Գլխավոր տեղեկություն
Номер
N 47-Ն
Տիպ
Հրաման
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (01.11.2023-12.07.2024)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2020.12.14-2020.12.27 Պաշտոնական հրապարակման օրը 24.12.20
Принят
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Дата принятия
21.12.2020
Подписан
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Дата подписания
21.12.2020
Дата вступления в силу
25.12.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

21 դեկտեմբերի 2020 թ.

N 47-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ԵՎ ԴՊՐՈՑԱՀԱՍԱԿ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը խմբ. 27.10.23 N 136-Ն)

 

Հիմք ընդունելով «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 26.12-րդ կետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել.

1) Հանրակրթական պետական ուսումնական հաստատությունների մանկավարժներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգը` համաձայն հավելվածի։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2021 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա։

 

Վ. ԴՈՒՄԱՆՅԱՆ

 

 

 

Հավելված

 ՀՀ կրթության, գիտության,

մշակույթի և սպորտի նախարարի

2020 թվականի դեկտեմբերի 21-ի

N 47-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ԵՎ ԴՊՐՈՑԱՀԱՍԱԿ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ

(վերնագիրը խմբ. 27.10.23 N 136-Ն)

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «1146. Հանրակրթության ծրագիր» ծրագրի «12002. Հանրակրթական դպրոցների մանկավարժներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծախսերի փոխհատուցում» միջոցառման շրջանակներում հանրակրթական պետական ուսումնական հաստատությունների (այսուհետև՝ հաստատություն) մանկավարժներին և դպրոցահասակ երեխաներին (այսուհետև՝ սովորողներ) տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման (այսուհետև՝ փոխհատուցում) պայմանները, ինչպես նաև չափի որոշման և տրամադրման հետ կապված հարաբերությունները:

2․ Սույն կարգով հաստատությունների մանկավարժական աշխատողներին և սովորողներին (սովորողների նվազագույն թիվ չի սահմանվում) տրանսպորտային ծառայությունների փոխհատուցում տրվում է․

1) հանրակրթության մատչելիությունն ապահովելու նպատակով,

2) դպրոցական բաժանորդային համակարգի ծրագրից օգտվելու նպատակով։

 

2. ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ԵՎ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԸ

 

3․ Հանրակրթության մատչելիությունն ապահովելու նպատակով մանկավարժական աշխատողներին և սովորողներին փոխհատուցումը տրվում է Հայաստանի Հանրապետության մարզերում տեղակայված հաստատությունների.

1) այն ուսուցիչներին (նաև դասավանդող նախնական զինվորական պատրաստության և անվտանգ կենսագործունեության ուսուցիչներին (զինղեկներին), իսկ 2022 թվականի հունվարի 1-ից հետո՝ ուսուցչի օգնականներին և հատուկ մանկավարժներին), 2025 թվականի հունվարի 1-ից հետո՝ նաև հոգեբաններին, որոնք հանդիսանում են իրենց փաստացի բնակության վայրից տարբերվող այլ բնակավայրում տեղակայված (որի հեռավորությունը իրենց բնակության վայրից ավելի է 5 կմ-ից) հաստատության ուսուցիչ 0.5 և ավելի հաստիքային դրույքով: Ամենամյա երկարացված արձակուրդի ընթացքում մանկավարժական աշխատողներին փոխհատուցում չի տրվում.

2) սովորողներին, որոնք իրենց փաստացի բնակության վայրում (համայնքում, բնակավայրում) հաստատության բացակայությամբ պայմանավորված կամ առկա հաստատությունում տվյալ մակարդակի ծրագրի (հաշվի առնելով նաև լեզվային առանձնահատկությունները, ինչպես նաև ավագ դպրոցներում հոսքային և ենթահոսքային կրթության առկայությունը) բացակայությամբ պայմանավորված ուսումը ստանում են այլ բնակավայրում տեղակայված հաստատությունում: Սովորողներին փոխհատուցում տրվում է նաև քննաշրջանի ընթացքում:

4․ Այն հաստատությունները, որոնք սովորողների և (կամ) մանկավարժական աշխատողների ուղևորափոխադրման նպատակով իրենց հաշվեկշռում ունեն տրանսպորտային միջոցներ և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ստանում են վառելիքի և (կամ) վարորդի աշխատավարձի և (կամ) այլ տրանսպորտային ծախսերի գծով փոխհատուցում, չեն հանդիսանում սույն կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված միջոցառման շահառու:

5. Սույն կարգի 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված ուսուցչի 0.5 և ավելի հաստիքային դրույքի սահմանափակումը չի տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ցանկում ընդգրկված բնակավայրերում տեղակայված հաստատությունների մանկավարժական աշխատողների, ինչպես նաև տվյալ հաստատությունում դասավանդվող տվյալ առարկայի գծով միակ ուսուցիչը հանդիսացող մանկավարժական աշխատողների վրա։

6. Փոխհատուցման առավելագույն չափ է համարվում (հաշվարկված երկու ուղղությամբ` յուրաքանչյուր ներկա ստացած օրվա համար).

1) միայն միկրոավտոբուսային երթուղի լինելու դեպքում` միկրոավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափը,

2) միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիներ լինելու դեպքում` ավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափը,

3) միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիների բացակայության դեպքում՝ յուրաքանչյուր կմ-ի համար 25 ՀՀ դրամ, բայց ոչ պակաս քան 200 ՀՀ դրամը (հաշվարկված երկու ուղղությամբ) յուրաքանչյուր ներկա ստացած օրվա համար,

4) միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիների բացակայության դեպքում՝ տվյալ բնակավայրից տվյալ դպրոց երթևեկող սույն կարգի 3-րդ կետում ընդգրկված մանկավարժական աշխատողների և սովորողների թիվը առավելագույնը 4 լինելու դեպքում և դրանից պակաս լինելու դեպքում՝ 1000 ՀՀ դրամ (հաշվարկված երկու ուղղությամբ) յուրաքանչյուր ներկա ստացած օրվա համար՝ հավասար չափերով բաշխված այդ մանկավարժական աշխատողների և սովորողների միջև։

7. Սույն կարգի 6-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերի համաձայն հաշվարկված սակագների միջև տարբերության առկայության դեպքում կիրառվում է մանկավարժական աշխատողների և սովորողների համար նախընտրելի տարբերակը:

8. Սույն կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված միջոցառման շահառու հանդիսացող յուրաքանչյուր շահառուի ամսական փոխհատուցման առավելագույն չափը չի կարող գերազանցել 20200 ՀՀ դրամը, իսկ երթևեկ օրերի թիվը՝

1) 1-ին և 2-րդ դասարանների սովորողների դեպքում՝ տարեկան 160-ը,

2) հնգօրյա շաբաթական ուսուցում կազմակերպվելու դեպքում՝ տարեկան 170-ը,

3) վեցօրյա շաբաթական ուսուցում կազմակերպվելու դեպքում՝ տարեկան 204-ը։

9. Հաստատությունը մինչև յուրաքանչյուր տարվա հունվար ամսվա երրորդ շաբաթվա առաջին աշխատանքային օրվա ավարտը, ըստ ենթակայության, պետական լիազորված մարմին է ներկայացնում տվյալ տարվա ընթացքում սույն կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված միջոցառման շահառու հանդիսացող անձանց մասին տեղեկություն՝ Ձև 1-ին համապատասխան, իսկ մինչև սեպտեմբեր ամսվա երրորդ շաբաթվա առաջին աշխատանքային օրվա ավարտը՝ այդ տեղեկատվության ճշտված տարբերակը՝ նույն ձևաչափով:

10․ էլեկտրոնային ծրագրային ապահովման առկայության դեպքում (մանկավարժական աշխատողներին և սովորողներին վերաբերող էլեկտրոնային ծրագրային ապահովումները կարող են ներդրվել առանձին՝ տարբեր ժամանակահատվածներում, այդ թվում՝ աբոնենտային ծրագրի մասով) հաստատությունը սույն կարգի 8-րդ կետում նշված տեղեկությունը մուտքագրում է կրթության կառավարման տեղեկատվական համակարգ (այսուհետ՝ ԿԿՏՀ)։

11. Մարզպետի աշխատակազմը սույն կարգի 9-րդ կետում նշված տեղեկությունը ստանալուց հետո դրանք ամփոփում և ամփոփված տեղեկությունը հինգ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (այսուհետ՝ նախարարություն):

12. Նախարարության տվյալ բյուջետային միջոցառման համար պատասխանատու ստորաբաժանումը նախարարության ենթակայության հաստատություններից սույն կարգի 9-րդ կետում նշված, ինչպես նաև մարզպետների աշխատակազմերից սույն կարգի 11-րդ կետում նշված տեղեկությունը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է փոխհատուցում ստացող անձանց մասին տեղեկությունում առկա ոչ ֆինանսական ցուցանիշները և նախարարության գլխավոր քարտուղարին է ներկայացնում նշված տեղեկատվության վերաբերյալ իր դիրքորոշումը և վերջնական ամփոփ ցուցակները, որը սահմանված կարգով մակագրվում է նախարարության ֆինանսաբյուջետային գործընթացն իրականացնող ստորաբաժանմանը:

13․ էլեկտրոնային ծրագրային ապահովման առկայության դեպքում մարզպետների աշխատակազմերի և նախարարության տվյալ բյուջետային միջոցառման համար պատասխանատու ստորաբաժանումները երեք աշխատանքային օրվա ընթացում ուսումնասիրում է սույն կարգի 10-րդ կետում նշված տեղեկությունում առկա ոչ ֆինանսական ցուցանիշները և դրանք արժանահավատ համարելու դեպքում հաստատում։ Հակառակ դեպքում հաստատությանը տեղեկացվում է ԿԿՏՀ մուտքագրված տվյալների անճշտության մասին, որը պարտավոր է մեկ աշխատանքային օրվա ընթացքում շտկել տվյալները։ Հաստատության կողմից նշված ժամկետում տվյալները չշտկելու դեպքում ֆինանսավորում չի տրամադրվում՝ այդ մասին էլեկտրոնային եղանակով տեղեկացնելով հաստատությանը:

14. Նախարարության ֆինանսաբյուջետային վարչությունն ուսումնասիրում է սույն կարգի 12-րդ և (կամ) 13-րդ կետում նշված տեղեկությունում առկա ֆինանսական ցուցանիշները և․

1) առարկություն չունենալու դեպքում նախապատրաստում և ստորագրման է ներկայացնում նախարարության ենթակայության հաստատությունների հետ կնքվող պայմանագրերի նախագծերը, առաջարկություն է ներկայացնում մարզպետների աշխատակազմերին՝ իրենց ենթակայության հաստատությունների հետ պայմանագրեր կնքելու և եռամսյակային ֆինանսավորում իրականացնելու վերաբերյալ, իսկ էլեկտրոնային ծրագրային ապահովման առկայության դեպքում՝ ԿԿՏՀ-ում իրականացնում է հաստատում։

2) առարկություններ ունենալու դեպքում վերադարձնում է դրանք լրամշակման, իսկ էլեկտրոնային ծրագրային ապահովման առկայության դեպքում՝ ԿԿՏՀ-ում իրականացնում է մերժում։

15. Սույն կարգի 14-րդ կետի 2-րդ ենթակետում նշված դեպքում․

1) հաստատությունը պետք է երեք աշխատանքային օրվա ընթացքում լրամշակի տեղեկությունը և ներկայացնի նախարարություն (էլեկտրոնային ծրագրային ապահովման առկայության դեպքում՝ մուտք անի ԿԿՏՀ),

2) մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ գործող հաստատության դեպքում՝ մարզպետի աշխատակազմը հինգ աշխատանքային օրվա ընթացքում պետք է լրամշակի ցուցակները և ներկայացնի նախարարություն (էլեկտրոնային ծրագրային ապահովման առկայության դեպքում՝ հաստատի ԿԿՏՀ-ում):

16․ Սույն կարգի 15-րդ կետում նշված ժամկետները խախտվելու կամ անհրաժեշտ տեղեկությունը չշտկվելու դեպքում համապատասխան գրությամբ հաստատությանը տեղյակ է պահվում չշտկված տեղեկատվության մասով ֆինանսավորում չտրամադրվելու մասին

17․ Հաստատությունների հետ կնքվող պայմանագրերում նախատեսվում են նաև դրույթներ ֆինանսավորումը եռամսյա պարբերականությամբ իրականացնելու, ինչպես նաև հաստատության կողմից ներկայացված (ԿԿՏՀ մուտքագրված) ոչ հավաստի տվյալների համար օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն կրելու մասին:

18. Հաստատությունները, պայմանագրով սահմանված կարգով, յուրաքանչյուր եռամսյակ ներկայացնում են հաշվետվություն Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը կամ մարզպետարանին կամ Երևանի քաղաքապետարանին (ըստ ենթակայության)՝ նախորդ եռամսյակի փաստացի հաճախումների մասին՝ Ձև 2-ին համապատասխան, իսկ էլեկտրոնային ծրագրային ապահովման առկայության դեպքում՝ նախորդ եռամսյակի փաստացի հաճախումների մասին տեղեկությունը մուտք են անում ԿԿՏՀ։

19․ Սույն կարգի 18-րդ կետով ներկայացված տեղեկությունում առկա ոչ ֆինանսական ցուցանիշների վերաբերյալ տվյալ բյուջետային միջոցառման համար պատասխանատու ստորաբաժանման դրական եզրակացության առկայության (էլեկտրոնային ծրագրային ապահովման առկայության դեպքում՝ փաստման) դեպքում պետական լիազորված մարմնի ֆինանսական գործառույթներ իրականացնող ստորաբաժանումն ուսումնասիրում է ֆինանսական ցուցանիշները և դրանք հավաստի համարելու դեպքում իրականացնում է ֆինանսավորում։

20. Սույն կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված միջոցառման շահառուին տրվում է անկանխիկ եղանակով՝ սովորողին (կամ նրա օրինական ներկայացուցչին) և մանկավարժական աշխատողին փոխանցելու միջոցով:

21. Տնտեսապես արդյունավետ լինելու դեպքում «1146. Հանրակրթության» ծրագրի «Հանրակրթական դպրոցների մանկավարժներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծախսերի փոխհատուցում» միջոցառման բյուջետային հատկացումների ստորադաս կարգադրիչ հանդիսացող մարմնի որոշմամբ, իսկ դրա բացակայության դեպքում՝ հաստատության խորհրդի որոշմամբ սույն կարգի 6-8-րդ կետերով հաշվարկված գումարների շրջանակներում (բացառությամբ սույն կարգի 20-րդ կետով սահմանված դեպքերի) կարող են ձեռք բերվել նաև ուղևորափոխադրման ծառայություններ՝ պայմանով, որ այդ ծառայություններից պետք է պարտադիր կարգով օգտվեն սույն կարգի 3-րդ և 5-րդ կետում նշված շահառուները։ Ընդ որում, ուղևորափոխադրման ծառայությունների ձեռքբերման գնման տեխնիկական բնութագրման մեջ անհրաժեշտ է նաև ներառել վարորդին և նրա հագուստին ներկայացվող, ինչպես նաև ուղևորափոխադրող մեքենայի տեխնիկական վիճակի պայմանների մասին դրույթներ՝ պահպանելով նաև «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին», «Ճանապարհային երթևեկության անվտանգության մասին» օրենքների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի «Վարորդական իրավունքի վկայական ունեցող, ինչպես նաև վարորդի թեկնածու համարվող անձանց բժշկական հավատարմագրման դեպքերը (այդ թվում` պարտադիր), պարբերականությունը, իրականացման կարգը, տրանսպորտային միջոց շահագործելու բժշկական հակացուցումների, բժշկական ցուցումների և բժշկական սահմանափակումների ցանկերը, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարներից տուժածներին բժշկական օգնություն ցույց տալու կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 18-ի N 1327-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 383-Ն որոշմամբ սահմանված պահանջները:

22. Դպրոցի շենքի հիմնանորոգման/վերակառուցման կամ նորի կառուցման դեպքում շենքի ապամոնտաժման պատճառով այլ բնակավայրում տեղակայված դպրոցում ուսումնական գործընթացը կազմակերպելու համար 21-րդ կետի կիրառման շրջանակներում ձեռքբերվող ուղևորափոխադրման ծառայությունների արժեքը մինչև տվյալ դպրոցի շենքի շահագործման հանձնելը հաշվարկվում է փոխադրման նպատակով իրականացված մրցույթի արդյունքում ձևավորված գնի հիման վրա՝ համաձայնեցնելով նախարարության հետ:

 

3 ԴՊՐՈՑԱԿԱՆ ԲԱԺԱՆՈՐԴԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԾՐԱԳՐԻՑ ՕԳՏՎՈՂ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ԵՎ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԸ

 

23․ Դպրոցական բաժանորդային համակարգի ծրագրից օգտվող մանկավարժական աշխատողներին և սովորողներին փոխհատուցումը տրվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «1168 Արվեստների ծրագիր» «11005 Մշակութային միջոցառումների իրականացում» միջոցառման «Աջակցություն կրթամշակութային նախագծերին» միջոցառման շրջանակում «Դպրոցական բաժանորդային համակարգի» ծրագրից (այսուհետև՝ ծրագիր) օգտվող և հաստատության տեղակայման վայրից տարբերվող այլ բնակավայրում տեղակայված ավելի քան 30 կմ հեռու գտնվող մշակութային հաստատություններ ծրագրի շրջանակներում այցելելու դեպքում։

24․ Սույն կարգի 23-րդ կետում նշված փոխհատուցման չափը որոշվում է սույն կարգի 6-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված դրույթներին համապատասխան։

25. Փոխհատուցում տրվում է, եթե ծրագրի շրջանակում ավելի մոտ գտնվող մշակութային համապատասխան հաստատություն չկա:

26․ Սույն կարգի 23-րդ կետով նախատեսված փոխհատուցումը ստանալու նպատակով հաստատությունը ձեռք է բերում ուղևորափոխադրման ծառայություններ, որի արժեքը սույն կարգի 24-րդ կետում նշված արժեքը գերազանցելու դեպքում գերազանցող մասով սույն կարգով սահմանված փոխհատուցումը չի տրվում։

27․ Հաստատությունը մինչև յուրաքանչյուր տարվա հունվար ամսվա վերջին աշխատանքային օրվա ավարտը, ըստ ենթակայության, պետական լիազորված մարմին է ներկայացնում տվյալ տարվա ընթացքում ծրագրի շրջանակներում նախատեսվող այցելությունների վերաբերյալ հայտը՝ դրանք նախապես համաձայնեցնելով մշակութային կազմակերպությունների հետ։ Հայտը պետք է պարունակի նաև ոչ ֆինանսական (այցելությունների վայրերի, հաստատությունից դրանց հեռավորության, ժամկետների, սովորողների և անհրաժեշտ տրանսպորտային միջոցների քանակի մասին) և ֆինանսական ցուցանիշներ։ էլեկտրոնային ծրագրային ապահովման առկայության դեպքում սույն կետում նշված հայտը ներկայացվում է էլեկտրոնային համակարգի միջոցով։

28․ Մարզպետի աշխատակազմը սույն կարգի 27-րդ կետում նշված հայտերը ստանալուց հետո դրանք ամփոփում և ամփոփված հայտերը հինգ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում են նախարարություն, իսկ էլեկտրոնային ծրագրային ապահովման առկայության դեպքում՝ հաստատում դրանք:

29. Նախարարության տվյալ բյուջետային միջոցառման համար պատասխանատու ստորաբաժանումը նախարարության ենթակայության հաստատություններից սույն կարգի 27-րդ կետում նշված, ինչպես նաև մարզպետների աշխատակազմերից սույն կարգի 28-րդ կետում նշված հայտերը ստանալուց հետո մեկշաբաթյա ժամկետում ուսումնասիրում է հայտերում առկա ոչ ֆինանսական ցուցանիշները և նախարարության գլխավոր քարտուղարին է ներկայացնում նշված տեղեկատվության վերաբերյալ իր դիրքորոշումը և վերջնական ամփոփ հայտերը, իսկ էլեկտրոնային ծրագրային ապահովման առկայության դեպքում՝ հաստատում դրանք:

30. Սույն կարգի 29-րդ կետում նշված հաստատված հայտերի հիման վրա հաստատությունների հետ կնքվում են ֆինանսավորման պայմանագրեր, իսկ ֆինանսավորումն իրականացվում է եռամսյակային կտրվածքով փաստացի ոչ ֆինանսական ցուցանիշների հիման վրա՝ համապատասխան հաշվետվությունները ընդունվելուց հետո։

 

ՁԵՎ 1

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

 

ՏՎՅԱԼ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՐԳԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՍՏԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՄԱՍԻՆ

 

Հ/Հ

Սովորողի անունը, ազգանունը

Դասա-րանը

Փաստացի բնակության վայրը

Հեռավորությունը հաստա-տությունից /
կմ/

Կարգի 4-րդ և 5-րդ կետերով հաշվարկված գումարը (հաշվարկված երկու ուղղությամբ` յուրաքանչյուր ներկա ստացած օրվա համար)

Ուսումնական պլանով հաստատված օրերի թիվը

Փոխհատուց-ման ենթակա գումարը

Այլ նշումներ

1

               

2

               

3

               

4

               

5

               

….

               

N

               

ԸՆԴԱՄԵՆԸ

 


Հ/Հ

Մանկա-վարժական աշխատողի անունը, ազգանունը

Դրույքը

Տվյալ հաստատութ-յունում տվյալ առարկայի միակ ուսուցիչ լինելու վերաբերյալ տեղեկատվութ-յուն (նշել «այո» կամ «ոչ», «այո»-ի դեպքում նշեք նաև դասավանդվող առարկան)

Փաստացի բնակության վայրը

Հեռավորութ-յունը հաստատութ-յունից /կմ/

Կարգի 4-րդ և 5-րդ կետերով հաշվարկված գումարը (հաշվարկված երկու ուղղությամբ` յուրաքանչյուր ներկա ստացած օրվա համար)

Աշխա-տանքային օրերի թիվը

Փոխ-հատուց-ման ենթակա գումարը

Այլ նշում-ներ

1

                 

2

                 

3

                 

4

                 

5

                 

….

                 

N

                 
 

ԸՆԴԱՄԵՆԸ

 


ՏՆՕՐԵՆ՝

 

_____________________________

Անուն, ազգանունը

________________________

ստորագրությունը

ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀ

 

 

_____________________________

Անուն, ազգանունը

 

________________________

ստորագրությունը

   

 

_____________20 ________թ․

 

Կ.Տ.

 

ՁԵՎ 2

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

_________________________________________________________________ դպրոց

 

Մանկավարժական աշխատողներին և սովորողներին փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ

(համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 21 դեկտեմբերի 2020 թ. N 47-Ն կարգի)

 

20__ թ.

 

N/N

Սովո-րողի (մանկա-վարժա-կան աշխա-տողի) անուն, ազգա-նուն

Դասա-րան (դրույք)

Փաս-տացի բնա-կու-թյան վայրը

Հեռավո-րությունը դպրոցից
/կմ/

Կարգի 3-րդ կետով հաշվարկ-ված սակագինը (հաշվարկ-ված երկու ուղղու-թյամբ` յուրա-քանչյուր ներկա ստացած օրվա համար), դրամ

Փաստացի հաճախած օրերի թիվը՝

ըստ ամիսների

Փաս-տացի հաճա-խած օրերի թիվը 1-ին կիսա-մյակում

 1-ին կիսա-մյակի համար վճարման ենթակա գումար, հազար դրամ

Փաստացի հաճախած օրերի թիվը՝

ըստ ամիսների

Փաս-տացի հաճա-խած օրերի թիվը

2-րդ կիսա-մյակում

 2-րդ կիսա-մյակի համար վճարման ենթակա գումար, հազար դրամ

ԸՆԴԱ-ՄԵՆԸ ԳՈՒ-ՄԱՐ, ՀԱԶԱՐ ԴՐԱՄ

Այլ նշում-ներ

հուն-վար

փետր-վար

մարտ

ապ-րիլ

մա-յիս

սեպ-տեմ-բեր

հոկ-տեմ-բեր

նո-յեմ-բեր

դեկ-տեմ-բեր

1

                     

0,00

       

0

0,00

0,0

 

2

                     

0,00

       

0

0,00

0,0

 

3

                     

0,00

       

0

0,00

0,0

 

4

                     

0,00

       

0

0,00

0,0

 

5

 (ուսուցիչ)

                   

0,00

       

0

0,00

0,0

 
                       

0,00

         

0,00

0,0

 

 

ՏՆՕՐԵՆ՝

 

_____________________________

Անուն, ազգանունը

________________________

ստորագրությունը

ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀ

 

 

_____________________________

Անուն, ազգանունը

 

________________________

ստորագրությունը

   

 

_____________20 ________թ․

 

Կ.Տ.

 

(հավելվածը լրաց., խմբ., փոփ. 08.10.21 N 74-Ն, խմբ. 27.10.23 N 136-Ն)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 դեկտեմբերի 2020 թվական: