Գլխավոր տեղեկություն
Номер
N 34-Ն
Տիպ
Հրաման
Тип
Ինկորպորացիա (05.02.2024-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.01.22-2024.02.04 Պաշտոնական հրապարակման օրը 26.01.2024
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
11.01.2024
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
11.01.2024
Дата вступления в силу
05.02.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

11 հունվար 2024 թ.

N 34-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԳԼԽԻ ԵՎ ՄՈՐՈՒՔԻ ՍՆԿԱԽՏՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը՝

 

Հրամայում եմ՝

 

1․ Հաստատել գլխի և մորուքի սնկախտով պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն Հավելվածի։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Ա. ԱվանեսՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2024 թվականի հունվար «11»-ի

N 34-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

ԳԼԽԻ ԵՎ ՄՈՐՈՒՔԻ ՍՆԿԱԽՏՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․

 

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

B 35.0

Գլխի և մորուքի սնկախտ (Tinea barbae, tinea capitis)

 

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․

 

Ձև 1

 

1)

Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ)

Նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ

2)

Սեռ (արական, իգական)

Արական,իգական

3)

Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ))

(ԱԲ), (Բ)

4)

Հիվանդության փուլը (նկարագրել)

Կիրառելի չէ

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները /բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում/

Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում։

6)

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը /շտապ, անհետաձգելի, պլանային/

Շտապ, անհետաձգելի

7)

Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը)

Մաշկաբան և վեներաբաններ

8)

Գանգատներ

Պացիենտը գանգատվում է քորից ախտահարված հատվածում, մազերի վնասումից։Ծանր ձևերի և մաշկի տարածուն ախտահարումների դեպքում հնարավոր է ջերմության բարձրացում և թունավորման ախտանիշներ:

9)

Անամնեզ

Հնարավոր և (կամ) հավանական շփում նման դրսևորումներ ունեցող անձանց կամ կենդանիների հետ։

10)

Զննմանարդյունք/Ցուցում

Օվալաձև, մազերի ախտահարումով օջախների, թեփի հայտնաբերում։

11)

Հոսպիտալացման Ցուցում

Ախտորոշման հաստատման դեպքում՝ բոլոր դեպքերում

 

3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 2

 

Հ/հ

Խորհրդատվության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

   1)

Մաշկաբան և վեներաբան

1

1

 

4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 3

 

 

 

 

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ

Կոդը

Տրամադրման քանակը

Արդյունք

   

ԱԲ

Բ

 
     
1)

Առկա չէ

1

1

Հոմեոստազի տարբեր խանգարումներ՝ պայմանավորված վիճակի ծանրությամբ

2)

Առկա չէ

1

1

Բոլոր տեսակների ընդհանուր ախտորոշիչ համալիրի շրջանակներում մեկնաբանվող խախտումները

3)

Առկա չէ

1

1

Հոմեոստազի տարբեր խանգարումներ՝ պայմանավորված վիճակի ծանրությամբ

4)

Առկա չէ

1

1

Սիֆիլիսի հայտնաբերում կամ հերքում

5)

Առկա չէ

1

1

Հեպատիտ B-ի վիրուսի նկատմամբ հակամարմինների առկայություն:

6)

Առկա չէ

1

1

Սնկերի հայտնաբերում

7)

Առկա չէ

1

1

Սնկերի տեսակի տարբերակում

Գործիքային հետազոտություններ

8)

Առկա չէ

     

 

6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 4

 

Հ/հ

Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում

Անվանում (ջեներիկ)

Չափման միավոր

Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն

Միջին օրական չափա-քանակ

Բուժման կուրսի միջին չափա-քանակ

Օրերի քա-նակ

1)

Գրիզեոֆուլվին դեղահատեր 125մգ

Գրիզեոֆուլվին դեղահատեր 125մգ

12,5 մգ մեկ կգ մարմնի քաշի համար օրական 3 բաժանված չափաբաժիններով (բայց ոչ ավելի, քան օրական 1 գ) մինչև սնկերի առկայության երկրորդ բացասական մանրադիտակային հետազոտությունը (3-4 շաբաթ) , այնուհետև 2 շաբաթ օր ու մեջ, ապա 2 շաբաթ 3 օրը մեկ անգամ

2)

Տերբինաֆին (տերբինաֆինի հիդրոքլորիդ) դեղահատեր 250մգ

Տերբինաֆին (տերբինաֆինի հիդրոքլորիդ) դեղահատեր 250մգ

1

1

250 մգ

 

3-4 ամիս

3)

Իտրակոնազոլ դեղապատիճներ 100մգ

Իտրակոնազոլ դեղապատիճներ 100մգ

 

1

250 մգ

 

4-6 շաբաթ

4)

Կետոկոնազոլ նրբաքսուք արտաքին կիրառման 20մգ/գ

Կետոկոնազոլ նրբաքսուք արտաքին կիրառման 20մգ/գ

 

օրական 1-2 անգամ

   

4-6 շաբաթ

5)

Իզոկոնազոլ (իզոկոնազոլի նիտրատ) նրբաքսուք 10մգ/գ

Իզոկոնազոլ (իզոկոնազոլի նիտրատ) նրբաքսուք 10մգ/գ

 

օրական մեկ անգամ

   

4-6 շաբաթ

6)

Իխտամոլ քսուք արտաքին կիրառման 100մգ/գ 100մգ/գ քսուք արտաքին կիրառման 100մգ/գ

Իխտամոլ քսուք արտաքին կիրառման 100մգ/գ

 

օրական 2-3 անգամ

   

2-3 օր

7)

Սալիցիլաթթու քսուք արտաքին կիրառման 100մգ/գ քսուք

Սալիցիլաթթու քսուք արտաքին կիրառման 100մգ/գ

 

օրական 2-3 անգամ

     

8)

Նիտրոֆուրալ լուծույթ արտաքին կիրառման 1:5000

Նիտրոֆուրալ լուծույթ արտաքին կիրառման 1:5000

 

օրական 2-3 անգամ

   

1–2 օր

9)

Կալիումի պերմանգանատ լուծույթ արտաքին կիրառման 1:6000

Կալիումի պերմանգանատ լուծույթ արտաքին կիրառման 1:6000

 

օրական 2-3 անգամ

   

1–2 օր

 

8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`

1) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։

2) Նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ:

9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 5

 

Հ/հ

Բժշկական ծառայության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

   1)

Կիրառելի չէ

   

 

10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1. https://www.uptodate.com/contents/tinea-capitis?search=fungus%20of%20hair&source=search_result&selectedTitle=1~150&usage_type=default&display_rank=1

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հունվարի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան