Գլխավոր տեղեկություն
Номер
N 03-Ն
Տիպ
Հրաման
Тип
Ինկորպորացիա (01.03.2024-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.02.19-2024.03.03 Պաշտոնական հրապարակման օրը 29.02.2024
Принят
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
Дата принятия
26.02.2024
Подписан
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
Дата подписания
26.02.2024
Дата вступления в силу
01.03.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«26» փետրվարի 2024 թվական

ք. Երևան

N 03-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 03-Ի ԹԻՎ 19-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2022 թվականի նոյեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության կողմից արտաքին առևտրի դեպքում սահմանափակումների ենթակա ռադիոէլեկտրոնային և (կամ) քաղաքացիական օգտագործման բարձր հաճախականության սարքերի, այդ թվում՝ ներկառուցված կամ այլ ապրանքների կազմի մեջ մտնող սարքերի ներմուծման լիցենզիայի և թույլտվության տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի 2017 թվականի դեկտեմբերի 14-ի թիվ 1425-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 19-Ն հրամանի 1-ին կետով հաստատված հավելվածի (այսուհետ՝ Հավելված) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Հավելվածի 10-րդ կետում «, փաստաթղթերը ներկայացնելու օրվանից՝ մինչև երեք աշխատանքային օրվա ընթացքում» բառերը փոխարինել «համապատասխան հայտը գրանցելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում» բառերով:

2) Հավելվածը լրացնել նոր՝ 10.1-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«10.1. Սույն կարգի 10-րդ կետի կարգավորումից՝ լիցենզիան տրամադրվում կամ մերժվում է փորձաքննության արդյունքների կամ համապատասխան փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ստացման պահից առավելագույնը մեկ աշխատանքային օրվա ընթացքում, եթե լիցենզիայի տրամադրումը կապված է փորձաքննության արդյունքների, և (կամ) համապատասխան փաստաթղթերի, տեղեկությունների ներկայացման պահանջի հետ:»:

3) Հավելվածի 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11. Լիցենզիաները տրամադրվում, ինչպես նաև դրանց ստացման համար ներկայացվող հայտերը լրացվում են էլեկտրոնային եղանակով՝ Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր» (https://sw.gov.am) էլեկտրոնային համակարգի միջոցով, բացառությամբ սույն Հավելվածի 11.1-րդ կետով սահմանված դեպքերի:»:

4) Հավելվածը լրացնել նոր՝ 11.1-րդ կետով հետևյալ բովանդակությամբ.

«11.1. Անհաղթահարելի ուժի առկայության դեպքերում, ինչպես նաև օտարերկրյա պետական մարմիններին, իրավաբանական և ֆիզիկական անձանց ներկայացնելու անհրաժեշտության դեպքում լիցենզիաները կարող են տրամադրվել նաև թղթային տարբերակով։»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

2/26/2024

Մ. Հայրապետյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 փետրվարի 2024 թվական: