ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
«10» հոկտեմբերի 2023 թ. |
N 118-Ն |
ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 0213.01.4 «ԳԵՂԱՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 0213.01.05.4 «ՓՈՐԱԳՐՈՂ՝ ՓԱՅՏՅԱ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԻՐԵՐԻ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 28-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջներով՝
Հրամայում եմ
1. Հաստատել նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0213.01.4 «Գեղանկարչություն և քանդակագործություն» մասնագիտության 0213.01.05.4 «Փորագրող՝ փայտյա գեղարվեստական իրերի» որակավորման չափորոշիչը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2019 թվականի դեկտեմբերի 9-ի «Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0213.01.4 «Գեղանկարչություն և քանդակագործություն» մասնագիտության 0213.01.05.4 «Փորագրող՝ փայտյա գեղարվեստական իրերի» որակավորման պետական կրթական չափորոշիչը հաստատելու մասին» N 28-Ն հրամանը:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանին:
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2024-2025 ուսումնական տարվանից:
Նախարար` |
Ժ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 հոկտեմբերի 2023 թվական