Գլխավոր տեղեկություն
Номер
N 31-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (27.01.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.01.22-2024.02.04 Պաշտոնական հրապարակման օրը 26.01.2024
Принят
Շրջակա միջավայրի նախարար
Дата принятия
24.01.2024
Подписан
Շրջակա միջավայրի նախարար
Дата подписания
24.01.2024
Дата вступления в силу
27.01.2024

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

24 հունվարի 2024 թ. 

N 31-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

2024 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱԾԱԾԿ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՈՐՍԻ (ՍԻՐՈՂԱԿԱՆ ՁԿՆՈՐՍՈՒԹՅՈՒՆ) ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԴՐԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ԵՎ ՈՐՍԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, 8-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Սահմանել 2024 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության ջրածածկ տարածքներում (բացառությամբ ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող տարածքների) սոցիալական նպատակներով որսի (սիրողական ձկնորսություն) կենդանիների ցանկը, դրանց օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ`

1) Հայաստանի Հանրապետության ջրածածկ տարածքներում արգելվում է սիրողական ձկնորսությունը.

ա. սույն հրամանի հավելվածով չսահմանված կենդանատեսակների նկատմամբ,

բ. սույն հրամանի հավելվածի 1-ից 16-րդ ենթակետերով սահմանված կենդանատեսակների նկատմամբ՝ դրանց ձվադրման ժամանակահատվածներում, իսկ սույն հրամանի հավելվածի 17-րդ ենթակետով սահմանված կենդանատեսակի նկատմամբ՝ Սևանա լճում և դրա բազմացման ժամանակահատվածներում,

2) Հայաստանի Հանրապետության ջրածածկ տարածքներում սիրողական ձկնորսությունն իրականացվում է տարբեր տեսակի ձկնորսական կարթերով (կարթ, սպինինգ, և այլ) և խեցգետնորսության համար՝ խեցգետնորսիչներով,

3) սիրողական ձկնորսությունն իրականացվում է մեկ ձկնորսի համար միաժամանակ երկու որսամիջոցներով (կարթերով)` յուրաքանչյուրը ոչ ավել քան երկու կեռիկով (երկու կամ երեք ելունով կեռիկները համարվում են որպես մեկ կեռիկ),

4) խեցգետնի որսն իրականացվում է առավելագույնը երեք խեցգետնորսիչով` մինչև 70 սմ տրամագծով և 22 միլիմետրից ոչ պակաս խորշերով։

3. Շրջակա միջավայրի նախարարության կենսառեսուրսների կառավարման վարչության պետին`

1) կենդանական աշխարհի օբյեկտների` սոցիալական նպատակներով օգտագործման մասին պայմանագրերի կնքման գործընթացը կազմակերպելիս հիմք ընդունել սույն հրամանի հավելվածում նշված կենդանատեսակները և դրանց չափաքանակները,

2) Սևանա լճում իշխան և սիգ ձկնատեսակների ձվադրման ժամանակահատվածում՝ ձկների բնական վերարտադրությունն ապահովելու նպատակով կենդանական աշխարհի օբյեկտների՝ սոցիալական նպատակներով օգտագործման մասին պայմանագրերի գործողության ժամկետ սահմանել մինչև 2024 թվականի նոյեմբերի 15-ը։

4. Շրջակա միջավայրի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ-նախարարի մամուլի քարտուղարին` զանգվածային լրատվության միջոցներով ապահովել սույն հրամանի և դրա կատարման ընթացքի լուսաբանումը:

5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

«24» հունվարի 2024 թ.
ք. Երևան

Հ. ՍԻՄԻԴՅԱՆ

 

 

 

Հավելված

Շրջակա միջավայրի նախարարի

2024 թվականի հունվարի 24-ի

N 31-Ն հրամանի

 

ՑԱՆԿ

 

2024 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱԾԱԾԿ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՈՐՍԻ (ՍԻՐՈՂԱԿԱՆ ՁԿՆՈՐՍՈՒԹՅՈՒՆ) ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԻ ԵՎ ՈՐՍԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ

 

1.

կարմրախայտ

2024 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 31-ը, 1 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝ հոկտեմբեր-նոյեմբեր, թույլատրելի չափերը՝ 15 սմ և ավելի,

2.

ծիածանախայտ ֆորել

2024 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 31-ը առանց որևէ սահմանափակման, ձվադրման ժամանակահատվածը՝ հունվար-մարտ,

3.

կովկասյան թեփուղ

2024 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 31-ը, 3 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝ ապրիլ-հունիս, թույլատրելի չափերը՝ 20 սմ և ավելի,

4.

սպիտակ ամուր

2024 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 31-ը, 5 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝ ապրիլ-օգոստոս, թույլատրելի չափերը՝ 70 սմ և ավելի,

5.

սև ամուր

2024 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 31-ը, 5 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝ ապրիլ-օգոստոս, թույլատրելի չափերը՝ 70 սմ և ավելի,

6.

կուրի կողակ

2024 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 31-ը, 5 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝ մայիս-հունիս, թույլատրելի չափերը՝ 20 սմ և ավելի,

7.

կուրի բեղաձուկ

2024 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 31-ը, 4 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝ մայիս-հուլիս, թույլատրելի չափերը՝ 15 սմ և ավելի,

8.

ճանար

2024 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 31-ը, 5 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝ մայիս-հունիս, թույլատրելի չափերը՝ 30 սմ և ավելի,

9.

արևելյան տառեխիկ

2024 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 31-ը, 3 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝ մայիս-հունիս, թույլատրելի չափերը՝ 8 սմ և ավելի,

10.

ծածան

2024 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 31-ը, 5 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝ մայիս-հունիս, թույլատրելի չափերը՝ 40 սմ և ավելի,

11.

սպիտակ հաստաճակատ

2024 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 31-ը, 5 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝ մայիս-հունիս, թույլատրելի չափերը՝ 50 սմ և ավելի,

12.

խայտաբղետ հաստաճակատ

2024 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 31-ը, 5 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝ մայիս-հունիս, թույլատրելի չափերը՝ 50 սմ և ավելի,

13.

արծաթափայլ կարաս

2024 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 31-ը, 10 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝ ապրիլ-հունիս, թույլատրելի չափերը՝ 10 սմ և ավելի,

14.

մուրծա

2024 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 31-ը, 2 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝ մայիս-հուլիս, թույլատրելի չափերը՝ 15 սմ և ավելի,

15.

բրամ

2024 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 31-ը, 2 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝ հուլիս-օգոստոս, թույլատրելի չափերը՝ 20 սմ ավելի,

16.

լոքո

2024 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 31-ը, 8 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝ մայիս-հունիս, թույլատրելի չափերը՝ 60 սմ և ավելի,

17.

խեցգետին

2024 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 31-ը, 1 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, բազմացման ժամանակահատվածը՝ մայիս-օգոստոս, թույլատրելի չափերը՝ 9 սմ և ավելի։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հունվարի 2024 թվական: