ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
11 հունվար 2024 թ. |
N 06-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԳՈՆՈՐԵԱՅՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1․ Հաստատել գոնորեայով պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն Հավելվածի։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Ա. ԱվանեսՅԱՆ |
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի 2024 թվականի հունվար «11»-ի N 06-Ն հրամանի |
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ԳՈՆՈՐԵԱՅՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․
Հ/Հ |
Կոդը |
Անվանում |
1) |
A54.0 |
Ստորին միզասեռական համակարգի գոնոկոկային վարակ առանց հարմիզուկային կամ հարակից գեղձերի աբսցեսի (թարախակույտի) առաջացման՝ ուրետրիտ, ցիստիտ, վուլվովագինիտ,արգանդի վզիկի բորբոքում |
2) |
А54.1 |
Ստորին միզասեռական տրակտի գոնոկոկային վարակ` հարմիզուկային և հարակից գեղձերի թարախակալմամբ Բարտոլինյան գեղձերի գոնոկոկային աբսցես |
3) |
А54.2 |
Գոնոկոկային պելվիոպերիտոնիտ և միզասեռական այլ օրգանների գոնոկոկային վարակներ՝ գոնոկոկային էպիդիդիմիտ, օրխիտ, պռոստատիտ, փոքր կոնքի օրգանների բորբոքային հիվանդություններ կանանց մոտ |
4) |
А54.3 |
Աչքի գոնոկոկային վարակ՝ կոնյուկտիվիտ, իրիդոցիկլիտ |
5) |
А54.4 |
Ոսկրամկանային համակարգի գոնոկոկային վարակ՝ արթրիտ, բուրսիտ, օստեոմիելիտ, սինովիտ, տենոսինովիտ |
6) |
А54.5 |
Գոնոկոկային ֆարինգիտ |
7) |
А54.6 |
Անորեկտալ (Հետանցքուղիղաղիքային) հատվածի գոնոկոկային վարակ |
8) |
А54.8 |
Այլ գոնոկոկային վարակներ՝ ուղեղի թարախակույտ, էնդոկարդիտ, մենինգիտ, միոկարդիտ, պերիկարդիտ, պերիտոնիտ, թոքաբորբ, սեպսիս, մաշկի ախտահարում |
2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․
Ձև 1
1) |
Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) |
Նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ |
2) |
Սեռ (արական, իգական) |
Արական, իգական |
3) |
Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) |
(Բ) Այլ մանրէային վարակների միացում |
4) |
Հիվանդության փուլը (նկարագրել) |
Կիրառելի չէ |
5) |
Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) |
Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում |
6) |
Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) |
Շտապ, պլանային |
7) |
Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) |
Մաշկավեներաբան, ուրոլոգ, գինեկոլոգ |
8) |
Գանգատներ |
Թարախային կամ լորձաթարախային արտադրություն միզասեռական ուղիներից, ցավ սեռական հարաբերության ժամանակ, քորի, այրոցի և ցավի զգացողություն միզելիս, ցավ գենիտալ հատվածում որը ճառագայթում է դեպի ուղիղ աղի։ Ուղիղ աղու ախտահարման դեպքում թարախային արտադրություն հետանցքից։ |
9) |
Անամնեզ |
Սեռական շփում գոնոկոկային վարակ ունեցող անձանց հետ։ Վարակումը տեղի է ունենում գոնոկոկային վարակով պացիենտի հետ ցանկացած տեսակի սեռական շփման միջոցով։ |
10) |
Զննման արդյունք/Ցուցում |
Թարախային կամ լորձաթարախային արտադրություն միիզուկից, միզուկի բացվածքի կարմրություն,լորձաթաղանթի հիպերեմիա,այտուց, միզուկի պատերի ինֆիլտրացիա, ստորորովայնային սուր ցավ կանանց մոտ։ |
11) |
Հոսպիտալացման Ցուցում |
Տարածուն գոնոկոկային վարակ (արթրիտ, օստեոմիելիտ, ուղեղի աբսցես, էնդոկարդիտ, մենինգիտ, միոկարդիտ, պերիկարդիտ, պերիտոնիտ, թոքաբորբ, սեպսիս) |
3․ Բժիշկ-մասնագետի կողմից զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 2
Հ/Հ |
Խորհրդատվության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Մաշկաբան և վեներաբան |
1 |
0''5 |
2) |
Ուրոլոգ |
0''2 |
1 |
3) |
Մանկաբարձ-գինեկոլոգ |
0''2 |
1 |
4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված՝ տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնվի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 3
Լաբորատոր հետազոտություններ | |||||
Հ/Հ |
Կոդը |
Անվանումը |
Տրամադրման քանակը |
Արդյունք | |
1) |
Առկա չէ |
Պոլիմերազա շղթայական ռեակցիա (ՊՇՌ) |
ԱԲ |
Բ |
N. gonorrhoeae-ի նուկլեինաթթվի հայտնաբերում։ |
1 |
1 |
Ախտորոշման հաստատում։ | |||
2) |
Առկա չէ |
Կուլտուրալ հետազոտություն (ցանքս) |
1 |
1 |
Մանրէի զգայունության որոշում հակաբակտերիալ դեղորայքի նկատմամբ։ |
Գործիքային հետազոտություններ | |||||
3) |
Առկա չէ |
Մանրադիտակային հետազոտություն |
1 |
1 |
Լեյկոցիտներում ներբջջային դիպլոկոկերի հայտնաբերում։ |
6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնվի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 4
Հ/Հ |
Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում |
Ակտիվ բաղադրատարր |
Չափ-ման միա-վոր |
Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն |
Միջին օրական չափա-քանակ |
Բուժման կուրսի միջին չափա-քանակ |
Օրերի քանակ |
1) |
Ցեֆտրիաքսոն (ցեֆտրիաքսոն նատրիում) դեղափոշի ներարկման/ |
Ցեֆտրիաքսոն (ցեֆտրիաքսոն նատրիում) դեղափոշի ներարկման/ կաթիլաներարկման լուծույթի 1000մգ |
մգ |
1 |
500մգ |
500մգ |
1 |
2) |
Ցեֆիքսիմ (ցեֆիքսիմի տրիհիդրատ) դեղահատեր ծամելու 400մգ |
Ցեֆիքսիմ (ցեֆիքսիմի տրիհիդրատ) դեղահատեր ծամելու 400մգ |
մգ |
1 |
400մգ |
400մգ |
1 |
3) |
Սպեկտինոմիցին լուծույթ ներարկման 100մգ/մլ |
Սպեկտինոմիցին լուծույթ ներարկման 100մգ/մլ |
մգ |
1 |
2000մգ |
2000 մգ |
1 |
4) |
Ցիպրոֆլօքսացին (ցիպրոֆլօքսացինի հիդրոքլորիդ) դեղահատեր թաղանթապատ 500մգ |
Ցիպրոֆլօքսացին (ցիպրոֆլօքսացինի հիդրոքլորիդ) դեղահատեր թաղանթապատ 500մգ |
մգ |
1 |
500 |
500մգ |
1 |
5) |
Օֆլօքսացին լուծույթ կաթիլաներարկման 2մգ/մլ |
Օֆլօքսացին լուծույթ կաթիլաներարկման 2մգ/մլ |
մգ |
1 |
400 |
400մգ |
1 |
8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված՝
1) Նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ:
2) Տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնվի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։
9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 5
Հ/Հ |
Բժշկական ծառայության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Կիրառելի չէ |
0 |
0 |
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1. https://www.uptodate.com/contents/treatment-of-uncomplicated-gonorrhea-neisseria-gonorrhoeae-infection-in-adults-and-adolescents?search=gonorrhea&source=search_result&selectedTitle=1~150&usage_type=default&display_rank=1
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 հունվարի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|