման միավոր

Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախակա-նություն

Միջին օրական չափաքանակ

Բուժման կուրսի միջին չափաքանակ

Օրերի քանակ

1)

Նատրիումի քլորիդ, կալիումի քլորիդ, նատրիումի ցիտրատ, անջուր գլյուկոզ դեղափոշի դեղաչափված 3,5գ+2,5գ+2,9գ+10գ

Նատրիումի քլորիդ, կալիումի քլորիդ, նատրիումի ցիտրատ, անջուր գլյուկոզ դեղափոշի դեղաչափված 3,5գ+2,5գ+2,9գ+10գ

լիտր

Ըստ պահանջի

Ըստ պահանջի (hաշվի առնելով կորուստները և էլեկտրոլիտների մակարդակը)

Ըստ պահանջի

Ըստ պահանջի

2)

Նատրիումի քլորիդ, կալիումի քլորիդ, կալցիումի քլորիդ (կալցիումի քլորիդի դիհիդրատ) լուծույթ կաթիլաներարկման 8,6մգ/մլ+0,3մգ/մլ+0,33մգ/մլ

Նատրիումի քլորիդ, կալիումի քլորիդ, կալցիումի քլորիդ (կալցիումի քլորիդի դիհիդրատ) լուծույթ կաթիլաներարկման 8,6մգ/մլ+0,3մգ/

մլ+0,33մգ/մլ

լիտր

Ըստ պահանջի

Ըստ պահանջի (hաշվի առնելով կորուստները և էլեկտրոլիտների մակարդակը)

Ըստ պահանջի

Ըստ պահանջի

3)

Գլյուկոզ անջուր լուծույթ կաթիլաներարկման 50մգ/մլ

Գլյուկոզ անջուր լուծույթ կաթիլաներարկման 50մգ/մլ

լիտր

Ըստ պահանջի

Ըստ պահանջի (hաշվի առնելով կորուստները և էլեկտրոլիտների մակարդակը)

Ըստ պահանջի

Ըստ պահանջի

4)

Նատրիումի քլորիդ լուծույթ ներարկման 9մգ/մլ

Նատրիումի քլորիդ լուծույթ ներարկման 9մգ/մլ

լիտր

Ըստ պահանջի

Ըստ պահանջի (hաշվի առնելով կորուստները և էլեկտրոլիտների մակարդակը)

Ըստ պահանջի

Ըստ պահանջի

5)

Կալիումի քլորիդ լուծույթ կաթիլաներարկման 40մգ/մլ

Կալիումի քլորիդ լուծույթ կաթիլաներարկման 40մգ/մլ

լիտր

Ըստ պահանջի

Ըստ պահանջի (hաշվի առնելով կորուստները և էլեկտրոլիտների մակարդակը)

Ըստ պահանջի

Ըստ պահանջի

6)

Նատրիումի քլորիդ լուծույթ ներարկման 30մգ/մլ

Նատրիումի քլորիդ լուծույթ ներարկման 30մգ/մլ

լիտր

Ըստ պահանջի

Ըստ պահանջի (hաշվի առնելով կորուստները և էլեկտրոլիտների մակարդակը)

Ըստ պահանջի

Ըստ պահանջի

7)

Ալբումին մարդու լուծույթ ն/ե կաթիլաներարկման 200մգ/մլ

Ալբումին մարդու լուծույթ ն/ե կաթիլաներարկման 200մգ/մլ

լիտր

Ըստ պահանջի

Ըստ պահանջի

Ըստ պահանջի

Ըստ պահանջի

8)

Օնդանսետրոն (օնդանսետրոնի հիդրոքլորիդի դիհիդրատ) լուծույթ ներարկման 2մգ/մլ

Օնդանսետրոն (օնդանսետրոնի հիդրոքլորիդի դիհիդրատ) լուծույթ ներարկման 2մգ/մլ

8մգ

3

24մգ

Ըստ պահանջի

Ըստ պահանջի

9)

Մետոկլոպրամիդ (մետոկլոպրամիդի հիդրոքլորիդ) լուծույթ ներարկման ն/ե և մ/մ 5մգ/մլ

Մետոկլոպրամիդ (մետոկլոպրամիդի հիդրոքլորիդ) լուծույթ ներարկման ն/ե և մ/մ 5մգ/մլ

10մգ

3

30մգ

Ըստ պահանջի

Ըստ պահանջի

10)

Պարացետամոլ դեղահատեր 500մգ

Պարացետամոլ դեղահատեր 500մգ

500 մգ

4

2000մգ

Ըստ պահանջի

Ըստ պահանջի

11)

Մետամիզոլ (մետամիզոլ նատրիում) լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 500մգ/մլ

Մետամիզոլ (մետամիզոլ նատրիում) լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 500մգ/մլ

2 մլ

2

4մլ

Ըստ պահանջի

Ըստ պահանջի

12)

Սախարոմիցես բուլարդի լիոֆիլացված բջիջներ դեղապատիճներ 250մգ

Սախարոմիցես բուլարդի լիոֆիլացված բջիջներ դեղապատիճներ 250մգ

1 կապսուլա

2

4 կապսուլա

Ըստ պահանջի

Ըստ պահանջի

13)

Դրոտավերին (դրոտավերինի հիդրոքլորիդ) լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 20մգ/մլ

Դրոտավերին (դրոտավերինի հիդրոքլորիդ) լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 20մգ/մլ

40մգ/2մլ

3

120 մգ

Ըստ պահանջի

Ըստ պահանջի

14)

Մեբևերին (մեբևերինի հիդրոքլորիդ) դեղապատիճներ կոշտ երկարատև ձերբազատմամբ 200մգ

Մեբևերին (մեբևերինի հիդրոքլորիդ) դեղապատիճներ կոշտ երկարատև ձերբազատմամբ 200մգ

200 մգ դեղապա-տիճներ

2

400 մգ

Ըստ պահանջի

Ըստ պահանջի

CDI-ի առաջնակի էպիզոդ (Initial episode of CDI) (Ոչ ծանր CDI-ի դեպքում խորհուրդ է տրվում դադարեցնել հրահրող հակաբիոտիկի օգտագործումը հնարավորության դեպքում և խիստ հսկողություն սահմանել 48 ժամվա ընթացքում, ուշադիր հետևել կլինիկական նշաններին և վատթարացման դեպքում անմիջապես սկսել հակա-CDI թերապիայի):

15)

Ֆիդաքսոմիցին դեղահատեր 200մգ

Ֆիդաքսոմիցին դեղահատեր 200մգ

200 մգ

2 անգամ

400 մգ

4 000 մգ

10 օր

16)

Վանկոմիցին լուծույթ ներարկման 1000մգ

Վանկոմիցին լուծույթ ներարկման 1000մգ

125 մգ

4 անգամ

500 մգ

5 000 մգ

10 օր

17)

Մետրոնիդազոլ դեղահատեր 500մգ

Մետրոնիդազոլ դեղահատեր 500մգ

500 մգ

3 անգամ

1500 մգ

15 000-21 000

10-14 օր

Ծանր և ծանր-բարդացած (Ցանկացած ծանր-բարդացած ընթացքի դեպքում անհրաժեշտ է վիրաբույժի կոնսուլտացիա: Տոտալ կոլեկտոմիան հնարավոր է կանխվել մասնակի կոլեկտոմիա կամ իլեոստոմաի ժամանակին իրականացմամբ):

18)

Վանկոմիցին լուծույթ ներարկման 1000մգ

Վանկոմիցին լուծույթ ներարկման 1000մգ

125 մգ

4 անգամ

500 մգ

5 000 մգ

10 օր

19)

Ֆիդաքսոմիցին դեղահատեր 200մգ

Ֆիդաքսոմիցին դեղահատեր 200մգ

200 մգ

2 անգամ

400 մգ

4 000 մգ

10 օր

20)

Տիգեցիկլին դեղափոշի ներարկման լուծույթի խտանյութի 50մգ

Տիգեցիկլին դեղափոշի ներարկման լուծույթի խտանյութի 50մգ

100 մգ x1

50 մգ x2

100 մգ x1

 անգամ առաջին օրը

50 մգ x2 անգամ հաջորդ օրերին

100 մգ

Ըստ պահանջի

Ըստ պահանջի

Երբ օռալ թերապիան հնարավոր չէ

21)

Ֆիդաքսոմիցին դեղահատեր 200մգ

Ֆիդաքսոմիցին դեղահատեր 200մգ

Ըստ սխեմայի

Ըստ սխեմայի

Ըստ անհրաժեշ-տության

Ըստ անհրաժեշ-տության

Ըստ անհրաժեշ-տության

22)

Մետրոնիդազոլ լուծույթ ն/ե կաթիլաներարկման 5մգ/մլ

Մետրոնիդազոլ լուծույթ ն/ե կաթիլաներարկման 5մգ/մլ

Մետրոնիդազոլ

500 մգ x3

Մետրոնի-դազոլ

500 մգ x3

Ըստ անհրաժեշ-տության

Ըստ անհրաժեշ-տության

Ըստ անհրաժեշ-տության

23)

Տիգեցիկլին դեղափոշի ներարկման լուծույթի խտանյութի 50մգ

Տիգեցիկլին դեղափոշի ներարկման լուծույթի խտանյութի 50մգ

Տիգեցիկլին

100 մգ x1(առաջին օրը)

50 մգ x2 (հաջորդ օրերը)

