Գլխավոր տեղեկություն
Номер
N 06-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (04.02.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.01.22-2024.02.04 Պաշտոնական հրապարակման օրը 25.01.2024
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
11.01.2024
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
11.01.2024
Дата вступления в силу
04.02.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

11 հունվար 2024 թ.

N 06-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԳՈՆՈՐԵԱՅՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1․ Հաստատել գոնորեայով պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն Հավելվածի։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Ա. ԱվանեսՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2024 թվականի հունվար «11»-ի

N 06-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

ԳՈՆՈՐԵԱՅՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

A54.0

Ստորին միզասեռական համակարգի գոնոկոկային վարակ առանց հարմիզուկային կամ հարակից գեղձերի աբսցեսի (թարախակույտի) առաջացման՝ ուրետրիտ, ցիստիտ, վուլվովագինիտ,արգանդի վզիկի բորբոքում

2)

А54.1

Ստորին միզասեռական տրակտի գոնոկոկային վարակ` հարմիզուկային և հարակից գեղձերի թարախակալմամբ

Բարտոլինյան գեղձերի գոնոկոկային աբսցես

3)

А54.2

Գոնոկոկային պելվիոպերիտոնիտ և միզասեռական այլ օրգանների գոնոկոկային վարակներ՝ գոնոկոկային էպիդիդիմիտ, օրխիտ, պռոստատիտ, փոքր կոնքի օրգանների բորբոքային հիվանդություններ կանանց մոտ

4)

А54.3

Աչքի գոնոկոկային վարակ՝ կոնյուկտիվիտ, իրիդոցիկլիտ

5)

А54.4

Ոսկրամկանային համակարգի գոնոկոկային վարակ՝ արթրիտ, բուրսիտ, օստեոմիելիտ, սինովիտ, տենոսինովիտ

6)

А54.5

Գոնոկոկային ֆարինգիտ

7)

А54.6

Անորեկտալ (Հետանցքուղիղաղիքային) հատվածի գոնոկոկային վարակ

8)

А54.8

Այլ գոնոկոկային վարակներ՝ ուղեղի թարախակույտ, էնդոկարդիտ, մենինգիտ, միոկարդիտ, պերիկարդիտ, պերիտոնիտ, թոքաբորբ, սեպսիս, մաշկի ախտահարում

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․

 

Ձև 1

 

1)

Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ)

Նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ

2)

Սեռ (արական, իգական)

Արական, իգական

3)

Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ))

(Բ) Այլ մանրէային վարակների միացում

4)

Հիվանդության փուլը (նկարագրել)

Կիրառելի չէ

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում)

Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում

6)

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային)

Շտապ, պլանային

7)

Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը)

Մաշկավեներաբան, ուրոլոգ, գինեկոլոգ

8)

Գանգատներ

Թարախային կամ լորձաթարախային արտադրություն միզասեռական ուղիներից, ցավ սեռական հարաբերության ժամանակ, քորի, այրոցի և ցավի զգացողություն միզելիս, ցավ գենիտալ հատվածում որը ճառագայթում է դեպի ուղիղ աղի։ Ուղիղ աղու ախտահարման դեպքում թարախային արտադրություն հետանցքից։

9)

Անամնեզ

Սեռական շփում գոնոկոկային վարակ ունեցող անձանց հետ։ Վարակումը տեղի է ունենում գոնոկոկային վարակով պացիենտի հետ ցանկացած տեսակի սեռական շփման միջոցով։

10)

Զննման արդյունք/Ցուցում

Թարախային կամ լորձաթարախային արտադրություն միիզուկից, միզուկի բացվածքի կարմրություն,լորձաթաղանթի հիպերեմիա,այտուց, միզուկի պատերի ինֆիլտրացիա, ստորորովայնային սուր ցավ կանանց մոտ։

11)

Հոսպիտալացման Ցուցում

Տարածուն գոնոկոկային վարակ (արթրիտ, օստեոմիելիտ, ուղեղի աբսցես, էնդոկարդիտ, մենինգիտ, միոկարդիտ, պերիկարդիտ, պերիտոնիտ, թոքաբորբ, սեպսիս)

 

3․ Բժիշկ-մասնագետի կողմից զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 2

 

Հ/Հ

Խորհրդատվության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Մաշկաբան և վեներաբան

1

 0''5

2)

Ուրոլոգ

0''2

1

3)

Մանկաբարձ-գինեկոլոգ

0''2

 1

 

4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված՝ տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնվի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 3

 

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ

Կոդը

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

1)

Առկա չէ

Պոլիմերազա շղթայական ռեակցիա (ՊՇՌ)

ԱԲ

Բ

N. gonorrhoeae-ի նուկլեինաթթվի հայտնաբերում։

1

1

Ախտորոշման հաստատում։

2)

Առկա չէ

Կուլտուրալ հետազոտություն (ցանքս)

1

1

Մանրէի զգայունության որոշում հակաբակտերիալ դեղորայքի նկատմամբ։

 Գործիքային հետազոտություններ

3)

Առկա չէ

Մանրադիտակային հետազոտություն

1

1

Լեյկոցիտներում ներբջջային դիպլոկոկերի հայտնաբերում։

 

6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնվի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 4

 

Հ/Հ

Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում

Ակտիվ բաղադրատարր

Չափ-ման միա-վոր

Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն

Միջին օրական չափա-քանակ

Բուժման կուրսի միջին չափա-քանակ

Օրերի քանակ

1)

Ցեֆտրիաքսոն (ցեֆտրիաքսոն նատրիում) դեղափոշի ներարկման/
կաթիլաներարկման լուծույթի 1000մգ

Ցեֆտրիաքսոն (ցեֆտրիաքսոն նատրիում) դեղափոշի ներարկման/

կաթիլաներարկման լուծույթի 1000մգ

 մգ

1

500մգ

500մգ

1

2)

Ցեֆիքսիմ (ցեֆիքսիմի տրիհիդրատ) դեղահատեր ծամելու 400մգ

Ցեֆիքսիմ (ցեֆիքսիմի տրիհիդրատ) դեղահատեր ծամելու 400մգ

 մգ

1

400մգ

400մգ

1

3)

Սպեկտինոմիցին լուծույթ ներարկման 100մգ/մլ

Սպեկտինոմիցին լուծույթ ներարկման 100մգ/մլ

 մգ

1

2000մգ

2000 մգ

1

4)

Ցիպրոֆլօքսացին (ցիպրոֆլօքսացինի հիդրոքլորիդ) դեղահատեր թաղանթապատ 500մգ

Ցիպրոֆլօքսացին (ցիպրոֆլօքսացինի հիդրոքլորիդ) դեղահատեր թաղանթապատ 500մգ

մգ

1

500

500մգ

1

5)

Օֆլօքսացին լուծույթ կաթիլաներարկման 2մգ/մլ

Օֆլօքսացին լուծույթ կաթիլաներարկման 2մգ/մլ

մգ

1

400

400մգ

1

 

 

8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված՝

1) Նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ:

2) Տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնվի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։

 

9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 5

 

Հ/Հ

Բժշկական ծառայության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Կիրառելի չէ

0

0

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1. https://www.uptodate.com/contents/treatment-of-uncomplicated-gonorrhea-neisseria-gonorrhoeae-infection-in-adults-and-adolescents?search=gonorrhea&source=search_result&selectedTitle=1~150&usage_type=default&display_rank=1

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 հունվարի 2024 թվական: