ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
|
N 1590-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԿԱԲԱՐԿՈ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ ԻՇԽ-005 ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասով, 32-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերով, հիմք ընդունելով լիցենզիայի վերաձևակերպման նպատակով «Կաբարկո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2023 թվականի հոկտեմբերի 23-ին Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացված հայտը, կից փաստաթղթերը, «Կաբարկո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2023 թվականի հոկտեմբերի 24-ին ի լրումն ներկայացված գրությունը, կից փաստաթուղթը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. «Կաբարկո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից 2016 թվականի դեկտեմբերի 29-ին տրված թիվ ԻՇԽ-005 ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման լիցենզիան վերաձևակերպել՝ «Ուլնեցու փ. / 58/2 Քանաքեռ-Զեյթուն 0069, Երևան, Հայաստան» գտնվելու վայրի փոխարեն նշել «Հալաբյան փ. / 22/5 Աջափնյակ 0036, Երևան, Հայաստան»:
2. «Կաբարկո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից 2016 թվականի դեկտեմբերի 29-ին տրված թիվ ԻՇԽ-005 ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման լիցենզիայում նշված «Ուլնեցու փ. / 58/2 Քանաքեռ-Զեյթուն 0069, Երևան, Հայաստան» գործունեության իրականացման վայրի փոխարեն նշել «Հալաբյան փ. / 22/5 Աջափնյակ 0036, Երևան, Հայաստան»:
3. Համաձայնություն տալ «Կաբարկո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2023 թվականի հոկտեմբերի 23-ին ներկայացված «Աջարաբեթ» ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխություններին՝ գտնվելու և գործունեության իրականացման վայրերի փոփոխման մասերով:
4. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով` այն ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում:
5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով` իրազեկելուն հաջորդող օրվանից:
27 հոկտեմբերի 2023 թ. |
Կ. ՍԱՐԳՍՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|