Տիգեցիկլին

100 մգ x1 առաջին օրը

50 մգ x2

Ըստ անհրաժեշ-տության

Ըստ անհրաժեշ-տության

Ըստ անհրաժեշ-տության

Կրկնվող (Բուժման տարբերակներ երկրորդ կամ հետագա CDI-ի կրկնության դեպքում ներառում է ֆեկալ միկրոբիոտայի տրանսպլանտացիա (FMT) օռալ ստանդարտ (SoC) հակաբակտերիալ նախնական բուժումից կամ բեզլոտոքսումաբից հետո ի լրումն SoC հակաբիոտիկների բուժման: Ընտրությունը կախված է պացիենտի բնութագրից, ստացած բուժումներից, դեղորայքի մատչելիությունից և բուժման սխեմայի իրագործելիությունից:)

24)

Ֆիդաքսոմիցին դեղահատեր 200մգ

Ֆիդաքսոմիցին դեղահատեր 200մգ

200 մգ

2 անգամ

400 մգ

4 000 մգ

10 օր

25)

Բեզլոտոքսումաբ լուծույթ ն/ե ներարկման 25մգ/մլ

Բեզլոտոքսումաբ լուծույթ ն/ե ներարկման 25մգ/մլ

10 մգ /կգ

1 անգամ

Ըստ սխեմայի

Ըստ սխեմայի

Ըստ սխեմայի

26)

Վանկոմիցին լուծույթ ներարկման 1000մգ

Վանկոմիցին լուծույթ ներարկման 1000մգ

125 մգ

125 մգ x4 անգամ

500 մգ

5 000 մգ

10 օր

27)

Ռիֆաքսիմին դեղահատեր թաղանթապատ 200մգ

Ռիֆաքսիմին դեղահատեր թաղանթապատ 200մգ

Վանկոմիցին 125 մգ

Ռիֆաքսիմին 400 մգ

Վանկոմիցին 125 մգ x4 10 օր այնուհետև

Ռիֆաքսիմին 400 մգ x3 20 օր

Ըստ սխեմայի

Ըստ սխեմայի

30 օր

 8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`

1) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։

2) Նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ:

3) ՈՒղեկցող հիվանդությունների և (կամ) բարդությունների առկայության կամ կասկածի դեպքում ըստ անհրաժեշտության կազմակերպվում է համապատասխան մասնագետի խորհրդատվություն և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ կամ պացիենտն ուղղորդվում է համապատասխան խորհրդատվության և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների, դեղորայքային բուժումը կազմակերպվում է հաշվի առնելով ուղեկցող հիվանդությունը կամ զարգացած բարդությունը:

4) Ի հավելում դեղորայքային բուժման անհրաժեշտ է`

ա.անհարկի հակամանրէային թերապիայի դադարեցում,

բ. Հեղուկի և էլեկտրոլիտների ադեկվատ լրացում,

գ. Հակագալարակծկանքային (Anti-motility) դեղամիջոցներից խուսափելը,

դ. Պրոտոնային պոմպի ինհիբիտորների (PPI) օգտագործման վերանայում:

9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 5

Հ/հ

Բժշկական ծառայության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Երակային կատետրի տեղադրում

Ըստ անհրաժեշտության

-

2)

Ֆեկալ միկրոբիոտայի տրանսպլանտացիա

Ըստ անհրաժեշտության

 -

10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1. ECDC տեխնիկական փաստաթուղթ Clostridioides (Clostridium) difficile վարակների եվրոպական հսկողություն Հսկողության արձանագրության տարբերակ 2.4 https://www.ecdc.europa.eu/sites/default/files/documents/clostridium-difficile-infections-EU-surveillance-pro vers2.4.pdf (Բացվել է 05 նոյեմբերի 2023) / ECDC Technical Document European surveillance of Clostridioides (Clostridium) difficile infections Surveillance protocol version 2.4 https://www.ecdc.europa.eu/sites/default/files/documents/clostridium-difficile-infections-EU-surveillance-protocol-vers2.4.pdf (Accessed 05 November 2023),

2. Քրոբաք ՄՋ, Պլանշ Տ, Էքերթ Ք, Բարբութ Ֆ, Թերվիր ԷՄ, Դեքերս ՕՄ, Ուիլքոքս ՄՀ, Քույջփեր ԷՋ: Կլինիկական մանրէաբանության և վարակիչ հիվանդությունների եվրոպական միություն. Clostridium difficile վարակի ախտորոշիչ ուղեցույցի փաստաթղթի թարմացում: Clin Microbiol Infect. 2016 օգոստոսի 22 Suppl 4: S63-81. ԴՈԻ՝ 10.1016/j.cmi.2016.03.010. Epub 2016 հուլիսի 25. PMID՝ 274609100 / Crobach MJ, Planche T, Eckert C, Barbut F, Terveer EM, Dekkers OM, Wilcox MH, Kuijper EJ. European Society of Clinical Microbiology and Infectious Diseases: update of the diagnostic guidance document for Clostridium difficile infection. Clin Microbiol Infect. 2016 Aug;22 Suppl 4:S63-81. doi: 10.1016/j.cmi.2016.03.010. Epub 2016 Jul 25. PMID: 274609100,

3. վան Պրեն Ջ, Ռեյգադաս Է, Ֆոգելզանգ ԷՀ, Բուզա Է, Հրիստեա Ա, Գերի Բ, Կրուտովա Մ, Նորեն Տ, Ալերբերգեր Ֆ, Կոիա ՋԵ, Գորհուիս Ա, վան Ռոսսեն Տ.Մ., Օոյջևար Ռ., Բերնս Կ, Շարվիկ Օլեսեն Բ.Ռ., Չուդին-Սաթր Ս, Ուիլքոքս ՄՀ, Վերշիլդ ՄՋԳԹ, Ֆիցպատրիկ Ֆ, Քուիջպեր ԷՋ; Clostridioides difficile-ի Եվրոպական հետազոտական խմբի ուղեցույցների կոմիտե: Կլինիկական մանրէաբանության և վարակիչ հիվանդությունների եվրոպական միություն. 2021 թվականի թարմացում մեծահասակների մոտ Clostridioides difficile վարակի բուժման ուղեցույցի վերաբերյալ: Clin Microbiol Infect. 2021 Dec;27 Suppl 2:S1-S21. doi՝ 10.1016/j.cmi.2021.09.038. Epub 2021 հոկտեմբերի 20. PMID՝ 34678515 / van Prehn J, Reigadas E, Vogelzang EH, Bouza E, Hristea A, Guery B, Krutova M, Norռn T, Allerberger F, Coia JE, Goorhuis A, van Rossen TM, Ooijevaar RE, Burns K, Scharvik Olesen BR, Tschudin-Sutter S, Wilcox MH, Vehreschild MJGT, Fitzpatrick F, Kuijper EJ; Guideline Committee of the European Study Group on Clostridioides difficile. European Society of Clinical Microbiology and Infectious Diseases: 2021 update on the treatment guidance document for Clostridioides difficile infection in adults. Clin Microbiol Infect. 2021 Dec;27 Suppl 2:S1-S21. doi: 10.1016/j.cmi.2021.09.038. Epub 2021 Oct 20. PMID: 34678515,

4. Ջոնսոն Ս, Լավերն Վ, Սքիներ ԱՄ, Գոնզալես-Լունա ԱՋ, Գերի ԿՎ, Քելի ՔՓ, Ուիլքոքս ՄՀ. Կլինիկական պրակտիկայի ուղեցույց Ամերիկայի ինֆեկցիոն հիվանդությունների հասարակության (IDSA) և Ամերիկայի առողջապահության համաճարակաբանության միության (SHEA) կողմից. 2021 թ. Մեծահասակների մոտ Clostridioides difficile վարակի կառավարման կենտրոնացված նորացված ուղեցույցներ: Clin Infect Dis. 2021 սեպտեմբերի 7; 73 (5): e1029-e1044: doi՝ 10.1093/cid/ciab549. PMID՝ 34164674 / Johnson S, Lavergne V, Skinner AM, Gonzales-Luna AJ, Garey KW, Kelly CP, Wilcox MH. Clinical Practice Guideline by the Infectious Diseases Society of America (IDSA) and Society for Healthcare Epidemiology of America (SHEA): 2021 Focused Update Guidelines on Management of Clostridioides difficile Infection in Adults. Clin Infect Dis. 2021 Sep 7;73(5):e1029-e1044. doi: 10.1093/cid/ciab549. PMID: 34164674,

5. Լոսկալզո Ջ, & Ֆաուչի Ա, & Կասպեր Դ, & Հաուզեր Ս, & Լոնգո Դ, & Ջեյմսոն Ջ (Eds.), (2022): Հարիսոնի ներքին բժշկության սկզբունքները, 21e. ՄակԳրոու Հիլլ. https://accesspharmacy.mhmedical.com/content.aspx?bookid=3095«ionid=259856983 / Loscalzo J, & Fauci A, & Kasper D, & Hauser S, & Longo D, & Jameson J(Eds.), (2022). Harrison's Principles of Internal Medicine, 21e. McGraw Hill. https://accesspharmacy.mhmedical.com/content.aspx?bookid=3095«ionid=259856983,

6. Առողջապահության նախարարի 2013 թվականի դեկտեմբերի 17-ի ԳԲնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում վարակիչ հիվանդություններով և սննդային թունավորումներով տառապող հիվանդների բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման չափորոշիչը հաստատելու մասինգ թիվ 81-Ն հրաման:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 փետրվարի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան