Գլխավոր տեղեկություն
Номер
N 33-Ն
Տիպ
Հրաման
Тип
Ինկորպորացիա (05.02.2024-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.01.22-2024.02.04 Պաշտոնական հրապարակման օրը 26.01.2024
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
11.01.2024
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
11.01.2024
Дата вступления в силу
05.02.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

11 հունվար 2024 թ.

N 33-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՌԵ‎ՖՐԱԿՑԻԱՅԻ (ԼՈՒՍԱԲԵԿՄԱՆ), ԱԿՈՄՈԴԱՑԻԱՅԻ (ՀԱՐՄԱՐԵՑՄԱՆ) ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐՈՎ ԵՎ ՏԱՐԻՔԱՅԻՆ ՀԵՌԱՏԵՍՈՒԹՅԱՄԲ (PRESBYOPIA) ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը՝

 

Հրամայում եմ`

 

1․ Հաստատել ռե‎ֆրակցիայի (լուսաբեկման), ակոմոդացիայի (հարմարեցման) խանգարումներով և տարիքային հեռատեսությամբ (Presbyopia) պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն Հավելվածի։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Ա. ԱվանեսՅԱՆ

 

 

Հավելված

Առողջապահության նախարարի

2024 թվականի հունվար «11»-ի

N 33-Ն հրամանի

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

ՌԵ‎ՖՐԱԿՑԻԱՅԻ (ԼՈՒՍԱԲԵԿՄԱՆ), ԱԿՈՄՈԴԱՑԻԱՅԻ (ՀԱՐՄԱՐԵՑՄԱՆ) ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐՈՎ ԵՎ ՏԱՐԻՔԱՅԻՆ ՀԵՌԱՏԵՍՈՒԹՅԱՄԲ (PRESBYOPIA) ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․

 

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

H52

Ռե‎ֆրակցիայի (լուսաբեկման) և ակոմոդացիա (հարմարեցման) խանգարումներ

2)

H52.4

Տարիքային հեռատեսություն (Presbyopia)

Ձև 1

 

1)

Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ)

 Մեծահասակ

2)

Սեռ (արական, իգական)

Արական, իգական

3)

Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ))

Բ

4)

Հիվանդության փուլը (նկարագրել)

Աստիճան

Կիրառելի չէ

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում)

Ցերեկային ստացիոնարի պայմաններում

6)

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային)

Պլանային

7)

Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը)

Ակնաբույժ

8)

Գանգատներ

Մոտ նայելիս տեսողության ոչ հստակություն, պղտորում

9)

Անամնեզ

Տարիքը, անամնեզում ռեֆրակցիոն խնդիրներ

Ստացած բուժումները

Առողջական այլ խնդիրներ (շաքարային դիաբետ, զարկերակային գերճնշում)

10)

Զննման արդյունք/Ցուցում

Տեսողության սրության ստուգում, ռեֆրակցիայի գնահատում, օֆթալմոսկոպիա

11)

Հոսպիտալացման Ցուցում

Կիրառելի չէ

 

3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի(անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)

 

Ձև 2

 

Հ/հ

Խորհրդատվության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Ակնաբույժ

1

1

 

4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 3

 

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ

Կոդը

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

1)

Առկա չէ

Կիրառելի չէ

ԱԲ

Բ

 
     

Գործիքային հետազոտություններ

2)

Առկա չէ

Ավտոռեֆրակտոմետրիա

1

1

 +0.5 >

3)

Առկա չէ

Բիոմիկրոսկոպիա

0,5

0,5

 Բեկող միջավայրերը՝

Եղջերաթաղանթ- թափանցիկ

Ոսպնյակ – թափանցիկ/թույլ պղտոր/պղտոր

Ապակենման մարմին- թափանցիկ/առկա են լողացող պղտորումներ

4)

Առկա չէ

Օֆթալմոսկոպիա

0,5

0,5

Առանց պաթոլոգիկ փոփոխության/ ընդհանուր հիվանդություններին բնորոշ փոփողությունների (դիաբետիկ/հիպերտոնիկ անգիոռետինոպաթիա)

5)

Առկա չէ

Տոնոմետրիա

1

1

 9-24

6)

Առկա չէ

Պաղիմետրիա

1

1

 514- 560

 

6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 4

 

 Հ/հ

Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթա-վորում

Անվանում (ջեներիկ)

Չափման միավոր

Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախականություն

Միջին օրական չափա-քանակ

Բուժման կուրսի միջին չափա-քանակ

Օրե-րի քա-նակ

1)

Կիրառելի չէ

           

 

8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված՝

1) Նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ:

2) Տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ 

9․ Բուժական այլ միջոցառումները սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 5

 

Հ/հ

Բժշկական ծառայության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Ակնոցային կորեկցիա

0,75

1

2)

Մուլտիֆոկալ կոնտակտային ոսպնյակներ

0,25

0,5

3)

Ռեֆրակցիոն վիրահատություն

0,25

0,25

 

10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1. https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/art,

2. Հիմնական և կլինիկական գիտության դասընթաց, Ոսպնյակներ և կատարակտ 2022-2023թթ. (Basic and Clinical Science Course, Lens and Cataract 2022-2023),

3. https://link.springer.com/article/10.1007/s40123-021-004:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հունվարի 2024 թվական: