Գլխավոր տեղեկություն
Номер
N 124-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (01.09.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.10.16-2023.10.29 Պաշտոնական հրապարակման օրը 20.10.2023
Принят
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Дата принятия
10.10.2023
Подписан
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Дата подписания
10.10.2023
Дата вступления в силу
01.09.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«10» հոկտեմբերի 2023 թ.

N 124-Ն

 

ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ 0716.18.5 «ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ, ՆՈՐՈԳՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 0716.18.01.5 «ՏԵԽՆԻԿ՝ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՆՈՐՈԳՄԱՆ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 22-Ի N 204-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջներով՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել միջին մասնագիտական կրթության 0716.18.5 «Գյուղատնտեսական մեքենաների և սարքավորումների շահագործում, նորոգում» մասնագիտության 0716.18.01.5 «Տեխնիկ՝ գյուղատնտեսական մեքենաների և սարքավորումների տեխնիկական սպասարկման և նորոգման» որակավորման չափորոշիչը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2012 թվականի մարտի 22-ի «Միջին մասնագիտական կրթության 3114 «Գյուղատնտեսական մեքենաների և սարքավորումների շահագործում, նորոգում» մասնագիտության պետական կրթական չափորոշիչը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2009 թ․ դեկտեմբերի 21-ի N 1080-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 204-Ն հրամանը:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանին:

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2024-2025 ուսումնական տարվանից:

 

Նախարար`

Ժ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության 

կրթության, գիտության,

մշակույթի և սպորտի նախարարի

«10» հոկտեմբերի 2023 թվականի

N 124-Ն հրամանի

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 հոկտեմբերի 2023 թվական: